TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Պրեմիեր լիգայի ցանկացած խաղում պետք է պայքարել երեք միավորի համար. Ունայի Էմերի

13:48 24.11.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարծիք է հայտնել այս մրցաշրջանում ակումբի հեռանկարների մասին: «Արդյո՞ք մենք խաղում ենք նույն մակարդակի վրա, ինչպես լավագույն քառյակի ակումբները, երբեմն` այո, երբեմն` ոչ: Եթե ​​մենք ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում, պետք է ինչ-որ բաներ բարելավենք: Հիմա առաջընթաց ենք ապրում և վատ չենք խաղում: Կիրակի մեզ հերթական ստուգումն է սպասվում: Մեծ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակցիայի՝ ի աջակցություն երեխաների

11:00 24.11.2018

Լոնդոնի «Արսենալ»-ը թվիթերյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված երեխաների պաշտպանությանը: Ակցիայի կազմակերպիչը Save the Children կազմակերպությունն է, որը զբաղվում է երեխաներին օգնելով՝ կրթություն ստանալու, առողջական խնդիրները լուծելու, բռնությունից զերծ պահելու և այլ հարցերում: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է «զոհաբերել» 2 ֆունտ սթերլինգ և հագնել ամանորյա սվիտեր: @MatteoGuendouzi‘s hair in slow-mo We’ve teamed up with […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

00:45 24.11.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է, whoscored.com կայքի կողմից կազմված, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի D դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը կազմել է 7.77 բալ:

̰
Մոուրինյոն քննադատել է իր թիմի չորս երիտասարդ ֆուտբոլիստների

22:50 23.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ժամանակակից աշխարհում երիտասարդ ֆուտբոլիստները թույլ բնավորություն ունեն՝ ակնարկելով «կարմիր սատանաներ»-ի խաղացողներին: «Խոսելով հասունության մասին, նկատի ունեմ մարդու անհատականությունը: Մենք ավելի հասուն էինք, կյանքին ավելի լավ պատրաստված էինք, և ավելի քիչ պաշտպանված: Իսկ հիմա երեխաները երեսառած են, նրանց կյանքն ուրիշ է: Նրանց շուրջը հիմա ավելի պարզ […]

̰
Մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել. նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպման գործում ավանդ ունեցած դիվանագետներին և Ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին

18:26 23.11.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]

̰
Գոնսալո Իգուաինը կարող է վերադառնալ «Յուվենթուս»

16:19 23.11.2018

«Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է ամռանը վերադառնալ «Յուվենթուս»: Միլանցիներն արգենտինացի հարձակվողին 18 մլն եվրոյով վարձել են մեկ տարով, հետագայում ամբողջական տրանսֆերը 36 միլիոնով ձեռք են բերելու պայմանավորվածությամբ, սակայն դժվարին ֆինանսական վիճակի պատճառով ակումբը լրջորեն քննարկում է խաղացողից հրաժարվելու հնարավորությունը: Ըստ Corriere dello Sport-ի տվյալների՝ «Միլան»-ի նոր գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը մտադիր է բանակցություններ վարել […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզական հավաք է անցկացնում

15:50 23.11.2018

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ից 23-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութը, ինչպես նաև հարցազրույց Ռուբեն Նազարեթյանի, Սարո Գալստյանի, Գուրգեն Ավետիսյանի և Գոռ Սարգսյանի հետ:

̰
Մեսսին և Ռոնալդուն դուրս են մնացել «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների եռյակից

13:59 23.11.2018

«Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակը 2008 թվականից սկսած առաջին անգամ նոր հասցեատեր կունենա: Բանն այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում այդ մրցանակը շնորհվել է ընդամենը երկու ֆուտբոլիստի՝ կա՛մ Կրիշտիանու Ռոնալդուին, կա՛մ Լիոնել Մեսսիին, իսկ այս տարի նրանցից ոչ մեկը լավագույն ֆուտբոլիստների եզրափակչի մասնակիցների եռյակում չի հայտնվի: Լավագույնի համար պայքարը կծավալվի Ռաֆայել Վարանի, Կիլիան Մբապպեի և […]

̰
Սառույցը կոտրվել է. Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի մասին

13:50 23.11.2018

«Այս  տարի ունենք 173 մեդալ, ևս 3 մարզաձևից սպասում ենք մեդալներ: Մեր մարզիկները պատրաստվում են եվրոպական խաղերին, որոնցում 15 մարզաձև է ընդգրկված, որից 10-ը տալու են Տոկիոյի  օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր»,- ամփոփելով վեցամսյա կատարած աշխատանքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ 10 լավագույն մարզիկներն այս […]

̰
Կարեն Մովսիսյանը վետերանների շախմատի աշխարհի առաջնության առաջատարն է

11:26 23.11.2018

Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը:  Հիշեցնենք՝ այն  անցկացվում է 50-ից բարձր և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 4 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի: 5 տուրից հետո Կարեն Մովսիսյանը մրցաշարի առաջատարն է: Հինգերորդ տուրում հայ գրոսմայստերը առավելության է […]

̰
Բրիտանացի կին խորհրդարանականները նկատողություն են ստացել նիստերի դահլիճում ֆուտբոլ խաղալու համար

00:40 23.11.2018

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կին պատգամավորները ֆուտբոլ են խաղացել հենց խորհրդարանի նիստերի դահլիճում,  ինչի համար նկատողություն են ստացել խորհրդարանի խոսնակ Ջոն Բերկոուից: Նշվում է, որ 5 խորհրդարանականներ պետք է կանանց հավաքականի կազմում հանդես գային, սակայն չեն կարողացել մասնակցել խաղին, քանի որ խաղի ժամանակ ինչ-որ օրինագծի քվեարկություն է եղել: Խաղը հետաձգել են, իսկ Բերկոուն թույլ է տվել, որ […]

̰
Ինձանով վախեցնում են մարզիկներին. հայտնի հայ մարզիչը՝ ամերիկացի գեղասահորդների մասին

16:20 22.11.2018

Գեղասահքի հայտնի մարզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ռաֆայել Հարությունյանը պատմել է, թե ինչպես են մարզվում իր մոտ ամերիկացի գեղասահորդները: «ԱՄՆ-ում գեղասահորդները սիրում են իրենց մարզիչներին նրա համար, որ վերջիններս գովաբանում են իրենց: Իսկ ինձանով ավելի շատ վախեցնում են: Երբ դառնում են 18-19 տարեկան, գալիս են ու ասում` «փրկիր ինձ»: Ինձ էլ ոչինչ չի մնում անել: Հարցնում եմ` […]

̰
Կարեն Մովսիսյանը շախմատի Վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է

11:34 22.11.2018

Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է երկու՝ 50-ից բարձր և 65-ից բարձր տարիքայինների խմբում: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 3 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի: 4 տուրից հետո Կարեն Մովսիսյանը 3.5 միավորով երկրորդն է: Առաջնությունը, որին մասնակցում է […]

̰
Հենրիխ Մխիթարյանը միացել է «զինագործներին»

14:20 21.11.2018

Հայաստանի ազգային ընտրանու կազմում 2 հանդիպում անցկացնելուց հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին միացել է «Արսենալին»: Այս մասին տեղեկանում ենք հայազգի ֆուտբոլիստի թվիթերյան էջի գրառումից: «Վերադարձ «Արսենալ»,- գրել է Մխիթարյանը: Back at @arsenal ⚽️🔝 pic.twitter.com/bk63wAMDNj — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 21, 2018

̰
Մինո Ռայոլան չորս ժամ բանակցել է «Միլան»-ի ղեկավարության հետ

14:54 20.11.2018

«Միլան»-ի ղեկավարությունը հանդիպել է «Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալի հետ: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հղում անելով MilanNews-ին, Մինո Ռայոլայի հետ բանակցությունները շարունակվել են չորս ժամ: Կողմերը քննարկել են շվեդ հարձակվողի վերադարձը «Սան Սիրո»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 37-ամյա հարձակվողը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն, սակայն նա կտրականապես հրաժարվում է փոխարինողի […]

̰
Եվրոպական Սուպերլիգա չի լինի. Ալեքսանդր Չեֆերին

14:13 20.11.2018

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բացառել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հնարավորությունը: «Սուպերլիգա չի լինի: Ինչ-որ իմաստով դա հորինվածք կամ երազանք է: Մենք ունենք որոշակի գաղափարներ, սակայն Սուպերլիգայի ստեղծումը չի քննարկվում: Մենք ուզում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցելու եվրոգավաթների մրցաշարերում»,- ասել է Չեֆերինը: Թուրինի «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անիելին, ով միաժամանակ Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահն է, հերքել է […]

̰
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման ֆոտոշարքը

14:10 20.11.2018

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը ֆոտոշարքը:

̰
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման գնահատականներն ըստ Whoscored-ի

13:30 20.11.2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները վաստակած 10 միավորով խմբում գրավեցին երկրորդ տեղը և դուրս մնացին հետագա պայքարից: Whoscored կայքը ներկայացրել է Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մեր […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում

23:15 19.11.2018

Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Լիխտենշտեյնի հավաքականին: Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հենրի Ավագյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին:

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք

22:40 19.11.2018

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ից 23-ը կանցկացնի հերթական մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ֆուտզալի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Սարգիս Ասկաջյան, «Ռասինգ», Լիբանան Արթուր Մկրտչյան, «Լեո» Սարգիս Կադրջյան, «Արմենիա Թրավել»   Ֆուտբոլիստներ Գարեգին Մաշումյան, «Լեո» Սարո Գալստյան, «Լեո» Հակոբ Ուզունյան, «Լեո» Սարո Մարդանյան, «Լեո» Էդվարդ Մկրտչյան, […]

̰
Հայտնի են Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մասնակիցների մարզահագուստի գույները

17:23 19.11.2018

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել է Լիխտենշտեյն-Հայաստան առաջիկա հանդիպման մասնակիցների հագուստների գույները: Ըստ այդմ՝ Լիխտենշտեյնի ֆուտբոլիստներն առաջիկա խաղում հանդես կգան կապույտ-կարմիր-կապույտ գույների համադրությամբ: Հայաստանի թիմի համազգեստը կլինի ամբողջությամբ սպիտակ:

̰
Բռնցքամարտում այսուհետ հնարավոր կլինի, 1000 դոլար վճարելով, բողոքարկել մրցավարների որոշումը

15:58 19.11.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրել է ԱԻԲԱ-ի՝ Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի կոնգրեսի ժամանակ ընդունված նոր որոշումները: Օրինակ՝  բռնցքամարտի քաշային կարգերը կփոխվեն և կպակասեն: Նախկին 10-ի փոխարեն կլինի 8 քաշային կարգ: Արթուր Գևորգյանի խոսքերով՝ դա նշանակում է, որ լուրջ մրցակցություն կսպասվի մեր առաջատար բռնցքամարտիկների, մասնավորապես գյումրեցի Հովհաննես […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը

11:42 19.11.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել Հայաստանի ազգային հավաքականի մարզումից: Նշվում է, որ հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կայացել է Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:  

̰
Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը

11:32 19.11.2018

Նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Ասուլիսի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև․

̰
Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

23:16 18.11.2018

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 45 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ), վաստակելով 79, 12միավոր՝ գործնականում ապահովելով 2019թ. […]

̰
Փափուկ խաղալիքների տեղատարափ․ ճապոնացի գեղասահորդի տպավորիչ ելույթը

22:46 18.11.2018

Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուի ուղղությամբ տասնյակ փափուկ Վինի Թուխներ են նետել։ Այդպես են գնահատել նրա ելույթը Մոսկվայում կայացած Գրան Պրի-ի ժամանակ։ Նրա ելույթը գնահատել են ինչպես հանդիսատեսները, այնպես էլ ժյուրիի անդամները, որոնք ազատ ծրագրում հաղթանակ են շնորհել գեղասահորդին։ Սպորտսմենն այդ խաղալիքները մանկատներին է նվիրաբերում։ Այժմ 30 պարկ փափուկ խաղալիք է հավաքվել։

̰
Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած վթարի տեսանյութը

22:30 18.11.2018

Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած գերմանացի Սոֆիա Ֆլերշի վթարի տեսանյութը։ Մակաոյում ավտոմրցաշարի 4-րդ շրջանի ժամանակ 17-ամյա սպորտսմենուհին, բախվելով մրցակիցներից մեկին, ճանապարհից դուրս է թռչել։ Ֆլերշին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Միջադեպի ժամանակ տուժել են նաև երեք անձինք՝ երկու լուսանկարիչ և մարշալ, բոլորն էլ հոսպիտալացվել են։ Ավելի ուշ սպորտսմենուհին «Թվիթեր»-ում պատմել է իր վիճակի […]

̰
«Չեմ կարող բառերով նկարագրել հոգեվիճակս գոլիցս հետո». Ալեքսանդր Կարապետյան

22:15 18.11.2018

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է 4 տարվա ընդմիջումից հետո հավաքական վերադառնալու, Ջիբրալթարի հետ խաղում խփած գոլի և Լիխտենշտեյնի հետ առաջիկա հանդիպման մասին։ «Չորս տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվեցի ազգային հավաքական, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր կրկին խաղալ հավաքականում և տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի […]

̰
Եթե Յուրային երկար թողնեինք դաշտում, ավելի շատ գոլ կխփեր. Արմեն Գյուլբուդաղյանց

13:21 18.11.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչը խոսել է Ջիբրալթարի հետ կայացած խաղից, ինչպես նաև կարծիք հայտնել Արթուր Քարտաշյանի և Ալեքսանդր Կարապետյանի մասին: Գյուլբուդաղյանցն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին պոկերը ձևակերպած Յուրա Մովսիսյանին:

̰
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնում

11:00 18.11.2018

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա: Երեկոյան Հայաստանի ընտրանին առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային […]

̰
BACK_TO_TOP