TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյուղապահովագրության ծրագրում ներառված մշակաբույսերի ցանկն ու ռիսկերը ընդլայնվել են․ Շիրակի մարզում ավելացել են ապահովագրվող ցանքատարածքները

18:54 03.06.2021

Նախորդ տարի գյուղապահովագրության ծրագրում ներառվեց նաև Շիրակի մարզը։ Գյուղացիական տասնյակ տնտեսություններ, որոնք տուժել էին անցած տարվա կարկտահարությունից և մասամբ ցրտահարությունից, փոխհատուցվել են։ Այս տարի մարզի գյուղական համայնքներն ընդլայնել են ապահովագրվող  ցանքերը։ 2020 թվականին մարզի 28 համայնքներում կարկտահարվել է մոտ 5000 հեկտար ցանքատարածություն, իսկ ընդհանուր վնասը գնահատվել է 3 միլիարդ դրամ: Վնասը  գույքագրվել էր, բայց փոխհատուցում […]

̰
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի» շրջանակում  907 երիտասարդ ընտանիք աջակցություն է ստացել

18:21 03.06.2021

Արդեն իսկ 907 երիտասարդ ընտանիք աջակցություն է ստացել «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի» շրջանակում, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախորդ տարվա մայիսի համեմատ Գեղարքունիքում ավելացել են ծնունդները

14:50 03.06.2021

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսին ծնված երեխաների թիվը 39-ով ավելին է նախորդ տարվա մայիսին գրանցված ծնունդներից։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 126 երեխա՝ 69 տղա և 57 աղջիկ։ 57 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, Գավառի, […]

̰
Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել. ոստիկանության բացահայտումը

12:51 03.06.2021

Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ ստացվեց։ Ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնեցին, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց […]

̰
Ֆլորիդայում դեռահասները ոստիկանության հետ փոխհրաձգության մեջ են մտել

12:25 03.06.2021

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 14-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան գողացված զենքով կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է ABC News- ը։ Հաղորդվում է, որ երեխաները փախել են գիշերօթիկ դպրոցից, որից հետո ներխուժել ուրիշի տուն, որտեղ գտել են զենք՝ AK-47 ինքնաձիգ, ատրճանակ, հրացան և շատ պարկուճներ: Երբ իրավապահները ժամանել են այդ տուն և պահանջել, […]

̰
Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

12:15 03.06.2021

Մայիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Մրգավան գյուղից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կոնֆետների փաթեթ, որի մեջ սպիտակ փոշենման զանգված կար։ Ըստ 21-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը կրիստալ է, գնել է Երևանում՝ իր օգտագործման համար։ […]

̰
Նյու Յորքի տրանսպորտային կառավարման համակարգերը ենթարկվել են հաքերային հարձակման

12:13 03.06.2021

Նյու Յորքի տրանսպորտային վարչության համակարգչային համակարգերը կիբերհարձակման են ենթարկվել: Հաքերները կարող են կապված լինել Չինաստանի իշխանությունների հետ, գրում է AP-ն։ Ուղևորների անվտանգությունը չի վտանգվել, քանի որ հաքերները չեն կարողացել մուտք գործել մետրոյի վագոնների տեղաշարժի համար պատասխանատու համակարգեր: Կիբերհանցագործներն ուղևորների անձնական տվյալներին նույնպես չեն կարողացել հասնել: Գործակալությունը պնդում է, որ հաքերները կարողացել են ներխուժել գործակալության 18 […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է մեծ քանակությամբ հարստացված ուրան

09:34 03.06.2021

Իրանի հարստացված ուրանի պաշարները 16 անգամ գերազանցում են 2015 թվականի պայմանագրով թույլատրված քանակը: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), փոխանցում է Deutsche Welle-ն։ Կազմակերպության տվյալներով ՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները գնահատվում են 3 241 կիլոգրամ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է նաև, որ Իրանի իշխանությունները կազմակերպությանն ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրել միջուկային օբյեկտների […]

̰
«Նամախվանի» ՀԷԿ-ի պայմանագրի վերաբերյալ «թափանցիկության բացակայությունը ցնցող է». ԵԽ փոխնախագահ

09:27 03.06.2021

Եվրախորհրդարանի փոխնախագահ և պատգամավոր Հեյդի Հաութալան, ով աջակցում է վրացական «Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է, որ ցնցված է ՀԷԿ-ի կառուցման պայմանագրի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունից, հայտնում է apsny․ge-ն։ «Ես ողջունում եմ վրացի ժողովրդի նոր տեսակի մոբիլիզացումն ընդդեմ հետամնաց և ապակառուցողական տնտեսական մոդելի: Գաղտնի պայմանագրերի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը ցնցող է», – […]

̰
Մարալ Նաջարյանի հետ գերեվարված Վիգեն Էօլչեքճեանը ադրբեջանական բանտից տեղափոխվել է հիվանդանոց

00:15 03.06.2021

Լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանին, որին ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մերձակայքում և ապօրինաբար պահում են Ադրբեջանում, տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես Asbarez-ին հայտնել են նրա դուստրն ու մայրը, Էօլչեքճեանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից։ Խոսակցությունը կարճ է տևել, նա ընտանիքի անդամներին ասել է, որ ունի մեջքի ցավեր:

̰
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հրավառությունների իրականացման սահմանափակումներ նախատեսող օրենսդրական փաթեթը

20:37 02.06.2021

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 […]

̰
Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

16:32 02.06.2021

2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ «Հայփոստի» միջոցով: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք կարող են ընտրել վճարման […]

̰
«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել

15:27 02.06.2021

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Բաղրամյանը նախ հայտնեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր: «Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

13:30 02.06.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է ՏԿԵՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Տղամարդը կալանավորվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

13:11 02.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը՝ ծնված 1992թ., Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած […]

̰
Ռուս խաղաղապահները պատմել են ԼՂ բնակիչներին տրամադրվող հոգեբանական օգնության մասին

12:33 02.06.2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները ընդունելության կենտրոններում և թեժ գծով զբաղվում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական և հումանիտար օգնություն տրամադրելով: Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 2-ին, հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի այդ, քաղաքացիների ընդունելության կենտրոնը տեղեկատվություն է հավաքում՝ անհետ կորած զինծառայողների որոնման համար, աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում և զբաղվում այլ խնդրահարույց հարցերով: Այսպիսով, ամեն օր […]

̰
ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ

23:42 01.06.2021

Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մոնիթորինգային աշխատանքը: ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, քննարկել առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, […]

̰
Արտահերթ ընտրությունների օրը Շիրակի մարզի 4 ընտրատարածքներում կբացվեն 220 ընտրատեղամասեր․ ընտրողների նախնական թիվը 227484 է 

19:59 01.06.2021

  Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են սկսել  տարածքային  ընտրական հանձնաժողովները։ Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքների, ըստ այդմ՝ դարձյալ կգործեն չորս տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ թիվ 30, 31, 32 և 33։ Աշոցք, Ախուրյան, Ամասիա  խոշորացված համայնքներն ու Գյումրի քաղաքն  ընդգրկված են թիվ 30, 31 և 32 ընտրատարածքներում, իսկ Արթիկի և Անիի տարածաշրջանների  բնակավայրերն […]

̰
Ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված մարդկանց, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում

13:51 01.06.2021

ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցում: Ընտանիքի ներկայացուցիչը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող բանկային հաշվեհամարով: Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից: Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել […]

̰
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից

13:19 01.06.2021

Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

̰
Ռուսաստանում բատուտն օդ է բարձրացել՝ երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա․ երեխաները ծանր վիճակում են

12:49 01.06.2021

Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում առևտրի կենտրոններից մեկի հարևանությամբ գտնվող մանկական բատուտը ուժեղ քամուց պոկվել,  օդ է բարձրացել՝  երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա։ Մայիսի 30-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով բատուտի վրա խաղացող երեխաներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն 3-ամյա Աննան և 4-ամյա Վիկան կենաց-մահու պայքար են մղում։ Աննան ուղեղի ցնցում և ողնաշարի կոտրվածք է […]

̰
Չինաստանի իշխանությունները ընտանիքներին թույլ են տվել երեք երեխա ունենալ

22:59 31.05.2021

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրում ընտանիքներին թույլ տալ երեք երեխա ունենալ: Երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնում է Reuters- ը: Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի ժամանակ: Այս միջոցառման ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվել: Մայիսի 12-ին Չինաստանը հրապարակել է տասնամյակը մեկ անգամ անցկացվող յոթերորդ մարդահամարի տվյալները: Ըստ դրա արդյունքների՝ […]

̰
Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական ծրագրի տեմպերը նվազել են. աշխատուժը մեկնել է արտագնա աշխատանքի

19:59 31.05.2021

    Շիրակի մարզում բնակապահովման միակ ծրագիրը գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանաշինությունն է, որն անցած տարի է մեկնարկել: Մարզի 7 գյուղերում 26 տուն է կառուցվում: Շահառուներն այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել էին բնակարանի գնման վկայագրերից: Մոտ մեկ տարի ընթացող շինարարության արդյունքում դեռ 4 տան շինարարություն է մոտենում ավարտին: Ընտրված բնակարանաշինության տարբերակն այնպիսին է, որ տանտերն […]

̰
ԿԸՀ-ն գրանցեց 22 կուսակցության և կուսակցությունների 4 դաշինքի

18:42 31.05.2021

ԿԸՀ-ն անցկացրել է հերթական արտահերթ նիստը։ Այսօր տեղի է ունեցել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման և հերթական համարների որոշման գործընթացը։ Հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների համար ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքի։ Սակայն հանձնաժողովը մերժել է ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի այն թեկնածուների դիմումները, որոնցում բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը, չնայած դրանց վերականգնման համար հանձնաժողովը […]

̰
Առանց սիգարետի․ մայիսի 31-ը՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

18:28 31.05.2021

Այսօր մայիսի 31-ն է՝ առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Շատ երկրներում հակածխախոտային միջոցառումներ են անցկացվում՝ ևս մեկ անգամ ծխողներին հիշեցնելու համար, թե ինչ վնասներ ունեն սիգարետն ու դրա ծուխը։ Աշխարհում կա մոտ մեկ միլիարդ ծխող։ Հայաստանում ըստ պաշտոնական տեղեկատվության ծխում է բնակչության մոտ 52%-ը։ Հոդվածում փորձել ենք հասկանալ՝ ինչու է ծխելը վտանգավոր ու ինչպես ազատվել վնասակար […]

̰
Ինչու են բարձր հարկերի բնակիչներն ավելի երկար ապրում

19:06 30.05.2021

Քաղաքներում բարձրահարկերի շինարարությունը սկսվել է անցյալ դարի կեսերից: Փորձագետներին սկսել է հետաքրքրել, թե ինչպես են բարձրահարկերն ազդում բնակիչների առողջության և ինքնազգացողության վրա: Նախնական հետազոտությունների հիման վրա կարծիք էր ձևավորվել, որ երկնաքերերում աշխատելը հոգեբանական խնդիրներ ու ֆոբիաներ է առաջացնում, սակայն հիմա մասնագետները դա չեն հաստատում: Տվյալները հակասական են. օրինակ Շվեյցարիայում որքան բարձր հարկում է բնակարանը, այնքան […]

̰
Որոնք են այն վտանգավոր սննդամթերքները, որ չի թույլատրվում գնել սուպերմարկետներից

18:49 30.05.2021

Քչերն են մտածում սննդամթերքի որակի մասին: Մտնելով խանութ՝ մարդիկ հաճախ զամբյուղի մեջ են դնում այն ​​ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ՝ չհասկանալով, որ դա առողջարար  կամ վնասակար սնունդ է: Կան ապրանքներ, որոնք պետք չէ գնել նույնիսկ լավագույն սուպերմարկետներից: Աղացած միս. Շատ անբարեխիղճ արտադրողներ, ըստ սննդաբան Ելենա Սոլոմատինայի, սիրում են աղացած մսին ​​ավելացնել հին կամ փչացած […]

̰
Բրազիլիայում ցույցեր են անցկացվել Բոլսոնարույի կառավարության դեմ

15:36 30.05.2021

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կառավարության և կորոնավիրուսի համավարակի ֆոնին նրա վարած քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել գրեթե ամբողջ երկրում, հայտնում է G1 լրատվական պորտալը: «Շաբաթ օրը Բոլսոնարոյի կառավարության դեմ ցույցեր են տեղի ունեցել առնվազն 24 նահանգներում և Դաշնային շրջանում: Օրվա ընթացքում մարդկանց խմբեր են հավաքվել երթերի և բազմաթիվ պահանջներ ներկայացրել», – նշում են լրատվամիջոցները: […]

̰
Արցախի Դատախազությունը կոչ է անում հանձնել ապօրինի պահվող զենքը

13:01 30.05.2021

2021թ. առաջին չորս ամսիներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է […]

̰
Արցախում 4 ամսվա ընթացքում կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ,գնդացիր, նռնականետ ու այլ զինատեսակներ

19:06 29.05.2021

2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում են […]

̰
BACK_TO_TOP