TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՃՈ Գյումրիի հաշվառման և քննական  կենտրոնում  վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմողների թիվը նվազել է՝ քննական նոր կարգով պայմանավորված

17:50 23.01.2021

Հունվարի մեկից փոխվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը։Մասնավորապես ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարն  ու  քննությունների համար տրամադրվող  ժամանակը։ Փոփոխություններ են կատարվել նաև  ավտոմեքենայի գործնական վարման հմտությունների ստուգման  գործընթացում։Գյումրիի  հաշվառման քննական կենտրոնում  նոր կարգով վարորդական իրավունքի վկայական  ստանալու համար դիմելիությունը դեկտեմբերի համեմատ մի փոքր նվազել է, օրական  տեսական ու գործնական քննություն են հանձնում 50-60 […]

̰
Մարադոնայի սանը նրա նկարով դաջվածք է արել ոտքին, որը գրեթե չի տարբերվում իրական լուսանկարից

16:39 23.01.2021

Արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայի» կիսապաշտպան Պատրիսիո Մոնտին լեգենդար Դիեգո Մարադոնայի դիմանկարով դաջվածք է արել ձախ ոտքին:  23-ամյա արգենտինացու դաջվածքը տպավորել է շատերին, քանի որ այն գրեթե չի տարբերվում լուսանկարի բնօրինակից: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020-ի նոյեմբերի 25-ին, 60 տարեկանում։ 2019 թվականի սեպտեմբերից նա գլխավորում էր «Խիմնասիա Լա Պլատան»:    

̰
Մարադոնային բուժած բժշկին մեղադրանք է ներկայացվել

11:32 23.01.2021

Լեոպոլդո Լուկեն, որը Դիեգո Մարադոնային բուժած բժիշկն է, մեղադրվում է մի քանի կարևոր փաստաթղթերում արգենտինացու ստորագրությունը կեղծելու մեջ: Corriere dello Sport-ը հայտնում է, որ Մարադոնայի կեղծ ստորագրությամբ փաստաթղթեր են հայտնաբերվել բժիշկ Լուկեի գրասենյակում և տանը խուզարկություն իրականացնելու արդյունքում: Ստորագրության կեղծված լինելը հաստատվել է կալիգրաֆիկ զննումից հետո:  Այսպիսով, Լեոպոլդո Լուկեն լեգենդար արգենտինացու մահվան հետ առնչություն ունեցող […]

̰
Մերկասառույց Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին․Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար

20:52 22.01.2021

Հունվարի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

̰
Անհետ կորածների և գերիների հարցերով ակցիաներ՝ Կարմիր խաչի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանությունների դիմաց

19:53 22.01.2021

Այսօր անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց և իրենց հուզող հարցերն ուղղել կառույցի ներկայացուցիչներին, ապա փոխանցել են իրենց որդիների լուսանկարներն ու անձնական տվյալներ։ Իսկ մի խումբ այլ քաղաքացիներ էլ գերիների հարցերով խնդրագիր-նամակներ են փոխանցել Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղի ունեցավ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ

15:45 22.01.2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]

̰
2020-ին Կոտայքի մարզում ծնվել է 1985 երեխա, որոնցից 14-ը՝ արցախցի

14:58 22.01.2021

Կոտայքի մարզի՝ ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 115-ով: Այսպիսով՝ մարզի ծննդատներում 2020 թվականին գրանցվել է 1985 ծնունդ (որից 14-ը զույգ)՝ 1032 տղա, 967 աղջիկ: Ծնված երեխաներից 14-ը Արցախից են: 2019 թվականին մարզի ծննդատներում գրանցվել է 1870 ծնունդ (որից 13-ը զույգ)՝ 984 տղա, 899 աղջիկ:

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց

13:47 22.01.2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]

̰
ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Կապան և Սիսիան

11:29 22.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը։ Դիտարկվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը։ Ստուգայցերի ընթացքում եղել են զգուշացումներ հաճախորդների դիմակ չկրելու և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ ձևաչափի վերաբերյալ։

̰
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել

20:00 21.01.2021

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել: Այսօր այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Նա ասել է, որ գործով կասկածյալներ ու մեղադրյալներ չկան: Տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Մելիքյանը նաև նշել է, որ Քննչական կոմիտեն չի պնդել, […]

̰
Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ

19:48 21.01.2021

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն: Իր խոսքում փոխվարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկելու ենք հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման վերաբերյալ հարցերը, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին պատերազմի արդյունքում: Հարկ է ամբողջովին պարզաբանել ոլորտում ստեղծված ներկայիս վիճակը՝ նկատի ունենալով, թե ինչ փուլերով ու ընթացակարգերով է […]

̰
Դիլիջանի ոստիկանները թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

19:20 21.01.2021

Հունվարի 19-ին բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Իջևան քաղաքի 41-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված էր թեփի պարկերով: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ […]

̰
Ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ․ ԱԱՏՄ

19:00 21.01.2021

Համաձայն ՀՀ կառավարության N1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով), սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ, մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ Տեղեկացնում […]

̰
Ամերիկահայերի նախաձեռնությամբ Կապանում նոր կրթական ռեսուրսներ են ստեղծվել

18:55 21.01.2021

Հունվարի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Կապանի թիվ 3 միջնակարգ և թիվ 1 հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ԱՄՆ-ի «Հայ հույս» (Hye Hopes) հիմնադրամի կողմից այս կրթօջախներին տրամադրված աջակցությանն ու մեկնարկած դասընթացների ծրագրին, ինչպես նաև «Հայ հույս»-ի հիմնադիր տնօրեն, Գլենդելի հանրակրթական դպրոցների խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանի հետ ծանոթանալով՝ անմիջապես նրանից տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։ Գ․ Քրիքորյանն […]

̰
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով վճռի դեմ

18:45 21.01.2021

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը: Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել […]

̰
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ֆելիքս Ցոլակյան

15:27 21.01.2021

ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր է ստանում՝ կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ Նա այդ թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ «Ուզում եմ […]

̰
Նոր նախագծով Ամանորին ոչ աշխատանքային օրեր կհամարվեն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

14:51 21.01.2021

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի հակիրճ բնութագրում նշված է, որ ««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և […]

̰
Կառավարությունը նախատեսում է պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ

13:55 21.01.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ հաստատելու մասին» որոշումը: Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումը, ի թիվս այլ աջակցող միջոցների, իրականացվում է պետական բյուջեի միջոցներով պետական հավաստագրերի հիման վրա: Համակարգը թույլ […]

̰
Չօգտագործվող հողերը կգույքագրվեն, կարմիր գծերը կմնան սակավաթիվ տեղերում․ ԱԺ-ն ընդունել է քննարկած բոլոր նախագծերը

23:40 20.01.2021

Մինչ հարցուպատասխանը ԱԺ-ում առավոտից շարունակվել են լիագումար նիստի աշխատանքները: Առանց առարկությունների ընդունվել են գրեթե բոլոր նախագծերը, այդ թվում՝ Երևանի 10 վարչական շրջաններում ավտոմեքենաների կայանման կարմիր գծերի վերացման նախագիծը: Դրանով նաև սահմանվում է, որ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին`  միայն լուսանկարներ ներկայացնելով: Քննարկումները տեղի են ունեցել հանգիստ մթնոլորտում: Քննարկումներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: […]

̰
Գյումրիում 428 հիդրանտներից 245-ը չեն գործում․«Վեոլիա ջուր»-ը կառույցների բանալիները փրկարարական վարչությանը չի փոխանցել

20:47 20.01.2021

Գյումրիում գտնվող 428 հիդրանտների մեծ մասը չի շահագործվում, պատճառը  կարևոր նշանակության  ենթակառույցների ոչ պատշաճ տեխնիկական վիճակն է: Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ փրկարարական վարչության աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկվել են հիդրանտների  վերագործարկման հնարավորությունների ու առաջացած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում  լուծելու հարցերը: Քննարկմանը ներկա ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը  Շիրակի մարզային փրկարարական վարչության պետից […]

̰
Շիրակի մարզպետ կնշանակվի  Հովհաննես Հարությունյանը

20:40 20.01.2021

Կառավարությն որոշմամբ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից ։ Հարցն ընդգրկվածէ ՀՀ կառավարության Հունվարի 21-ի նիստում։Տեղեկացնում է  e-gov.am-ը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տիգրան Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Մեկ այլ […]

̰
2020 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ստացված զանգերի թիվը նվազել է

19:50 20.01.2021

Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ տվյալները։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը 2020 թվականի ընթացքում ստացել է 82․619 զանգ՝ 2019 թվականի հետ համեմատ մոտ 6000-ով պակաս։ Շիրակի մարզում գրանցվել է 587 արտակարգ դեպք, որի հետևանքով մահացել է 24, վիրավորվել՝ 378 քաղաքացի։   Արձանագրված դեպքերից 444-ն ունեցել են տեխնածին բնույթ, հրդեհների […]

̰
Լոռու մարզում էլեկտրաշչակ է փորձարկվելու. չանհանգստանալ

16:58 20.01.2021

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Լոռու մարզում էլեկտրաշչակ է փորձարկվելու․ «Հարգելի՛ քաղաքացիներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառում, որի ընթացքում փորձարկվելու է նշված համայնքի էլեկտրաշչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»:

̰
Լուռու մարզում 2020-ին գրանցվել է 1176 արտակարգ դեպք 

16:57 20.01.2021

Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար: «2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային […]

̰
ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

16:54 20.01.2021

Մայրաքաղաքում ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև […]

̰
Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավելի գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի կողմից կտրամադրվի 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն

16:11 20.01.2021

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն: Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և […]

̰
Շիրակի մարզում էլեկտրաշչակներ են փորձարկվելու․ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ

14:55 20.01.2021

ԱԻՆ-ը Շիրակի մարզի Փանիկ և Նոր Կյանք համայնքներում իրականացնելու է էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձարկվելու են […]

̰
Թրամփը ներում է շնորհել 73 անձի և մեղմացրել 70-ի պատիժը․ Ասանժն ու Սնոուդենը նրանց թվում չեն

11:27 20.01.2021

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրը ներում է շնորհել 73 մարդու և մեղմացրել պատիժը ևս 70-ի համար: Այս մասին հունվարի 20-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ 45-րդ նախագահի կողմից ներում ստացածների շարքում է լոբբիստ Թոդ Բուլանժեն, որը 2008-ին իրեն մեղավոր էր ճանաչել ծառայությունների ժամանակ խարդախության վերաբերյալ համաձայնության գալու կետով և Արիզոնայի […]

̰
Ինքնակամ շինություններ ունեցողների համար մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում կգործեն նախկին կադաստրային արժեքները

11:17 20.01.2021

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Եթե ունեն ինքնակամ շինություններ, մինչև հունվարի 31-ը կարող են դիմել իրենց համայնքներին, դրական որոշման […]

̰
Վարչական 10 շրջաններում «կարմիր գծերը» կվերանան. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրինագիծը

11:13 20.01.2021

ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Մինչ քվեարկություններն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ պատճառաբանելով, որ խորհրդարանը քվեարկելու է սահմանադրական օրենքներ պարունակող նախագծեր, որի համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների 3/5-րդը, իսկ ոմանք դեռ ճանապարհների պատճառով չեն հասցրել ներկայանալ ԱԺ: Ընդմիջումից հետո քվեարկել ու ընդունել են տասնյակ նախագծեր: «Տնտեսական […]

̰
BACK_TO_TOP