16:04 24.01.2019
Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ը Բելեկում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է ռումինական «Վիտորուլ»-ին: Ռուսական ակումբի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայ հարձակվողը աչքի է ընկել հանդիպման 38-րդ և 44-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականի թեկնածու՝ «Ենիսեյ»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, չի մասնակցել հանդիպմանը:
15:34 24.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով անցած տարվա վերջին հեռացել էր մակեդոնական «Վարդար»-ից, պայմանագիր է ստորագրել ղազախական «Կայսար» ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Կայսար»-ի մամուլի ծառայությունը: Բարսեղյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Երևանի «Բանանց»-ում, Կապանի «Գանձասար»-ում և Երևանի «Միկա»-ում:
15:11 24.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին: Այս մասին հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հայ կիսապաշտպանը կարող է մասնակցել նախկին թիմի դեմ հանդիպմանը:
13:09 24.01.2019
Եգիպտոսի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահը դուրս է եկել «Թվիթեր» և «Ինստագրամ» սոցիալական կայքերից: Մինչ այդ նա հետևյալ գրառումն է արել. «Որոշում – 2019. ժամանակն է շփվել իրականության մեջ»: Բրիտանական ԶԼՄ-ները Սալահի այս որոշման մի քանի հավանական պատճառ են նշել: Առաջինը, որ նա դա կարող էր անել Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած կոնֆլիկտի […]
12:29 24.01.2019
Փետրվարի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակներում տեղի կունենա Պավել Մալիկով-Վահե Սարուխանյան մրցամարտը: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն է: Վահե Սարուխանյանը ներկայումս բնակվում է Սոչիում և ներկայացնում է ՌԴ-ն: Իր կարիերայի ընացքում նա տարել է 19 հաղթանակ, կրել 1 պարտություն, 2 մրցամարտ ավարտել է ոչ-ոքի: Վահեն 28 տարեկան է: Ի […]
11:46 24.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Մարիա Մուզիչուկի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով հաղթել է սլովակ շախմատիստ Քրիստոֆեր Ռեպկային: Երկրորդ տուրից հետո Մելքումյանն ունի երկու միավոր և առաջատարների թվում է: Արոնյանը ունի 1.5 միավոր: Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում հաղթել է իսպանուհի Սեմպրում Մարտինես Ֆերնանդոյին […]
10:29 24.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։ «Ակումբն աշխատում է այդ ուղղությամբ, որ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերի։ Դա այդքան էլ հեշտ չի, բայց ներկա պահին ես աշխատում եմ այն ֆուտբոլիստների հետ, որոնք կան իմ տրամադրություն տակ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք […]
00:59 24.01.2019
Բրազիլիայում հաջողությամբ վիրահատվել է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին: Վիրահատությունը տեղի է ունեցել Սան Պաուլոյի կլինիկաներից մեկում: Արդեն վաղը Մարկոսը կսկսի վերականգնման գործընթացը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանից երկար ժամանակ կպահանջվի ապաքինման համար: Հիշեցնենք, որ Պիզզելին վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում (4:0):
22:38 23.01.2019
Արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: 65 շախմատիստների պայքարում դասական շախմատի Հայաստանի անցյալ տարվա չեմպիոնը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ոչ մի պարտություն չի կրել: Երկրորդը ճանաչվել է մինչև 16 տարեկանների աշխարհի ներկայիս չեմպիոն Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 7 միավոր: Երրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը: Մրցաշարի […]
22:27 23.01.2019
Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում, այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբները պայմանավորվել են 21-ամյա հոլանդացու տրանսֆերի շուրջ։ Նա պաշտոնապես «Բարսելոնա» կտեղափոխվի հուլիսի 1-ին։ Նշվում է, որ տեղափոխությունը կարժենա 75 մլն եվրո, ևս 11 մլն «Այաքս»-ը կարող է ստանալ բոնուսների տեսքով՝ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից։ Ամռանը դե Յոնգը «կապտանռնագույններ»-ի […]
17:06 23.01.2019
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Մադրիդ կատարած ուղևորության մանրամասները։ -Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ: –Ես դիմեցի ՀՖՖ գխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղևորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետներ Խինես Մելենդեսի և Խավիեր Մինյանոյի գործոնը, և կարող եմ […]
15:08 23.01.2019
Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատի սպա Ջոն Ֆիտցջերալդը, որը ղեկավարում է «Քարդիֆ Սիթի»-ի նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների օպերացիան, խոսել է տարվող աշխատանքների մասին: «Ինձ հայտնել են, որ ծովում հայտնաբերել են դեֆորմացված երկաթի կտորի մոտ լողացող անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ և մի շարք սպիտակ պարագաներ»,- Ֆիտցջերալդի խոսքերը մեջբերում է RMC-ն: […]
13:42 23.01.2019
Հրապարակվել են անհետացած ինքնաթիռից արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի վերջին ձայնային հաղորդագրությունները: Հիշեցնենք, որ Սալան գտնվում էր Նանտից Քարդիֆ թռչող օդանավում: «Ողջո՛ւյն, տղանե՛ր, ինչպե՞ս եք: Եղբա՛յրս, ես այլևս ուժ չունեմ: Բոլորովին վերջերս այդքան շատ գործ արեցի Նանտում, իսկ հիմա նստած եմ ինքնաթիռում, որը կարծես պատրաստ է արդեն վայր ընկնել»,- ասել է ֆուտբոլիստը թռիչքի ժամանակ: Ռուսական «Սովետսկի […]
13:33 23.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, […]
11:30 23.01.2019
Ջիբրալթարի միջազգային մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել: Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է ինդոնեզացի Իրեն Սուկանդարին: Հաղթանակով է մեկնարկել նաև Հրանտ Մելքումյանը: Նա նույնպես սպիտակներով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայայի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում է նաև Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլլա Ֆրայերի հետ: Ջիբրալթարի […]
10:53 23.01.2019
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում […]
16:54 22.01.2019
«Արսենալն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Հեկտոր Բելերինը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստն առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի և բաց կթողնի 2018/19 մրցաշրջանի մնացած հատվածը: Սպասվում է, որ վերականգնման փուլը կտևի 6-9 ամիս: Բելերինը ծնկի վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Չելսի»-ի հետ խաղում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում […]
15:48 22.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Բրիտանական standard.co.uk կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն վերսկսել է մարզումները, կարող է մասնակցել իր նախկին թիմի դեմ հանդիպմանը: Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
15:40 22.01.2019
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը 2011-14 թթ. կատարված հարկային հանցագործությունների համար: Football Italia-ի հաղորդմամբ՝ պորտուգալացին համաձայնել է 23 ամսվա ազատազրկման վճռի հետ: Սակայն Իսպանիայի օրենքներով Ռոնալդուն պատիժը չի կրի բանտում, քանի որ ժամկետը չի գերազանցում երկու տարին: Թուրինցիների հարձակվողը 18,8 մլն եվրո տուգանք կվճարի: Քննության տվյալներով՝ Ռոնալդուն, գտնվելով Իսպանիայում և հանդես գալով […]
23:37 21.01.2019
Ռուսաստանցի հայտնի հայազգի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է իտալական «Միլան»-ի մարզիչ Ջենարո Գատուզոն հայկական կոնյակ խմել: «2015 թվականին Գատուզոն եկավ Սլուցկիի մարզումներին հետևելու: Հետո նրանք միասին մեկնեցին Երևան: Հանդիպումից հետո Գատուզոն մինչև գիշերվա ժամը 3-ը կոնյակ էր խմում»,- Sports.ru կայքին պատմել է Նոբել Առուստամյանը: Հայ մեկնաբանը նաև նշել է, որ կոնյակը […]
21:47 21.01.2019
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի երեք սամբիստներ դարձել են այս երկրի առաջնության չեմպիոններ: Սամվել Ղազարյանը Բլագովեշչենսկից չեմպիոն է դարձել մինչև 82 կգ. քաշայինների կարգում: Համապատասխանաբար 62 և 100 կգ քաշայինների կարգերում չեմպիոններ են դարձել կրասնոդարցի Վլադիմիր Մնացականյանն ու Մոսկվայի մարզը ներկայացնող Վլադիմիր Բաբայանը: Հայազգի սամբիստներն իրավունք են նվաճել սեպտեմբերին մասնակցել Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
19:34 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկն» էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: 2016-ին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո էլ […]
19:06 21.01.2019
Երևանի «Բանանց»-ի բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան տեղափոխվել է Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տոկիո Վերդի» ակումբ: 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Վալմերսոնը նախկինում հանդես է եկել նաև «Գանձասար-Կապան»-ում:
17:18 21.01.2019
«Սասսուոլո»-ի գանացի կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կատալոնցիները պայմանավորվել են իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որի ավարտից հետո հնարավորություն կունենան 8 մլն եվրոյով ձեռք բերել ամբողջական տրանսֆերը: Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է 13 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
17:07 21.01.2019
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապան»-ը «Բանանց»-ի մարզաբազայում ընկերական խաղում 1-3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ՊՖԼ-ում հանդես եկող «Արմավիր»-ին: Կապանցիների կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը: «Գանձասար-Կապան»-ը հանդիպումն սկսել էր հետևյալ մեկնարկային կազմով՝ Գևորգ Կասպարով, Բակար Բալդե, Դավիթ Տերտերյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Համլետ Ասոյան, Նարեկ Ասլանյան, Գևորգ Օհանյան, Գևորգ Նռանյան, Աշոտ Կարապետյան, Մարտին Գրիգորյան, […]
16:11 21.01.2019
Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում բացվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 7,5 կմ երկարությամբ Կոբի-Գուդաուրի ճոպանուղին: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Մամուկա Բախտաձեն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բախտաձեի խոսքերով՝ ճոպանուղու կառուցումը պատմական նշանակության եզակի նախագիծ է, որը թույլ է տալիս Կոբիի, Գուդաուրիի և Ստեփանծմինդայի՝ որպես մեկ զբոսաշրջային կլաստերի զարգացումը: Վարչապետի հավաստմամբ` վերջին 6 տարիների ընթացքում […]
16:01 21.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը, որն այսօր նշում 30-ամյակը: Օբամեյանգն Instagram-ի իր էջի story-ում Դորտմունդի «Բորուսիա»-ում և «Արսենալ»-ում համատեղ ելույթներից լուսանկարներ է հրապարակել, որը մեկնաբանել է հետևյալ գրառմամբ. «Ուրախ տարեդարձ, եղբա՛յրս»:
14:30 21.01.2019
Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ «Ռեալ»-ից: Մադրիդյան ակումբի վերջին երկու խաղերում բրազիլացին մնացել պահեստայինների նստարանին, ձախ պաշտպանի դիքում հանդես է եկել 22-ամյա Սերխիո Ռեգիլոնը: As պարբերականի հաղորդմամբ՝ Մարսելոյի նոր ակումբը կարող է դառնալ Թուրինի «Յուվենտուս»-ը: Նրան թիմում շատ է ցանկանում տեսնել «Ռեալ»-ում նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: Ըստ աղբյուրի ֆուտբոլիստները […]
14:05 21.01.2019
13-ամյա ռուս գեղասահորդուհի Անաստասիա Շաբոտովան «Ինստագրամ»-ի իր էջում երկրպագուների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ հաջող ելույթների համար անհրաժեշտ է դոպինգ ընդունել: «Ինչպե՞ս հաջող ելույթ ունենալ: Խմել շատ դոպինգներ և հաջող ելույթ ես ունենում: Ահա և վերջ: Միայն անհրաժեշտ է խմել ճիշտ դոպինգ: «Խրուստալնի»-ում խմո՞ւմ են, թե՞ ոչ, իհարկե, խմում են»,- ասել է մարզուհին: 13-летняя […]
13:20 21.01.2019
Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրանալը միայն դրական իմաստով է ազդել իր կյանքի վրա: Աշխարհի նախկին առաջին ռակետը պատմել է, որ աղջկա՝ Օլիմպիայի ծնվելուց հետո, լի է էներգիայով: «Այս զգացումը շատ դժվար է բացատրել, բայց բացարձակ ճշմարտություն է: Մայրությունը ինձ տվեց եռանդ ու նոր նպատակ, կյանքի նոր իմաստ: Նորից եմ ասում, […]