Հայ շախմատիստների ցուցանիշներն աշխարհի պատանեկան առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

Հայ շախմատիստների ցուցանիշներն աշխարհի պատանեկան առաջնությունում

11:12 31.10.2018

Հունաստանում ավարտվեց Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այն անցկացվեց տղաների և աղջիկների 3-ական տարիքային խմբերում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տղաների Մ16 տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը: Շանթից բացի՝ աշխարհի առաջնությանը մասնակցել են Հայաստանը ներկայացնող ևս 10 շախմատիստներ:

Աղջիկների Մ14 խմբում Ասյա Եդիգարյանը 6 միավորով զբաղեցրել է 38-րդ տեղը 107 շախմատիստների թվում:

Աղջիկների Մ16 խմբում Մանե Հովհաննիսյանը 90 շախմատիստների թվում 4.5 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը:

Աղջիկների Մ18 խմբում Մարիամ Ավետիսյանը 7 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը, Աննա Սարգսյանը՝  6.5 միավորով 15-րդն է:  Ի դեպ, Աննան իր վարկանիշով այս խմբում երկրորդն էր, հետևաբար նրա արդյունքը չի կարելի շատ բարձր համարել: Այս խմբում առաջնությանը մասնակցել է 83 շախմատիստ:

Տղաների (Մ14) խմբում 7.5 միավորով Մամիկոն Ղարիբյանը ճանաչվել է 12-րդը, Րաֆֆի Ղազարյանը  5.5 միավորով 75-րդը և Գագիկ Մանուչարյանը 4.5 միավորով 100-րդը՝ 135 շախմատիստների թվում:

Տղաների Մ16 խմբում Շանթ Սարգսյանից բացի՝ առաջնությանը մասնակցել են Արթուր Դավթյանը և Տիգրան Սարգսյանը: Արթուրը վաստակել է 7 միավոր և ճանաչվել 12-րդը, իսկ Տիգրանը՝ 6.5 միավորով 25-րդն է: Այս խմբում առաջնությանը մասնակցել է 119 շախմատիստ:

Տղաների Մ18 խմբում Արամ Հակոբյանը 6.5 միավորով ճանաչվել է 24-րդը՝ 98 շախմատիստների թվում: Արամի ցուցանիշը ևս ցածր է իր հնարավորություններից, քանի որ այս խմբում մեր շախմատիստն ուներ 2-րդ վարկանիշը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

BACK_TO_TOP