15:39 09.01.2019
«Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենթուս»-ին, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Marca-ի տվյալներով` լոնդոնյան ակումբը մոտ ժամանակներս կգնի արգենտինացի ֆուտբոլիստի վարձակալության իրավունքը և կպարտավորվի ամռանը 36 միլիոն եվրոյով ձեռք բերել ամբողջական տրանսֆերը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն Իգուաինին կարող է փոխարինել Ալվարո Մորատայի հետ: Սակայն արգենտինացու գործարքն իրականացնելուց հետո իսպանացի […]
13:42 09.01.2019
Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է իտալական calciomercato.it-ը: Ըստ աղբյուրի՝ «ռոսոներ»-ները սպասում են «զինագործներ»-ի կողմից «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռք բերելուն, ինչից հետո հնարավոր կլինի ձեռք բերել հայ ֆուտբոլիստին: Գործարքին կարող է խանգարել Մխիթարյանի բարձր աշխատավարձը և երկարաժամկետ պայմանագիրը (մինչև 2021 թվականի ամառ), ինչը […]
23:51 08.01.2019
Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարը համապետական է, բայց մասնակիցները միայն հանրապետության 3 համայնքներից են՝ Աշոցքից, Գյումրիից և Վանաձորից: Դահուկային սպորտը կորցրել է մասսայականությունը: Սա հաստատում են ոչ միայն ֆեդերացիայի պատասխանատուները, այլև մարզիչները: Տարիներ շարունակ մարզադպրոցներ են փակվել, վերջինն էլ անցած տարի՝ Կոտայքի մարզում: Հիմա փորձ է արվում վերականգնել ձմեռային սպորտաձևի ավանդույթները ոչ միայն […]
20:59 08.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքն ամփոփել է դեկտեմբերի լավագույն գոլի քվեարկության արդյունքները: Կայքի այցելուների կողմից առավելագույն ձայներ է ստացել Հենրիխ Մխիթարյանի գլխով հարվածը «Սաութհեմփթոն»-ի դարպասին: Հայ կիսապաշտպանի գոլը լավագույնն է ճանաչվել քվեարկածների 40 տոկոս ձայներով: Երկրորդ տեղում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլն է հյուսիսլոնդոնյան դերբիում:
12:54 08.01.2019
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն Ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «Բարսի Ատիրաու» ակումբն այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում: Աբրամյանն ու Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71-73 հաշվով […]
12:24 08.01.2019
Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ ակումբից: Նշվում է, որ «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել իսպանացի հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսին: «Զինագործների» այս գործարքը կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի հետ պայմանագիրը խզելու համար: Ըստ պարբերականի՝ Սուարեսին ցանկանում են թիմ ընդունել 2019-ի հունվարին:
11:14 08.01.2019
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում կայացել է 1/16 փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մյուս զույգերն են. «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլին», «Չելսի»-«Շեֆիլդ»/«Լուտոն», «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս», «Սուոնսի»-«Ջիլինգհեմ»,«Ուիմբլդոն»-«Վեսթ Հեմ», «Սթոկ»/«Շրեսբուրի»-«Վուլվզ», «Միլուոլ»-«Էվերթոն», «Բրայթոն»-«Վեսթ Բրոմվիչ», «Աքրինգտոն»-«Դերբի»/«Սաութհեմփթոն», «Դոնկաստեր»-«Օլդհեմ Աթլետիկ», «Նյուքասլ»/«Բլքեբեռն»-«Ուոթֆորդ», «Միդլսբրո»-«Նյուպորտ», «Բարնետ»-«Բրենտֆորդ», «Պորտսմուրտ»-ՔՊՌ, «Բրիստոլ»-«Բոլտոն»: «Զինագործները» և «կարմիր սատանաները» միմյանց հետ կմրցեն հունվարի 26-ին:
17:20 07.01.2019
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի: Այս մասին հայտնում են ակումբի լրատվության բաժնից: Ակումբի ներկայիս սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը նաև ակումբի նախագահն է: Գործարքն, ըստ հաղորդագրության, կնքվել է դեռևս ամանորյա տոներից առաջ: «Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախին» վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց իրագործմանը ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման […]
13:50 07.01.2019
Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Դի Սի Յունայթեդ» ակումբում, Վաշինգտոնի օդանավակայանում՝ ծեծկռտուքից առաջ, ալկոհոլ է օգտագործել: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին, սակայն անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչը պարզաբանումներ է տվել միայն այսօր: Նա նշել է, որ Ռունին նախ քնաբեր է խմել, ապա ալկոհոլ օգտագործել և կորցրել ինքնակառավարումն ու տարածության զգացողությունը, […]
23:51 05.01.2019
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Բլեքփուլ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվեց 0-3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Առաջին երկու գոլերի հեղինակ դարձավ Ուիլոքը՝ խաղի 11-րդ և 37-րդ րոպեներին, իսկ երրորդ գոլի հեղինակ դարձավ Իվոբին՝ 82-րդ րոպեին։
22:45 05.01.2019
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին մարզիչ Զինեդին Զիդանն ամռանը կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին՝ Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Советский Спорт»-ը: Հաղորդվում է, որ իտալացի մասնագետը պատրաստվում է թողնել մարզչի իր պաշտոնը՝ չնայած, ըստ պայմանագրի, նա պետք է շարունակեր այն իրականացնել մինչև 2020 թվականը: Աղբյուրը հայտնում է, որ Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուս»-ը գլխավորում է […]
22:43 05.01.2019
«Արսենալ»-ը պաշտոնական կայքում քվեարկություն է սկսել՝ պարզելու դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակին։ Դեկտեմբեր ամսվա «Լավագույն գնդակ» մրցանակին են հավակնում Լուկաս Տորեյրան, Հենրիխ Մխիթարյանը՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում գլխով խփած գոլով, Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Քվեարկությանը կարող եք մասնակցել՝ անցնելով հետևյալ հղումով։
21:49 05.01.2019
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի շրջանակում «Արսենալ»-ը խաղում է «Բլեքփուլ»-ի դեմ։ Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև։
21:10 02.01.2019
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականի լրագրող Ջոն Բենեթը, «Թվիթեր»-ում գրառում է կատարել 2018թ․ իր նվաճումների մասին՝ նշելով, որ վերջապես սովորել է արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը: «2018-ը կհիշեմ շատ բաների համար, բայց հատկապես այս տարի ես վերջապես սովորեցի արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունն առանց գուգլի․․․ և այս տարի ես վերջապես պարզեցի, որ Պոչետինոն 2 տ-ով է, ոչ թե […]
10:57 02.01.2019
Football London-ը հրապարակել է վնասվածք ունեցող խաղացողների վերադարձի հավանական ժամկետները։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ոտնաթաթի վնասվածք ունի, հավանաբար կմիանա խաղընկերներին փետրվարի 9-ից։ Այդ օրը Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կկայանա «Հադերսֆիլդ»-«Արսենալ» խաղը։ Հեկտոր Բելյերինը կազմ կվերադառնա հունվարի 9-ից, Կոնստանտինոս Մավրոպանոսը՝ հունվարի 5-ից։ Թե երբ կվերադառնան Դանի Ուելբեքն ու Ռոբ Հոլդինգը դեռևս պարզ չէ։ […]
21:25 01.01.2019
Ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 2019 թվակնի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես և տարիներ շարունակ, զբաղեցնում է նորվեգացի Մագնուս Կարլսենը։ 2700chess.com կայքի վարկանիշում նա ունի 2835 միավոր։ Նրան փոքր հեռավորավորության վրա հետապնդում է այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում նրան զիջած Ֆաբիանո Կարուանան՝ 2827 միավորով։ Այս կայքը պարբերաբար ներկայացնում է շախմատիստների մրցելույթների հիման վրա կազմած […]
20:30 31.12.2018
Իսպանիայում ավարտվեց Դե Լորկա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրենրի 146 մասնակից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Chessfed.am-ը: Գրիգորյանը նաև 16 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
18:36 31.12.2018
Ցյուրիխում ավարտվեց Վեյնախտօփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տոնեց 4 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 5.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը նաև 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Այս մասին տեղեկացնում […]
00:40 30.12.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Էնֆիլդում» մարզադաշտում կայացավ «Լիվերպուլ»-«Արսենալ» խաղը: «Լիվերպուլ»-ը մեծ առավելությամբ՝ 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին։ Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մեյթլենդ-Նայլսը: 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն` հաշիվը դարձնելով 1:1, երկու րոպե անց նա երկրորդ գոլը խփեց և հաշիվը դարձավ 2:1: Այնուհետև խաղի 32-րդ րոպեին Մանեն գրավեց «Արսենալ»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:1: Առաջին խաղակեսի ավարտին՝ […]
12:53 29.12.2018
Լրագրողների և մարզական ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս […]
11:50 29.12.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց, այլև երիտասարդ սերնդին, որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի […]
00:26 29.12.2018
Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայաստանցի 8 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Նա 10 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղն ու արժանացավ 8 833 դոլար դրամական պարգևի: Նա ընդամենը մեկ միավորով զիջեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, որը պարգևատրվեց 60 հազար դոլարով: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը զբաղեցրեց Շահրիյար Մամեդյարովը, իսկ 3-րդ […]
23:48 28.12.2018
Սանկտ Պետերբուրգում կայացած արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում հայ շախմատիստուհիները մնացին առանց դրամական պարգևների։ Էլինա Դանիելյանը 12 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ զբաղեցնելով 66-րդ հորիզոնականը։ Լիլիթ Մկրտչյանը 12 հնարավորից վաստակեցլով 6 միավոր 124 մասնակիցների մեջ զբաղեցրել է 64-րդ տեղը։ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մարիա Գևորգյանը, 4․5 միավորով զբաղեցրել է 106-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոնուհի, […]
10:10 28.12.2018
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացավ ևս 5 տուր, իսկ այսօր տեղի կունենան եզրափակիչ 5 տուրերը: Հայ շախմատիստներից առայժմ համեմատաբար հաջող են հանդես գալիս Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք 10 […]
19:51 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային մարզադաշտ ստեղծել, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն խստացնում է պահանջները, և որոշ ժամանակ անց էլ կարող է Հանրապետական մարզադաշտը չհամապատասխանել այդ պահանջներին: «Մեզ պետք է ազգային ստադիոն՝ օբյեկտիվորեն, և մենք համոզված ենք, որ […]
17:36 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մարզերում ֆուտբոլի վիճակին, նշել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձելու է խրախուսել ֆուտբոլային ոլորտի ներդրումները: Նա ասել է, որ ՀՖՖ-ն ներդրողներին առաջարկելու է մասնակցել ֆեդերացիայի ենթակառուցվածքների շինարարությանը: «Մեր կողմից փորձելու ենք խրախուսել մարդկանց մարզերում ներդրումներ անել: Ֆուտբոլային դպրոցներ կառուցելիս մենք նաև […]
17:24 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները կարող են մեկնել Իսպանիա՝ «Ռեալ» կամ «Աթլետիկո» ակումբներում վերապատրաստում անցնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա տեղեկացրել է, որ այդ մասին համաձայնության են եկել իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ, որը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նշենք, որ […]
16:32 27.12.2018
Հայաստանի միայն 29 բնակավայրում են կազմակերպված ֆուտբոլ խաղում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը` անդրադառնալով ֆեդերացիայի կողմից իրականացված ուսումնասիրություններին: Նա ասաց, որ, օրինակ Վայոց ձորում չկա որևէ ֆուտբոլային թիմ, որը մասնակցել է ներհայաստանյան որևէ առաջնության: Ֆուտբոլի ֆեդերացիան այդ պատճառով էլ այդ մարզում որոշ ծրագրեր է նախատեսում […]
15:56 27.12.2018
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի հետ ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կքնել, որը հնարավոր է երկարացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ Մելենդեսը Հայաստան կժամանի հունվարին մշտական բնակություն հաստատելու համար: Նրա հետ Հայաստան կժամանի նաև ևս երկու մարզիչ: Մելիքբեկյանի […]
11:50 27.12.2018
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացել են առաջին 5 տուրերը, այսօր տեղի կունենա ևս 5 տուր, իսկ վաղը կկայանան վերջին 5 տուրերը: Հայ շախմատիստներից երեքը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, […]