20:00 19.01.2021
«Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»։ Այս մասին տեղեկացնում է նաև Շիրակի մարզպետարանը։
19:40 19.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ բնակարանային գողությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. դեկտեմբերի 8-ից՝ ժամը 16:30-ից, մինչև դեկտեմբերի 9-ը՝ ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բնակարանի մուտքի դուռը հրել-բացելու եղանակով, առերևույթ ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Արզնի գյուղի առանձնատներից մեկը և […]
19:08 19.01.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի ախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ համագործակցությունը՝ ընդգծելով կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների դերը սոցիալապես ամուր տնտեսություն ունենալու համատեքստում։ «Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել և՛ ուղիղ ֆինանսավորման, և՛ պարենային աջակցության միջոցով, որում ընդգրկված են նաև միջազգային […]
19:00 19.01.2021
Գյումրիի Կազաչի պոստ թաղամասում գտնվող Սուրբ Արսենի եկեղեցին վերակառուցելու հայ-ռուսական համատեղ ծրագիր է ներկայացվել: Առաջարկն արել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ռուսական կողմը նախապատրաստական աշխատանքները հանձնարարել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին: Կազաչի պոստ թաղամասի եկեղեցին կառուցվել է 1900-ականների սկզբին և ծառայել է Ալեքսանդրապոլի ռուս զինվորականներին: Մի քանի տարի առաջ եկեղեցու պահպանության մասնակի աշխատանքներ […]
18:45 19.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում: Երեք քաղաքներում տեսչական դիտարկումներն իրականացվել են դեղատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակային տարածքներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։ Ըստ […]
18:30 19.01.2021
Թբիլիսիի Օրբելիանիի դղյակի բակում, Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ, այսօր երեկոյան փողոցային երաժիշտների համերգ տեղի կունենա: Առցանց ռեժիմով կայանալիք համերգի համար նախագահի աշխատակազմը վճարել է մոտ 16․000 լարի: Հաղորդում է aliq.ge-ն։ Նախագահի խորհրդական Իրինե Շենգելիան հայտնել է, որ երիտասարդական արվեստի հանրահռչակումն ու աջակցությունը իրենց ռազմավարության մի մասն է, առավել ևս պանդեմիայի շրջանում, երբ նրանք աշխատելու հնարավորություն չունեն: […]
18:28 19.01.2021
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ […]
18:20 19.01.2021
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքայի մեջլիսի պատգամավոր Կարօ Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «14 տարի անցաւ Աղբարիկ… Շատ ջանք թափեցինք, սակայն չկրցանք պատասխանատուութեան ենթարկել անոնք, որոնք «ՍՊԱՆՆԷ՛» ըսին։ Այն խաւարը, որ քեզ խլեց մեզմէ, կը շարունակէ ոճիր գործել։ Բայց մենք կը շարունակենք պայքարիլ՝ իրականութեան վերածելու համար քու […]
14:21 19.01.2021
Երեկ կեսօրին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչները մեկ ժամով փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը, որին ուղեկցել են ռուս խաղաղապահները: Խաղաղ ակցիա իրականացնող տեղացիները խաղաղապահներին հարցրել են, որ եթե ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար օգտվում են այդ ճանապարհից՝ ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանն այդ մասին […]
14:15 19.01.2021
Նյու Յորքի կենտրոնում բախումներ են սկսվել Black Lives Matter ակտիվիստների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակիցը: Ակտիվիստները հավաքվել էին ցույցի՝ Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրը նշելու համար, որը Միացյալ Նահանգներում նշվում է հունվարի յուրաքանչյուր երրորդ երկուշաբթի: Սակայն ակցիայի ընթացքում ոստիկանության հետ բախումներ են սկսվել: «Ցուցարարները Բրուքլինից շարժվեցին դեպի […]
22:42 18.01.2021
Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն Արցախփոստի կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով։ Այս մասին տեղեկացրին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների կենսաթոշակները կվճարվեն Հայփոստի և Արցախփոստի մասնաճյուղերում, այսինքն և ՀՀ-ում և ԱՀ-ում։ Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) կենսաթոշակները կվճարվեն թե Արցախփոստի կողմից՝ թղթային ցուցակներով, […]
19:45 18.01.2021
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները: Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության […]
19:42 18.01.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․ Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների, 75 տարին լրացած […]
19:00 18.01.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ. Մ.-ն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու նպատակով սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ինքնազգացողության կտրուկ վատթարացման սիմուլյացիայով շտապ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժշկական զննությամբ չհայտնաբերելով ոչ մի առողջական խնդիր՝ նրան վերադարձրել են հիմնարկ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ-ն: Հանցավոր մտադրությունն իրականացնելու և […]
18:50 18.01.2021
Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։ Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։ ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։ Տեսչական մարմնի […]
15:30 18.01.2021
Հիմնանորոգումից հետո Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 20 և 21 մանկապարտեզներն այսօր իրենց դռներն են բացել փոքրիկների առջև: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ ու գույքով համալրված մանկապարտեզներում վերսկսվել են բնականոն աշխատանքները»,- հայտնում են քաղաքապետարանից:
14:00 18.01.2021
ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է՝ 2021թ. մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները։ Արտակարգ դրության ժամանակ դադարեցված գանձման աշխատանքները կոմիտեն կվերսկսի մարտի 20-ից։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս 2020թ․ ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո […]
13:40 18.01.2021
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է. «Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի: Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է […]
23:30 17.01.2021
Պորտուգալական Պորտուն առաջին տեղն է զբաղեցրել Small Cities Index-ում, որը համեմատաբար փոքր քաղաքները գնահատում է դրանցում բնակվելու հարմարավետության տեսանկյունից, հայտնում է EuroPulse- ը: Մեկ տարվա ընթացքում Պորտուն իններորդ տեղից բարձրացել է առաջին տեղ: Դա տեղի է ունեցել, առաջին հերթին, խիստ կարանտինի ժամանակահատվածում ձեռնարկատերերին տեղական իշխանությունների օգնության շնորհիվ: Օրինակ, վարկանիշի հեղինակները նշել են, թե ինչպես է […]
20:33 17.01.2021
Ռուս բորտուղեկցորդուհի Ռուշանան, որը սոցիալական ցանցերում հայտնի է իր աշխատանքի վերաբերյալ տեսանյութերով, նշել է մի բառ, որը երբեք չպետք է ասվի ինքնաթիռում: Tiktok– ում տեղադրված տեսանյութում աղջիկը հորդորում է ինքնաթիռում երբեք չօգտագործել «ռումբ» բառը, նույնիսկ եթե ցանկանում եք այդպես նկարագրել համեղ ճաշը: «Ոչ ոք չի գնահատի ձեր կատակը», – նախազգուշացրել է բորտուղեկցորդուհին:
10:08 17.01.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: «Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս […]
17:15 16.01.2021
Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներն, անցած տարվա համեմատ, թերակատարել են 13 %-ով: Ընդհանուր առմամբ չի հավաքագրվել և որպես ապառք է ձևակերպվել 534 մլն 105 հազար դրամ: Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի Շիրակի մարզի բնակիչները չեն մեկնել, եկամուտները պակասել են, հարկերը չեն վճարել: Իսկ եթե հավաքագրումները թերի են, սա նշանակում է, որ տեղական բյուջեներում մուտքերը քիչ […]
14:11 16.01.2021
Այսօր Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել այն շենքի դիմաց, որտեղ նախատեսված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարը: Մի քանի մարդ բերման է ենթարկվել: «Վրացական երազանքը» համագումարում պետք է ընտրի կուսակցության նախագահին և քաղխորհրդի անդամներին՝ կուսակցության ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականի մասին հայտարարությունից հետո: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ մասնակիցները փորձել էին փակցնել […]
20:46 15.01.2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ։Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում․ «Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցի ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ: Բժշկի աշխատանքը երբեք հանգիստ չի եղել, […]
15:31 15.01.2021
Այսօր տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստը, կայացել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթները: Հանրապետական սփռման մրցույթի համար նախապես հայտ ներկայացրել է 12 հեռուստաընկերություն, որից 3-ը միայն հանրապետական, իսկ 9-ը՝ միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային սփռման համար, միայն մայրաքաղաքային սփռման համար դիմած հեռուստաընկերությունները 4-ն են եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
14:12 15.01.2021
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է երկրի արևմուտքում գտնվող Բուկնարի բնակավայրում (Գուրիայի շրջան) տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ մի քանի օր շարունակ չի հանդարտվում կրոնական սկանդալը: Մենք թույլ չենք տա որևէ մեկին դրդել կամ նպաստել քաղաքացիների միջև առճակատմանը կրոնական հողի վրա,-կառավարության նիստում ասաց վարչապետ Գիորգի Գախարիան՝ պատասխանելով Բուկնարի գյուղում տեղի ունեցած իրադարձություններին: Նրա խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը […]
12:42 15.01.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց «ՀՀ վարչական իրավախախտումներ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական առաջարկը, որի նպատակն է ապահովել երթևեկության խախտումների դեպքում տուգանային համակարգի ամբողջական գործարկումը: Ըստ այդ օրինագծի՝ Ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայողների կողմից արձանագվող խախումների համար տուգանային միավորների համակարգի գործարկումը հետաձգվում է մինչև 2022 թվականի […]
00:25 15.01.2021
Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին, ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը: Ինչպես հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:
23:44 14.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին […]