TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է. «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ

19:35 26.09.2018

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդենի կարծիքով՝ ժամանակակից ֆուտբոլը վերածվում է շոու բիզնեսի: Կատալոնական թիմի մարզիչը նշել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է՝ չնայած այն հանգամանքին, որ ՖԻՖԱ-ի The Best մրցանակը օրեր առաջ ստացել է Լուկա Մոդրիչը. «Նախկինում ավելի քիչ մրցանակներ կային, իսկ դրանց շուրջ իրարանցումը մեծ չէր: Հիմա ավելի ու ավելի […]

̰
Մոուրինյո-Պոգբա հակամարտությունը շարունակվում է

18:12 26.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ջոզե Մոուրինյոյի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև շարունակում են խորանալ հակասությունները: Բրիտանական Sky Sports-ն իր թվիթերյան էջում «կարմիր սատանաներ»-ի մարզումից լուսանկար է հրապարակել, որտեղ Պոգբան վազում է մարզչական շտաբի մոտ՝ ողջունելու, սակայն հետո Մոուրինյոն նրան ինչ-որ բան է ասում, ինչը խաղացողի մոտ շփոթմունք է առաջացնում: JUST IN! ? Frosty footage just […]

̰
Ունաի Էմերին Յոահիմ Լյովին թույլ չի տվել զրուցել Մեսութ Օզիլի հետ

16:22 26.09.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի կարողացել խոսել «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ: Լյովը նրա՝ հավաքականից հեռանալուց հետո մի քանի անգամ փորձել է կապվել հետը, սակայն Օզիլը չի պատասխանել: Bild պարբերականի հաղորդմամբ՝ գերմանացի մասնագետը հավաքականի տնօրեն Օլիվեր Բիրհոֆի հետ ժամանել է Լոնդոն և փորձել  մտնել «Արսենալ»-ի մարզաբազա, որպեսզի զրուցեն Օզիլի հետ, սակայն լոնդոնյան ակումբի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի մարզմանը

16:18 26.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր Անգլիայի Լիգայի գավաթի 3-րդ փուլում կխաղա «Բրենտֆորդ»-ի հետ: Սեպտեմբերի 25-ին լոնդոնցիները հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը, որն ապաքինվում է ոտնաթաթի վնասվածքից, մարզման մասնակցել է ընդհանուր խմբի հետ: «Արսենալ»-«Բրենտֆորդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

̰
Ջիաննի դե Բիազիի հետ բանակցությունները շարունակվում են. ՀՖՖ

15:26 26.09.2018

Հայկական համացանցային որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, այն մասին որ Ջիաննի դե Բիազիի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև բանակցություններն ավարտվել են, և նա պետք է որոշում կայացնի մոտ օրերս: ՀՖՖ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ բանակցությունները դեռևս ընթանում են իտալացի մասնագետի հետ: Ֆեդերացիայից տեղեկացրեցին նաև, որ Բիազին միակ թեկնածուն է, որի հետ իրենք բանակցություններ են վարում: Նշենք, […]

̰
Թուրքիայի իշխանություններն առաջարկում են Ձմեռային Օլիմպիադա-2026-ն անցկացնել Էրզրումում և Սոչիում

00:26 26.09.2018

Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքի ղեկավար Սեյֆեթին Ազիզօղլուն առաջարկել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելու թույլտվության դեպքում մի քանի սպորտաձևերի մի մասն անցկացնել Սոչիում: Այս մասին հայտնում է hurriyet պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրն անում է ամեն բան՝ խաղերն այնտեղ անցկանցելու համար թույլտվություն ստանալու համար և առաջարկում է […]

̰
«Փյունիկ»-ը ընկերական խաղում հաղթել է «Սոչի»-ին

23:30 25.09.2018

Սոչիում մարզումային հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ»-ը ստուգողական խաղում մրցել է տեղի «Սոչի» թիմի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկ»-ի ֆեյսբուքյան էջից։ Խաղը կայացել է «Սպուտնիկ-Սպորտ» մարզադաշտում և 2:1 հաշվով ավարտվել «Փյունիկ»-ի հաղթանակով : «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ են դարձել Պետրոս Ավետիսյանը և Ռոբերտ Մինասյանը: https://www.facebook.com/fcpyunik/posts/1925670984206467?__xts__[0]=68.ARAEznqIWuswWI2I3XuM7hYmg6vyQESeGlVX6D31UFgW7sUbeWyCg0Dn4UffUuTupDlfQyYqbyQ_Bq-CebOLPSBSIg69HKYuutFCXEs3dP8yqo_MMWdT9UP8rV8AvQpWbtmWCCe02EeJWoS-FR-i_zA1KV38Q5pEh_P7G8MVS3eDdt03T1XlEA&__tn__=-R

̰
Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

21:25 25.09.2018

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, այս մասին հաղորդագրություն է տարածվել ակումբի ֆեյսբուքյան էջում։ «Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին անբավարար արդյունքների համար: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի «Արարատ-Արմենիա 2»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մեկ […]

̰
Մալդինին ասել է, թե ում է համարում աշխարհի լավագույն պաշտպանը

20:07 25.09.2018

«Միլան»-ի նախկին ավագ Պաոլո Մալդինին ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ ասել է, թե ում է համարում աշխարհի լավագույն պաշտպան: «Լավագույն կենտրոնական պաշտպանը, արդեն երկար ժամանակ, Սերխիո Ռամոսն է»,- Մալդինիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Մալդինին ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան՝ 1984-ից մինչև 2009 թթ., անցկացրել է «Միլան»-ում: Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ իտալացին վերադառնում է ակումբ՝ զբաղեցնելով […]

̰
ՀՖՖ-ն հաստատեց. Ջիաննի դե Բիազին իսկապես Հայաստանում է

16:29 25.09.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Shantnews.am-ին հաստատեցին, որ իտալացի մասնագետ Ջիաննի դե Բիազին, իրոք, այս պահին Հայաստանում է, և այսօր Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում քննարկումներ է ունեցել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Այլ մանրամասներ չհայտնեցին: Հիշեցնենք, որ Բիազին դիտարկվում է որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու:

̰
Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Բրենտֆորդ»-ի հետ հանդիպումը

15:24 25.09.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Եվրոպա» լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վորսկլա»-ի դեմ խաղում, ամենայն հավանականությամբ, կարող է բաց թողնել Անգլիայի լիգայի գավաթի «Բրենտֆորդ»-ի հետ կայանալիք հանդիպումը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Էվերտոն»-ի դեմ խաղին:

̰
Աբրամովիչը 3 մլրդ ֆունտ սթեռլինգով պատրաստ է վաճառել «Չելսի»-ն

14:30 25.09.2018

Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը կարող է վաճառել ակումբը: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, ռուս միլիարդատերը պատրաստ է ակումբը վաճառել 3 միլիարդ ֆունտ սթեռլինգով: Ավելի վաղ Աբրամովիչը մերժել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդու՝ Ջիմ Ռաթկլիֆի առաջարկը, որն ակումբի համար առաջարկում էր 2.3 միլիարդ ֆունտ սթեռլինգ: Ամռանը բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ Աբրամովիչը ներդրումային բանկի […]

̰
Արամ Ոսկանյանը գլխավորեց «Ալաշկերտը»

14:29 25.09.2018

Երևանի «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ձևավորվել է թիմի նոր մարզչական շտաբը: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը, որը 2016-2017 թթ. աշխատել է այդ ակումբում: Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը, նրա գլխավորությամբ, նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Մինչ այդ, Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկա»-ն, Հայաստանի Մ-19 հավաքականը: Գլխավոր մարզիչի առաջին […]

̰
Ջիաննի դե Բիազիին նկատել են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

14:04 25.09.2018

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ իտալացի մարզիչ Ջիաննի դե Բիազին կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Դե Բիազին արդեն Հայաստանում է: Իտալացի մասնագետին VNews.am-ի թղթակիցը նկատել է Ավանի ֆուտբոլի ակադեմիան լքելիս:

̰
Էդեն Ազարը «Չելսի»-ի հետ համաձայնեցրել է նոր պայմանագիրը

13:26 25.09.2018

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը մոտ ժամանակներս ակումբի հետ կերկարաձգի պայմանագիրը, հայտնում է Transfer Market Web-ը: Ըստ աղբյուրի` բելգիացի ֆուտբոլիստն արդեն «ազնվականներ»-ի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի մանրամասները, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը: Գործող պայմանագիրն ավարտվում էր 2020 թվականին: Սպասվում է, որ կողմերը մոտ օրերս պաշտոնապես կհայտարարեն դրա մասին: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը […]

̰
Հայաստանի հավաքականը օլիմպիադայի 2-րդ տուրում կխաղա Ղազախստանի ընտրանու հետ

12:36 25.09.2018

Բաթումում մեկնարկած շախմատի Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ` 3․5-0․5 հաշվով: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր ընտրանին կխաղա Ղազախստանի շախմատիստների հետ: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15։00-ին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցելու են Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադային:

̰
Մեսսին առաջին անգամ քվեարկել է Կրիշտիանու Ռոնալդուի օգտին

12:23 25.09.2018

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է, թե ինչպես են քվեարկել ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները: Լավագույն ֆուտբոլիստների կոչմանը արժանացավ «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Երկրորդը «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, երրորդը՝ «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը: Պորտուգալիայի հավաքականի ավագ՝ Կրիշտիանու Ռոնալդուն քվեարկության արդյունքում առաջին տեղում նշել է Ռաֆայել Վարանին, երկրորդում՝ Լուկա Մոդրիչին, երրորդում՝ […]

̰
Ո՞ւմ օգտին են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

11:54 25.09.2018

Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի  դարձան տարվա արդյունքներով մի շարք անվանակարգերի հաղթողները: «Լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստն այս տարի նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել 2018թ. ԱԱ-ի արծաթե մեդալակիր: «Լավագույն մարզիչ» կոչմանն արժանացել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ում գլխավորությամբ […]

̰
Լուկա Մոդրիչը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ․ «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխություն

00:54 25.09.2018

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալ»-ի և աշխարհի փոխչեմպիոն, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Նա շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին և Մոհամեդ Սալահին։ Բրազիլուհի Մարտան 6-րդ անգամ ճանաչվել է կանանց ֆուտբոլում լավագույնը։ Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան: Լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ […]

̰
Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր ակումբը

20:17 24.09.2018

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մինչ 2020 թվականի MLS-ի կանոնավոր առաջնության մեկնարկը, «Ինտեր Մայամի» ակումբը գլխավորելու վերաբերյալ նախնական բանակցություններ է վարել Զինեդին Զիդանի հետ, քանի որ համոզված է, որ նրա ներկայությունը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Ըստ աղբյուրի՝ դեռևս հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել […]

̰
Ես միշտ պատրաստ եմ օգնել Հայաստանի հավաքականին. Ռոման Բերեզովսկի

17:32 24.09.2018

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է հավաքականի մարզչական շտաբում իր մնալու հարցը: «Կշարունակե՞մ աշխատել ազգային հավաքականում, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ: Չգիտեմ՝ հետագայում հետաքրքրված կլինե՞ն արդյոք իմ ծառայություններով և ով կընդգրկվի մարզչական կազմում: Ես միշտ պատրաստ եմ օգնել Հայաստանի հավաքականին, միշտ ուրախությամբ եմ գալիս Հայաստան: Ժամանակը ցույց կտա, առաջիկա օրերին ամեն ինչ […]

̰
«Գանձասար Կապան»-ից հեռացված բելառուս ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն

16:52 24.09.2018

Բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկին, որը վերջերս էր հեռացվել «Գանձասար Կապան»-ից, դիմել է ոստիկանություն, որտեղ հայտնել է իր նկատմամբ հոգեբանական ճնշման, հայհոյանքի ու սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիք մասին: Ըստ որոշ աղբյուրների՝ բելառուս ֆուտբոլիստին սպառնացել է «Գանձասար Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը: «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիքի մասին մեղադրանքը: […]

̰
Ռոնալդուն և Մեսսին չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

16:12 24.09.2018

Այսօր ՖԻՖԱ-ն, Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ, կհրապարակի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունը: Հավակնորդների եզրափակիչ եռյակը կազմում են Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Թուրինի «Յուվենթուս»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անցած մրցաշրջանը անցկացրել է Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, ինչպես նաև «Լիվերպուլ»-ի եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը: Միջոցառման ժամանակ նաև կհայտարարվի «Տարվա խորհրդանշական հավաքականը», «Լավագույն […]

̰
Հայաստանի հավաքականի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Համբուրգ»-ի հետ խաղում

14:32 24.09.2018

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Համբուրգ»-ը սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվել է «Յան Ռեգենսբուրգ»-ին: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել 11-րդ, 21-րդ և 35-րդ րոպեներին: Ադամյանին whoscored.com կայքը ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ նրա գործողությունները գնահատելով առավելագույն 10 բալով: Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը […]

̰
Կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ, որը հաղթանակներ կբերի. Արթուր Վանեցյան

13:10 24.09.2018

«Իրականում 4-5 մարզիչներ կան, որոնց հետ ակտիվ բանակցություններ ենք վարում և կարծում եմ՝ կունենանք լավ մարզիչ հավաքականի համար, որը հաղթանակներ կբերի»,- սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այլ մանրամասներ բացահայտել նա չցանկացավ:

̰
Իտալացի հայտնի մասնագետը  կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը

12:00 24.09.2018

Իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին հնարավոր է՝ գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: 62-ամյա մարզիչը 2011-ից 2017 թվականները մարզել է Ալբանիայի հավաքականը, որի հետ էլ մասնակցել է Եվրո-2016-ին: Անցած մեկ տարին Ջիանի դե Բիազին մարզել է «Ալավես» ակումբը: Ըստ ՀՖՖ-ի տեղեկությունների՝ ներկայումս  բանակցություններ են ընթանում իտալացի մասնագետի հետ:  Կողմերը […]

̰
Վազգեն Թևանյանը Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

00:35 24.09.2018

Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Երիտասարդական ԱԱ-ում 61 կգ քաշային Վազգեն Թևանանը դարձել է բրոնզե մեդալակիր: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: https://www.facebook.com/wrestlingArm/photos/a.446694445430930/1493961980704166/?type=3&theater

̰
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

11:40 23.09.2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում, հայտնում է «Արմենպրես»-ը: Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցեց Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վազգեն Թևանյանը ամփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

̰
Ավստրիացին ինքնաթիռից սկուտերով թռիչք է իրականացրել

00:00 23.09.2018

Ավստրիացին սկուտերով թռիչք է իրականացրել 13.500 ոտնաչափ (մոտ 4000 մետր-խմբ.) բարձրությունից: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Հաղորդվում է, որ կասկադյոր Գյունթեր Շաքերմայերի հերթական գեղեցիկ թռիչքի պահը ֆիքսվել է մի քանի տեսախցիկներով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ինքնաթիռից սկուտերով ցատկելուց հետո սկսում մի շարք գեղեցիկ հնարքներ իրականացնել: Վերջապես նա որոշում է վայելել տեսարանը, […]

̰
Ալեքս Ֆերգյուսոնը վիրահատությունից հետո առաջին անգամ կայցելի մարզադաշտ

17:30 22.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վիրահատությունից հետո առաջին անգամ կայցելի մարզադաշտ: Շոտլանդացի մասնագետը ներկա կլինի ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպմանը: «Բարի գալուստ «Օլդ Թրաֆորդ», սըր Ալեքս»,- գրել է մանչեսթերյան ակումբի թվիթերյան էջը: Welcome back to Old Trafford, Sir Alex. #MUFC pic.twitter.com/RpDnitdrJZ — Manchester United (@ManUtd) 22 сентября 2018 г. Մայիսին 76-ամյա Ֆերգյուսոնը […]

̰
BACK_TO_TOP