TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ում անցկացվել է արտահերթ նիստ

15:32 29.05.2021

ԿԸՀ-ում անցկացված արտահերթ նիստին քննարկվել և քվեարկության է դրվել օրակարգային 18 հարց: Արդյունքում մերժվել է կազմակերպություններից մեկի՝ դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, 17 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ԿԸՀ ներկայացված փաստաթղթերում առկա բացթողումները լրացնելու համար 48 ժամ է տրվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իրանը վախեցրել է UIA-ի կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

16:00 28.05.2021

Իրանը հետապնդել է UIA-ի կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին. նրանց բերման են ենթարկել, հարցաքննել և վախեցրել: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի ուրբաթ՝ մայիսի 28-ի զեկույցում: Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի հունվար իրավապաշտպանները զրուցել են ավիավթարի զոհերի 31 հարազատների և այն մարդկանց հետ, որոնք գիտեն, թե ինչպես են Իրանի իշխանությունները վերաբերվում զոհերի ընտանիքի անդամներին: Զրույցների […]

̰
Գյուղացուն օգնել է պետք․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ֆերմերների հետ

21:40 27.05.2021

Գյուղատնտեսության ոլորտի պրոֆիլային կառույցի՝ նախարարության բացակայություն, թուրքական գյուղմթերքի ներմուծում, տեղական արտադրանքի իրացում ու արտահանում, Լարսի հետ կապված ու հաճախ ի հայտ եկող խնդիրներ՝ այս և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննակում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիի և Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցումն ավարտական փուլում է

18:45 27.05.2021

Գյումրիում և Ախուրյանում  ավարտին են մոտենում հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Փրկարարական ծառայության համար ժամանակակից պահանջներին համապատասխան նոր շենքերի շինարարությունը սկսվեց 2020-ի ամռանը։ Մեկ տարի անց երկու շենքերն էլ շահագործման կհանձնվեն։ Նոր  կայանների կառուցումն ու Գյումրիում  հրշեջ փրկարարական ջոկատի տեղակայման վայրի փոփոխությունը դեպքերի արագ արձագանքումն ապահովելու պայման է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ […]

̰
ԿԸՀ-ն հորդորում է ընտրողներին ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ցուցակներում

18:39 27.05.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել  տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։ «Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել  տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը գերեվարված 6 զինծառայողի դեպքի վերաբերյալ

18:06 27.05.2021

Գերեվարված 6 զինծառայողի դեպքի առնչությամբ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդես է եկել ասուլիսով, սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ տվել պարզաբանումներ։ Իրավիճակը հատկապես լարված է եղել լուսադեմին՝ 5-ի սահմաններում, երբ հայկական կողմը ցանկացել է նոր դիրքի կահավորման նպատակով աշխատանքներ իրականացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փաշինյանը հանդիպում է ունեցել Կութ համայնքի բնակիչների հետ

16:00 27.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է: Նա հանդիպում է ունեցել Կութ համայնքի բնակիչների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ճապոնիայում նախազգուշացրել են COVID-ի «օլիմպիական» շտամի առաջացման սպառնալիքի մասին

15:58 27.05.2021

Ճապոնիայի բժիշկների միության ղեկավար Նաոտո Ուեյաման հայտարարել է, որ 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կարող են հանգեցնել կորոնավիրուսի նոր շտամի առաջացմանը: «Վիրուսի բոլոր տարբեր մուտանտային շտամները, որոնք գոյություն ունեն տարբեր վայրերում, կհամախմբվեն այստեղ՝ Տոկիոյում: Մենք նույնիսկ չենք կարող հերքել Օլիմպիական խաղերից հետո առաջացող նորշտամի առաջացման հնարավորությունը: Եթե ​​նման իրավիճակ ստեղծվի, դա կարող է նշանակել, […]

̰
SpaceX-ն ուղեծիր է արձակել 60 ինտերնետային արբանյակ

12:23 27.05.2021

Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել Falcon 9 հրթիռակրի հերթական հաջող արձակումը։ Starlink առաքելության շրջանակում ուղեծիր է դուրս բերվել ինտերնետային 60 արբանյակների նոր խմբաքանակ: Այս մասին հայտնել է SpaceX ընկերությունը: Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից հրթիռակրի արձակումից մոտավորապես 1 ժամ անց բոլոր արբանյակները եղել են ուղեծրում: 2019-ից իրականացվող Starlink նախագծի շրջանակներում կատարված արձակումն այս ամսվա ընթացքում չորրորդն է։ […]

̰
««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ

21:15 26.05.2021

Կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքներն ու իրավունքներն ընդլայնելու նպատակով, ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Գործող օրենսդրության համաձայն, քաղաքացին (կենսաթոշակառուն) աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմում է ըստ Արցախի Հանրապետությունում անձի մշտական բնակության (հաշվառման) վայրի: Կատարված փոփոխություններից […]

̰ ̰
Հունիսի 1-ից Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը կսկսի գործել որպես երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

19:59 26.05.2021

Գիշերօթիկներից անցումը աջակցության կենտրոնների նույն սոցիալական քաղաքականությունն է հետապնդում՝ կարճ ժամկետում ապահովել երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ։ Այս գործընթացը սկսվեց դեռ 2 տարի առաջ, որը, ըստ էության, փուլային աշխատանք էր սոցաշխատողների, հոգեբանների ու այլ նեղ մասնագետների միջամտությամբ։ Արդյունքում՝ Գյումրիի երկու գիշերօթիկ հաստատությունների 130 սաներից 110-ը հիմա իրենց ընտանիքներում են ապրում։ Ընտանիքներ վերադարձի նպատակին հասնելու համար երկու […]

̰
Գյումրիում փողոցաշինական աշխատանքների ժամանակ 19-րդ դարի սալահատակ է բացվել

18:45 26.05.2021

Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքների ընթացքում հնագիտական շերտեր են բացվում։ Օրինակը Մյասնիկյան փողոցում է, որտեղ մայթերի վերանորոգման աշխատանքների արդյունքում հին ասֆալտաշերտի տակ բացվել է սալահատակ, որը 19-րդ դարի թվագրության է: Այսինքն՝ այդ ժամանակ պատմական միջուկում մայթերը սալապատ են եղել: Հիմա շինարարները սալերը քանդում են ասֆալտապատելու համար: Մայթերը պատմական շենքերի շարունակությունն են, և դրանք քանդելով՝ խաթարվում […]

̰
Առաջարկվում է վերանայել աշխատող երեխաների տարիքային շեմն ու աշխատանքային ժամերը

16:58 26.05.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։ Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։ Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև […]

̰
Հայաստանում կներդրվի աղբահանության կայուն և արդյունավետ համակարգ

16:56 26.05.2021

Հանրապետությունում ներկայում առկա է 297 աղբավայր: Դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի: Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են, իրենց բացասական հետևանքներով: Ոլորտում բարեփոխումներ կատարելու, աղբահանության կայուն և արդյունավետ համակարգը ներդնելու համար մշակվել է աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային […]

̰
Կումայրիի ոստիկանները թոշակառուի տանը թմրանյութ են հայտնաբերել

12:50 26.05.2021

Մայիսի 21-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 67-ամյա տղամարդը իր տանն ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Քրեական հետախույզները թոշակառուի տան զննությամբ խոհանոցում հայտնաբերել են ապակյա տարա՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսի զանգված է, քաղել է Նորավան թաղամասի կամրջի մոտակայքից, չորացրել և պահել […]

̰
Զբոսայգում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 37-ամյա տղամարդու դիակը

10:56 26.05.2021

Մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984 թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:  

̰
Կարանտինային սահմանափակումների պատճառով հնդիկ զույգն ամուսնացել է օդանավում

23:30 25.05.2021

Երկրում կարանտինային սահմանափակումների պատճառով սիրահարված հնդիկ զույգն ամուսնացել է օդանավի մեջ: Այդ մասին գրում է India Today- ը: Թամիլ նադուի բնակիչներն իրենց հարսանիքը նշելու համար, որը ստիպված էին չեղյալ հայտարարել Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի արագ աճի պատճառով, վարձել են ինքնաթիռ և ամուսնացել երկնքում: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նորապսակները լայնամասշտաբ տոնակատարություն են կազմակերպել ավելի […]

̰
Ժամանակավորապես դադարեցվել է Գյումրու մի  շարք թաղամասերի և փողոցների գազամատակարարումը

22:41 25.05.2021

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 25-ի ժամը 20:30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ», «Բուլվարային», «Ավստրիական», «Հիվանդանոցային», «8-րդ զինվորական» թաղամասերի, Մ.Խորենացու, Տ.Ճարտարապետի, Վասիլյան, Եսայան, Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան, Սավոյան, Գերցենի, Խնկոյան, Մնջոյան, Գրիբոյեդովի, Շիրակացու փողոցների, Մարմաշենի խճուղի-Մնջոյան փողոց հատվածի, Պավլովի, Կ.Դեմիրճյան նրբանցքների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

̰
Ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

19:02 25.05.2021

2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված […]

̰
Շիրակի մարզում 40 մլրդ դրամի կապիտալ ծախսեր կկատարվեն. ամենամեծը ճանապարհաշինության հատկացումներն են

18:53 25.05.2021

Ենթակառուցվածքների նորացման ու բարեկարգման ինչ աշխատանքներ են կատարվել Շիրակի մարզում 2018-2020 թվականներին և ինչ ծավալի շինաշխատանքներ են նախատեսված այս տարի: Այս մասին հաշվետվությամբ են հանդես եկել Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժինների ու վարչությունների ղեկավարները և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Շիրակի մարզում կապիտալ ներդրումների ծավալն անցած 3 տարիների ընթացքում ավելացել է: Երեք տարվա […]

̰
«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն

18:46 25.05.2021

Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված գործը, որը Թուրքիայի դրոշին ավելացրել է կիսալուսնից կախված մարդու կերպարանք։ Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞ ոչ։ Ավելի […]

̰
Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ Ռոբին ռոբոտը 12 շաբաթ կլինի խնամքի հաստատությունում

16:21 25.05.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ շուրջ 12 շաբաթ Ռոբին անունով ավտոմատացված ռոբոտը կշփվի խնամքի հաստատությունում ապրող տարեցների հետ, կփորձի բարձրացնել նրանց տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները։ Տուն-ինտերնատի բնակիչներից յուրաքանչյուրը շաբաթական մի քանի հանդիպում կունենա ռոբոտի հետ։ Ռոբինի հետ կանցկացվեն […]

̰
Կընդլայնվի սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

15:57 25.05.2021

Մայիսի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Քաղաքացիներն առավել քաղաքակիրթ պայմաններում կկարողանան թարմացնել իրենց ավտոմեքենաները

15:56 25.05.2021

Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Ներկայում Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու […]

̰
Մտքերի բախում ԱԺ-ում Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման և այլ հարցերի շուրջ

14:42 25.05.2021

ԱԺ-ում պատգամավորների ձայները չեն բավարարել լիագումար նիստի աշխատանքները միանգամից սկսելու համար, միայն երրորդ փորձից է հաջողվել 75 պատգամավորի ներկայություն ու քվորում ապահովել: Իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված նախագծերը քննարկելու հարցն ընդունելու համար, հետևաբար խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքննարկի միայն առաջին բաժնում ընդգրկված օրինագծերը: Մինչ դրանց անցնելը քննարկում է ծավալվել Սյունիքի […]

̰
Հոնկոնգում Բասկիայի նկարը վաճառվել է 30 միլիոն դոլարով

12:48 25.05.2021

Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտիստ Ժան-Միշել Բասկիայի նկարը Հոնկոնգի Christie’s աճուրդի տանը վաճառվել է 30 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է ТАСС- ը՝ հղում անելով աճուրդի կազմակերպիչներին։ Աշխատանքը կոչվում է այսպես․ «Անվերնագիր (Միաչքանի և պատճենված դեմք)»։ «Լոտը վաճառվել է 234,3 միլիոն հոնկոնգյան դոլարով (30,1 միլիոն դոլար) և դարձել է ամենաթանկ նմուշն աճուրդում», – ասված է հայտարարության […]

̰
Վրաստանում ցուցարարները որոշել են փակել Ռուսթավելիի պողոտան, քանի դեռ պահանջները չեն բավարարվել

12:05 25.05.2021

«Մենք որոշում ենք կայացրել տեղափոխվել Հանրապետության հրապարակ, կփակվի Ռուսթավելիի պողոտան և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել», – այս մասին երեկ Վրաստանի Ազատության հրապարակում հայտարարել է «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչ Վառլամ Գոլեթիանին, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մայիսի 26-ին, մենք համոզված ենք, եթե մինչ այդ մեր պահանջները չբավարարվեն, ամբողջ մայրաքաղաքը […]

̰
ԱԺ օրակարգում ներառված նախագծերի մի մասը քննարկելու հարցը չի ընդունվել. իշխանության ձայները չեն բավարարել

11:29 25.05.2021

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրել է լիագումար նիստերի օրակարգը, պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում ընդգրկված է 26, երկրորդ բաժնում՝ 9 հարց: Ներկայացնելուց հետո խորհրդարանը քվեարկել է երկրորդ բաժնում ներառված օրինագծերը քննարկելու հարցը, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել, իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել այն հաստատելու համար: Արդյունքում 62 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել: […]

̰
Չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Արարատ Միրզոյան

10:30 25.05.2021

ԱԺ-ում հերթական նիստի ընթացքում, օրակարգը ներկայացնելուց հետո, այսօր հարց ուղղվեց Արարատ Միրզոյանին Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով ՌԴ-ի կողմից՝ ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ խոսակցություն է ունեցել Միրզոյանը ՌԴ-ում իր գործընկերոջ հետ: Միրզոյանը պատասխանեց․ «Ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ նախորդիվ, խորհրդարանական դիվանագիտությունը գործում է իր հնարավորությունների ողջ ծավալով […]

̰
BACK_TO_TOP