17:49 06.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց սպորտի և երիտասարդության բնագավառից: Պատգամավորը նշեց՝ մարզիչները չեն օգտվում «սոցփաթեթ» հասկացությունից: «Հասկանում եմ, որ գուցե մեծ թիվ են կազմում, բայց կարելի է փուլային լուծում գտնել՝ սկզբում ներառել գլխավոր մարզիչներին և երկրորդ մարզիչներին, 70 մարդու մասին է խոսքը»,- ասաց նա: Ջուլֆալակյանին նաև հետաքրքրում […]
16:33 06.03.2019
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական՝ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Խաղն ավարտվեց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների խոշոր՝ 0:3 հաշվով հաղթանակով: Վարդան Մինասյանի սաներից գոլերի հեղինակներ դարձան Գեորգի Պաշովը, Ջիովանի Մարտինեսը և Անտոն Կոբյալկոն: Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական:
13:14 06.03.2019
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Չիկագո Ֆայր»-ից հեռանալուց հետո շարունակում է առանց թիմի մնալ: MLS-ի կանոններով՝ հարձակվողի պայմանագիրը ստորագրված է լիգայի հետ, որին հենց պատկանում են նրա իրավունքները: Պայմանագրի ավարտին դեռ մեկ տարվա ժամկետ կա, և Մովսիսյանը շարունակում է աշխատավարձ ստանալ լիգայից: Այս մասին հայտնում է «Ֆուտբոլ +» շաբաթաթերթը: Ըստ աղբյուրի` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը […]
09:34 06.03.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմ»-ին: Խաղն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։ Առաջին խաղում «Տոտենհեմ»-ը հաղթել էր 3:0 հաշվով, և երկու՝ ընդհանուր 4:0 հաշվով հաղթելով մրցակցին՝ դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
09:18 06.03.2019
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Այաքս»-ը մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով «ջախջախեց» Մադրիդի «Ռեալ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Հակիմ Զիեշը, 18-րդ րոպեին Դավիդ Ներեսը կրկնապատկեց այն, իսկ 62-րդ րոպեին Դուշան Տադիչը հաշիվը խոշորացրեց։ 70-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խաղի վերջակետը 72-րդ րոպեին դրեց Լասե Շոնեն՝ […]
23:27 05.03.2019
Շախմատի Հայաստանի կանանց թիմը հաղթանակով է մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում: Աստանայում աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի կանանց հավաքականին: Հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը չի մասնակցել առաջին տուրին: Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցում Շախմատի […]
22:21 05.03.2019
Հայտնի են դարձել մարտի 26-ին կայանալիք Մարոկկոյի և Արգենտինայի հավաքականների միջև կայանալիք ընկերական խաղի պայմանագրի որոշ մանրամասներ: Այս մասին հայտնում է le360.ma կայքը: Ըստ աղբյուրի` մարոկկացի ֆուտբոլիստներին կարգելվի կոպիտ խաղալ արգենտինացիների հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի նկատմամբ: Ինչպես նաև մարոկկացիներին չի թույլատրվի խաղից հետո լուսանկարվել Մեսսիի հետ: Արգելքը կանդրադառնա ֆուտբոլիստներին և հանդիսատեսին: Կազմակերպիչները հանրությանը չեն հայտնի […]
21:46 05.03.2019
Երևանի «Ալաշկերտ»-ը վերջին ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանի գործող չեմպիոնները պայմանագիր են ստորագրել Ֆրանսիան ներկայացնող կոտդիվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Փորձառու ֆուտբոլիստը Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում: Այնուհետև Դամահուն խաղացել է Իսրայելի «Բնեի Սահնին» և «Մաքաբի» (Հայֆա) թիմերում, հունգարական […]
20:00 05.03.2019
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը տեղեկացրել է «Բավարիա»-ի ֆուտբոլիստներ Ժերոմ Բոատենգին, Թոմաս Մյուլլերին և Մատս Հումելսին ազգային հավաքական այլևս չհրավիրելու իր որոշման մասին: «2019 թվականը Գերմանիայի հավաքականի նոր սկզբի ժամանակն է: Մենք ուզում ենք թիմում զգալի փոփոխություն կատարել: Մենք ցանկանում ենք շարունակել այն, ինչ սկսեցինք անցած տարի, երբ Ժերոմ Բոատենգը, Թոմաս Մյուլլերը և […]
19:51 05.03.2019
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունը կարող է հետաքրքրել ռուսական ակումբին, բայց դա մոտ ապագայի հարց չէ: «Դա հայ-ռուսական հանդիպում էր, դրա համար էլ այնտեղ նշվել է Մխիթարյանի անունը, որպես ֆուտբոլիստ, որը կարող էր մեզ հետաքրքրել: Բայց նա «Արսենալ»-ի հետ գործող պայմանագիր […]
17:30 05.03.2019
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Հունգարիայի Մ-18 հավաքականների ընկերական հանդիպումը: Հունգարիայի ընտրանին հաղթեց 5:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան. 0-1` Մատե Կովաչ, 32 0-2` Կոռնել Շուկս, 45+1 0-3` Պետեր Տորոշիկ, 48 0-4` Պետեր Տորոշիկ, 67 0-5` Ալմոշ Կալաֆատ, 84 Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1. Հարություն Մելքոնյան, 5. Արտակ Ասատրյան (14. Պետրոս […]
15:03 05.03.2019
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն վարվում: Մոսկվայում «Լազարևյան ակումբի» երկրորդ նիստի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է «Զենիթ»-ի նախագահ, «Գազպրոմ» ընկերության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: «Եվրոպական առաջնությունների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: […]
13:52 05.03.2019
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը կարող է շուտով վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է Football Espana-ն: Ըստ պարբերականի` «Բարսելոնան» 33-ամյա պաշտպանին դիտարկում է որպես հիմնական ձախ պաշտպան Ժորդի Ալբայի փոխարինող: Մոնրեալը կատալոնական ակումբ կարող է տեղափոխվել անվճար, քանի որ ամռանը լրանում է պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ, և իսպանացին կարող է հայրենիք վերադառնալ ազատ գործակալի […]
13:45 05.03.2019
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական հնարքն է ցուցադրել զովացուցիչ ըմպելիքներից մեկի գովազդի ժամանակ: Մեսսին այս անգամ իր տաղանդը ցուցադրել է սեղանի թենիսում: View this post on Instagram La seguimos pasando bien con @Pepsi. The fun keeps going with @Pepsi. #FORTHELOVEOFIT A post shared by Leo Messi (@leomessi) on […]
19:51 04.03.2019
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը Գյումրիի Տեքստիլ թաղամասից կտեղափոխվի Նորավան թաղամաս: Մարզադպրոցին հատկացվել է նոր մասնաշենք,որի վերանորոգման համար քաղաքային բյուջեից կծախսվի 21 միլիոն դրամ: Նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, որի ավարտից է կախված շինմրցույթի անցկացումը: Բայց այս ընթացակարգերը չեն խանգարում մասնաշենքից աղբի տեղափոխման կամ միջնապատերի քանդման աշխատանքների ձեռնարկմանը, որոնք մարզիկներն ու մարզիչներն […]
18:25 04.03.2019
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր հանդիպել է հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանկապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Ինչպես Խինես Մելենդեսը, […]
17:29 04.03.2019
«Յուվենթուս»-ի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կարող է վերադառնալ թուրինյան ակումբ: Ըստ Corriere della Sera-ի տվյալների, «Յուվենթուս»-ում ցանկանում են, որ նա հաջորդ մրցաշրջանում գլխավորի ակումբի Մ-23 թիմը: «Յուվենթուս Մ-23»-ը հանդես է գալից C սերիայում և չի կարողացել դուրս գալ B սերիա: 39-ամյա Պիռլոն արդեն ստացել է մարզչական լիցենզիա, բայց վերջին շրջանում իտալական Sky Sport հեռուստաընկերությունում աշխատում […]
16:14 04.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ մարտի 4-ին, նշվում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, որին նվիրված անցկացվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական «Մաս ռեսթլինգ» սպորտաձևի մրցաշար: Մրցաշարը կազմակերպվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և «Մաս ռեսթլինգ»-ի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցույթին մասնակցում է 10 թիմ: Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գավաթով ու մեդալներով:
14:27 04.03.2019
Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Չիլիի ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում: Հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: […]
13:42 04.03.2019
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է WhoScored կայքի կողմից կազմված Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստն անցած ամսվա ընթացքում դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Փետրվարին կայացած խաղերում Մխիթարյանի միջին գնահատականը կազմել է 7.94 միավոր, որն ամենաբարձրն է «Արսենալ»-ում:
13:15 04.03.2019
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի փոխհարաբերությունները թիմակիցների հետ վատացել են: Ըստ Marca-ի տեղեկությունների` թիմի ֆուտբոլիստների մեծամասնության և ուելսցու միջև լարվածությունը մեծանում է: Նրանք չեն հասկացել, թե ինչու էր Բեյլը հայտնվել մարտի 2-ին «Բարսելոնա»-ի հետ կայացած խաղի մեկնարկային կազմում: Խաղի 61-րդ րոպեին փոխարինվելուց հետո հարձակվողը մի քանի րոպե պահեստայինների նստարանին նստել է Մարսելոյի կողքը, հետո հեռացել […]
12:46 04.03.2019
Թուրքիայի երրորդ դիվիզիոնի «Ամեդսպոր» և «Սակարյասպոր» ակումբների միջև խաղից առաջ սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: «Ամեդսպոր»-ի ֆուտբոլիստ Մանսուր Չալարն խաղից առաջ միմյանց ձեռքսեղմման ժամանակ աննկատ դաշտ դուրս բերած սուր ածելիով սկսել է վնասել մրցակիցներին: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես է թուրք ֆուտբոլիստը հարվածներ հասցնում մրցակիցներին: «Սակարյասպոր»-ի ֆուտբոլիստները միանգամից չեն զգացել կտրվածքները, բայց […]
12:26 04.03.2019
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընտանիքին տեսել են Մայորկա կղզում, այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Ըստ տեղեկության` գերմանացին եղել է ընտանիքի անդամների հետ: Մինչ օրս նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, դրա համար նրա հետ շրջում է նաև բժշկական անձնակազմը: Ականատեսները պնդում են, որ գերմանացի մարզիկին տեսել են ուղղաթիռի ուղևորների մեջ, որոնց թվում է […]
12:17 04.03.2019
«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է հաղթողների և մրցանակակիրների անունները: Աղջիկներ. 48 կգ 1-ին տեղ՝ Սյուզաննա Շահնազարյան 2-րդ տեղ՝ Մանուշ Վարդերեսյան 3-րդ մրցանակակիրներ՝ Գայանե Տեր Բարսեղյան, Արսինե Ծատուրյան Տղաներ. 49 կգ 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Գարբոյան 2-րդ տեղ՝ Նորայր Թովմասյան 3-րդ մրցանակակիրներ՝ Ստեփան Բաբայան, Գոռ Հովսեփյան 52 կգ 1-ին […]
11:43 04.03.2019
Լոնդոնում կայացել է ամերիկահայ կատակերգու Վահե Բերբերյանի ներկայացումը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոր՝ Մարինա Թաշչյանի և հարսնացուի՝ Բեթի Վարդանյանի հետ: Դերասանը ֆուտբոլիստի հետ լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել սոցիալական ցանցերից մեկի իր էջում: «Ինչպիսի գիշեր, Լոնդոն: Անհավատալի է Հենրիխ Մխիթարյանին նշանածի և մայրիկի հետ տեսնել […]
11:36 04.03.2019
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Թուրքիայի ներկայացուցիչն է: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի բելառուս ըմբիշի հետ, ևս մեկ բելառուսցի մարզիկի հետ կգոտեմարտի գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում: Մարտի 4-10-ը Սերբիայի […]
19:04 03.03.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կանգնեցվել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի արձանը: Reuters գործակալությունը հայտնում է, որ նախաձեռնությունն իրականացվել է «Los Angeles Galaxy» ամերիկյան ֆուտբոլային ակումբը: «Այս քաղաք տեղափոխվելու առաջին օրն իսկ մենք մեզ զգացել ենք ինչպես տանը, ինչի համար հավերժ շնորհակալ եմ»,- ասել է ֆուտբոլիստը: Բեքհեմը MLS-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ում պատվին արձան […]
10:31 03.03.2019
Լաս-Վեգասում կայացած UFC 235 մրցաշարում ամերիկահայ Էդմեն Շահբազյանը հաղթեց Չարլզ Բերդին: 21-ամյա հայ մարզիկից ընդամենը 37 վարկյան պահաջվեց փորձառու մրցակցին հաղթելու համար:
10:05 03.03.2019
Իսպաիայի գավաթի կիսաեզրափակչում կայացած Էլ Կլասիկոներից հետո, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն ուժերը չափեցին Իսպանիայի առաջնությունում: 26-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում կրկին ուժեղ գտնվեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: «Բարսելոնա»-ն հաղթեց 0:1 հաշվով, խաղի միակ գոլը 26-րդ րոպեին խփեց Իվան Ռակիտիչը։ Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 60 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 48 միավորով 3-րդն է։
22:24 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայացավ հյուսիսլոնդոնյան դերբին: «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը «Ուեմբլի» չկարողացան որոշել հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Իրենց թիմերի կազմերում գոլերի հեղինակ դառան Աարոն Ռեմսին և Հարի Քեյնը: Հանդիպման վերջում «զինագործների» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: «Արսենալ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: 30-ամյա հայ ֆուտբոլիստն […]