13:10 08.06.2021
«Վերելք»-ը կդառնա ՀՀ անվտանգության երաշխիքը․ կուսակցությունը քարոզարշավին տվել է խորհրդանշական մեկնարկ։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը հանդիպել է մարտական ուղի անցած զինակից ընկերներին, ապա լրագրողների հետ ունեցել ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:32 08.06.2021
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները հուլիսի 6-ից կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի լիովին անմիջական ռեժիմի՝ սանիտարական սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, որոնք ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլսում սահմանվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ՄԱԿ-ի աշխատակիցներին ուղղված նամակում, հայտնում է ТАСС-ը: Փաստաթղթում արձանագրված է, որ քաղաքում վերջին ամիսներին նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի […]
09:41 08.06.2021
Վրաստանում ընտրական բարեփոխումների շրջանակներում, էլեկտրոնային տեխնոլոգիաների փորձարկման նպատակով հունիսի 12-ին փորձնական ընտրություններ կանցկացվեն: Փորձնական ընտրություններին կմասնակցի մոտ հազար մարդ, հայտնում է sputnik-georgia-ն։ Երկուշաբթի աշխատանքային հանդիպման ժամանակ կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման հարցը։ Մասնավորապես, զրույցը վերաբերել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են շտրիխ-կոդը, ընտրողների նույնականացումն ու քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը տեսախցիկների առկայությամբ։ […]
08:49 08.06.2021
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մաքսային գոտում ծանրոցները ստուգելիս դրանցից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված արտարժույթ`21 315 եվրո և 10 600 դոլար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Անօրինական փոխանցումները կանխելու համար կանխիկ դրամի և արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը խստորեն վերահսկվում է մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։
22:34 07.06.2021
«5165» ազգային պահպանողական շարժման նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունիների դամբարանը: Ապա կուսակցության անդամներն Աղձքից մեկնել են ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում։
22:05 07.06.2021
ԲՀԿ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել են համատեղ ասուլիսով, որի ժամանակ էլ ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրն ու առաջիկա քայլերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 07.06.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների մի մասը նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցկացրել է մայրաքաղաքում, իսկ մյուս մասը՝ Սյունքի մարզի Ագարակ քաղաքում՝ շրջելով և քաղաքացիներին նախընտրական թերթոններ բաժանելով։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ունեցել է նաև ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:20 07.06.2021
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն ու համախոհները նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, խոսել են վայրի ընտրության կարևորությունից և թվարկել իրենց նախընտրական ծրագրի կետերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:09 07.06.2021
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայրաքաղաքի Հանրապետության փողոցից։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը դա համարել է բնական, խոսել է կուսակցության անվանումից և համախոհներին ներկայացրել վաղվա Հայաստանի իրենց տեսլականը։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:59 07.06.2021
Պատերազմ բառը մարդկանց մոտ առաջացնում է վախի և խուճապի զգացողություն: Անկախ նրանից, մարդը անմիջական մասնակցություն ունի մարտական գործողություններին, թե ոչ՝ սկսվում է հոգեբանական լարվածություն և տագնապ: Պատերազմի անդառնալի ու ծանր հետևանքը մարդկային կորուստներն են։ Ըստ հոգեբանների՝ դեռ հասարակությունը չի հաղթահարել շոկային վիճակները։ Պատերազմի ժամանակ և այժմ, հայ և ֆրանսիացի հոգեբանները մեծ աշխատանք են կատարում վիրավորում […]
18:15 07.06.2021
Հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով, ինչը բուն քվեարկության գործընթացում որոշակի փոփոխությունների է հանգեցրել։ Առաջին անգամ այս ընտրություններում գրիչների կիրառումը բացառվելու է, ընտրողը քվեաթերթիկներում որևէ նշում չի կատարելու։ Նաև համավարակով պայմանավորված՝ ընտրական տեղամասերի կահավորումը ևս այլ տարբերակով է լինելու։ Թիվ 31 ընտրատարածքի 58 ընտրատեղամասերի հանձնաժողովականներին այսօր ներկայացվել են առաջին […]
15:24 07.06.2021
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 167 ծնունդ՝ 80 տղա և 87 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների ✅Չարենցավանի ծննդատուն՝ 18 ծնունդ ✅Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ ✅Աբովյանի ծննդատուն՝ 62 ծնունդ ✅Հրազդանի ծննդատուն՝ 73 ծնունդ:
12:07 07.06.2021
Հունիսի 5-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 01.20-ին «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասում, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիրկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Տարոն Դ.-ն, որը վիրահատարանում մահացել է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել […]
11:54 06.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ազատան, Բենիամին, Հոռոմ, Հայրենյաց, Սարատակ, Լուսակերտ գյուղերի, ինչպես նաև ք. Մարալիկի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:55 05.06.2021
Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
19:23 05.06.2021
Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը սկանդալ է սարքել Muz-TV հեռուստաալիքի մրցանակաբաշխությանը՝ քվեարկության արդյունքների պատճառով: Արտիստն արարողությանը ժամանել է անվասայլակով: Երբ նա լսել է, որ երգիչ Ալեքսանդր Ռևվան հաղթել է «Լավագույն կատարող» անվանակարգում, նա անմիջապես ցատկել է և բարձրացել բեմ: Մորգենշտերը դիմել է հաղորդավար Դմիտրի Նագիևին՝ կրկին քվեարկություն անցկացնելու պահանջով: «Ես հիմա առաջարկում եմ անունները մեկ առ մեկ […]
17:25 05.06.2021
Անցկացվել է ԿԸՀ-ի հերթական արտահերթ նիստը։ Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների պատգամավորի թեկնածուներից ևս 5-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Լուսավոր Հայաստան կուսակցությունից Աստղիկ Ավետիսյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Հայկ Մելիք-Ադամյանի, Ստեփան Մանթարյանի և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Լևոն Լևոնյանի գրանցումը։ Իսկ Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունից Աստղիկ Ղազարյանի […]
17:15 05.06.2021
2016 թվականի հունիսին ուժեղ կարկտի և տեղումների հետևանքով քարհանքերի տասնամյակներով մնացած թափոնները ջրի հոսքի հետ լցվեցին Արթիկ քաղաքի միջով անցնող երկու հեղեղատարներ։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին թաղամասեր՝ հսկայական վնասներ հասցնելով բնակելի տներին ու այլ ենթակառուցվածքների։ 2 հեղեղատարները 90 ականներից վերածվել են չգործող քարհանքերի արտադրական թափոնների աղբավայրի։ Մողրովենց ու Բմբուլենց ձորերում հիմա էլ հսկայական քարակույտեր […]
15:52 05.06.2021
Ամերիկյան Ալբուկերկե քաղաքում (Նյու Մեքսիկո) ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը փորձել է մտնել օդաչուների խցիկ: Այս մասին շաբաթ օրը ՝ հունիսի 5-ին, հաղորդել է տեղական KRQE հեռուստաալիքը: Նշվում է, որ Delta ավիաընկերության ինքնաթիռը, որում գրանցվել է միջադեպը, ուրբաթ օրը թռչում էր Լոս Անջելեսից Նեշվիլ: Օդանավակայանի պատասխանատուները հայտնել են, որ […]
14:56 05.06.2021
Անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգում, գրում է The New York Times-ը: Ինչպես պատմում է նյարդաբան Նիլ Քաշմանը, հիվանդների մոտ ախտորոշվել է արագ զարգացող տկարամտություն, ասես ուղեղն ու ողնաշարը կորցնում են մարմնի վերահսկողությունը: «Մարդիկ տագնապի մեջ են: Նրանք մտածում են` դա կապված է շրջակա միջավայրի հետ կամ ժառանգական հիվանդություն է: Արդյո՞ք անորակ […]
13:24 05.06.2021
Ուրբաթ օրը Կալիֆոռնիայի շրջանային դատարանը չեղյալ հայտարարեց նահանգի կողմից հարձակողական զենք կիրառելու երեք տասնամյակի արգելքը՝ այն անվանելով «ձախողված փորձ», հայտնում է New York Times– ը: Կալիֆոռնիան 1989 թվականին արգելել էր հարձակողական զենքի վաճառքը: Այնուամենայնիվ, 2019 թ.-ին Սան Դիեգոյի շրջանի զենքի սեփականատերերի քաղաքական կազմակերպության ակտիվիստները որոշեցին վիճարկել այս որոշումը դատարանում: Դատավոր Ռոջեր Բենիտեսը որոշեց, որ նահանգային […]
12:47 05.06.2021
Հոնկոնգի իշխանություններն առգրավել են մաքսանենգ ադամանդների ամենամեծ խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 3,22 միլիոն դոլար, հաղորդում է «Սինհուան»: «Առգրավված ադամանդների շուկայական արժեքի առումով դա Հոնկոնգի պատմության մեջ հայտնաբերված ամենամեծ խմբաքանակն էր», – ասված է հրապարակման մեջ Նշվում է, որ խմբաքանակում եղել է շուրջ 1300 ադամանդ, 10 շափյուղա,1 զմրուխտ։ Քննության շրջանակներում ձերբակալվել է մեքենայի 47-ամյա […]
18:28 04.06.2021
Խորհրդարանում հունիսի 3-ին մեկնարկած և այսօր շարունակված արտահերթ նիստից անմիջապես հետո սկսվել է երկրորդ արտահերթ նիստը, որի օրակարգում եղել է երկու հարց: Խորհրդարանը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրակարգի երկրորդ հարցը եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրությունը, Մրցութային խորհրդի որոշմամբ պաշտոնում առաջադրվել է […]
15:26 04.06.2021
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը, լրիվ կամ մասնակի պատվաստումներից հետո, վարակվել են B.1.617 SARS-CoV-2-ով, որը ներառում է երեք շտամ: Այս մասին ասվում է Դելիում գտնվող բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի և Գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի ուսումնասիրության մեջ: Բժիշկները Հնդկաստանում հայտնաբերել են 63 դեպք, երբ պատվաստված անձը հիվանդանում է նույն հիվանդությամբ, որը պատվաստանյութը պետք է կանխարգելեր: […]
11:34 04.06.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի […]
23:21 03.06.2021
Տեղի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․ «Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ ՌԴ-ի սպայական կազմի հետ բանակցությունների ընթացքում համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել է պայմանավերվածություն ձեռք բերել միջանցք հանդիսացող որոշ տարածքներից բերքահավաքը կազմակերպելու վերաբերյալ։ Բոլոր նրանք, ովքեր հողատարածք ունեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում, (մինչև Կոռնիձոր գյուղի սահման), կարող են դիմել համայնքապետարան՝ տեղեկանք ստանալու և բերքահավաքը կազմակերպելու համար»։
19:54 03.06.2021
Սյունիքի մարզի սահմանամերձ 5 բնակավայրերի տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։ Ծրագիրն իրականացվում է կառավարության և USAID-ի «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի համաֆինանսավորմամբ: Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս ավելի քան 3 ամիս ուսումնասիրել է Սյունիքի տարբեր բնակավայրերի առաջնահերթ խնդիրները և, ըստ կարիքի գնահատման, ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս անգամ էլ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն բնակավայրերին տրամադրվեց […]
18:58 03.06.2021
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը։ Նշվում է, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) […]