23:36 10.06.2021
«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավով եղել է Արագածոտնի մարզում, զրուցել բնակիչների հետ։ Նա երկրի զարգացման գործում կարևոր ոլորտ է համարել գյուղատնտեսությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:30 10.06.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողարկել է քվեարկության խցիկում քվեարկության կարգի և համավարակի պայմաններում քվեարկության վերաբերյալ հոլովակներ։
23:30 10.06.2021
Չինաստանը մինչև 2029 թվականը կարող է գերազանցել ԱՄՆ-ին գերհարուստ մարդկանց թվաքանակով, որոնց անհատական կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, ասվում է Boston Consulting Group-ի (BCG) «Գլոբալ բարեկեցություն 2021» ուսումնասիրության մեջ, գրում է РИА Новости-ն։ «Եթե ներդրված հարստության տարեկան աճի տեմպը մնա ներկայիս 13% մակարդակի վրա, Չինաստանում գերհարուստների ակտիվները 2029 թվականին կկազմեն 10,4 տրիլիոն դոլար, ինչն […]
23:26 10.06.2021
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն այս օրերին նաև շրջում են մայրաքաղաքի փողոցներով, այցելում բակեր, զրուցում երևանցիների հետ։ Դաշինքի ներկայացուցիչներն այսկերպ, ինչպես նաև բուկլետների բաժանմամբ են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերի դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:04 10.06.2021
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ասուլիսով։ Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ նա անդրադարձել է տարբեր ոլորտների և թվարկել երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 10.06.2021
«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր էլ եղել են Տավուշի մարզում՝ ներկաներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Տավուշցիներին ներկայացվել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման ԲՀԿ տեսլականը: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի համար թիվ 1 հարցը անվտանգության ապահովումն է, հետո նոր տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին խթանելը։ […]
22:44 10.06.2021
Անվտանգության խնդիրների վրա սևեռված «Վերելք» կուսակցության հիմնական կորիզը բաղկացած է ծառայություն անցած պահեստազորի սպաներից և մտավորականներից։ Կոտայքի մարզում Վերելքի ներկայացուցիչներն իրականացրել են պահեստազորի ակտիվ ռեզերվի պարապունքներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:16 10.06.2021
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը մանրամասնորեն ներկայացրել է իրենց նախընտրական ծրագրի դրույթները։ Խոսելով սոցիալական, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում նախատեսած բարեփոխումներից, Ուրիխանյանը առանցքային կարևորություն է տվել հայրենիքի անվտանգության գործում ձեռնարկվող անհրաժեշտ քայլերին։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:40 10.06.2021
Անի թաղամասում գերմանական KFW բանկի վարկային միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն են ընթանում։ Ընդհանուր 1 կմ երկարության Մինաս Ավետիսյան փողոցում ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվել են, շարունակությունը Մինաս Ավետիսյան – Տրդատ Ճարտարապետ փողոցներն իրար միացնող 13-րդ փողոցում է։ 1կմ երկարության փողոցում 100 մետրը մեկ խողովակները փոխելուց հետո շինարարները ծածկույթը վերականգնում են, […]
15:42 10.06.2021
Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Ուրցալանջ համայնքում կփորձարկվի էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:11 10.06.2021
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ընդունվել է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման մասին օրենսդրական նախագիծ: Այն ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի օրենքի կիրարկումը: «Նշված օրենսդրության փոփոխություններով սահմանվել […]
12:34 10.06.2021
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10 երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար: Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով: Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի […]
12:28 10.06.2021
Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով: Համապատասխան որոշումը հավանություն արժանացավ գործադիրի հունիսի 10-ի նիստում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև […]
12:25 10.06.2021
Սննդաբան Մարգարիտա Կորոլևան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չպետք է սուրճ խմել ուտելուց անմիջապես առաջ կամ հետո: Նրա խոսքով՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ առույգացնող ըմպելիքը խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը: «Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չեմ տալիս: Սուրճը խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, […]
12:17 10.06.2021
Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ժամը 2.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ […]
11:36 10.06.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 14-ամյա Սոնա […]
23:01 09.06.2021
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։ Այս մասին տեղեկացնում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։ Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև […]
23:00 09.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 9-13-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 9-10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի […]
22:59 09.06.2021
Ինչպե՞ս ունենալ տնտեսապես կայուն ու դինամիկ զարգացող պետություն․ «Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ներկայացրել է իրենց կուսակցության տնտեսական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:37 09.06.2021
Ինչի՞ն էր ի սկզբանե ուղղված «Լրջանալու պահը» կարգախոսը, և ինչո՞ւ է այն օրեցօր արդիական դառնում․ երիտասարդների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս և նախընտրական այլ հարցերի մասին այսօր խոսել են «Հայ Ազգային Կոնգրես»-ի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 09.06.2021
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի պատվիրակությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքում: Մարզային այցերին զուգահեռ, կուսակցության ներկայացուցիչներ Արա Պապյանն ու Վարուժան Ավետիսյանն էլ հանդես են գալիս ասուլիսով։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:36 09.06.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի երկրորդ օրը մեկնարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից, ապա շրջել են մայրաքաղաքի տարբեր փողոցներով, ունեցել ելույթներ և քաղաքացիներին բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 09.06.2021
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդները այցելել են քաղաք Աշտարակ, զրուցել բնակիչների հետ և նրանց ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:37 09.06.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։ Մասնավորապես անհրաժեշտ է՝ ✅ պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը, ✅ պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը, ✅ ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ, ✅ լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է […]
13:00 09.06.2021
Մայիսի լույս 28-ի գիշերը մի կին զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ սկեսրոջ տնից 8 հազար 200 դոլար են գողացել։ Դեպքի վայրը Սարի թաղում էր։ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց։ Նախ ուսումնասիրվեց բնակարանը. պատուհաններն ու դուռը վնասված չէին, 62-ամյա կինն էլ տնից չէր բացակայել։ Բնակարան […]
12:44 09.06.2021
Pfizer- ը կփորձարկի COVID պատվաստանյութը 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։ Հետազոտությանը կմասնակցի մինչ 4500 երեխա ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Լեհաստանում և Իսպանիայում: Պատվաստանյութն արտակարգ դեպքերում 12 տարեկանից բարձր անձանց շրջանում օգտագործման նպատակով արդեն իսկ հաստատվել է ԱՄՆ-ում, Կանադայում և ԵՄ-ում։ Նշվում է, որ երեխաներին անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերով ապահովելը […]
19:30 08.06.2021
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավն այսօր անցկացրել են Գեղարքունիքի մարզում՝ մարզկենտրոն Գավառում։ Մինչ քաղաքացիների հետ հանդիպումը, կուսակցության ներկայացուցիչներն այցելել են սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա իրենց նախընտրական ծրագիրն է ներկայացրել ԲՀԿ-ի վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։