TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Չեմ համբերում, թե երբ եմ դաշտ վերադառնալու․ Հենրիխ Մխիթարյան

23:30 15.01.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում գրառում կատարել՝ նշելով, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում: Football London-ի տեղեկություններով՝ Հենրիխ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա

23:14 15.01.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ […]

̰
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ

17:07 15.01.2019

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հայաստանն այս տարվա Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն երկու գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը: Առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 21-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Բացման պաշտոնական արարողությունը նախատեսվում է հունվարի 23-ին: Կանանց խումբը մենասահքի կարճ ծրագիր կներկայացնի հունվարի 23-ին, տղամարդիկ՝ մեկ օր անց՝ հունվարի […]

̰
Դոնալդ Թրամփն ազգային լիգայում հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին fast food է հյուրասիրել

15:16 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]

̰
Եվգենի Պլյուշչենկոն վիրահատվել է

00:26 15.01.2019

Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է РЕН ТВ-ն: Նրան վիրահատել են հունվարի 12-ին. վերջինս ուներ ողնաշարի ճողվածք: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, որ Պլյուշչենկոն հիվանդանոցում մահճակալին գամված է և իրեն վատ է զգում: Եվգենի Պլյուշչենկոն վրդովվել է ԶԼՄ-ներում տեսանյութի տարածման համար և երկրպագուներին հայտարարել, որ իրեն լավ է զգում […]

̰
Դահուկորդները կրկին ոսկե մեդալներ են նվաճել

23:47 13.01.2019

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշոցքցի Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ են դարձել։ «Մրցաշրջանի առաջին հաղթանակները… Աշոցքցի Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի […]

̰
Մարադոնան վիրահատության է ենթարկվել

11:30 13.01.2019

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հաջողությամբ վիրահատվել է Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Մատիաս Մորլան։ «Դիեգոն վիրահատության է ենթարկվել, ամեն բան լավ է ընթացել։ Այժմ սպասում ենք ապաքինման, որպեսզի նա կարողանա վերադառնալ աշխատանքի»,-գրել է Մորլան։ AFP-ի տվյալներով՝ Մարադոնան ենթարկվել է պորտի ճողվածքի վիրահատության։

̰
Հրապարակվել է 2018թ. ֆուտբոլային խորհրդանշական հավաքականը

18:59 12.01.2019

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հրապարակել է ֆուտբոլիստների 2018 թվական խորհրդանշական հավաքականը: Հաղորդվում է, որ հավաքականի կազմման համար համացանցում հարցում է անցկացվել, որին մասնակցել է աշխարհի 1.8 միլիոն ֆուտբոլասեր: Քվեարկության արդյունքում պարզվել են ֆուտբոլասերների ամենանախընտրելի ֆուտբոլիստների անունները: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են.  • դարպասապահ Մարկ-Անդրե Թեգ Սթեգենը («Բարսելոնա»), • պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Մարսելոն («Ռեալ»), Վիրջիլ վան […]

̰
Հորդանանում հավաքարարը ֆուտբոլ է դիտել թագավորի հետ

17:14 12.01.2019

Ասիայի գավաթի առաջնության ժամանակ Հորդանանի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ, այդ հաղթանակով, երկրի հազարավոր քաղաքացիների հետ միասին, ուրախացել էր երկրի մայրաքաղաք Ամմանում աշխատող հավաքարար Խալիդ Շոմալին, գրում է championat.com-ը: Նշվում է, որ խաղի ժամանակ տղամարդն աշխատանքի էր և քաղաքի սրճարաններից մեկի ապակու հետևից փորձել է դիտել խաղը, և հենց այդ պահին նրան […]

̰
Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվեց «Մոնակո»

23:56 11.01.2019

«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի «Մոնակո»-ում, այս մասին հայտնում է մոնեգասկյան ակումբի պաշտոնական կայքը: ??? L’AS Monaco est heureux d’annoncer la signature de Cesc Fabregas en provenance de Chelsea. Le joueur s’engage jusqu’en juin 2⃣0⃣2⃣2⃣ ——- ?➡️ https://t.co/BXeuqzHyq5#WelcomeToMonaco ?? pic.twitter.com/XB8gdPP05J — AS Monaco ?? (@AS_Monaco) 11 января 2019 г. Annonce Fabregas pic.twitter.com/JW2TWJJqBr — AS […]

̰
«Փյունիկ»-ը ձեռք է բերել Ռուսաստանի ՖԱԼ-ի առաջատարի կիսապաշտպանին

23:03 11.01.2019

Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) ընթացիկ մրցաշարի առաջատար «Տամբով»-ի կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը պաշտոնապես տեղափոխվեց Երևանի «Փյունիկ»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: 33-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Զարյա», «Իլիչովեց» և ռուսական «Սոկոլ» ակումբներում:

̰
Հենրիխ Մխիթարյանը մարզման տեսանյութ է հրապարակել

22:17 11.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում: Տեսանյութին կից գրառում է կատարել․ «Շուտով կվերադառնամ»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Տոտենհեմ»-ի դեմ կայացած խաղի ընթացքում:

̰
«Լոռի»-ի նորանշանակ մարզիչը մարզչական շտաբի ներկայացման արարողությանը ներկայացել է մրցակից թիմի մարզահագուստով

17:16 11.01.2019

Երեկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ժողովի ժամանակ «Լոռի» ՖԱ-ն ներկայացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Միջոցառմանը մասնակցել են նաև նորանշանակ մարզչական շտաբի ներկայացուցիչներ, որոնց թվում է եղել Ռազմիկ Գրիգորյանը, որը ներկայացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզական հագուստով:

̰
Էմերին ասաց, որ Մխիթարյանը «Արսենալ»-ին շատ է պետք. ռուս մեկնաբան

14:54 11.01.2019

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Տիմուր Ժուրավելը Լոնդոնում՝ «Արսենալ»-ի մարզաբազայում, հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ժուրավելը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ մեկնաբանությամբ. «Այսօր «Արսենալ»-ի մարզաբազայում զրուցում էի Հենրիխի հետ: Մեր կողքով անցավ Ունայի Էմերին և հընթացս ասաց. «Սպասում ենք վերադարձիդ, դու մեզ շատ ես պետք»: Վստահ եմ` […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի

11:23 11.01.2019

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պաշտպանության գծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 25-ամյա հայիթցի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը: Ալեքսը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբներում: Հայիթիի ազգային հավաքականի անդամ է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Գանձասար-Կապան» թիմում:

̰
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

11:16 11.01.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մի քանի շաբաթ դադարից հետո սկսել է մարզվել, և, ըստ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստի վիճակն ավելի լավ է, քանի նախորդ շաբաթ էր: Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հունվարի 12-ին կմրցի «Վեստ Հեմ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով […]

̰
ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ

19:14 10.01.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները. -2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ: -2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում  պետք […]

̰
Բասկետբոլիստներ Աբրամյանը և Մկրտիչյանը շարունակում են հաջող ելույթները Ղազախստանում

19:07 10.01.2019

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներ Արագադ Աբրամյանը և Արկադի Մկրտիչյանը շարունակում են իրենց հաջող ելույթները եվրոպական «Բիբլ» լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական «Բիբլ» լիգայի 13-րդ տուրում ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Արկադի Մկրտիչյանն ու Արագադ Աբրամյանը, 81-75 հաշվով առավելության հասավ «Բաշկիմի» ակումբի նկատմամբ: Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 36 րոպե, վաստակեց 21 […]

̰
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ից 15 մլն ֆունտ փոխհատուցում է ստացել

17:20 10.01.2019

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման համար փոխհատուցել է 15 մլն ֆունտ, հաղորդում է Daily Mail-ը: «Ոչ մի խնդիր չկա Ժոզեի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև կնքված պայմանագրի հարցում: Ամեն ինչ հարթված է: Ժոզեն արդեն կարող է աշխատանքի անցնել մեկ այլ ակումբում, սակայն չի շտապում: Նա չի մտահոգվում այդ մասին, և […]

̰
Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները

17:02 10.01.2019

Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մրցաշարերին կմասնակցեն 10-ական շախմատիստներ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարերում առաջին հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմերում: Մեկնարկային կազմեր. Տղամարդիկ՝ Հովհաննիսյան Ռոբերտ Մարտիրոսյան Հայկ Անդրիասյան Զավեն Փաշիկյան Արման Պետրոսյան […]

̰
Ռոբերտ Արզումանյանը վերադարձել է «Փյունիկ»

16:10 10.01.2019

Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ ակումբի սան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկ»-ի գլխավոր սելեկցիոների պաշտոնը: Հիշեցնենք, որ Արզումանյանը ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետն է, և զբաղվում է Հայաստանում և արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հայտնաբերմամբ ու խորհրդատվությամբ:

̰
«Չելսի»-ն Իգուաինի փոխարեն կարող է ձեռք բերել «Բորնմութ»-ի հարձակվողին

15:35 10.01.2019

«Չելսի»-ն հետաքրքրված է «Բորնմութ»-ի հարձակվող Քալլում Ուիլսոնով: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին շարունակում է պնդել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող գնվի: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Իտալացի մասնագետը պատրաստ է դիտարկել Ուիլսոնի տարբերակը, եթե չկայանա «Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը, որին չի ցանկանում գնել «Չելսի»-ի ղեկավարությունը: «Արիստոկրատներ»-ը պատրաստ են «Բորնմութ»-ի ռմբարկուի համար վճարել […]

̰
Աարոն Ռեմսին կիրակի բուժզննում կանցնի «Յուվենթուս»-ում

15:15 10.01.2019

«Արսենալ»-ի ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին համաձայնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Յուվենթուս», և կիրակի հունվարի 13-ին բուժզննում կանցնի: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ըստ պարբերականի՝ Ռեմսին «Յուվենտուս»-ի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի Իտալիայի Սուպերգավաթի` «Միլան»-ի հետ հունվարի 16-ին կայանալիք խաղից հետո: Թուրինյան ակումբում ուելսցի ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 8 մլն եվրո և կդառնա թիմում […]

̰
«Լոռի»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

11:06 10.01.2019

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է 6 ֆուտբոլիստի ծառայությունից: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գանացի պաշտպան Ռիչարդ Բոտչվեյի, կիսապաշտպան Արեգ Ազատյանի, կիսապաշտպան Դավիթ Ասլանյանի, կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանի, դարպասապահ Գոռ Էլյազյանի, պաշտպան Վարդան Մովսիսյանի հետ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:

̰
Դահուկորդներ Միքայելյանը և Գալստյանը Հայաստանի բացարձակ չեմպիոններն են

17:30 09.01.2019

Դահուկավազքի Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոն դարձել են տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը, կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը դահուկորդները ուժերը չափեցին արագավազքում: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալը նվաճեց Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդում են Թադևոս Պողոսյանը և Արտուշ Մկրտչյանը: Կանանց պայքարում բացարձակ չեմպիոն Աշոցքի ներկայացուցիչ Կատյա Գալստյանն […]

̰
«Ուֆա»-ի հայազգի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Արարատ»

16:13 09.01.2019

Հայաստանի հավաքականի նախկին թեկնածու Դենիս Թումասյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա» ակումբում, կարող է կարիերան շարունակել Հայաստանում: ArmSport-ի տեղեկություններով՝ 33-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Երևանի «Արարատ»-ը: Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև այժմ բանակցություններ են ընթանում, և հավանական է, որ մոտ օրերս նրանք համաձայնության կգան: ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Թումասյանն իր թիմի կազմում մասնակցել […]

̰
Իգուաինը կտեղափոխվի «Չելսի». Marca

15:39 09.01.2019

«Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենթուս»-ին, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Marca-ի տվյալներով` լոնդոնյան ակումբը մոտ ժամանակներս կգնի արգենտինացի ֆուտբոլիստի վարձակալության իրավունքը և կպարտավորվի ամռանը 36 միլիոն եվրոյով ձեռք բերել ամբողջական տրանսֆերը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն Իգուաինին կարող է փոխարինել Ալվարո Մորատայի հետ: Սակայն արգենտինացու գործարքն իրականացնելուց հետո իսպանացի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիա

13:42 09.01.2019

Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է իտալական calciomercato.it-ը: Ըստ աղբյուրի՝ «ռոսոներ»-ները սպասում են «զինագործներ»-ի կողմից «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռք բերելուն, ինչից հետո հնարավոր կլինի ձեռք բերել հայ ֆուտբոլիստին: Գործարքին կարող է խանգարել Մխիթարյանի բարձր աշխատավարձը և երկարաժամկետ պայմանագիրը (մինչև 2021 թվականի ամառ), ինչը […]

̰
Աշոցքը՝ hայկական Ֆինլանդիա

23:51 08.01.2019

Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարը համապետական է, բայց մասնակիցները միայն հանրապետության 3 համայնքներից են՝ Աշոցքից, Գյումրիից և Վանաձորից: Դահուկային սպորտը կորցրել է մասսայականությունը: Սա հաստատում են ոչ միայն ֆեդերացիայի պատասխանատուները, այլև մարզիչները: Տարիներ շարունակ մարզադպրոցներ են փակվել, վերջինն էլ անցած տարի՝ Կոտայքի մարզում: Հիմա փորձ է արվում վերականգնել ձմեռային սպորտաձևի ավանդույթները ոչ միայն […]

̰
Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

20:59 08.01.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքն ամփոփել է դեկտեմբերի լավագույն գոլի քվեարկության արդյունքները: Կայքի այցելուների կողմից առավելագույն ձայներ է ստացել Հենրիխ Մխիթարյանի գլխով հարվածը «Սաութհեմփթոն»-ի դարպասին: Հայ կիսապաշտպանի գոլը լավագույնն է ճանաչվել քվեարկածների 40 տոկոս ձայներով: Երկրորդ տեղում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլն է հյուսիսլոնդոնյան դերբիում:  

̰
BACK_TO_TOP