TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Ցանկություն կա՝ նախագիծը պատրաստ լինի 2019-ին. ՀՀՖ փոխնախագահը՝ ազգային նոր մարզադաշտի ստեղծման մասին

19:51 27.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային մարզադաշտ ստեղծել, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն խստացնում է պահանջները, և որոշ ժամանակ անց էլ կարող է Հանրապետական մարզադաշտը չհամապատասխանել այդ պահանջներին: «Մեզ պետք է ազգային ստադիոն՝ օբյեկտիվորեն, և մենք համոզված ենք, որ […]

̰
ՀՖՖ-ն փորձելու է խրախուսել ֆուտբոլային ոլորտի ներդրումները. Մելիքբեկյան

17:36 27.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մարզերում ֆուտբոլի վիճակին, նշել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձելու է խրախուսել ֆուտբոլային ոլորտի ներդրումները: Նա ասել է, որ ՀՖՖ-ն ներդրողներին առաջարկելու է մասնակցել ֆեդերացիայի ենթակառուցվածքների շինարարությանը: «Մեր կողմից փորձելու ենք խրախուսել մարդկանց մարզերում ներդրումներ անել: Ֆուտբոլային դպրոցներ կառուցելիս մենք նաև […]

̰
Հայաստանի հավաքականի մարզիչները վերապատրաստման նպատակով կարող են մեկնել Իսպանիա. Արմեն Մելիքբեկյան

17:24 27.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները կարող են մեկնել Իսպանիա՝ «Ռեալ» կամ «Աթլետիկո» ակումբներում վերապատրաստում անցնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա տեղեկացրել է, որ այդ մասին համաձայնության են եկել իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ, որը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նշենք, որ […]

̰
Հայաստանի միայն 29 բնակավայրում են կազմակերպված ֆուտբոլ խաղում. Արմեն Մելիքբեկյան

16:32 27.12.2018

Հայաստանի միայն 29 բնակավայրում են կազմակերպված ֆուտբոլ խաղում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը` անդրադառնալով ֆեդերացիայի կողմից իրականացված ուսումնասիրություններին: Նա ասաց, որ, օրինակ Վայոց ձորում չկա որևէ ֆուտբոլային թիմ, որը մասնակցել է ներհայաստանյան որևէ առաջնության:  Ֆուտբոլի ֆեդերացիան այդ պատճառով էլ այդ մարզում որոշ ծրագրեր է նախատեսում […]

̰
ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել Խինես Մելենդեսի հետ

15:56 27.12.2018

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի հետ ՀՖՖ-ն 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կքնել, որը հնարավոր է երկարացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ Մելենդեսը Հայաստան կժամանի հունվարին մշտական բնակություն հաստատելու համար: Նրա հետ Հայաստան կժամանի նաև ևս երկու մարզիչ: Մելիքբեկյանի […]

̰
Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

11:50 27.12.2018

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացել են առաջին 5 տուրերը, այսօր տեղի կունենա ևս 5 տուր, իսկ վաղը կկայանան վերջին 5 տուրերը: Հայ շախմատիստներից երեքը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, […]

̰
«Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ

23:46 26.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Բրայթոնի «Ֆալմեր» մարզադաշտում կայացավ «Բրայթոն»-«Արսենալ» խաղը։ Լոնդոնցիները առաջին խաղակեսի 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: Խաղի 35-րդ րոպեին Լոկադիան հավասարեցրեց հաշիվը:  «Բրայթոն»-«Արսենալ» խաղը ավարտվեց1:1 հաշվով: Այս խաղից հետո «Արսենալ»-ը 38 միավորով 4-րդն է: «Բրայթոնը» 22 միավորով 13-րդ տեղում է: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ […]

̰
Մուսա Եվլոևն Արթուր Ալեքսանյանին համարել է իր գլխավոր մրցակիցը

17:02 26.12.2018

Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը պատմել է անցնող տարվա իր մարզական ձեռքբերումների մասին: Նա նշել է, թե ինչպես է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու անդրադարձել է նաև Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին: «Իմ ամենագլխավոր մրցակիցը հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Նա օլիմպիական չեմպիոն է, աշխարհի եռակի չեմպիոն: Ես նրա հետ մրցեցի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում»,- ասել […]

̰
Կվերադառնամ ավելի ուժեղ․ Հենրիխ Մխիթարյան

00:48 26.12.2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար։ «Իսկապես զգացված եմ շուտափույթ ապաքինմանն ուղղված ձեր բոլոր մաղթանքների համար։ Շնորհակալ եմ, երկրպագունե՛ր։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ դուրս չի գա։

̰
ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է մշտական կոմիտեների նոր նախագահների հաստատման օգտին

19:39 25.12.2018

Դեկտեմբերի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Օրակարգում էր 3 հարց՝ ՀՖՖ գլխավոր քարտուղարի հաշվետվությունը, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների և կազմերի հաստատումը և ներդրումային ծրագրերի քննարկումը: ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին […]

̰
Հենրիխ Մխիթարյանի շնորհավորանքը Սուրբ Ծննդի կապակցությամբ

00:58 25.12.2018

Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում լոսսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ շնորհավորելով բոլոր նրանց, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ամենայն բարիք։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ դուրս չի գա։ To all my fans who celebrate, I hope you’re all making […]

̰
Ինչո՞ւ է որակազրկվել Մելինե Դալուզյանը

19:56 24.12.2018

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հինգ մարզիկների զրկել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Այդ մարզիկների թվում է նաև Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ Մելինե Դալուզյանը: Դրական արդյունք են տվել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիադայի ծանրամարտի մրցաշարի հինգ մասնակիցների կրկնակի դոպինգ-թեսթերը: Դալուզյանից բացի, որակազրկվածների թվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտինը, բրոնզե մեդալակիր, Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի Վալենտին Հրիստովը, չորրորդ […]

̰
Հենրիխ Մխիթարյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

18:26 24.12.2018

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի «Տոտենհեմի» դեմ խաղում և փոխարինվել առաջին կեսին, գրում է VNews.am-ը: Նշվում է՝ ֆուտբոլիստը բաց էր թողել «Բարնլիի» դեմ խաղը, որից հետո գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել էր, որ հայ խաղացողը պետք է բուժզննում անցնի: Եվ ահա Goal-ը տեղեկացնում է, […]

̰
Հայտնի են Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

11:13 24.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հարցման արդյունքներին ամբողջությամբ […]

̰
«Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության քառակի չեմպիոն

00:05 23.12.2018

Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Աբու Դաբիի ԶՍՍ մարզադաշտում կայացավ «Ռեալ»-«Ալ Այն» խաղը, որն ավարտվեց 4:1 հաշվով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հաղթանակով։ Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Լուկա Մոդրիչը: Խաղի 60-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լյորենտեն, իսկ թիմի ավագ Սերխիո Ռամոսը 79-րդ րոպեին խփեց երրորդ գոլը: Խաղի 86-րդ րոպեին «Ալ Այնը» կարողացավ կրճատել […]

̰
Գյումրիի «Շիրակ» ակումբը խզել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստի հետ

12:00 22.12.2018

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ է հեռացել թիմից: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից: «Շիրակ» ՖԱ-ն խզել է պայմանագրերը Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ է: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: […]

̰
Հայաստանի 2018 թվականի 10 լավագույն մարզիկները

19:02 21.12.2018

Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվել նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները: Հիշեցնենք, որ […]

̰
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Բարնլիի» հետ խաղը

17:04 21.12.2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Բարնլիի» հետ վաղը կայանալիք խաղին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ հայազգի ֆուտբոլիստը որոշ խնդիրներ ունի աջ ոտքի կոճի հատվածում: ԱՊԼ-ի 18-րդ տուրի` «Բարնլի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:

̰
Բողոքարկման կոմիտեն փոխել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի պատժամիջոցի չափը. ՀՖՖ

17:00 21.12.2018

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն փոխել է Անդրեյ Տալալաևի պատժամիջոցի չափը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մայիսի 31-ը, ներառյալ […]

̰
Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնացել է հայուհու հետ

14:26 21.12.2018

Հայիթի պետությունը ներկայացնող ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, որն այժմ հանդես է գալիս Վանաձորի «Լոռի» ակումբում, ամուսնացել է հայուհու հետ: Այս մասին տեղեկությունն ու ամուսնական լուսանկարը հրապարակել է վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունն ու երջանկություն մաղթել նորապսակներին: Ջոնել Դեսիրեն ՀՀ ազգային առաջնության ռմբարկուներից է և խփած 8 գոլերով երկրորդ հորիզոնականում է: Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է:   […]

̰
Վարկանիշային մրցաշարերում Միքայել Միքայելյանի հաղթանակն ուղեգիր է ապահովել դեպի Դահուկասպորտի աշխարհի առաջնություն

12:34 21.12.2018

Վարկանիշային մրցաշարերում հաղթանակը հայ դահուկորդի համար ապահովել է աշխարհի և Oլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում 8 վարկանիշային մրցաշարերից 3-ում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ևս մեկում՝ երրորդը: Սա հայկական դահուկային սպորտում բավական լավ արդյունք է համարվում՝ հաշվի առնելով այն, որ մեր մարզիկներն աշխարհի և Օլիմպիական խաղերից երբևէ մրցանակներով չեն վերադարձել: Վարկանիշային մրցաշարերը մարզիկների համար […]

̰
Լիլիթ Մկրտչյանը շախմատի Շարժայի մրցաշարն ավարտեց առանց պարտության

23:00 20.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված շախմատի Շարժայի կանանց գավաթի 9-րդ խաղարկությանը մասնակցած հայաստանցի 3 շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Նա 120 մասնակիցների մեջ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ 9 հնարավորից վաստակած 6․5 միավորով: Նա արժանացավ 600 դոլար դրամական պարգևի: Մրցաշարին Լիլիթը 4 հաղթանակ է ունեցել, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի, պարտություն չի ունեցել: Մրցաշարի հաղթող […]

̰
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 101-րդ տեղը

19:01 20.12.2018

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 101-րդ տեղը՝ պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը: Վարկանշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից: Մեր հարևան Վրաստանի հավաքականը 89-րդ, իսկ Ադրբեջանինը 107-րդ տեղն է զբաղեցրել աղյուսակում:

̰
Նկարիչը սվարովսկի քարերով կերտել է Ռոնալդուի մկրատաձև գոլի պահը

00:42 20.12.2018

Կոլումբացի հայտնի գեղանկարիչ Մաուրիսիո Բենիտեսը սվարովսկի քարերով կերտել է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս»-ի դարպասին գոլ ուղարկելու պահի պատկերը: Այս մասին հայտնում է strana.ua-ն: Հաղորդվում է, որ պատկերում Ռոնալդուն մկրատաձև գոլ է խփում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «նկարի» ստեղծման համար նկարչին ներկեր ու վրձիններ պետք չեն եկել: Դրանց փոխարինման են եկել գունավոր թանկարժեք քարերը: Նշենք, որ հեղինակից բացի՝ […]

̰
Պարզվել է, որ հայազգի օլիմպիական չեմպիոնուհին Շարլ Ազնավուրի ազգականուհին է

23:10 19.12.2018

Հայկական ծագումով հայտնի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը պատմել է իր և աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի ազգակցական կապի մասին: «Ինչպես պարզվեց, ես ու Շարլ Ազնավուրը ազգականներ ենք: Իմ նախապապը և Շարլ Ազնավուրի հայրը  ծնվել են նույն գյուղում:  Հետագայում պարզեցի նաև, որ նրանք ազգականներ են եղել:  Հիմա ես փորձում եմ մեր տոհմածառը կազմել: […]

̰
Հայտնի է «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

22:58 19.12.2018

Անգլիայի Լիգայի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Չեխ, Մայթլենդ-Նայլս, Սոկրատիս, Ժակա, Մոնրեալ, Տորեյրա, Գենդուզի, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի  Օբամեյանգ։ Խաղը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին։

̰
Ժոզե Մոուրինյոն խնդրել է լրագրողներին հարգել իր անձնական կյանքը

22:00 19.12.2018

«Մանչեստեր Յունայթեդի» արդեն նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է լրագրողներին՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքը: Պորտուգալացին գլխավորել է անգլիական ակումբը 2016 թվականից: Իր ղեկավարությամբ «Մանչեստեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի գավաթը,  Սուպերգավաթը, ինչպես նաև դարձել Եվրոպա Լիգայի հաղթող: «Ես հպարտանում էի՝ կրելով «Մանչեստեր Յունայթեդի» զինանշանը, և հավատում եմ, որ երկրպագուները հասկանում են դա:  Ինչպես նախորդ ակումբների պարագայում, ես […]

̰
Ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներն իսպանացի հայտնի մարզչի հետ համագործակցությունից

18:50 19.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը և հարձակվող Տիգրան Բարսեղյանն այսօր՝  դեկտեմբերի 19-ին, ներկայացրել են իրենց սպասելիքներն իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի հետ համատեղ աշխատանքից: Հիշեցնենք, որ նա հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղացել են ներառական ֆուտբոլային հանդիպմանը

16:38 19.12.2018

«Տեխնիկական կենտրոն ակադեմիա»-ի փակ դահլիճում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «ՓԻՓԼ» ֆուտբոլ 2018 ներառական ֆուտբոլային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպել է «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: «ՓԻՓԼ սեր» և «ՓԻՓԼ կյանք» թիմերի ընկերական, ժամանցային հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:

̰
Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

11:28 19.12.2018

Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը գերազանցել է մրցակցին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սոնա Ասատրյանը ևս հաղթել է, Արմինե Բաբայանն էլ պարտություն է կրել: 7-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը առաջատարից հետ է մնում […]

̰
BACK_TO_TOP