08:30 08.12.2018
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մինի ֆուտբոլի միջգերատեսչական առաջնության եզրափակիչը: Մրցում էին ՀՀ ոստիկանության ու պաշտպանության նախարարության թիմերը: Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 1 րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին օրերս ռազմական ինքնաթիռի վթարից զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Մովսես Մանուկյանի և ձնահյուսի տակ մնացած սերժանտ Հայկ Քարամյանի հիշատակը և եզրափակիչի մասնակիցները խաղի դուրս եկան սև թևկապներով: Ֆուտբոլային հանդիպմանը […]
16:27 05.12.2018
Եվրոպայի մայրաքաղաքների և քաղաքների սպորտի ֆեդերացիան (ACES Europe) Բաթումին պաշտոնապես շնորհել է 2019 թվականի Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ: Արարողությունը կայացել է Եվրախորհրդարանում, որտեղ տիտղոսը և դրոշը փոխանցվել են հատուկ այդ առիթով Բրյուսելում գտնվող Բաթումի քաղաքապետ Լաշա Կոբախիձեին: ACES Europe-ի կողմից պատրաստված եզրահանգման համաձայն՝ Բաթումին լավ է ներկայացնում իրենց ֆեդերացիայի գլխավոր նպատակը: «Բաթումին լավ օրինակ է սպորտի, կրթության […]
20:03 04.12.2018
Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ […]
00:37 04.12.2018
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին, որն անհետացել էր նոյեմբերի 30-ին, մահացած են գտել, փոխանցում է lenta.ru-ն: Տղայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում: Նշվում է, որ մարզիկի մայրը նրա անհետացման մասին նոյեմբերի 30-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Նոյեմբերի 30-ին Լոմակինը գիշերել է «Լոկոմոտիվ»-ի բժշկական կենտրոնում: Հետագայում պարզվել է, որ նա ալկոհոլային խմիչք էր օգտագործել ընկերոջ հետ: […]
22:59 03.12.2018
Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակ»-ի նոր տիտղոսակրի անունը: Պաշտոնապես հաղթողը կհայտարարվի Երևանի ժամանակով 00:00-ին, սակայն արդեն համացանցում են հայտնվել քվեարկության արդյունքները: Ըստ հրապարակված նկարի՝ այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երկրորդն է, լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը։
17:10 03.12.2018
Մեքսիկական 2-րդ լիգայի փլեյ օֆֆ-ի վճռորոշ խաղում, «Աթլետիկո Սան-Լուիս»-ից կրած պարտությունից հետո, «Դորադոս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կորցրել է իր ինքնատիրապետումը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ նա կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ այն ժամանակ, երբ երկրպագուները սկսել են մարզչին ուղղված անհարգալից բացականչություններ հնչեցնել ու երգեր երգել: Նա սկզբում պատասխանել է […]
16:06 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հայաստանի ընտրանին իր պատմության ընթացքում հանդիպել է խմբում ընդգրկված բոլոր մրցակիցների հետ: Ավելի շատ հանդիպումներ մեր ընտրանին անցկացրել է Հունաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հետ՝ չորսական հանդիպում: Իտալիայի, Բոսնիայի և […]
13:50 03.12.2018
ՈւԵՖԱ-ն հաստատել է 2021 թվականից սկսած երրորդ ակումբային մրցաշարի ստեղծումը: Նոր մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ձևաչափով: Մրցաշարը բաղկացած կլինի խմբային փուլից, որտեղ կլինի ութ խումբ՝ չորսական թիմով: 1/8 եզրափակչից առաջ կանցկացվի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը կմրցեն Եվրոպա լիգայի խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ: Նոր մրցաշարում նախատեսում […]
13:13 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղացանկը` 23.03.19 Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան` 23:45 26.03.19 Հայաստան-Ֆինլանդիա` 21:00 08.06.19 Հայաստան-Լիխտենշտեյն` 20:00 11.06.19 Հունաստան-Հայաստան` 22:45 05.09.19 Հայաստան-Իտալիա` 20:00 08.09.19 Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա` 20:00 12.10.19 Լիխտենշտեյն-Հայաստան` 22:45 […]
20:25 02.12.2018
Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: […]
18:05 02.12.2018
Դուբլինում կայացավ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականները: Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղացանկը` 1-ին տուր. Բոնսիա և Հերցեգովինա – Հայաստան (մարտի 21/23, 2019 թ.) 2-րդ […]
17:59 02.12.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունելու է «Տոտենհեմ»-ին: Երկու ակումբները հանդիպումից առաջ հրապարակել են մեկնարկայի կազմերը. «Արսենալ» – Լենո, Կոլոշինաց, Հոլդինգ, Մուստաֆի, Սոկրատիս, Բելերին, Ջակա, Տորրեյրա, Իվոբի, Մխիթարյան, Օբամեյանգ «Տոտենհեմ» – Լյորիս, Դևիս, Վերտոնգեն, Ֆոյտ, Տրիպյե, Դայեր, Սիսսոկո, Էրիկսեն, Սոն, Ալլի, Քեյն «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:05-ին:
19:21 01.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին: Նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցել է շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը:Մրցաշարին մասնակցելու համար Աֆրիկյանին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն: Մամուլի հրապարակմանն […]
14:20 01.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների ցուցակում է հայտնվել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հաղորդվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ հայազգի շախմատիստը 1 հորիզոնականով բարելավել է իր տեղը ցուցակում: Առաջատարն այստեղ մնացել է աշխարհի եռակի չեմպիոն Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են Ֆաբիանու […]
11:18 01.12.2018
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի և ֆուտզալի Հայաստանի առաջնություններում դեկտեմբերի 1-ին և 2-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրը: Բարձրագույն խումբ Դեկտեմբերի 1-ին Բանանց –Շիրակ, Երևան՝ «Բանանց», սկիզբը՝ 14:00 Լոռի ՖԱ-Արարատ-Արմենիա, Վանաձոր՝ ՎՖԱ մ/դաշտ, սկիզբը՝ 14:00 Դեկտեմբերի 2-ին Արարատ –Ալաշկերտ, Երևան՝ «Նաիրի», սկիզբը՝ 14:00 Փյունիկ-Գանձասար-Կապան, Երևան՝ «Հանրապետական», սկիզբը՝ 14:00 Ֆուտզալի […]
00:25 30.11.2018
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացավ «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: «Արսենալ»-ին հաջողվեց հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել: Գոլի հեղինակն էր Սմիթ-Ռոուն: Խաղի 27-րդ րոպեին Ռեմսին կրկնապատկեց հաշիվը՝ 11 մետրանոցն իրացնելով: Խաղի 41-րդ րոպեին Ուիլկոկը խփեց երրորդ գոլը: Այսպիսով՝ խաղն ավարտվեց 0:3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես […]
21:47 29.11.2018
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը Կիևում կհյուրընկալի «Վորսկլա»-ին: «Արսենալ»-ի մեկնարկային կազմում են՝ Չեխ, Լիխտշտայներ, Ջենկինսոն, Հոլդինգ, Մեյթլենդ-Նայլս, Գենդուզի, Էլնենի, Ուիլկոկ, Ռեմսի,Սմիթ-Ռոու, Նկետիա: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Պոլտավա քաղաքում պետք է կայանար Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: Հաշվի առնելով, որ Պոլտավան հայտնվել […]
22:27 28.11.2018
Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը Պոլտավայի փոխարեն տեղի կունենա Կիևում: Այդ մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Պոլտավայում պատերազմական իրավիճակ է ռազմական դրություն է հայտարարված, բացի դրանից՝ Պոլտավա քաղաքում ջերմաստինճանը -13 է, թիմի մարզադաշտը պատրաստ չէ նման մակարդակի հանդիպում ընդունել: Այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հանդիպումը տեղափոխել Կիևի Օլիմպիական մարզադաշտ: Այն […]
16:44 28.11.2018
Ավստրիացի լեռնագնաց Դավիդ Լաման միայն 4-րդ փորձից հետո է կարողացել վերջապես հաղթահարել հիմալայան դժվարամատչելի գագաթներից մեկը: Այս մասին հայտնում է SBS-ը: Աղբյուրը հայտնում է, որ իր նպատակին հասնելու համար նա պայքարել է 80 կմ/ժ արագությամբ քամու դեմ: 6900 մետր բարձրություն ունեցող Լունագ Ռին հիմալայան ամենադժվարամատչելի գագաթներից մեկն է: Ավստրիացի լեռնագնացը նախկինում բարձունքը հաղթահարելու մի քանի […]
13:56 28.11.2018
Ինչպես տեղեկացրել է իսպանական Onda Cero լրատվականը, 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը «Ռեալ» ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է: Աղբյուրը նաև նշում է, որ Մոդրիչը քվեարկության արդյունքներով արդեն զգալի առաջ է անցել մյուս թեկնածուներից: Նշվում է նաև, որ երկրորդը կլինի «Յուվենթուս» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ կեզրափակի եռյակը «Ատլետիկո» ակումբի ֆուտբոլիս Անտուան Գրիզմանը: Հիշեցնենք, որ […]
14:03 27.11.2018
Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում է 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում շարունակում է վստահ խաղ ցուցադրել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 6 հաղթանակ և 2 պարտիա ավարտել ոչ-ոքի: 8-րդ տուրում հայ շախմատիստը սևերով հաղթել է իսլանդացի Հենրիկ Դանիելսենին: 8 տուրից հետո Կարեն […]
10:50 27.11.2018
Լոնդոնում ավարտվեցին Շախմատի աշխարհի առաջնության եզրափակչի դասական պարտիաները: Կարլսեն-Կարուանա մրցավեճում հաղթողը չորոշվեց, ավելին՝ բոլոր 12 պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մասնագետները, սակայն, նշում են, որ վերջին պարտիայում աշխարհի գործող չեմպիոնը որոշակի առավելություն ուներ, և ի զարմանս բոլորի՝ ոչ թե Կարուանան, այլ ինքը՝ Կարլսենը, խաղաղություն առաջարկեց: Հիմա աշխարհի չեմպիոնը որոշվելու է թայ-բրեյքով: Կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա, […]
00:36 27.11.2018
Վրաստանի մայրաքաղաքում մոտ ապագայում կարող է բացվել «Միլան» ֆուտբոլի ակադեմիան: Այդ մասին Վրաստանի մայրաքաղաքում Sputnik Georgia- ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Միլանի միջազգային ակադեմիայի մենեջեր Ալեսանդրո Ջանին: Ջանիին Վրաստանում ուղեկցում է Իտալիայի ֆուտբոլի ակադեմիայի հետազոտությունների զարգացման գծով մենեջեր Էլիզաբեթ Սպինան: Ջանիի խոսքերով՝ դա նրանց առաջին այցն է Վրաստան, որը նպատակ ունի վրացական ֆուտբոլի մասին տեղեկություններ հավաքել: […]
16:06 26.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել Ազգերի լիգայի ենթախմբային փուլում մեր ընտրանու անցկացրած վերջին երկու հանդիպումները Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: Մարզիչը նշել է, որ առանձին խաղերի արդյունքից գոհ է, բայց վերջնարդյունքից դժգոհ: Գյուլբուդաղյանցը համաձայն չէ այն տեսակետին, թե հավաքականի մոտ տրամադրվածություն չի եղել: Մարզիչը նշել է, […]
12:41 26.11.2018
ՀՖՖ-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության, մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում և մանկապատանեկան գավաթների խաղարկություններում նոյեմբերի 26-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը և անցկացման վայրը: Առաջին խումբ Էրեբունի-Յունիոր Սևան, Երևան՝ Էրեբունի, սկիզբը՝ 14:30 Արարատ-Արմենիա-2-Երևան, Երևան՝ Ֆուտբոլի ակադեմիա, սկիզբը՝ 14:30 Ալաշկերտ-2-Փյունիկ-2, գ.Ձորաղբյուր՝ մարզահամալիր, սկիզբը՝ 14:30 Շիրակ-2-Գանձասար-Կապան-2՝ Գյումրի՝ քաղաքային, սկիզբը՝ 14:30 Բանանց-2-Արարատ-2, Երևան՝ Բանանց մ/դպ, սկիզբը՝ 15:00 Մանկապատանեկան առաջնություններ և գավաթներ Մ-11Գ Փյունիկ-2-08-Երևան-08, Երևան՝ Փյունիկ մ/դպ, սկիզբը՝ 13:30 Մ-10Գ Ակադեմիա-1-09-Փյունիկ-3-09, […]
20:20 25.11.2018
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը գործող չեմպիոնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 32 միավոր: Երկրորդ տեղում 27 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը 26 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: Վանաձորի «Լոռի»-ն 24 միավոր ունի (4-րդ տեղ): 5-րդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է 20 միավորով: 19 միավոր է հավաքել «Շիրակ»-ը, 16 միավոր՝ «Գանձասար-Կապան»-ը, 12 […]
19:50 25.11.2018
ՀՖՖ կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» 2:0 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Լուբամբո Մուսոնդա, 68, Միհրան Մանասյան, 90+1, 11մ «Փյունիկ»-«Արարատ» 0:1 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Անդրանիկ Քոչարյան, 82։
16:00 25.11.2018
Լոնդոնում ավարտին է մոտենում Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների եզրափակիչը: Աշխարհի լավագույն շախմատիստի կոչման համար մրցում են գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Նախատեսված 12 պարտիաներից 11-ն ավարտվել են, և հատկանշական է, որ դրանք բոլորը խաղաղ ելք են ունեցել: Եթե վաղը կայանալիք վերջին տուրում էլ հաղթողը չորոշվի, ապա կկայանա թայ-բրեյք: Ամեն […]
14:07 24.11.2018
«Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը Հոլանդիայի առաջնության 13-րդ տուրի «Վիտես»-ի հետ հանդիպումից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին: «Շատ ուրախ եմ, որ Արասը վերադարձել է: Նա այն ֆուտբոլիստներից է, ում կարող ես ապավինել թե՛ առջևի գծում, թե՛ թիկունքում: Նա վաղուց չի խաղացել, և մենք զգուշավոր ենք վերաբերվում նրա վերադարձին: Երեքշաբթի նա ամբողջ խաղին է մասնակցել, […]