14:54 11.05.2021
Իսրայելի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել երկրում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները և սատարել ինքնապաշտպանության իրավունքին: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում առավելագույնս խստորեն դատապարտել Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռային հարձակումներն ու պաղեստինյան ահաբեկչությունը և պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ: Գազայի հատվածից, երկուշաբթի օրվանից սկսած, ավելի քան 200 հրթիռ […]
14:33 11.05.2021
2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11.30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողովի աշխատանքները կկազմակերպվեն դռնփակ: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման առկայության դեպքում այն քննարկելու ժամանակ քաղաքացիները հանձնաժողովի նիստին մասնակցելու […]
11:24 11.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի […]
19:10 10.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, […]
17:22 10.05.2021
Չինաստանի Լոնջին քաղաքում ապակե կախովի կամուրջն ուժեղ քամու հետևանքով փլուզվել է։ Այդ պահին կամրջի վրա զբոսաշրջիկներ են եղել, նրանցից մեկը չի կարողացել ժամանակին դուրս գալ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ ուժեղ փոթորիկը քանդել է Չինաստանի Պիյան լեռան վրա 100 մ բարձրության վրա կառուցված ապակե կամուրջի մի քանի […]
15:59 10.05.2021
Այսօր տեղի է ունեցել Գեղանիստ գյուղի նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել է գյուղի բարերար, ծնունդով գեղանիստցի ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գագիկ Շահբազյանի ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևոր է համարում, երբ համայնքի և բարերարների միջև կապ կա, որի արդյունավետության օրինակը […]
15:26 10.05.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։ ✅ Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ ✅ Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք […]
14:48 10.05.2021
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը կիրականացվի մայիսի 11-ից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
13:40 10.05.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Համլետավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի, Հրազդան փողոցի թիվ 1-ից մինչև 39-ը հասցեների, Նալբանդյան փողոցի թիվ 22 բազմաբնակարան շենքի գազասպառողների և […]
12:56 10.05.2021
Հարյուր ութսուն պաղեստինցիներ, ներառյալ Կարմիր մահիկի անձնակազմը, վիրավորվել են երկուշաբթի առավոտյան Իսրայելի ոստիկանության հետ բախումներում, որոնք տեղի են ունեցե; Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի մոտ։ Այս մասին ասվում է Երուսաղեմում Կարմիր մահիկի ներկայացուցչության մամլո հաղորդագրության մեջ: Արևելյան Երուսաղեմում բախումները մի քանի օր է՝ շարունակվում են։ Վերջին օրերին վիրավորվել է շուրջ 300 պաղեստինցի: […]
12:49 10.05.2021
Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը: «Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, […]
10:33 10.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշման մեջ […]
08:31 10.05.2021
Լոնդոնի գործող քաղաքապետ, Լեյբորիստական կուսակցության թեկնածու Սադիկ Խանը երկրորդ անգամ հաղթել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում: Այսպիսով, 51-ամյա քաղաքական գործիչը, ով 2016-ին առաջին անգամ դարձել էր Լոնդոնի քաղաքապետ, կմնա այս պաշտոնում ևս երեք տարի: «Շնորհակալություն: Ինձ համար պատիվ է ևս երեք տարի ծառայել իմ սիրելի քաղաքին», – գրել է քաղաքական գործիչը Twitter- ում: Սադիկ […]
23:49 09.05.2021
Ներբեռնե՛ք «Armed eHealth» բջջային հավելվածը, որը կօգնի Ձեզ ստանալ COVID-19-ի դեմ պատվաստման Ձեր վկայականը, ինչպես նաև կապ հաստատել կամ հանդիպում նշանակել առաջնային օղակի կամ ամբուլատոր ծառայության Ձեր բժշկի հետ: Այս մասին հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
21:30 09.05.2021
Վրաստանի կոմունիստներն ու նրանց համակիրներն այսօր Թբիլիսիում «Անմահ գունդ» խորագրով բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի նախագահի նստավայրի մոտ: Ցույցի մասնակիցները երկրի ղեկավարից պահանջել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրանք իրենց հետ բերել էին կարմիր դրոշներ, Ստալինի դիմանկարներն ու պաստառներ. «Ստալին: Հաղթանակ: Սոցիալիզմ», «Մենք պահանջում ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ» գրություններով: Ցուցարարները նախագահից պահանջել […]
11:47 09.05.2021
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» […]
21:36 08.05.2021
Վրաստանի մաքսային ծառայությունները կանխել են երկիր մեծ քանակությամբ չհայտարարագրված գումար ներմուծելու փորձը: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից: Դեպքը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական «Красный мост» սահմանային անցակետում: Ադրբեջանից Վրաստանի տարածք մուտք գործած բեռնատարը ստուգելիս վրացի մաքսավորները մեքենայի վահանակի տակ հայտնաբերել էին թաքստոց, որի մեջ եղել է 16,5 միլիոն ռուբլի՝ մոտ 761 հազար […]
20:28 08.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել […]
19:32 08.05.2021
«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար – Հայաստան 2021»-ի 6-րդ օրը՝ մայիսի 8-ին, ճամբարին մասնակցող երեխաները մասնակցեցին ծառատունկի Ջրժեվի արգելոցապարկային համալիրում։Տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ՖԻՖԱ մրցավարների դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզական։
17:56 08.05.2021
Առողջապահության նախարարի պաշտանակատարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան. ա) այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների […]
17:00 08.05.2021
Մինչև ընթացիկ տասնամյակի ավարտ ԵՄ երկրներում անհրաժեշտ է հասնել ոչ պակաս, քան 78%-ի զբաղվածության մակարդակին: Սա սոցիալական խնդիրների լուծման նպատակներից մեկն է մինչև 2030 թվականը, որը ներկայացվել է մայիսի 7-ին՝ Պորտոյում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը: Բացի դրանից, ամեն տարի ԵՄ չափահաս բնակչության առնվազն 60%-ը պետք է խորացված ուսուցման դասընթացներ անցնի: Իսկ մարդկանց թիվը, որոնց սպառնում […]
09:38 08.05.2021
Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և […]
20:25 07.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ 2021 թ. մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, […]
18:10 07.05.2021
Ստացված տեղեկատվության համաձայն՝ Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի գործողություն են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, որի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար: «Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը: Մենք կարծում ենք, որ հստակ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել […]
16:51 07.05.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին՝ Դավթյանը նշել է, որ նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացում ներգրավված է նաև իր ռուս գործընկերը՝ ՌԴ գլխավոր դատախազը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:51 07.05.2021
Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը և երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև […]
11:33 07.05.2021
ԱԺ-ում շարունակվել է «ՀՀ դատախազության» 2020թ-ի հաղորդման քննարկումը: Երեկ այն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Այսօր դատախազության աշխատանքին գնահատականներ են տվել հիմնականում իմքայլական և անկախ պատգամավորները, նրանք խոսել են դատական իշխանության համակարգում կատարված աշխատանքների ու բացթողումների մասին: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
11:05 07.05.2021
ԱԺ-ն այսօր շարունակել է աշխատանքները «ՀՀ դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմամբ: Երեկ այն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Մինչ քննարկումը շարունակելը տեղի է ունեցել պատգամավորների գրանցում, որը հաջողվել է միայն երկրորդ փորձից: Առաջին գրանցման ժամանակ պատգամավորների թիվը չի գերազանցել 66-ը, միայն երկրորդ գրանցմամբ է հաջողվել քվորում ապահովել: Նախ ելույթ է ունեցել պատգամավոր Գևորգ […]
10:01 07.05.2021
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը: Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ, թորման արտադրամասում՝ պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն: Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել […]