10:20 12.02.2019
Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին մեկնեց Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը կբնակվի Miracle հյուրանոցում և Անթալիայում կանցկացնի ընկերական 4 հանդիպում: Փետրվարի 15-ին «Լոռի»-ի մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը:
Փետրվարի 18-ին կհանդիպի ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների թիմի հետ: 2 օր անց կխաղա ղազախական «Կայրաթի» դեմ: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի 23-ին: Մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:
Անթալիայում «Լոռի»-ին կմիանան մի շարք նորեկներ և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Եվս մի քանիսը Երևան կժամանեն փետրվարի 25-ից հետո և, բուժզննում անցնելով, պայմանագիր կստորագրեն ակումբի հետ:
17:16 24.06.2025
ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետումՀամայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
17:07 24.06.2025
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԱյսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ […] ...
16:57 24.06.2025
Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...
16:46 24.06.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդունՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
16:36 24.06.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներինՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...
16:26 24.06.2025
Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՀունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...