19:35 17.05.2021
Ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցներ Կարեն Պողոսյանը ու Սամսոն Մուրադյանը «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հիմնադիրներն են։ Հայրենիքի պաշտպանի, սահմանը պահող զինվորի մարտական պատրաստության, ռազմական գիտելիքներով զինվելու իրական առաքելությունը վստահ են, որ պետք է վերապահվի նմանատիպ դպրոցներին։ Ապագա զինվորի դպրոցը Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվան է։ Մերուժանը հետախուզական դասակի […]
15:40 17.05.2021
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Հոռոմ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման թեմաներով ուսումնավարժություն։ Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
09:44 17.05.2021
Կիրով քաղաքում՝ Վոլոդարսկի և Խորհրդային փողոցների խաչմերուկում, սատանայի արձան է կանգնեցվել։ Այս մասին գրում է Newsler.ru-ն։ Քանդակն իրենից ներկայացնում է ծառ, որի ճյուղերին «գայթակղիչ օձն» է փաթաթված, իսկ կողքին արգելված պտուղն է: Արձանը տեղադրվել է մթերային խանութի մոտ։ Չի հաղորդվում, թե ում մտահղացումն է եղել նման արձանի տեղակայումը, և թե ինչով է պայմանվորված տեղադրման վայրի […]
19:51 16.05.2021
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։ Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնք սակայն օպերատիվ կերպով քնարկվելով և վերլուծվելով ստացել և ստանում […]
18:50 16.05.2021
Ամբողջ աշխարհում կտրուկ մեծացել է հակաբակտերիալ ախտահանիչ միջոցների պահանջարկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք պաշտպանում են կորոնավիրուսից: Մինչդեռ արդյոք դրանք պետք են հետհամաճարակային շրջանում, հայտնի չէ: COVID-19-ի տարածման հենց սկզբից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս լվանալ ձեռքերը կամ կանոնավոր կերպով ախտահանել հակաբակտերիալ միջոցներով: Այն վերացնում է մաշկի վրա գտնվող բակտերիաները, իսկ դա նշանակում […]
18:16 16.05.2021
Օրական առավելագույնը քանի գրամ միս պետք է ուտել՝ առողջությունը չվնասելու համար: Այս մասին ռադիո Sputnik-ին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր բժիշկ-սննդաբան Մարիատ Մուխինան: Մարդու օրգանիզմը կենդանական սպիտակուցի կարիք ունի, բայց՝ ոչ մեծ քանակությամբ: Սննդաբանի խոսքով՝ մսամթերքի չարաշահումը հանգեցնում է աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը: «Օրվա ընթացքում յուրաքանչյուր մեկ կգ քաշին պետք է մեկ գրամ սպիտակուց: […]
17:07 16.05.2021
Գազայի հատվածի շուրջ 10 000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով, մայիսի 16-ին հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Ալ Մալիկին՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին: Տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը կազմակերպել էր Սաուդյան Արաբիան Պաղեստինում իրավիճակի նոր սրումից հետո: «Գազայի հատվածում ավելի քան 10 000 մարդ […]
13:13 16.05.2021
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվեց վերանայել Վրաստանի Արդարադատության նախարարության պատիժների վարչության նախկին պետ Դավիթ Չակուայի գործը, ասված է դատախազության հաղորդագրության մեջ: 2006 թվականի մարտի 27-ին բանտի անկարգությունների ընթացքում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար Չակուան դատապարտվել էր 3 տարի 9 ամիս ազատազրկման: Թբիլիսի քաղաքային դատարանը հաստատել էր, որ Չակուան, բանտի ղեկավարության և հատուկ նշանակության ջոկատայինների հետ ծեծել […]
10:40 16.05.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը։ «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Կութ գյուղ: Պարզվել […]
23:10 15.05.2021
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին խոսել է այն մասին, թե որքան կարևոր է օդափոխության դերը կորոնավիրուսային վարակը կանխելու գործում, և հեռուստադիտողներին հորդորել է սովորել, թե ինչպես կարելի է ապրել միջանցիկ քամու պայմաններում: Դրանց օգուտները նա բացատրել է YouTube– ում տեղադրված տեսանյութում: «COVID-19- ը «թռչող» վիրուսային վարակ է», – ասել է նա: Կոմարովսկին բացատրել է, որ […]
20:42 15.05.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող հոսանքի լարվածության անկմամբ պայմանավորված, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. ս. թ. մայիսի 15-ին ժամը 18.00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 10.00-ն՝ • Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-10 շարքեր, Սարի-Թաղի 1-2, Ծխախոտագործների, Օստրովսկու, Որմնադիրների փողոցներ, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 […]
18:47 15.05.2021
Եկեղեցաշինական ձեռնարկը բարերարությամբ է։ Այսօր տեղի է ունեցել հիմնարկեքի արարողություն։ Նոր եկեղեցին դառնալու է այս տարածաշրջանում եզակիներից մեկը։ Նախկինում Ամասիայի տարածաշրջանի տասնյակ համայքներ համարվել են ադրբեջանաբնակ գյուղեր, որոնք չեն ունեցել եկեղեցիներ։ Ընդամենը մեկում՝ Բանդիվանում է հայ առաքելական եկեղեցին վերակառուցվել, մնացած համայնքներում մարդիկ փոքր մատուռներ ու սրբատեղիներ են կառուցել։ Հյուսիսային, սահմանամերձ բնակավայր Արևմտյան Հայաստանի Բասենի և Կարսի […]
17:15 15.05.2021
Կփոխվեն քաղաքացիներին հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգերը: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով ու լրացումներով կփոխվեն քաղաքացու ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները, նաև տրամադրվող արտոնությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մշակվում են օրենքի կիրառության համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Այժմ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները շարունակում են աշխատել ծանրաբեռնված՝ պայմանավորված պատերազմում վիրավորում ստացած զինվորների ու քաղաքացիների դիմելիությամբ։ «1556 […]
12:32 15.05.2021
Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։ Նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին։ Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կատարվում է քննություն։
21:54 14.05.2021
Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններն ու փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան»-ի հեղինակած «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման […]
14:33 14.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ: Դրամաշնորհները կհատկացվեն ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության նպատակով: Ծրագրերի նպատակը ՀՀ Վայոց ձորի և Արարատի […]
12:39 14.05.2021
Վրացի հատուկ ջոկատայիններն առաջին անգամ մասնակցել են «Տրոյական հետք» բազմազգ զորավարժություններին: Այս մասին հայտնում է «Эхо Кавказа»-ն: Սա ամենամյա զորավարժություն է, որը կազմակերպվում է ԱՄՆ-ի եվրոպական հատուկ գործողությունների հրամանատարության կողմից: Նրանց նպատակն է բարձրացնել համատեղելիությունը և պատրաստվածությունը, իրականացնել փորձի փոխանակումը: Զորավարժություններն անցկացվել են մայիսի 3-14-ը՝ 5 երկրներում: Վրացի հատուկ ջոկատայինների մի ստորաբաժանում մասնակցել է Ռումինիայում […]
12:21 14.05.2021
2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում […]
12:04 14.05.2021
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար՝ NBC- ի Saturday Night Live- ում իր ելույթից հետո: Forbes-ի հաշվարկով՝ Tesla- ի բաժնետոմսերն այս շաբաթ ընկել են 15% -ով: Այսինքն, հինգշաբթի՝ բորսային շուկայի փակվելուց հետո, Մասկի կապիտալը նվազել է 20,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 145,5 միլիարդ դոլարի: Այդուամենայնիվ, նա շարունակում է […]
12:10 13.05.2021
Ամերիկյան հանրաճանաչ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը 19 տարվա պատմություն ունեցող իր եթերային շոուն մտադիր է փակել 2022-ին: Այս մասին նա խոսել է The Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում: Հաղորդավարուհին նշել է, որ ցանկանում էր փակել ծրագիրը դեռ 2019-ին, բայց համաձայնել է ծրագրի աշխատանքները երկարացնել ևս երեք տարով: Ըստ DeGeneres- ի, «ստեղծագործող անձը անընդհատ կարիք ունի լուծելու […]
10:41 13.05.2021
Էլեկտրական տրանսպորտային միջոցների ամերիկյան արտադրող Tesla-ն կասեցրել է բիտքոին կրիպտոարժույթի ընդունումը որպես վճարման միջոց՝ դրա ստացման ոչ էկոլոգիապես մաքուր մեթոդի պատճառով։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը: «Tesla-ն դադարեցրել է բիտքոինի օգտագործմամբ մեքենաների ձեռքբերումը: Մենք մտահոգված ենք հանածո վառելիքի և բիտքոինային գործառնությունների համար հանածո վառելիքի, հատկապես ածխի կիրառման համար, որն ամենավատ արտանետումներն է […]
10:02 13.05.2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից և ստանալ զեղչեր: Այսուհետ վարկի ձևակերպման և առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու […]
23:10 12.05.2021
Զիմբաբվեում տեղի 66-ամյա բնակիչ Միշեկ Նյանդորոն ունի 16 կին և 151 երեխա: Ինչպես նա ասել է Metro թերթին տված հարցազրույցում, ինքը չի պատրաստվում բավարարվել եղածով, քանի որ միայն «Աստված իրավունք ունի որոշելու, թե քանի երեխա և կին է իրեն վիճակված ունենալ»: Նյանդորոյի վերջին հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականին: Եվս մեկ հարսանեկան տոնակատարություն նախատեսված է […]
22:33 12.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, որը 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Այնուհետև Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը Բաղրամյան 26–ում սպասվում էր հանդիսավոր ընդունելություն։ Հնչում են երկու երկրների հիմները, քայլերթով անցնում է պատվոպահակախումբը։ Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ […]
22:07 12.05.2021
Գազայի կենտրոնում գտնվող 16 հարկանի շենքն ավերվել է Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով: Գնդակոծության կադրերը ուղիղ եթերում հեռարձակում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք պաղեստինցի, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Բուրժ աշ-Շուրուք աշխույժ թաղամասում կան մի շարք հեռուստաալիքներ և տեղեկատվական հրատարակությունների գրասենյակներ, ընկերություններ, խանութներ: Սկզբում մի քանի հրթիռների ուղղակի հարվածից հետո […]
20:27 12.05.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
18:42 12.05.2021
Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների համար Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ: Ծրագիրը ֆինանսավորում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ամերիկահայ ճարտարագետների ու գիտնականների միությունը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում հայրենիքի պաշտպանության գործին մասնակցած զինվորականներին նոր մասնագիտություն ձեռք բերել և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած աշխատանքի առաջարկներից օգտվել։ […]
17:15 12.05.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արձակուրդի տրամադրման կարգավորումներում նախատեսվում են մի շարք փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս շուրջ 2,5 և ավելի տարի աշխատողին չի տրամադրում արձակուրդ՝ բացառությամբ օրենքով նախատեսված […]
15:22 12.05.2021
Առավոտյան տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի ավտոպարկերում վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով վառելիքի մատակարարումների դեմ։ Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ «Հարգելի համաքաղաքացիներ Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին […]
13:44 12.05.2021
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի: Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը: