Նեյմարը կարող է հարազատ ակումբ վերադառնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Նեյմարը կարող է հարազատ ակումբ վերադառնալ

18:19 20.01.2025

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլական ակումբը առաջարկ է արել «Ալ Հիլյալին» և պատրաստ է վարձակալել 32-ամյա ֆուտբոլիստին։ Այժմ «Սանթոսը» սպասում է Էր-Ռիադը ներկայացնող ակումբի վերջնական որոշմանը։ Վճռորոշ կարող է լինել Նեյմարի աշխատավարձի հարցը, քանի որ բրազիլացին տարեկան 100 միլիոն եվրո է վաստակում Սաուդյան Արաբիայում։ Բացի դրանից, նա մինչև 2025 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ալ Հիլյալի» հետ։

«Սանթոսը» Նեյմարի տեղափոխության հարցում առաջ է անցել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Չիկագո Ֆայրից»։

Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ հարձակվողը չի ընդգրկվելու «Ալ Հիլյալի»` Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի հայտացուցակում։

«Նեյմարը չի գրանցվելու, բայց նա կարող է մասնակցել Ասիայի Չեմպիոնների լիգային։ Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, բայց ֆիզիկապես այլևս չի կարող ցույց տալ այն խաղը, որը նրանից ակնկալում ենք»,- նշել է ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուշը։

Նեյմարը 2023 թ. հոկտեմբերին աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի Ուրուգվայի դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների ու մենիսկի ծանր վնասվածք էր ստացել և խաղադաշտից բացակայել է մեկ տարի։ Ֆուտբոլիստը նախորդ տարի նոյեմբերին հերթական վնասվածքն է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս մնացել։

Նեյմարը «Սանթոսի» սան է, որի համակարգում եղել է 2003-2013 թթ.։ Նա ակումբում 225 խաղում խփել է 136 գոլ, կատարել 64 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

16:19 10.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

15:17 10.08.2025

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

Հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

14:49 10.08.2025

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

14:39 10.08.2025

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...

BACK_TO_TOP