14:05 21.01.2019
13-ամյա ռուս գեղասահորդուհի Անաստասիա Շաբոտովան «Ինստագրամ»-ի իր էջում երկրպագուների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ հաջող ելույթների համար անհրաժեշտ է դոպինգ ընդունել: «Ինչպե՞ս հաջող ելույթ ունենալ: Խմել շատ դոպինգներ և հաջող ելույթ ես ունենում: Ահա և վերջ: Միայն անհրաժեշտ է խմել ճիշտ դոպինգ: «Խրուստալնի»-ում խմո՞ւմ են, թե՞ ոչ, իհարկե, խմում են»,- ասել է մարզուհին: 13-летняя […]
13:20 21.01.2019
Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրանալը միայն դրական իմաստով է ազդել իր կյանքի վրա: Աշխարհի նախկին առաջին ռակետը պատմել է, որ աղջկա՝ Օլիմպիայի ծնվելուց հետո, լի է էներգիայով: «Այս զգացումը շատ դժվար է բացատրել, բայց բացարձակ ճշմարտություն է: Մայրությունը ինձ տվեց եռանդ ու նոր նպատակ, կյանքի նոր իմաստ: Նորից եմ ասում, […]
11:26 21.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: «Ծնունդդ շնորհավոր, Միկի: Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ տարեդարձ կանցկացնես: Անհամբերությամբ սպասում ենք շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- գրված է հաղորդագրության մեջ: HAPPY BIRTHDAY, MICKI! ??@HenrikhMkh turns 30 today – we hope you have […]
10:48 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկ»-ն էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես եկել Դոնեցկի «Շախտյոր»-ում: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում, իսկ 2016-ին Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Վերջին շրջանում Մխիթարյանը հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում։ […]
21:49 20.01.2019
«Գանձասար-Կապան»-ը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պերուացի երիտասարդ կենտրոնական պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսի հետ։ Մագայանեսի վերջին ակումբը եղել է պերուական «Ատլետիկո Գրաուն»։ Կապանցիների հետ պայմանագիր ստորագրելով՝ «Գանձասար-Կապանի» հետ պերուացի պաշտպանը կիսվել է առաջին տպավորություններով․ «Տպավորություններս շատ դրական են, թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում։ Առաջինը, որ կարող եմ ասել, այն է, որ «Գանձասարում» կան լավ ֆուտբոլիստներ։ Մարզումների […]
20:26 20.01.2019
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ տարած հաղթանակը (3:0): «Հաշվի առնելով մեր ցուցադրած խաղը՝ մենք արժանի չէինք ավելիին, քան երեք գոլը: Ապագայում պետք է բարելավել: Մեզանից ինքներս պետք է ավելին պահանջենք յուրաքանչյուր խաղում, բայց երբեմն դա այդքան էլ հեշտ չէ: Մենք շատ գոլեր ենք խփել, դա լավ է: Սակայն հունվարին […]
19:57 20.01.2019
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում խոշոր՝ 0-3 հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ: «Քաղաքայիններ»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Դանիլոն (18-րդ րոպե), Ռահիմ Ստերլինգը (54-րդ րոպե) և Լերոյ Սանեն (56-րդ րոպե): «Մանչեսթեր Սիթի»-ն այս հանդիպումից հետո վաստակած 56 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` առաջատար «Լիվերպուլ»-ին զիջելով չորս միավորով:
18:43 20.01.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ մերժել է աշխատանքի երեք առաջարկ: «Ես գոհ եմ այս երեք շաբաթներից և գոհ եմ այն փորձից, որը ստանում եմ: Հիմա ես կարող եմ անել այն, ինչն սովորաբար չէի կարողանում: Ինձ արդեն հրավիրել են Ռուսաստան` հոկեյի սուպերխաղի. ինձ համար դա նորություն է: Բայց ես ինձ գիտեմ: […]
18:00 20.01.2019
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 8-րդ տուրերը: Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճում է 2-րդ անգամ. առաջին անգամ Փաշիկյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2009 թվականին: Սուր պայքար է ընթանում 2-րդ հորիզոնականի […]
23:57 19.01.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ 14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը: 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լորան Կոսյելինին։ «Արսենալ»-ն այժմ 44 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, իսկ «Չելսին» 47 միավորով՝ 4-րդ:
21:13 19.01.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղը կկայանա Լոնդոնում: «Արսենալ»-ը «Էմիրեյթս» մարզադաշտում կընդունի «Չելսի»-ին: Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են։ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը՝ Լենո, Բելյերին, Սոկրատիս, Կոսիելնի, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Գենդուզի, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ: «Չելսի»-ի մեկնարկային կազմը՝ Արիսաբալագա, Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Ռուդիգեր, Ալոնսո, Կովաչիչ, Ժորժինյո, Կանտե, Պեդրո, Ազար, Վիլիան։ Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին:
17:12 19.01.2019
Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն են ունեցել զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանես»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրել իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծել է մարզչական լավ կրթություն […]
18:11 18.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կսկսի ընդհանուր խմբի հետ մարզումներն «Արսենալի» կազմում: Պարզվում է երկրպագուների մի խումբ կար, որոնց ուրախացրել էր 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը, և նրանք մտածում էին, որ լոնդոնյան ակումբը Մխիթարյանից կհրաժարվի: Սակայն «Զինագործների» երկրպագուների շրջանում հայտնի Pain in The Arsenal կայքը գրել է. «Չնայած նրա ելույթները այս մրցաշրջանում աղքատիկ էին, բայց […]
12:37 18.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելել են Մադրիդի «Ռեալ»-ի մարզաբազա: Մարզիչները հնարավորություն են ունեցել հետևելու Մադրիդի «Ռեալ»-ի մարզմանը, որից հետո հանդիպել են ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին: Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները Խինես Մելենդեսի հետ վերլուծել են մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: […]
11:50 18.01.2019
Պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ «Ինտեր»-ը, որը նա ղեկավարել է 2008-ից մինչև 2010 թվականները, իր մարզչական կարիերայի լավագույն թիմն է: «Գիտեք, որ պետք է ասեմ «Ինտեր»-ը, որովհետև մենք հաղթեցինք ամեն ինչ: Ես պետք է օբյեկտիվ և հարգալից լինեմ այն թիմի նկատմամբ, որն հաղթել է ամեն ինչ՝ առաջինից մինչև վերջին օրը: «Ինտեր»-ը հաղթեց […]
11:31 18.01.2019
«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Ըստ Corriere dello Sport-ի՝ 31-ամյա արգենտինացին այսօր բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն կվարձակալի Իգուաինին մինչև տարեվերջ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Գործարքի ձևակերպման ավարտից հետո սպասվում է, որ «Միլան»-ը կհայտարարի «Ջենովա»-ի հարձակվող Կշիշտոֆ Պանտեկի տեղափոխության մասին: Անցյալ […]
11:17 18.01.2019
Հունվարի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Լիբանանում անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը ՝ մրցելով ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) «Սպորտս 1875» ակումբի հետ: Մեր հավաքականը հաղթեց 7:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Էդգար Կիրակոսյանը, Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը (2 գոլ), Խաչատուր Միքայելյանը և Տիգրան Վարդանյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
01:00 18.01.2019
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Վրաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Դավիդ Մոձմանաշվիլիին զրկել է Լոնդոնում կայացած 2012 թ․-ի օլիմպիական խաղերում նվաճած մեդալից: Այդ մասին ասված է ՄՕԿ-ի պաշտոնական կայքում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Մոձմանաշվիլին զրկվել է մրցանակից հակադոպինգային կանոնները խախտելու համար՝ խաղերին մասնակցող մարզիկներից վերցրած նմուշների կրկնակի ստուգման հետևանքով: Նրա նմուշում հայտնաբերել էին արգելված նյութ՝ […]
19:33 17.01.2019
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Լիբանանում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել: Մեր ընտրանու մրցակիցը լիբանանյան «Զուկ Մոսբե» ակումբն է եղել: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սարո Մարդանյանը, Սարո Գալստյանը և Գարեգին Մաշումյանը:
19:23 17.01.2019
«Բարսելոնա»-ի հարձակվող Մալկոլմը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: Ըստ Diario Sport-ի չորեքշաբթի լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները կապնվել են կատալոնցիների հետ, հիմա կողմերը քննարկում են գործարքը: Իսպանացիները բանակցություններ են վարում անգլիական ակումբի կողմից բրազիլացի ֆուտբոլիստին հունվարին վարձավճարով վերցնելու, մրցաշրջանի վերջում պարտադիր ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով: Մալկոլմի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են մի քանի իտալական և անգլիական ակումբներ: Բացի […]
19:05 17.01.2019
Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալ»-ի մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեց մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալ»-ի՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրեց՝ ինչ փուլերով են անցնում […]
00:17 17.01.2019
Ամերիկացի մարմնամարզուհի Կետելին Օհաշին դարձել է համացանցի աստղ: Կալիֆոռնիայի համալսարանը ներկայացնող Օհաշիի ելույթը Under Armour 2019 Collegiate Challenge ուսանողական մրցաշարում ցնցել է համացանցը: Ամերիկուհին Մայքլ Ջեքսոնի երաժշտության ներքո հրաշալի ճկունություն և պլաստիկա է ցուցադրել:
22:13 16.01.2019
Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է Բունդեսլիգայում մրցակցել «Բավարիա»-ի հետ: Ըստ Bild պարբերականի՝ «մեղուներ»-ի ղեկավարները որոշել են այլևս ֆուտբոլիստների չվաճառել մյունխենյան ակումբին: Մասնավորապես՝ դորտմունդցիները նախընտրեցին թիմի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին վաճառել «Չելսի»-ին, որի համար պայքարում էր նաև բավարական ակումբը: Այսպիսով, «Բորուսիա»-ում ակնկալում են թուլացնել «Բավարիա»-ին, և առաջիկա տարիներին նրանց հետ պայքարել մրցանակների համար: Նշենք, որ վերջին տարիներին «Բորուսիա»-ից […]
13:52 16.01.2019
Հայաստանի ազգային մարզչական խումբը, Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, Մադրիդում հանդիպել է Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի, Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոյի և այլ մասնագետների հետ: Մեր հավաքականի մարզիչները Իսպանիայում են «Ռեալ» և «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացին հետևելու համար: Նշենք նաև, որ Իսպանիայում […]
13:32 16.01.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն beIN SPORTS հեռուստաընկերությունում աշխատանքի է անցել՝ որպես փորձագետ: Այս մասին հայտնում է The Times-ը: Պորտուգալացին կմեկնաբանի Ասիայի գավաթի Սաուդյան Արաբիա-Կատար և Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումները: Ըստ պարբերականի՝ Մոուրինյոնի եթերներին կհետևեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իրավաբանները, քանի որ, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի, Ժոզեն իրավունք չունի հրապարակել հրաժարականի պատճառը:
23:30 15.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում գրառում կատարել՝ նշելով, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում: Football London-ի տեղեկություններով՝ Հենրիխ […]
23:14 15.01.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ […]
17:07 15.01.2019
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հայաստանն այս տարվա Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն երկու գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը: Առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 21-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Բացման պաշտոնական արարողությունը նախատեսվում է հունվարի 23-ին: Կանանց խումբը մենասահքի կարճ ծրագիր կներկայացնի հունվարի 23-ին, տղամարդիկ՝ մեկ օր անց՝ հունվարի […]
15:16 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]
00:26 15.01.2019
Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է РЕН ТВ-ն: Նրան վիրահատել են հունվարի 12-ին. վերջինս ուներ ողնաշարի ճողվածք: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, որ Պլյուշչենկոն հիվանդանոցում մահճակալին գամված է և իրեն վատ է զգում: Եվգենի Պլյուշչենկոն վրդովվել է ԶԼՄ-ներում տեսանյութի տարածման համար և երկրպագուներին հայտարարել, որ իրեն լավ է զգում […]