TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Համբուրգ»-ի հետ խաղում

14:32 24.09.2018

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Համբուրգ»-ը սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվել է «Յան Ռեգենսբուրգ»-ին: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել 11-րդ, 21-րդ և 35-րդ րոպեներին: Ադամյանին whoscored.com կայքը ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ նրա գործողությունները գնահատելով առավելագույն 10 բալով: Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը […]

̰
Կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ, որը հաղթանակներ կբերի. Արթուր Վանեցյան

13:10 24.09.2018

«Իրականում 4-5 մարզիչներ կան, որոնց հետ ակտիվ բանակցություններ ենք վարում և կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ հավաքականի համար, որը հաղթանակներ կբերի»,- սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այլ մանրամասներ բացահայտել նա չցանկացավ:

̰
Իտալացի հայտնի մասնագետը  կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը

12:00 24.09.2018

Իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին հնարավոր է՝ գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: 62-ամյա մարզիչը 2011-ից 2017 թվականները մարզել է Ալբանիայի հավաքականը, որի հետ էլ մասնակցել է Եվրո-2016-ին: Անցած մեկ տարին Ջիանի դե Բիազին մարզել է «Ալավես» ակումբը: Ըստ ՀՖՖ-ի տեղեկությունների՝ ներկայումս  բանակցություններ են ընթանում իտալացի մասնագետի հետ:  Կողմերը […]

̰
Վազգեն Թևանյանը Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

00:35 24.09.2018

Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Երիտասարդական ԱԱ-ում 61 կգ քաշային Վազգեն Թևանանը դարձել է բրոնզե մեդալակիր: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: https://www.facebook.com/wrestlingArm/photos/a.446694445430930/1493961980704166/?type=3&theater

̰
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

11:40 23.09.2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում, հայտնում է «Արմենպրես»-ը: Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցեց Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վազգեն Թևանյանը ամփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

̰
Ավստրիացին ինքնաթիռից սկուտերով թռիչք է իրականացրել

00:00 23.09.2018

Ավստրիացին սկուտերով թռիչք է իրականացրել 13.500 ոտնաչափ (մոտ 4000 մետր-խմբ.) բարձրությունից: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Հաղորդվում է, որ կասկադյոր Գյունթեր Շաքերմայերի հերթական գեղեցիկ թռիչքի պահը ֆիքսվել է մի քանի տեսախցիկներով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ինքնաթիռից սկուտերով ցատկելուց հետո սկսում մի շարք գեղեցիկ հնարքներ իրականացնել: Վերջապես նա որոշում է վայելել տեսարանը, […]

̰
Ալեքս Ֆերգյուսոնը վիրահատությունից հետո առաջին անգամ կայցելի մարզադաշտ

17:30 22.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վիրահատությունից հետո առաջին անգամ կայցելի մարզադաշտ: Շոտլանդացի մասնագետը ներկա կլինի ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպմանը: «Բարի գալուստ «Օլդ Թրաֆորդ», սըր Ալեքս»,- գրել է մանչեսթերյան ակումբի թվիթերյան էջը: Welcome back to Old Trafford, Sir Alex. #MUFC pic.twitter.com/RpDnitdrJZ — Manchester United (@ManUtd) 22 сентября 2018 г. Մայիսին 76-ամյա Ֆերգյուսոնը […]

̰
ՀՖՖ նորընտիր գործկոմի նիստում փոխնախագահներ են նշանակվել

17:13 22.09.2018

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, սեպտեմբերի 22-ին կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում: ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի […]

̰
Լուկա Մոդրիչը դատապարտվել է ութ ամսվա պայմանական ազատազրկման

17:02 22.09.2018

«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հարթել է Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրները: Խորվաթ ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը 2013թ. 290 հազար եվրո, 2014թ. 580 հազար եվրո հարկեր չվճարելու հարցում: Մոդիրչը պետք է վճարի այդ գումարը, ինչպես նաև որպես տուգանք կվճարի 350 հազար եվրո: Բացի այդ՝ նա ութ ամիս պայմանական ազատազրկման կենթարկվի: Մոդրիչը գումարները դուրս էր […]

̰
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է նաև Յուրի Ջորկաեֆի թեկնածությո՞ւնը

16:01 22.09.2018

Վարդան Մինասյանի հրաժարականն ինձ համար անսպասելի էր: Այս մասին ասել է ՀՖՖ նորընտիր նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջադրվի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը: «Մենք չենք զրուցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ և չէի սպասում, որ ինքը պետք է հրաժարական […]

̰
Մենք փակելու ենք ՀՖՖ և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Արթուր Վանեցյան

14:42 22.09.2018

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստին իր ելույթի ընթացքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրել է այն հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները, որոնք ինքը պատարստվում է իրականացնել ընտրվելու դեպքում: «Մենք փակելու ենք ՀՖՖ և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը: Ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար: Ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել […]

̰
Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

14:20 22.09.2018

Արթուր Վանեցյանը գրեթե միաձայն րոպեներ առաջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: ՀՖՖ արտահերթ ժողովում հաստատվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը։ Այսպես՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն […]

̰
Վերջին երկու ամսվա ընթացքում թիմիս հետ նախանշել եմ հայաստանյան ֆուտբոլի զարգացման ուղիները. Վանեցյան

14:11 22.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ  նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: Այս պահին նիստին ելույթ է ունենում ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Շատ կարևոր է գիտակցել, որ ես առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում գրեթե […]

̰
Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստին

12:23 22.09.2018

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ  նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ  ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:  

̰
«Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

21:13 21.09.2018

«Փյունիկ»-ի դեմ խաղից հետո «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ալաշկերտ»-ի պաշտոնական էջից։ Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Լոռի»-ի դեմ խաղում «Ալաշկերտ»-ի գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտ»-ի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ տեխնիկական գոտում` «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը: Սեպտեմբերի 22-ին  «Ալաշկերտ»-ը կներկայացնի նոր գլխավոր մարզչին և իր […]

̰
Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

20:17 21.09.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: […]

̰
Կլոպը թույլ չի տվել Amazon-ին սերիալ նկարահանել «Լիվերպուլ»-ի մասին

20:13 21.09.2018

Amazon ընկերությունը ցանկացել է այս մրցաշրջանի ընթացքում վավերագրական սերիալ նկարահանել «Լիվերպուլ»-ի մասին: Ընկերությունը հարցում է ուղարկել մերսիսայդյան ակումբ: «Լիվերպուլ»-ի սեփականատեր Ջոն Հենրին և մյուս ղեկավարները համաձայն են եղել, սակայն որոշիչ խոսքը մնացել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Գերմանացի մասնագետը հրաժարվել է նկարահանումներից՝ համարելով, որ դրանք ոչ մի օգուտ չեն տա թիմին: Ավելի վաղ Amazon-ը […]

̰
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

16:31 21.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի ուկրաինական «Վորսկլա»-ի հետ հանդիպման ժամանակ: Հայ ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի կոճը և կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերթոն»-ի հետ հանդիպումը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Վորսկլա»-ի հետ խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

̰
Լիոնել Մեսսին ճանաչվել է ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

15:50 21.09.2018

Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին հոլանդական ՊՍՎ-ի հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, իսկ կատալոնական ակումբը հաղթանակ է տոնել 4-0 հաշվով: Մեսսիից բացի՝ մրցանակին հավակնում էին Ջեյմս Միլները («Լիվերպուլ»), Նաբիլ Ֆեկիրը («Լիոն») […]

̰
Ալբանացի ֆուտբոլիստը գոլը տոնելիս ընկել է փոսը

14:54 21.09.2018

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում կիպրական ԱԵԿ-ը սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց շվեցարական «Ցյուրիխ»-ին: Շվեցարական ակումբի կազմում միակ գոլը խփել է Բենջամին Կոլոլլին: Ալբանացի ֆուտբոլիստը գոլը տոնելիս այնքան է շտապել երկրպագուների մոտ, որ ընկել է տրիբունաները դաշտից բաժանող փոսի մեջ: Ամեն ինչ, սակայն, բարեհաջող է ավարտել, Կոլոլլին վնասվածք չի ստացել և […]

̰
«Արսենալ»-ը պետք է հաղթի «Եվրոպա» լիգայում, որպեսզի Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստանանք. Հենրիխ Մխիթարյան

14:41 21.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում ուկրաինական «Վորսկլա»-ի նկատմամբ 4։2 հաշվով տոնած հաղթանակը: «Կարևոր հաղթանակ էր: Առաջին կեսը մի քիչ ծանր ստացվեց մեզ համար, բայց լավ է, որ կարողացանք մինչև ընդմիջում գոլ խփել: Երկրորդ խաղակեսում մեզ համար ավելի հեշտացավ, երբ «Վորսկլա»-ն սկսեց ավելի շատ […]

̰
Դա մեզ պատիվ չի բերում. Արսեն Ջուլֆալակյանը՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վիճակի մասին

18:24 20.09.2018

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներն ամեն տարի ձգձգվում են ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ, բայց դա միակ մարզադպրոցը չէ Հայաստանում, որը համապատասխան պայմաններ չունի մարզիկների համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու ավելացրել, որ վերանորոգման աշխատանքների հետաձգումները ֆինանսական միջոցների բացակայությամբ չեն պայմանավորված։ «Ցավոք սրտի, […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյի օլիմպիական խաղերին

17:50 20.09.2018

Հունահռոմեական ոճի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը իր կարիերայի ընթացքում հասցրել է մասնակցել երեք օլիմպիական խաղերի, մտադիր է յուրօրինակ ռեկորդ սահմանել ու մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին, որը մարզիկի կյանքում չորրորդն ու վերջինը կլինի։ Բանն այն է, որ հունահռոմեական ոճի շատ քիչ մարզիկներ են մինչ այս կարողացել մասնակցել երեքից ավելի օլիմպիական խաղերի ու արդյունքներ գրանցել։ […]

̰
Արժանի մարդ է. Արսեն Ջուլֆալակյանը՝ Մալխաս Ամոյանի մասին

17:22 20.09.2018

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված դպրոցական առողջ սննդին, որին ներկա է գտնվել նաև օլիմպիական խաղերի եռակի մասնակից, արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում մարզիկը խոսել է ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ձեռքբերումների մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող է հանդես եկել Սլովակիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: 67 […]

̰
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում պահպանել է իր տեղը

15:21 20.09.2018

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում են միանգամից երկու հավաքականներ՝ Բելգիայի և Ֆրանսիայի թիմերը, որոնք ունեն հավասար՝ 1729-ական միավոր: Բելգիա-1729 Ֆրանսիա-1729 Բրազիլիա-1663 Խորվաթիա-1634 Ուրուգվայ-1632 Անգլիա-1612 Պորտուգալիա-1606 Շվեյցարիա-1598 Իսպանիա-1597 Դանիա-1581 Ազգերի լիգայի խմբային փուլում մեր հավաքականի մրցակիցներից Մակեդոնիայի հավաքականը բարձրացել է […]

̰
Ձգում-շրջապտույտ երկու մատով. հայ մարզիկը հայտնվել է բրիտանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

14:32 20.09.2018

Մարմնամարզիկ, բոդիբիլդեր Նարեկ Հակոբյանը հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հայ մարզիկը հայտնի ձգում-շրջապտույտ վարժությունը պտտաձողի վրա կատարել է՝ օգտագործելով ընդամենը ձեռքերի միջնամատները: «Ինձ դուր է գալիս կատարել բարդ վարժություններ: Ես ապրում եմ սպորտով և դա ինձ ստիպում է անընդհատ մրցել: Սպորտի միջոցով կարելի է հասկանալ մարդու ամբողջ ֆիզիկական  ներուժը»,- հայ մարզիկի խոսքերն է մեջբերել […]

̰
Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում կանցկացվեն մարզական ցուցադրական ելույթներ՝ նվիրված Անկախության տոնին

11:59 20.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ը, Ազատության հրապարակում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ)  և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին: Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, […]

̰
Ադրբեջանը անվտանգության երաշխիք չի տվել, չենք մասնակցի ձյուդոյի ԱԱ-ին․ Ֆերդինանդ Կարապետյան

22:44 19.09.2018

Ադրբեջանը անվտանգության գրավոր երաշխիք չի տվել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում Ձյուդոյի Հայաստանի հավաքականը ներկայացնող՝  այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին: Այդ մասին ինստագրամյան իր էջում հայտնել է մարզիկը: Հայաստանի թիմը չի մասնակցի Ձյուդոյի աշխարհի առաջնությանը: Ֆերդինանդը Կարապետյանը մարզչի հետ աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացնում էր Վրաստանի մայրաքաղաքում , սակայն գրավոր երաշխիք չստանալու պատճառով այդպես […]

̰
Ովքե՞ր են Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները

19:12 19.09.2018

Այս մրցաշրջանից Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես կգան ինը ակումբներ, նախկին վեցի փոխարեն: Նախորդ առաջնության վեց թիմերին միացան «Արցախ»-ը, «Լոռի»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: Մրցաշրջանի մեկնարկից առաջ հայկական ֆուտբոլային ակումբները, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ շատ ակտիվ էին տրանսֆերային շուկայում: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրենց կատարած ձեռքբերումներով աչքի էին ընկնում «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Այս ակումբները, կարելի է […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

18:40 18.09.2018

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս, որտեղ սեպտեմբերի 19-ին և 21-ին անցկացնելու է ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ-17 ընտրանու հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Գաբրիել Դարիո դի Նոյան թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Թելման Մովսեսով, առանց ակումբ Ստյոպա Մկրտչյան, Հավաքական-Մ16 Արսեն Գալստյան, «Տեխ. կենտրոն ակադեմիա» Էդգար Թամազյան, Հավաքական-Մ16 Ստեփան Սահրադյան, «Տեխ. կենտրոն […]

̰
BACK_TO_TOP