16:24 15.12.2018
Անատոլի Պիսկովեցը նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվ»-ի նոր գլխավոր մարզիչ: 70-ամյա Պիսկովեցը իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկի»-ն, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլի»-ն։ 1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտեր»-ում՝որպես գլխավոր […]
13:26 15.12.2018
«Ակտոբեի» հարձակվող Մարկոս Պիզելիի՝ Կարագանդայի «Շախտյորի» հետ կայացած 16-րդ տուրի հանդիպման ժամանակ խփած գոլը ճանաչվել է լավագույնը 2018 մրցաշրջանում: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայից, որն ամփոփել է ազգային առաջնության 2018 մրցաշրջանի լավագույն գոլի քվեարկության արդյունքները: Այդ խաղն ավարտվել էր «կարմիր-սպիտակների»` 2-0 հաշվով հաղթանակով: Երկու գոլի հեղինակն էլ հենց Մարկոսն էր: Այդ խաղում Մարկոսի […]
13:07 15.12.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի մրցաշարի Հայաստան-Ջիբրալթար խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար ֆուտբոլի եվրոպական միության կարգապահական կոմիտեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 18.000 եվրոյով: Այդ մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ խաղի ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել ֆաների երկու տարբեր շարժումների ներկայացուցիչների միջև: Հանդիսականները շշեր էին նետել ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ:
12:17 15.12.2018
Դեկտեմբերի 7-ից 10-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել մուայթայի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացել է 10 մարզիկով։ 400 մասնակիցների թվում հայկական պատվիրակությունը 6 մեդալ է նվաճել։ Մեծահասկաների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Արման Գալստյանը, իսկ 81 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 16-17 տարեկանների պայքարում 3-րդ տեղն է զբաղեցրել […]
12:00 15.12.2018
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի ֆրանսիացի մարզիկի հետ: Նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ […]
11:20 15.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Լոնդոնի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը կիսեց միավորը լեհ շախմատիստի հետ: Այս տուրցի հետո հայ գրոսմայստերն ունի 4,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
09:23 15.12.2018
Դեկտեմբերի 14-ին Սամարայում կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն իր 2-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում (MMA)՝ առավելության հասնելով 25-ամյա Եվգենի Պերեպեչինի նկատմամբ: Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրել է մենամարտը։ Գրանցվել է տեխնիկական նոկաուտ։ Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա այդ մասին գրառում […]
20:04 14.12.2018
Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր: Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից: […]
15:25 14.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղ»-ի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Այս մասին հայտնում է Armsport-ը: «5 հաղթանակ՝ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել: Հիշեցնենք, որ անգլիական ակումբը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, սեփական […]
11:13 14.12.2018
Երեկ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն էր: E խմբից Լոնդոնի «Արսենալը» փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով և առանց պարտության: Վերջին տուրում Ունայ Էմերիի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեցին «Քարաբաղին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր, սակայն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ: Խաղի ընթացքում հայ երիտասարդը խաղադաշտ է ներխուժել Արցախի դրոշը […]
23:28 13.12.2018
Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում այսօր շատ անհաջող է հանդես եկել Լևոն Արոնյանը: Կայացել են նախ արագ շախմատի 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սկզբում ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, այնուհետ պարտվել է նրան: Հաջորդ երկու, արդեն կայծակնային շախմատի պարտիաներում ևս Արոնյանը պարտվել է: Այսպիսով՝ նա 3 անընդմեջ պարտություն է կրել ֆրանսիացուց: Հաջորդ […]
23:05 13.12.2018
Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով. Մարտինեզ, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մայթլենդ-Նայլս, Էլնենի, Ուիլոք, Սակա, Օզիլ, Լակազետ,Նկեթիա։ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:
21:23 13.12.2018
Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: 5-րդ տուրից հետո «Արսենալ»-ը 13 միավորով E խմբի առաջատարն է: Լիսաբոնի «Սպորտինգ»-ն ունի 10 միավոր, իսկ ուկրաինական «Վորսկլա»-ն ու «Քարաբաղ»-ը՝ 3-ական: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:
17:45 13.12.2018
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մեկնարկող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 5 բռնցքամարտիկով: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Այսօր՝ մրցումային […]
23:55 12.12.2018
Մարզական մեկնաբանները, մարզիչներն ու մարզական կազմակերպություններն այսօր ամփոփել են գյումրեցի մարզիկների հաջողություններն ու կազմել մեծահասակների, երիտասարդների ու պատանիների լավագույն տասնյակները: Ընտրությանը մասնակցող 46 ներկայացուցիչներին տրամադրվել են թերթիկներ, որոնցում աշխարհի, Եվրոպայի միջազգային հեղինակավոր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած ու հաղթական հորիզոնականներ նվաճած գյումրեցի մարզիկների անուններն են եղել: Մեծահասակների, պատանիների ու երիտասարդների ցուցակներից յուրաքանչյուրում 16 թեկնածու կար, մեդալներ […]
22:35 12.12.2018
Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային հեղինակավոր մրցաշարում: Բազմամարտում մեր մարզիկը հավաքել է 84․500 միավոր և անհասանելի դարձել մյուսների համար: Երկրորդ տեղը գրավել է ճապոնացի Տեպպի Միվան, իսկ ռուսաստանցի Դմիտրիյ Լանկինը դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցումներին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ […]
22:21 12.12.2018
Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի՝ մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: Հիշեցնենք, որ առաջին տուրն ավարտվել էր ոչ-ոքի, Արոնյանը խաղացել էր սևերով: Այսօր երկրորդ տուրում ևս հաղթողը չի որոշվել: Կարուանա-Նակամուրա երկրորդ պարտիան […]
17:26 12.12.2018
Դեկտեմբերի 15-ին Վորոնեժում նախատեսված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը չեղարկվել է, ինչի պատճառով տվյալ օրը նախատեսված մենամարտերը նույնպես չեն կայանա: Ինչպես տեղեկացնում են Punch Boxing Armenia-ից, Նարեկ Աբգարյանը իր մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին՝ Կազանում: Մրցակիցը նույնն է՝ Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովը: Հիշեցնենք, որ նույն օրը ռինգ դուրս կգա նաև Գոռ Երիցյանը, ով կմենամարտի WBO վարկածով երիտասարդների աշխարհի […]
11:34 12.12.2018
Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը «Матч TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է իր անձնական կյանքի մասին: Յանան խոստովանել է, որ նախկին ընկերոջ հետ հարաբերությունները չեն ստացվել, և այժմ ինքն ազատ կին է: «Շատ վատ է, որ հիմա տղամարդկանց մեծ մասը չի կարող հարմարվել ինքնուրույն կանանց: Չգիտես ինչու նրանց համար կնոջ […]
22:58 11.12.2018
Անգլիայում ֆուտբոլային հանդիպմանը «Բեդգրով Դայնամոսի» 14-ամյա դարպասապահ Լուկա Կամպանարոն ստացած վնասվածքի հետևանքով մահացել է: BBC-ի հաղորդմամբ՝ տղան գլխի շրջանում վնասվածք է ստացել մեկ այլ ֆուտբոլիստի հետ բախվելու հետևանքով: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Տղայի հայրը նրա մահվան մեջ ոչ ոքի չի մեղադրում։
19:26 11.12.2018
Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին հանդես կգան աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի՝ մրցաշարին կմասնակցի Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Մասնակիցները ընդհանուր առմամբ կանցկացնեն 4 դասական, 4 արագ և 8 բլից պարտիաներ: Հաղթողը կորոշվի դեկտեմբերի 17-ին: Այսօր՝ մրցաշարի առաջին տուրում, Արոնյանը սևերով մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիայի ընթացքին […]
17:43 11.12.2018
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Լոնդոնում այսօր մեկնարկելու է Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարն ունի անցկացման յուրօրինակ ձևաչափ: Մրցաշարը անցկացվելու է նոկաուտ համակարգով: Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու […]
16:39 11.12.2018
SHANTNEWS.am-ը ՀՖՖ-ից տեղեկանում է, որ Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը հաստատվել է: Դեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ներկայացնում ենք առաջին խմբի խաղացանկը: 06.09.19 Իռլանդիա-Հայաստան 09.09.19 Իսլանդիա-Հայաստան […]
16:12 11.12.2018
ԵԱՏՄ դատարանը որոշում է կայացրել միության անդամ երկրների մարզական բնագավառում ներգրավված քաղաքացիների աշխատանքային իրավունքների սահմանափակումների վերացման մասին: Դատարանը նշել է, որ սահմանափակումների կիրառումը կհակասի ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման սկզբունքին: Այս որոշումը վերաբերում է հատկապես թիմային սպորտաձևերում հանդես եկող և ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացնող մարզիկներին: Մասնավորապես կարող ենք ասել, որ այս որոշմամբ ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստները չեն […]
14:39 11.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ՀՖՖ-ից: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների […]
23:53 08.12.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրառմամբ․ «Արդեն 21 խաղ անպարտելի ենք»։ Հիշեցնենք, որ այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին:
21:21 08.12.2018
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Հանդիպումն ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 16-րդ տուրից հետո […]
18:55 08.12.2018
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Արսենալ»-«Հադերսֆիլդ Թաուն» մեկնարկային կազմերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Լենո, Բելերին, Լիխշտայներ, Մուստաֆի, Սոկրատիս, Կոլասինաչ, Գունդոզի, Տորեյրա, Ջակա, Օբամեյանգ, Լակազեթ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: 15-րդ տուրից հետո «Արսենալը» 31 միավորով 5-րդն է:
18:53 08.12.2018
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը միջազգային մրցաշարում հերթական մեդալն է վաստակել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հաղորդվում է, որ Միքայելյանը երրորդն է հասել եզրագծին՝ Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի՝ մինչև 20 տարեկանների պխայքարում՝ անցնելով 10 կմ տարածություն՝ դասական ոճով: Այսպիսով՝ հայազգի մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել: Մելքոնյանը ևս մեկ մեկնարկով […]
14:50 08.12.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար: Այն անցկացվում է նոկաուտ մրցակարգով` պարտվողը դուրս է […]