19:00 19.01.2021
Գյումրիի Կազաչի պոստ թաղամասում գտնվող Սուրբ Արսենի եկեղեցին վերակառուցելու հայ-ռուսական համատեղ ծրագիր է ներկայացվել: Առաջարկն արել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ռուսական կողմը նախապատրաստական աշխատանքները հանձնարարել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին:
Կազաչի պոստ թաղամասի եկեղեցին կառուցվել է 1900-ականների սկզբին և ծառայել է Ալեքսանդրապոլի ռուս զինվորականներին: Մի քանի տարի առաջ եկեղեցու պահպանության մասնակի աշխատանքներ են կատարվել:
Գյումրիի ծայրամասային թաղամասում գտնվող եկեղեցին լքված է, տարածքը՝ ամայի: Սուրբ Արսենին Հայաստանում գտնվող ռուս ուղղափառ ամենամեծ եկեղեցին է: Թաղամասը Կազաչի պոստ է անվանվել, քանի որ 1800-ականների վերջին ու 1900-ականների սկզբին այստեղ են տեղակայվել կազակական զորքեր, իսկ եկեղեցին կառուցվել է նրանց համար՝ հետևակային զորքերի 153 գնդի պատվերով։ Հատուկ զինվորականների համար եկեղեցական ծեսեր ու պսակադրություններ են կատարվել:
Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին է հանձնարարված եկեղեցու հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները։ Նախ՝ էսքիզներն են կազմվում: Եկեղեցին և տարածքում գտնվող մի քանի բնակելիներ, որոնք կառուցվել են ցարական ժամանակաշրջանում, հատուկ պահպանվող կառույցներ են, հետևաբար պետք է հիմնանորոգվեն նախկին տեսքով: Էսքիզների կազմումը սկսելուց առաջ մասնագետները արխիվային լուսանկարներն են ուսումնասիրել:
Սուրբ Արսենի եկեղեցու ամենահին պահպանված լուսանկարն արվել է 1915 թվականից հետո, լուսանկարում եկեղեցու բակում Արևմտյան Հայաստանից տեղահանված ու Ալեքպոլի որբանոցներում օթևանած որբերն են: Ըստ պահպանված տեղեկությունների, եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը կոնաձև է՝ բնորոշ հայկական ճարտարապետությանը:
1930-ականներին եկեղեցու գմբեթները քանդել են։ Շինությունը սկսել են օգտագործել որպես որբերի կացարան:
«Սա միջկառավարական ծրագրերի հետ է կապված և բավականին բարդ պրոցեսներ է անցնում, հատկապես դիվանագիտական խողովակներով: Դա վերաբերում է նամակների փոխանցմանը, ծրագրերի ճշգրտմանը: Հիմա բավականին աշխատանք կատարվել է այդ ուղղությամբ: Ծրագրին կմասնակցի հայկական կողմը, կմասնակցի մասնավոր սեկտորը, որը գումարային ներդրումներ կկատարի հյուրանոցային ֆոնդը կառուցելու համար և, իհարկե, կլինեն կառավարական միջոցներ»,- Shantnews-ին ասել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը:
Ծրագրով նախատեսվում է եկեղեցու վերականգնում, տարածքում այգու, կազակական ոճով հյուրատների կառուցում: Այսինքն՝ ծրագիրը բացի հայ-ռուսական համատեղ նախաձեռնություն լինելուց, նաև ունի կոմերցիոն բաղադրիչ և ենթադրվում է նաև մասնավոր սեկտորի մասնակցություն:
Դեռ հստակ հաշվարկներ չկան, թե ինչ կարժենա եկեղեցու վերականգնումը: Նախահաշվային աշխատանքները տարվելու են ծրագրի հաստատումից հետո: Գյումրիի քաղաքապետարանը հիմա տարածքի ենթակայության հարցերն է ճշգրտում:
«Եկեղեցին ՀՀ ՊՆ ենթակայության տարածքում է, բայց դեռևս տարածքները մի քիչ ճշգրտելու կարիք կա: Նույն տարածքում նաև համայնքապատկան հատվածներ կան, և անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանք հատկացնել: Այս ծրագրի հաջող արդյունքի դեպքում, ռուսական կողմը մտադիր է հարակից տարածքում նաև կադետական դպրոց կառուցել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Մինչ ծրագրի մեկնարկը, մուտքը եկեղեցի կողմնակի անձանց համար փակվել է՝ պահպանության նպատակներով: Պահպանության աշխատանքները, որպես այդպիսին, մեկնարկել էին 2010 թվականին, երբ եկեղեցու տանիքը նորոգվեց, դռներ ու պատուհաններ տեղադրվեցին:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...