TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպանություն Վանանդ գյուղում

11:54 15.06.2021

Հունիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել էին սպանվածի ինքնությունը՝ Վանանդ գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Պապոյանն էր։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզել են, որ հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասի շինությունում կենցաղային հարցերի շուրջ […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք

10:29 15.06.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք: Անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ. Ա-ն և Ղ. Ա-ն, նրանց ազգական […]

̰
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների այցը Սևան և Մալիշկա

21:51 14.06.2021

«Անտարբեր մի եղեք երկրի համար այս կարևոր ու օրհասական ժամանակահատվածում և սթափ եղեք ընտրություն կատարելու հարցում»․ Մալիշկայում և Սևանում ընտրողների հետ հանդիպմանը նշել են «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
 Տեղական դիտորդները պատրաստվում են արտահերթ ընտրությունների․Գյումրիում նրանց համար դասընթացներ են կազմակերպվել

20:00 14.06.2021

  Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղական դիտորդական  խմբերի համար  դասընթացները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը։ «Ականատես» դիտորդական առաքելության  նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվող դասընթացների մասնակիցները  ընտրատեղամասերում հետևելու են  ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրախախտումների և վիճահարույց դրվագներին։ Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ են այս  պատասխանատու աշխատանքը կատարելու։    Ընտրության օրը տեղամասերում դիտորդական աշխատանք կատարելու համար, համեմատ նախորդ ընտրությունների, դիմողների […]

̰
110 սոճի և 94 բարդի է ապօրինի հատվել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը

12:44 14.06.2021

Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել: Կասկածվողները բաժին հրավիրվեցին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի: Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է ապրանքագիտական […]

̰
Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է

12:25 14.06.2021

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է` որպես արյան դոնորի միջազգային օր, և տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է` տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։ Հարկ […]

̰
̰
Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքը բացահայտվել է

12:08 14.06.2021

2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15.30-ին «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչուհի, ով հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը […]

̰
51-ամյա կինը պոկել ու պատռել է նախընտրական պաստառը

11:55 14.06.2021

Հունիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի՝ Քասախ համայնքի Մուշ թաղամասի շտաբի փակցրած նախընտրական պաստառներից մեկը պոկված և պատռված է։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ պաստառը պոկել և պատռել է Քասախ համայնքի Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին։ Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել: Կատարվում […]

̰
Տիգրան Ուրիխանյանը՝ իրենց ծրագրերի և ընտրությունների օրվա անելիքների մասին

21:18 12.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն այս օրերին հանդես է գալիս տարբեր ասուլիսներով։ Նա երկրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում առաջին տեղում տեսնում է անվտանգության հարցը։ Այսօրվա ասուլիսին Ուրիխանյանն անդրադարձել է նաև անցկացվող նախընտրական քարոզարշավի որակին, ընտրությունների օրն իրենց վերահսկողության շտաբի և ակտիվի կազմի գործունեությանն ու անելիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները՝ Գյումրիում

20:25 12.06.2021

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Գյումրիում՝ ընտրողներին հորդորելով ճիշտ կողմնորոշվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Բարգավաճ Հայաստանն» այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորում

20:15 12.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»․ «Բարգավաճ Հայաստանն» իր կարգախոսով այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորի մարզում։ Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորությունը տրված է նախ անվտանգության, ապա նաև՝ գյուղատնտեսության, սոցիալ-առողջապահական, կրթական հարցերին։ Վայոց ձորում կայացած հանդիպմանը ևս առաջ է քաշվել և քննարկվել վարկառու քաղաքացիների հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուկրաինայում գնացքի ուղևորը մահացել է վերին հարկաբաժնից ընկնելու հետևանքով

17:55 12.06.2021

Ռախիվ-Կիև գնացքի ուղևորը մահացել է վերին հարկաբաժնից ընկնելուց մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի երկաթուղիներ (Ուկրզալիզնիցիա) ընկերությունը: «Իրավապահները և «Ուկրալիզնիցիան» հետաքննում են Ռախիվ-Կիև գնացքում ուղևորի մահվան պատճառները: Նախնական տեղեկություններով ՝ առավոտյան ժամը երեքին ուղևորը ընկել է վերին հարկաբաժնից : Ընկնելուց հետո նա կնոջն ասել է, որ իրեն լավ է զգում: Առավոտյան տղամարդու […]

̰
Ընտրական ո՞ր հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով

10:58 12.06.2021

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հաշվի առնելով բազմաթիվ տարընկալումները, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով՝ պարզաբանում եմ, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ գործող Օրենսգրքով (հղումը ➡️ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153035) […]

̰
Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է անցնի բանակի վերահսկողության տակ․ Մհեր Տերտերյան

22:26 11.06.2021

«Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է անցնի բանակի վերահսկողության տակ և բավարարի բանակի կարիքները»․ այս տեսակետն է հայտնել «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչները՝ Վարդենիսում

22:19 11.06.2021

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչներն իրենց նախընտրական ծրագրերն այս անգամ էլ ներկայացրել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են քաղաքացիների հետ ունեցած հանդիպումները

22:03 11.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այսօրերին շրջում են մայրաքաղաքի փողոցներով, զրուցում քաղաքացիների հետ։ Ի՞նչ են տալիս այդ շփումները և ինչպիսի՞ եզրահանգման են եկել կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»․ Արմեն Աշոտյան

21:57 11.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ասուլիս է տվել՝ անդրադառնալով ընթացող քարոզարշավին ու իրենց ապագա ծրագրերին։ «Ֆուտբոլից գիտենք, որ անձնական խաղը սիրում է դրիբլինգ, բայց միշտ չէ, որ այն ավարտվում է գոլով, մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,- նշել է Աշոտյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Հրազդանում

21:52 11.06.2021

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավով եղել են Հրազդան քաղաքում։ Կուսակցության առաջնորդն էլ նրանց միացել է տեսակապի միջոցով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԼՀԿ-ն Երևանում շարունակում է միասնական դառնալու կոչեր հղել

21:30 11.06.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են մայրաքաղաքի փողոցներով շրջել ու միասնական դառնալու կոչեր հղել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այցելել են մարզեր

20:55 11.06.2021

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են են Մասիսում, Վեդիում, Արարատում, Արտաշատում և հանդիպել համակիրների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քարոզարշավն ինչպե՞ս է անցկացնում ԲՀԿ-ն․ Արման Աբովյանը ասուլիս է տվել

20:49 11.06.2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը ասուլիս է տվել և կարևորել է նախընտրական քարոզարշավի իրենց ձևաչափն ու քաղաքացիներին ներկայացվող ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ո՞րն էր «5165 ազգային պահպանողական շարժման» ստեղծման պատճառը․ Կարինե Տոնոյան

20:35 11.06.2021

Ինչու՞ ստեղծվեց «5165 ազգային պահպանողական շարժում»-ը, ինչպիսի՞ արժեքներ կրող մարդիկ են համախմբվել կուսակցության կորիզում, որ՞ն է նրանց գաղափարախոսությունը և ի՞նչ ապագա է խոստանում կուսակցությունը․ մանրամասնել է կուսակցության վարչապետի թեկնածու Կարինե Տոնոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՄԱԿ-ում հայտարարել են Եթովպիայում սովի մասին

20:20 11.06.2021

Եթովպիայում Տիգրայ, Ամհարա և Աֆար շրջաններում պարենային իրավիճակը հասել է «աղետի» աստիճանի: Այդ մասին վկայում է իրավիճակի վերլուծությունը, որն իրականացվել է ՄԱԿ-ի աջակցությամբ, հայտնում է BBC- ն ուրբաթ՝ հունիսի 11-ին: 2021 թվականի մայիսից հունիս Տիգրայի շրջանում, ինչպես նաև հարևան Ամհարայում և Աֆարում 350 000 մարդ «ծանր ճգնաժամի» մեջ է ապրել: Սննդամթերքի հետ կապված իրավիճակը տարածաշրջանում […]

̰
Լոռու մարզում բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ է հայտնաբերվել

19:56 11.06.2021

ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը […]

̰
Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից

17:00 11.06.2021

Հաստատվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»: Տնտեսավարողների առաջարկությամբ ծրագրում ներառվել են հետևյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերը՝ ▪️ ծնեբեկ ▪️ պրասասոխ ▪️ ռուկոլա ▪️ բրյուսելյան կաղամբ ▪️ պեկինյան կաղամբ ▪️ կոլրաբի ▪️ գանգրակաղամբ ▪️ ցուկինի և պատիսոն ▪️ քաղցր եգիպտացորեն։ Ինտենսիվ […]

̰
Սևանում չորս անձի դանակահարության գործով հետախուզվում է երկու երիտասարդ

14:05 11.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Ինչպես ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2021 թ․ հունիսի 8-ին Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող […]

̰
Ալավերդու քաղաքապետի մասնակցությամբ մահացու վրաերթի փաստով հարուցվել է քրեական գործ

12:39 11.06.2021

2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է […]

̰
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ մի շարք քաղաքներում

23:51 10.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էլ եղել են Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքներում, զրուցել քաղաքացիների հետ և նրանց բաժանել նախընտրական թերթիկներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը՝ Շիրակում և Լոռիում

23:41 10.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Շիրակի և Լոռու մարզերում։ Տարբեր համայնքներում նրանք հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ և նրանց ներկայացրել իրենց հետագա անելիքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP