21:30 02.03.2019
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը Սարգիս Ադամյանի խփած գոլի շնորհիվ մրցակցի հարկի 1:2 հաշվով հաղթել է «Հայդենհայմ»-ին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 58-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Նշենք, որ Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը վաստակած 36 […]
21:02 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմ»-ի հետ: Գրանցվեց 1:1 հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխրթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղից հետո Մխրթարյանը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրադարձել է ավարտված հյուսիսլոնդոնյան դերբիին. «Մենք գործեցինք ինչպես մեկ ուժեղ թիմ, քանի որ ցանկանում էինք հաղթել հյուսիսլոնդոնյան դերբիում: Սա ֆուտբոլ է, և մենք առաջ […]
18:43 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայացավ հյուսիսլոնդոնյան դերբին՝ «Տոտենհեմ»-ի «Ուեմբլի» մարզադաշտում ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Առաջրն խաղակեսում «զինագործներ»-ը Աարոն Ռեմսիի խփած գոլի շնորհիվ առաջ է անցել հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսում Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոց հարվածով տան տերերը հավասարեցրել են հաշիվը: Հանդիպման վերջում Ունայի Էմերիի սաները ձեռքներից բաց թողեցին հաղթելու […]
17:21 02.03.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Տոտենհեմ»-ին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Արսենալ»-ին: Առաջին խաղակեսից հետո 0-1 հաշվով առջևում են: Հանդիպման հաշիվը բացել է «զինագործներ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին:
16:50 02.03.2019
Այսօր վերսկսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 20-րդ տուրի շրջանակներում կայացան առաջին երկու հանդիպումները: «Ալաշկերտ»-ը ուժերը չափեց «Փյունիկ»-ի, իսկ «Արարատ-Արմենիա»-ն՝ «Արարատ»-ի հետ: «Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղում 1-2 հաշվով հաղթեցին Անդրեյ Տալալաևի սաները: Երկու թիմերի կազմերում գոլերի հեղինակներ դարձան թիմերի նորեկները: «Ալաշկերտ»-ի միակ գոլը խփեց Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը, փյունիկցիներից գոլերի հեղինակ դարձան Արթուր Միրանյանն ու […]
16:14 02.03.2019
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. «Նա շատ լավ մարդ է, տիրապետում է մի քանի լեզուների, ինչպես նաև մեծ փորձ ունի տարբեր երկրներում: Որպես ֆուտբոլիստ` նա շատ լավ կարիերա է ունեցել և կարող է դեռ աճել և նոր պատմություն կերտել։ Մխիթարյանը կարողանում […]
15:38 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Արսենալ»-ին: Հյուսիսլոնդոնյան դերբիից առաջ թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Լենո, Պապաստատոպուլոս, Կոսիելնի, Մուստաֆի, Մոնրեալ, Գենդուզի, Ջակա, Ռեմսի, Իվոբի, Մխիթարյան, Լակազետ ? NORTH LONDON DERBY TEAM NEWS ? ? @LacazetteAlex starts ? Granit […]
13:45 02.03.2019
Մարտի 2-ին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 17 տուրից հետո վաստակած 33 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Ալաշկերտ»-ը: SHANTNEWS.am-ն անցկացնում է քվեարկություն, թե որ թիմը կդառնա Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի հաղթող:
11:37 02.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կկայանա հյուսիսլոնդոնյան դերբին: «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Արսենալ»-ին: «Զինագործներ»-ը պատասխանատու հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել սեփական մարզաբազայում: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ SHANTNEWS.am-ի կանխատեսումների, կհայտնվի «Տոտենհեմ»-ի հետ խաղի մեկնարկային կազմում:
11:30 02.03.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ։ Մինչև այս նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7։0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ։ Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը […]
08:59 02.03.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջում սկսվել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քվեարկությունը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործներ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը լոնդոնյան ակումբում փետրվարին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Անցնող ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հայ ֆուտբոլիստի հետ պայքարում են Ալեքսանդր Լակազետը, Սեադ Կոլաշինացը և Բեռնդ […]
23:04 01.03.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Տոտենհեմ»-ին: SHANTNEWS.am-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը «Բորնմութ»-ի հետ խաղում: Ըստ մեր կանխատեսումների` լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կընտրի 3-4-3 մարտավարությունը՝ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյան, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լակազետ հարձակվողական եռյակը: «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 2-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին:
22:24 01.03.2019
Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` կիպրոսյան ուսումնամարզական հավաքի, Պետրոս Ավետիսյանի տրանսֆերի և առաջիկա հանդիպման մասին: Ինչպե՞ս անցավ կիպրոսյան ուսումնամարզական հավաքը: – Ինչպես ծրագրով պլանավորել էինք՝ այդպես էլ անցան հավաքները: Շատ էինք վախենում վնասվածքներից, բայց լինելով մեկ ամսից ավելի Կիպրոսում՝ ունեցանք ընդամենը […]
21:43 01.03.2019
«Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ակնկալում են ռուսական «Կրասնոդար» ակումբի հետ համագործակցության պայմանագիր ստորագրել: «Եղել ենք «Կրասնոդար»-ի ակադեմիայում, մեզ շատ դուր եկան պայմանները, որտեղ մարզվում են տեղացի երեխաները: Ես շնորհակալ եմ «Կրասնոդար» ակումբի ղեկավարներին: Արամ Ֆունդուկյանը մեզ շատ ջերմ ընդունեց, և մենք պայմանավորվել ենք համագործակցել: Փաստաթղթեր դեռ չենք ստորագրել, […]
15:38 01.03.2019
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման նոր աղյուսակում 12-րդն է: Աշխարհի լավագույն հարյուրյակում ևս երկու հայ շախմատիստ կա: Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 88-րդը: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատի միջազգային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. «Գրան պրի» մրցաշարերի մասնակիցների կազմը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող 21 շախմատիստները կմրցեն […]
19:27 28.02.2019
Երևանի «Ալաշկերտ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական ձեռքբերումն է կատարել: Հայաստանի գործող չեմպիոնները պայմանագիր են ստորագրել 22-ամյա ռուս հարձակվող Նիկիտա Տանկովի հետ: Այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը: Տանկովը «Ռուբինի» սան է, հանդես է եկել Կազանի ակումբի երկրորդ թիմում, եղել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետաքրքրության ոլորտում, այնուհետև հանդես է եկել Սմոլենսկի ՑՐՖՍՕ և «Դնեպր» […]
19:22 28.02.2019
Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է տների գողությամբ մասնագիտացած ավազակային խմբի հերթական զոհը: Այս մասին հայտնում է Marca-ն: Գողերն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպման ժամանակ, ներխուժել են 31-ամյա ֆրանսիացու տուն և գողացել թանկարժեք իրեր: Դեռևս վնասի չափը չի նշվում: Բենզեման առաջին ֆուտբոլիստը չէ, որ նման իրավիճակում է հայտնվում: Ավելի վաղ […]
19:14 28.02.2019
«Արարատ-Արմենիա»-ն պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Լուիս Օգանայի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական «Բրագա»-ի սան է: Երևանյան ակումբ է տեղափոխվել լիտվական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ժալգիրիս»-ից: Օգանան 2018 թվականին «Ժալգիրիս»-ի կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ:
19:11 28.02.2019
V.NEWS.am-ը VIVAROBET ընկերության աջակցությամբ վավերագրական ֆիլմ է նկարահանել օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը, որից առաջ ֆիլմի հեղինակները մամուլի ասուլիսով են հանդես եկել։ «Արթուրը» խորագրված ֆիլմը չեմպիոնի մարզական ուղու կարևոր էջերն է նկարագրում: Արթուր Ալեքսանյանը ֆիլմի ցուցադրությունից […]
16:57 28.02.2019
Հայազգի պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պատվավոր երկրորդ տեղն է գրավել Մոսկվայում կայացած Աերոֆլոտ Օփեն՝ շախմատի միջազգային մրցաշարում: Այն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է համարվում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հաղորդվում է, որ մրցաշարում ներկայացված երկրների շարքում Հայաստանը միակն է եղել, որի ներկայացուցիչները բոլոր՝ A, B և C մրցաշարերում կանգնել են պատվո […]
16:25 28.02.2019
Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները Նորվեգիայում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած: Սիմոն Թումանյանը գրավել է առաջին, իսկ Հայկ Մանուկյանը՝ չորրորդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել են 11 երկրի 100-ից ավելի շախմատիստներ տարբեր տարիքային խմբերում: Իսկ հրավերը Նորվեգիայի Կրագերո քաղաքից էր, որն անցած տարի դարձավ Գյումրիի քույր քաղաքը: Միջազգային մրցաշարին գյումրեցի պատանիներին հրավիրելու նախաձեռնությունը եղել է […]
14:15 28.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել։ Այն մակագրել է հետևյալ կերպ. «Խոստացել էի վերադառնալ ավելի ուժեղ»։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Բորնմութ»-ին: Մխիթարյանը այդ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
10:31 28.02.2019
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում մրցել է «Բարսելոնա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով 0-3 հաշվով: «Կապտանռնագույններ»-ի կազմում դուբլի հեղինակ են դարձել Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավել է Ռաֆայել Վարանը: «Բարսելոնա»-ն Իսպանիայի Գավաթի եզրափակչում կհանդիպի «Բետիս»-«Վալենսիա» զույգի հաղթողի հետ:
10:20 28.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Բորնմութ»-ին: «Զինագործների» կազմում գոլերի հեղինակ դարձան Մեսութ Օզիլը, Հենրիխ Մխիթարյանը, Լորան Կոսյելնին, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը: Whoscored-ը ներկայացրել է «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լոնդոնցիների կիսապաշտպան Մեսութ Օզիլը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 9.2 միավորով: […]
09:12 28.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ «Բորնմութ»-ի նկատմամբ: Հիանալի հանդիպում անցկացրեց «զինագործների» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Այս խաղից հետո վաստակած 56 միավորով «Արսենալ»-ը շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
00:26 28.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմութ»-ին: «Զինագործներ»-ը հաղթում են մրցակցին 2-1 հաշվով: Լոնդոնցիների կազմում երկրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի է ընկել Մեսութ Օզիլի փոխանցումից հետո:
22:50 27.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Բորնմութ»-ի հետ: Հանդիպումից առաջ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։ Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում։ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը՝ Լենո, Ջենկիսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, Կոլաշինաց, Գենդուզի, Տորեյրա, Օզիլ, Մխիթարյան, Օբամեյանգ։ «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին՝ […]
12:33 27.02.2019
Այսօր` Երևանի ժամանակով կեսգիշերին, Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում տեղի կունենա պատասխան «Էլ Կլասիկո»-ն: Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կընդունի կատալոնական «Բարսելոնա»-ին: Կատալոնիայում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Բուքմեյքերական ընկերությունները «Ռեալ»-«Բարսելոնա» զույգի ֆավորիտ են համարում կատալոնացիներին, որոնց երկու խաղերի արդյունքով եզրափակիչ դուրս գալու հավանականությունը գնահատվում է 1.73 գործակից, արքայական ակումբինը՝ 2.16: Այսօր կայանալիք […]