TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

200 դպրոցներ ստացել են համակարգչային սարքավորումներ

15:08 27.01.2021

Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել: Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք […]

̰
Գյումրիում վթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

14:35 27.01.2021

Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։ Բախվել են Mercedes Benz և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել։ Անհրաժեշտ է եղել հրշեջ փրկարարական ջոկատի օգնությունը։ Մինչ հրշեջների՝ վթարի վայր հասնելը, հրդեհը տեղում մարվել է սեփական ուժերով։ Mercedes մակնիշի մեքենայում ուղևորներ չեն եղել։ Վարորդը ստացել է թեթև մարմնական […]

̰
Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

14:22 27.01.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Լևոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը: Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ: Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն […]

̰
ԱՄՆ-ում Google- ից պահանջել են հեռացնել Telegram- ը հավելվածների խանութից

21:03 26.01.2021

Ամերիկյան Coalition for a Safer Web (կոալիցիա՝ ավելի անվտանգ ինտերնետի համար) շահույթ չհետապնդող կազմակերպությունը Google- ին խնդրել է հեռացնել Telegram-ը հավելվածների խանութից՝ այն բանի համար, որ մեսենջերը քարոզում է բռնություն և ծայրահեղականություն, գրում է Bloomberg- ը: Կազմակերպության ղեկավար և Մարոկկոյում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գինսբերգը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Alphabet կորպորացիայի՝ պահանջելով պարտավորեցնել նրան […]

̰
Պատմական Անիին սահմանակից Խարկով գյուղ մուտքի ռեժիմի փոփոխությունը ձգձգվում է

20:00 26.01.2021

Մեկ տարի առաջ հայտարարվեց, որ նախատեսվում է փոփոխել հայ-թուրքական սահմանին գտնվող Շիրակի մարզի Խարկով՝ Նոր Շեն գյուղի տարածք մուտքի ռեժիմը, որի արդյունքում Խարկով այցելությունը հասանելի էր լինելու բոլոր ցանկացողների համար։ Սահմանամերձ այս գյուղից ամենամոտն ու ամենապարզն է երևում պատմական Անի մայրաքաղաքը։ Այսօր Գյումրիում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այս նախագիծը […]

̰
Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

19:20 26.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի […]

̰
Կառավարության հրաժարականը պահանջող համայնքապետների հանդեպ հետապնդումներ չեն եղել, իշխանությունը սև ցուցակ չունի․ Սուրեն Պապիկյան

18:30 26.01.2021

Տարածքային կառավարման համակարգում նախատեսվում են փոփոխություններ, դրա անհրաժեշտությունը կա, սակայն նախորդ տարվանից ծրագրված մարզպետարանների օպտիմալացման գործընթացը՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ամեն ինչ պատրաստ է դեռևս գարնանից, բայց համավարակն ու հետո էլ պատերազմը խանգարեցին փոփոխության […]

̰
Սուրեն Պապիկյանը Գյումրիում հանդիպում է ունեցել շիրակցի 62 գերիների հարազատների հետ

18:10 26.01.2021

44-օրյա պատերազմից  հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց Խծաբերդ գյուղի դիրքերում գերեվարված  Շիրակից 62 տղաների  հայրենիք վերադարձի հարցին է անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա և նման հայտարարություն անելու համար հիմք է հանդիսանում  այն, որ  նրանց՝ Ադրբեջանում լինելու փաստը հաստատել է […]

̰
Աշխարհում աճում է ադամանդի վաճառքը

17:39 26.01.2021

Աշխարհում նկատելիորեն աճում է ադամանդների վաճառքը: Անցյալ տարվա վերջից դա հատկապես ակնհայտ է 2 հիմնական շուկաներում՝ Չինաստան և ԱՄՆ, հաղորդում է Bloomberg-ը: Պարբերականի տվյալներով՝ հանքարդյունաբերող Beers ընկերությունը պլանավորում է պայմանագիր կնքել ավելի քան 600 մլն դոլարի ալմաստ արտահանելու մասին: Գործարքը կարող է դառնալ ալմաստի արտահանման ամենախոշոր աճուրդը վերջին 3 տարվա ընթացքում: Նշվում է, որ քարերի […]

̰
Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

16:38 26.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի ընդլայնված նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը` գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու «Հայրենիքին մատուցած […]

̰
Ի՞նչ է քննարկվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում․ Համազասպ Դանիելյանը մանրամասնում է

15:43 26.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։ Նիստից հետո լրագրողներին մանրամասներ է հայտնել խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սուրեն Պապիկյանը աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին

14:37 26.01.2021

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Հրաժարականի դիմում ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպմանը ներկա չէր, նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին համատեղ աշխատանքի և իր գիտելիքները մարզի զարգացման գործում ներդնելու համար։ Մասնագիտությամբ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակներում […]

̰
Ախալքալաքում բողոքել են Մկոյանների հէկի փակման դեմ. Jnews

14:18 26.01.2021

Ախալքալաքում մոտ 40 մարդ տեղի իշխանություններից պահանջել է թույլատրել վերսկսել «Էներգիա» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որը պատկանում է Հենզել Մկոյանի ընտանիքին, հայտնում է Jnews-ը: Քաղաքապետարանից պարզաբանել են, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում և համապատասխան առաջարկություններ են արել:   Հունվարի 13-ից Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության որոշմամբ կասեցվել է Մկոյանների ընտանիքին պատկանող հէկի աշխատանքը: Այսօր՝ հունվարի […]

̰
Facebook- ի օգտատերերի հեռախոսահամարներն ընկել են հաքերների ձեռքը

13:54 26.01.2021

Facebook սոցիալական ցանցի 533 միլիոն օգտատերերի մասին տեղեկությունները հայտնվել են անհայտ անձանց ձեռքում, որոնք սկսել են վաճառել դրանք Telegram-ի միջոցով: Այս մասին հայտնում է The Verge-ն՝ հղում կատարելով տվյալների անվտանգության հետազոտող Ալոն Գալին: Telegram bot-ը 20 դոլարով առաջարկում է տեղեկատվություն սոցիալական ցանցի օգտատիրոջ մասին: Օրինակ՝ սա կարող է լինել իրական հեռախոսահամար, որը պահանջվում է Facebook-ում […]

̰
Համավարակի պատճառով գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդ

12:40 26.01.2021

Կորոնավիրուսային համավարակի պատճառով տնտեսական ճգնաժամը գործազուրկ է դարձրել քառորդ միլիարդ մարդու, ինչը չորս անգամ ավելին է, քան 2008-2009 ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Այս մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրության մեջ: Այսպիսով, 2020 թ.-ի ընթացքում ամբողջ աշխարհում կրճատվել է աշխատանքային ժամանակի 8,8% -ը, ինչը համարժեք է 255 միլիոն լրիվ դրույքով աշխատատեղերի: Սա չորս անգամ ավելին է, […]

̰
Վրաստանի կառավարությունը կարող է բախվել խնդիրների, եթե առաջիկայում սահմանափակումները չվերացվեն․ քաղաքագետ

08:48 26.01.2021

Վրաստանի կառավարությունը կարող է բախվել որոշակի խնդիրների, եթե առաջիկայում չվերացվեն կորոնավիրուսային սահմանափակումները, և բիզնեսը չկարողանա շարունակել աշխատել: Այս մասին SputnikGeorgia- ին ասել է քաղաքագետ Նիկա Չիտաձեն: Վերջին օրերին սահմանափակումների երկարացումից դժգոհ շարքային քաղաքացիները սկսել են բողոքի ցույցեր կազմակերպել Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում: Նրանք պահանջում են վերացնել սահմանափակումները՝ պնդելով, որ արգելափակման պայմաններում ապրելն անտանելի է: […]

̰
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները

22:27 25.01.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել արևածաղկի ձեթի իրացման մանրածախ գնի բարձրացում։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է հետևյալը. ?ՀՀ տարածք արևածաղկի ձեթ ներմուծվել է առավելապես Ռուսաստանի Դաշնությունից՝ շուրջ 96%, ?ՌԴ-ից ՀՀ […]

̰
Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց են գողացել․ ոստիկանների բացահայտումը

19:03 25.01.2021

Դեպքն անցյալ ամիս էր կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհաճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր… Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 […]

̰
Մեղադրանք 4 անձի նկատմամբ պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով

18:20 25.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, նպատակ ունենալով իրենց ընտանիքին պատկանող ԲԲ ընկերության կողմից շահագործվող «Ջրաձոր» փոքր հէկի ջրառն ապահովող Ախուրյանի աջափնյա ջրանցքի վրա կատարած ծախսերի միջոցով կրճատել […]

̰
Այրված աղբաման Կենտրոն վարչական շրջանում

16:46 25.01.2021

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Կենտրոն վարչական շրջանում աղբաման է այրվել. «Կրկին Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
Այս տարի Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները չեղարկվել են

15:59 25.01.2021

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։ Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական Թեմը։ Այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։

̰
Քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

15:38 25.01.2021

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները:

̰
Disney+-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակել են

15:17 25.01.2021

Ամերիկյան Disney+ ստրիմինգային ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ ​​կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար՝ դրանց մեջ առկա ռասսայական կարծրատիպերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Ըստ թերթի՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկներ»: «Արիստոկրատ ​​կատուները» […]

̰
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները կորոնավիրուսի սահմանափակումների դեմ

15:07 25.01.2021

Արդեն մի քանի օր է, ինչ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են վերացնել երկրում նոյեմբերի 28-ից համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո սահմանված սահմանափակումները, մասնավորապես՝ պարետային ժամը, որը գործում է 21:00-5:00-ն և երկարաձգվել է մինչև մարտի 1-ը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի երթի մասնակիցները երեկ երեկոյան երթով հասել էին ՆԳՆ շենքի […]

̰
Անհայտ անձինք Թրամփին ուղղված «հաղորդագրություն» են թողել երկնքում

12:20 25.01.2021

Ֆլորիդայի լողափին հանգստացողները երկնքում ինքնաթիռ են նկատել «Թրամփը բոլոր ժամանակների վատագույն նախագահն է» պաստառով, հայտնում է TMZ- ը։ Մեկ այլ պաստառի վրա գրված է եղել. «Թրա՛մփ, դու խղճուկ անհաջողակ ես, վերադարձի՛ր Մոսկվա»: Պաստառներով ավիաթռիչքն իրականացվել է Փալմ Բիչում Թրամփի «Մար-ա-Լագո» կալվածքի վրայով։ Թրամփն այնտեղ է գտնվում Սպիտակ տունը լքելուց հետո։  

̰
Պարույր Սևակն այսօր կդառնար 97 տարեկան

21:28 24.01.2021

ՀՀ Արարատի մարզպետարանը «ֆեյսբուք» Պարույր Սևակին նվիրված գրառում է արել։ «1924 թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին […]

̰
Եգիպտոսում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

21:06 24.01.2021

Եգիպտոսի իշխանությունները հունվարի 24-ին սկսել են կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստման գործընթացը, գրում է Reuters- ը: Առաջինը կպատվաստվեն բուժաշխատողները: Նրանց պատվաստելու են Sinopharm չինական արտադրողի պատվաստանյութերով: Եգիպտոսը նաև ակնկալում է 40 միլիոն դեղաչափ ստանալ COVAX համաշխարհային նախաձեռնությունից:  

̰
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին. shamshyan.com

17:34 24.01.2021

Հունվարի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, որը կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու […]

̰
Պեսկովը գնահատել է Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասնակիցների թիվը

16:41 24.01.2021

Հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնվածակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Մասնակիցների թիվն այսպես է գնահատել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը: Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ գործողություններին շատ ավելի քիչ մարդ է […]

̰
Մոսկվայում բերման ենթարկվելիս Pussy Riot- ի երկու անդամ մեքենայով հարվածել են ոստիկանին

16:23 24.01.2021

Մոսկվայի կենտրոնում նախորդ օրը բերման են ենթարկվել Pussy Riot- ի երկու անդամներ՝ Մարիա Ալեխինան և Լյուսյա Շտեյնը, որոնք մեքենայով հարվածել են ոստիկանության սպային: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Աղբյուրի խոսքերով՝ հունվարի 23-ին Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցքում աղջիկները ավտոմեքենայում վրաերթի են ենթարկել ոստիկանի: Դրանից հետո նրանց բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք: Ալյոխինայի […]

̰
BACK_TO_TOP