TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղացել են ներառական ֆուտբոլային հանդիպմանը

16:38 19.12.2018

«Տեխնիկական կենտրոն ակադեմիա»-ի փակ դահլիճում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «ՓԻՓԼ» ֆուտբոլ 2018 ներառական ֆուտբոլային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպել է «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: «ՓԻՓԼ սեր» և «ՓԻՓԼ կյանք» թիմերի ընկերական, ժամանցային հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:

̰
Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

11:28 19.12.2018

Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը գերազանցել է մրցակցին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սոնա Ասատրյանը ևս հաղթել է, Արմինե Բաբայանն էլ պարտություն է կրել: 7-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը առաջատարից հետ է մնում […]

̰
Մոուրինյոն «Մանչեստեր Յունայթեդ»-ից շուրջ 20 միլիոն եվրո փոխհատուցում կստանա պայմանագրի վաղաժամկետ դադարեցման համար

22:12 18.12.2018

Բրիտանական ԶԼՄ-ները նշել են գումարի չափը, որը կտրվի «Մանչեստեր Յունայթեդ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին որպես փոխհատուցում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբի ղեկավարությունն այսօր հայտարարել էր Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մասին: Բրիտանական  The Guardian-ը գրել է, որ պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու համար պորտուգալացին կստանա շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ, կամ մոտ 16․7 միլիոն եվրո: Daily Mail-ը, […]

̰
Լիոնել Մեսսին 5-րդ անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին

21:45 18.12.2018

Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:  Հանդիսավոր արաողությունը տեղի է ունեցել այսօր:  Մեսսիի համար սա իր կարիերայում արդեն 5-րդ «Ոսկե խաղակոշիկն» է, ինչը յուրատեսակ համաշխարհային ռեկորդ է:  Այս ցուցանիշով Մեսսին շրջանցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին: Անցած սեզոնին արգենտինացին 36 խաղում խփել էր 34 գնդակ:  

̰
Չավիի, Ինիեստայի,Ֆաբրեգասի մարզիչը տեղափոխվում է Հայաստան. Խինես Մելենդեսը` ՀՖՖ տեխնիկական տնօրեն

21:25 18.12.2018

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը զանգահարել է խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուին

17:34 18.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և բրիտանական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զանգահարել է Մեծ Բրիտանիայում կայացած ֆուտբոլային հանդիպման ավարտին խաղադաշտ դուրս եկած հայ երկրպագուին: Այս մասին հայտնում է Armfootball.com-ը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին կայացած «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երիտասարդը խաղադաշտ էր ներխուժել Արցախի դրոշը ձեռքին, սակայն անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան […]

̰
Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին

15:39 18.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթի ավանդական միջազգային մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանը: Հաղթողի տիտղոսը կվիճարկեն 33 երկրից 120 շախմատիստուհիներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը: 6-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ […]

̰
Դրամական պարգևներ Գյումրիի լավագույն մարզիկ-մարզիչներին

15:30 18.12.2018

Գյումրիի քաղաքապետարանում այսօր պարգևատրել են տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: 2018 թվականը ևս Գյումրիի համար մարզական նվաճումների տարի էր, թեև անցած տարվա համեմատ միջազգային մրցաշարերից ստացված մեդալները պակաս էին: Իսկ լավագույն մարզիկների ընտրությունը դարձյալ դժվարություն է ստեղծել: Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած բազմաթիվ մարզիկներ լավագույն տասնյակից դուրս են մնացել: Տարվա լավագույն արդյունքը ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ժամանակավոր մարզչի անունը հայտնի է

15:17 18.12.2018

Ժոզե Մոուրինյոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացվելուց հետո ակումբը ժամանակավորապես կգլխավորի Մայքլ Քերիկը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Հաղորդվում է, որ 37-ամյա Քերիկն ակումբը կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, այնքան ժամանակ, քանի դեռ նոր մարզիչ չեն գտել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

̰
Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

14:42 18.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Հաղորդվում է, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում նախատեսվում է հայտարարել ակումբի ժամանակավոր մարզչի անունը: «Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ: Առաջիկայում՝ մինչև սեզոնի ավարտը կհայտարարվի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման […]

̰
ՀՀ հանդբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

12:23 18.12.2018

Երևանում անցկացվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն. 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու` Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց […]

̰
Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի. Արեն Մկրտչյան

23:50 17.12.2018

Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը կհրապարակվի 2019թ. հունվարի 6-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ներկայիս ֆուտբոլային մի շարք աստղեր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ համարվում են նրա սաները: Նա համաձայնել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի […]

̰
Ռոբերտ Արզումանյանը` ՀՖՖ-ում իր գործառույթների մասին

23:29 17.12.2018

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է ՀՖՖ-ում իր գործառույթների մասին։ Նա այժմ ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետն է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արոնյանը զբաղեցրեց վերջին հորիզոնականը.  London Chess Classic 2018

23:14 17.12.2018

Լոնդոնում ավարտվեց London Chess Classic 2018 մրցաշարը, որին մասնակցում էր 4 շախմատիստ: Լևոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին պարտվելուց հետո պայքարում էր երրորդ տեղի համար: Արոնյանի մրցակիցը Կարուանան էր: Հիշեցնենք, որ այս երկու շախմատիստների դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Ապա Կարուանան հաղթել էր երկու արագ պարտիաներից մեկում, իսկ մյուսը ոչ-ոքի էր ավարտվել: Կայծակնային պարտիաներից առաջին երկուսում […]

̰
Արոնյանը պարտվում է Կարուանային

21:35 17.12.2018

Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում շարունակում է անհաջող հանդես գալ Լևոն Արոնյանը: 3-րդ տեղի համար Արոնյանը պայքարում է Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկու դասական պարտիաները հիշեցնենք, որ ավարտվել են ոչ-ոքի:  Այսօր կայանում են արագ և կայծակնային շախմատի պարտիաները: Արագ շախմատի առաջին պարտիան, որում Արոնյանը հանդես է եկել սպիտակներով, ավարտվել է ոչ-ոքի, իսկ հաջորդում, արդեն սև […]

̰
Կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը

16:48 17.12.2018

Շվեյցարիայի Նիոն քաղաքում  կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` «Շալկե» (Գերմանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Աթլետիկո» (Իսպանիա) – «Յուվենտուս» (Իտալիա) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – ՊՍԺ (Ֆրանսիա) «Տոտենհեմ» (Անգլիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) «Լիոն» (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) «Ռոմա» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա) «Այաքս» (Հոլանդիա) – «Ռեալ» (Իսպանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) […]

̰
Մեսսին «ոչնչացրեց» «Լևանտեն»

09:47 17.12.2018

Եվրոպական առաջնություններում կայացան հերթական տուրի հանդիպումները: Առավել ուշագրավ արդյունքներից մեկը գրանցվեց Իսպանիայում՝ «Լևանտե»-«Բարսելոնա» հանդիպմանը: Խաղն ավարտվեց 0։5 հաշվով: Իսկ կատալոնացիների կազմում կրկին փայլեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին խփեց 3 գնդակ և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, այսինքն՝ մասնակցություն ունեցավ բոլոր արդյունավետ գրոհներին: Հատկանշական է, որ նախորդ առաջնության ժամանակ հենց այս նույն մարզադաշտում «Լևանտե»-ն կարողացել էր հաղթել […]

̰
Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

22:58 16.12.2018

Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնին։ 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, որից հետո մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքից։ Մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է […]

̰
Արոնյանն ու Կարուանան կրկին ոչ-ոքի խաղացին. London Chess Classic 2018

22:44 16.12.2018

Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում այսօր անցկացվեցին դասական շախմատի 2-րդ տուրի հանդիպումները: 3-րդ տեղի համար պայքարող Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան 21-րդ քայլին խաղն ավարտեցին 6-6 հաշվով՝ ոչ-ոքի: Հիկարու Նակամուրայի և Մաքսիմ Վաշյե-Լագրավի եզրափակիչ մրցամարտի 2-րդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Մրցակիցները խաղն ավարտեցին 53-րդ քայլին, երբ խաղատախտակին մնացել էին միայն արքաները: Եզրափակիչ մրցախաղում էլ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

21:06 16.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոն»-ին: Whoscored-ը ներկայացրել է «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման իր գնահատականները: «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձած Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը ստացել է 8.4 գնահատականը: «Արսենալ»-ը 17-րդ տուրից հետո վաստակած 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ […]

̰
«Արսենալ»-ը պարտվեց «Սաութհեմփթոնին»

20:32 16.12.2018

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ: «Սաութհեմթոն»-ը հաղթեց 3:2 հաշվով: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ խաղի 28-րդ և 53-րդ րոպեներին։

̰
Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ

19:21 16.12.2018

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Հաշիվը 2։2 դարձավ Սաութհեմփթոնում ընթացող հանդիպման 53-րդ րոպեին։ Ընթանում է երկրորդ խաղակեսը: Առաջին գոլը Մխիթարյանը խփել էր 28-րդ րոպեին։ «Արսենալը» խաղում է հետևյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Էկտոր Բելերին, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Լուկաս […]

̰
Երբեք չեմ մտածել «Ռեալ»-ից հեռանալու մասին. Մարսելո

17:34 15.12.2018

«Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն խոստովանել է, որ որ երբեք չի դիտարկել մեկ այլ թիմ տեղափոխվելու տարբերակը: Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուս»-ը, որտեղ հանդես է գալիս «Ռեալ»-ում Մարսելոյի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: «Երբեք չեմ մտածել ակումբից հեռանալու և այլ թիմում կարիերաս շարունակելու մասին: Ես միշտ արել եմ հնարավոր ամեն բան, որ մնամ «Ռեալ»-ում: […]

̰
Ուկրաինացի մասնագետը կգլխավորի Երևանի «Լոկոմոտիվ»-ը

16:24 15.12.2018

Անատոլի Պիսկովեցը նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվ»-ի նոր գլխավոր մարզիչ: 70-ամյա Պիսկովեցը իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկի»-ն, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլի»-ն։ 1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտեր»-ում՝որպես գլխավոր […]

̰
Մարկոս Պիզելլին՝ Ղազախստանի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ

13:26 15.12.2018

«Ակտոբեի» հարձակվող Մարկոս Պիզելիի՝ Կարագանդայի «Շախտյորի» հետ կայացած 16-րդ տուրի հանդիպման ժամանակ խփած գոլը ճանաչվել է լավագույնը 2018 մրցաշրջանում: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայից, որն ամփոփել է ազգային առաջնության 2018 մրցաշրջանի լավագույն գոլի քվեարկության արդյունքները: Այդ խաղն ավարտվել էր «կարմիր-սպիտակների»` 2-0 հաշվով հաղթանակով: Երկու գոլի հեղինակն էլ հենց Մարկոսն էր: Այդ խաղում Մարկոսի […]

̰
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

13:07 15.12.2018

Ազգերի լիգայի խմբային փուլի մրցաշարի Հայաստան-Ջիբրալթար խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար ֆուտբոլի եվրոպական միության կարգապահական կոմիտեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 18.000 եվրոյով: Այդ մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ խաղի ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել ֆաների երկու տարբեր շարժումների ներկայացուցիչների միջև: Հանդիսականները շշեր էին նետել ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ:  

̰
Հայաստանի մուայթայի հավաքականը Սոչիի մրցաշարում 6 մեդալ է նվաճել

12:17 15.12.2018

Դեկտեմբերի 7-ից 10-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել մուայթայի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացել է 10 մարզիկով։ 400 մասնակիցների թվում հայկական պատվիրակությունը 6 մեդալ է նվաճել։ Մեծահասկաների պայքարում ոսկե մեդալ է նվաճել  71 կգ քաշային Արման Գալստյանը, իսկ 81 կգ քաշային  Դավիթ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 16-17 տարեկանների պայքարում 3-րդ տեղն է զբաղեցրել […]

̰
Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

12:00 15.12.2018

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի ֆրանսիացի մարզիկի հետ: Նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ […]

̰
Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

11:20 15.12.2018

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Լոնդոնի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London chess classic  մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը կիսեց միավորը լեհ շախմատիստի հետ: Այս տուրցի հետո հայ գրոսմայստերն ունի 4,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:

̰
«Հաղթանակը նվիրվում է մեծ վարպետ և մեծ սրտով մարդու՝ Շառլ Ազնավուրին»․ Միհրան Հարությունյան

09:23 15.12.2018

Դեկտեմբերի 14-ին Սամարայում կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն իր 2-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում (MMA)՝ առավելության հասնելով 25-ամյա Եվգենի Պերեպեչինի նկատմամբ: Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրել է մենամարտը։ Գրանցվել է տեխնիկական նոկաուտ։ Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա այդ մասին գրառում […]

̰
BACK_TO_TOP