TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն ևս 10 համայնքում

15:09 20.05.2021

Գործադիրի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, […]

̰
Գործադիրը երկարացրել է մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը

15:02 20.05.2021

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ մանկատան մի շարք շրջանավարտներ համավարակով պայմանավորված չեն կարողացել վերադառնալ Հայաստան և հնարավորություն չեն ունեցել դիմելու բնակարանի գնման վկայագիր ստանալու համար։ Որոշմամբ առաջարկվում է բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը […]

̰
Ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր

14:55 20.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր։  ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության համար, նշել է, որ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում անելիքներ շատ կան, և դրանք պետք է իրականանան բոլորիս փոքր […]

̰
ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգով նախատեսվում է կրճատել անկանոն և անօրինական միգրացիան

14:47 20.05.2021

Կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը: Հայեցակարգով ՀՀ կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները ՀՀ քաղաքացիների, հայկական սփյուռքի և միջազգային հանրության հանդեպ: Հայեցակարգը սահմանում է ՀՀ-ում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախ խմբերը և նպատակները՝ միգրացիայի կառավարման և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում, անկանոն և անօրինական […]

̰
Կառավարությունն առաջարկում է կարճել պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վերաբերյալ վարույթները. օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում

14:21 20.05.2021

Պատերազմի հետևանքով պարտապանի զոհվելը, հաշմանդամ դառնալը, անհետ կորած ճանաչվելը կարող են հիմք դառնալ բանկերի ու այլ վարկային կազմակերպությունների կողմից պարտքը ներելու համար, բայց կան դեպքեր, երբ մինչ պարտքը ներելը հարուցվել են կատարողական վարույթներ: Կառավարությունն առաջարկում նշված անձանց և նրանց հարազատների վերաբերյալ վարույթները կարճել: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի […]

̰
Քաղաքացիներն այլևս չեն կարողանա վարկով մեքենա ձեռք բերել և մաս-մաս վաճառել արտասահմանում. օրենքի նախագիծ ԱԺ-ում

12:52 20.05.2021

Քաղաքացիներն այլևս չեն կարողանա վարկով մեքենա ձեռք բերել և մաս-մաս վաճառել արտասահմանում, եթե պայմանագրում սահմանված չէ սահմանը հատելու իրավունքը. այս բովանդակությամբ օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նպատակը հանցավոր ճանապարհով վարկային պարտավորություններից խուսափելը կանխելն է: Հանձնաժողովում կողմ են եղել նախագծին, սակայն պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկել է երկրորդ ընթերցման ռեժիմում գտնվող օրինագիծը […]

̰
ԲՈԿ-ում քննարկում է տեղի ունեցել բարեփոխումների թեմայով

12:07 20.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «սև» ընդդիմախոսների համակարգին, գիտական աստիճանաշնորհման կարգի հնարավոր փոփոխություններին, մասնագիտական խորհուրդների գործունեությանը: Վահրամ […]

̰
Իրանցի ռեժիսորը սպանվել և մասնատվել է իր իսկ ծնողների կողմից․ ԶԼՄ-ներ

11:21 20.05.2021

Որդու և հոր միջև ճակատագրական վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 47-ամյա տղամարդը հրաժարվել է ամուսնանալ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կինոռեժիսոր Բաբակ Խորամդինի ծնողները վիճաբանության ընթացքում սպանել են նրան և մասնատել: Այս մասին մայիսի 19-ին հայտնել է Mirror edition-ը։ Նշվում է, որ Խորամդինը հայրենիք է վերադարձել Բրիտանիայից, որտեղ նա ապրել է վերջին 11 տարիներին […]

̰
Մոսկվայում երիտասարդ տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցրած սամբիստին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում

22:47 19.05.2021

Իրավապահ մարմինները մեկնաբանել են Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ժամանակ սամբիստ Կիրիլ Շարաևը լուրջ վնասվածքներ էր հասցրել մի տղամարդու: Հարցաքննության ժամանակ Շարաևը հայտարարել է, որ իբր չի ցանկացել կռվել այդ մարդու հետ, բայց վերջում նա «ռեֆլեկտիվորեն» շպրտել է նրան:  Ձերբակալվածը խոստովանել է, որ  հարբած է եղել: Նրան մեղադրանք է առաջադրվել «Առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության […]

̰
Համաներման մասին օրենքի կիրառման քայլերն է պարզաբանել ՀՀ արդարադատության նախարարությունը

19:03 19.05.2021

«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել, որի կիրառման քայլերն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը։ «Համաներումը կիրառելի է մայիսի 19-ի դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատը վերակազմավորվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջօրյա խնամքի կենտրոնի

18:56 19.05.2021

Գյումրիի տուն-ինտերնատի կարգավիճակից անցումը շուրջօրյա խնամքի կենտրոնի փոխել է նաև շահառուների կարգավիճակը, ինչը ենթադրում է, որ տեղում խնամվողների ընտրությունը այլ չափորոշիչներով է լինելու։ Այժմ, որպես խնամքի կենտրոն, խնամվողների տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չի գործելու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը առաջնորդվում է այն չափորոշիչներով, որոնք խնամքի կենտրոնների գործունեության կազմակերպման հիմքում են։  Շահառուի ընդունելության գործընթացը ևս այլ կարգով […]

̰
Տրամադրությունները Գեղարքունիքի մարզում. «Հեռանկար»-ի հյուրը մարզպետ Գնել Սանոսյանն է

17:20 19.05.2021

Թեև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող խնդրի բանակցություններն ընթանում են Սյունիքի մարզում, սակայն այդ բանակցությունների մաս է կազմում նաև Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս ադրբեջանական զինված ուժերը, խախտելով սահմանը, փորձում են իրականացնել նույն սադրիչ գործողությունը: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ հեռավար զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Անհատ ձեռնարկատերերն ավելի քիչ վճարումներ կկատարեն «Զինծառայողների հիմնադրամին»

13:21 19.05.2021

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, մասնավորապես նվազեցնել անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող տարեկան դրոշմանշային վճարների չափը: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր

13:13 19.05.2021

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Մասնավորապես, Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է […]

̰
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ԼՂ

12:54 19.05.2021

ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր: Նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։ Կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին չի […]

̰
15-ամյա երեխան գլորվել է ձորը․ նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան

23:23 18.05.2021

Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ինչպես հաղորդում են ԲԿ-ից, սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր […]

̰
Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները․23։00-05։00-ն փակ պահել փողոց նայող պատուհանները

23:11 18.05.2021

Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բույսերի բուժման աշխատանքները։ Այսօր երեկոյան մեր միջատասպան մեքենան լինելու է Բաբայան, Ազատության, Ադոնցի, Գրիբոյեդովի, Վրացական, Մալխասյան, Շահսուվարյան փողոցներում։ Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

̰
Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ

17:46 18.05.2021

Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վերածվեր էթնիկ հակամարտության,- այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն: «Երեկ պատրիարքի օրհնությամբ այցելեցի Դմանիս: Ահա թե ինչ տեսա. 1. Երեկ Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի […]

̰
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ

17:06 18.05.2021

Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը տարածված ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին` կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ: Ռուսական կողմն աջակցություն է տրամադրում Բաքվին և Երևանին՝ բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով […]

̰
Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ

15:41 18.05.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է, թե ում է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ով իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ․ Եթե քաղաքացին ունի հաշմանդամության խումբ և տվյալ տարիքային խմբի համար օրենքով պահանջվող աշխատանքային ստաժ (օրացուցային տարիներով), ապա կարող է դիմել հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի նշանակման համար։ Այս դեպքում, հաշմանդամության աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքով […]

̰ ̰
Արցախում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել

14:55 18.05.2021

ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունների, առանձնատների վերանորոգման, վերակառուցման, տանիքների վերականգնման շինարարական աշխատանքները։ Հանրապետության տարածքում հրետակոծությունից վնասված թվով 7064 շենք-շինություն է հաշվառվել, որի մեծ մասը` Ստեփանակերտում թվով 5264: Ասկերանի շրջանում գրանցվել է թվով 375, Մարտունու շրջանում` թվով 925, Մարտակերտի շրջանում` թվով 500 նման շենք-շինություններ: Ստեփանակերտի […]

̰
Հնդկաստանում հզոր ցիկլոնի պատճառով 200 հազար մարդ է տարհանվել․ կա առնվազն 16 զոհ

12:40 18.05.2021

Հնդկաստանի արևմուտքում վերջին 20 տարվա ընթացքում ամենաուժեղ Tauktae ցիկլոնը մոլեգնում է մինչև 210 կմ/ժամ քամու պոռթկումներով: Դա հանգեցրել է շենքերի, ճանապարհների հեղեղման, ավերածությունների և շուրջ 200 հազար մարդու տարհանման, գրում է Reuters- ը: Փակ են տարածաշրջանի նավահանգիստներն ու օդանավակայանները: Նախնական տեղեկություններով ՝ մահացել է առնվազն 16 մարդ (այլ աղբյուրների համաձայն ՝ 18): Եվս 127 մարդ […]

̰
Արիանա Գրանդեն գաղտնի ամուսնացել է

12:31 18.05.2021

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն գաղտնի ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հետ: Տոնակատարությունն անցկացվել է նեղ շրջանակում՝ ընդամենը 20 հյուրերի մասնակցությամբ, հայտնում է People- ը: Աստղի ներկայացուցիչը պարզաբանել է, որ միջոցառումը տեղի է ունեցել երգչուհու Կալիֆոռնիայի տանը, և որ սիրահարները շատ ուրախ են եղել: Գրանդեն սկսել է հանդիպել ընտրյալի հետ 2020 թ․-ի հունվարին, և […]

̰
Ոստիկանությունը հայտնել է Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելու պատճառը

10:55 18.05.2021

Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ոստիկանությունից նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։ Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ […]

̰
Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիրը

09:09 18.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկինը՝ Ջիլ Բայդենը, հրապարակել են համատեղ հարկային հայտարարագիր, ըստ որի՝ ընտանիքը 2020 թվականին ունեցել է 607 հազար դոլար եկամուտ, որից 157 հազար դոլարը վճարվել է որպես դաշնային հարկ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Նշվում է, որ եկամտահարկի դրույքաչափը կազմել է 25,9%։ Բացի այդ, մոտ 28 հազար դոլար վճարվել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:59 17.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն […]

̰
ՀԱՀ-ում ներկայացվել է ​​օրինագիծ, որը կնոջը միանգամից մի քանի ամուսին ունենալու իրավունք է տալիս

23:15 17.05.2021

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը հրապարակել է ամուսնության բարեփոխումների օրինագիծը, որը կնոջը տալիս է միաժամանակ մի քանի ամուսին ունենալու իրավունք: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Jacaranda FM տեղական ռադիոկայանը: Ներքին գործերի նախարարության պատրաստած փաստաթուղթը նպատակ ունի ապահովելու Հարավաֆրիկյան Հանրապետությունում կանանց և տղամարդկանց սոցիալական հավասարությունը, քանի որ գործող օրենսդրությունը վերջիններիս թույլ է տալիս միաժամանակ ունենալ մի քանի […]

̰
Վրաստանի Դմանիսի քաղաքում կենցաղային հողի վրա ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքը շարունակություն է ունեցել

23:11 17.05.2021

Դմանիսիում անկարգությունները չեն դադարում: Նախօրեին Դմանիսի քաղաքում տեղաբնակ ադրբեջանցիների և էկոմիգրանտ վրացի- սվանների միջև կենցաղային հողի վրա ծագած դիմակայությունն իր շարունակությունն է ունեցել այսօր՝ վերաճելով արյունալի բախման: Պատճառն այն էր, որ խանութի սեփականատերը հրաժարվել էր այցելուներին ապառիկ գարեջուր վաճառել: Վիրավորված երիտասարդները ծեծել են խանութի տիրոջը, ում աջակցություն են հայտնել տեղացի մի խումբ երիտասարդներ: Քաղաքի խանութներից […]

̰
Ազատության հրապարակից ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը

22:41 17.05.2021

Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: «Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

̰
BACK_TO_TOP