13:57 22.08.2018
Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի հետ «Փյունիկ»-ի հետ խաղի, թիմի մարզավիճակի և առաջիկա մրցակից «Գանձասար Կապան»-ի մասին:
Ստորև ներկայացնենք հարցազրույցը.
– Ինչպե՞ս եք գնահատում թիմի տրամադրվածությունը անհաջողությունների շարքից հետո:
– Թիմի տրամադրվածությունը շատ մարտական է, ամբողջ թիմը պատրաստ է շտկելու այս իրավիճակը և դա զգացվում է և՛ մարզումների, և՛ թիմային քննարկումների, և՛ անհատական զրույցների ժամանակ: Իհարկե, երկու պարտությունները նստվածք են թողել, բայց պետք է հասկանալ, որ տարվում է աշխատանք, փնտրվում են օպտիմալ տարբերակներ դաշտում: Դեռ պետք է բացահայտել շատ ֆուտբոլիստների հնարավորությունները և մենք կանենք հնարավորինս, որպեսզի հաղթահարենք այս անհաջողությունների շարքը և այսօր հաղթանակ տանենք:
– Հակասական մեկնարկից հետո դուք պահպանու՞մ եք հավատը թիմի նկատմամբ:
– Ոչինչ չի նվազեցնում մարդկային արժանապատվությունն այնքան, ինչքան սեփական հնարավորությունների վրա կասկածելը: Մարզչական շտաբը և մեր տղաները լավատեսությամբ ենք նայում այս իրավիճակին և պահպանում ենք մեր հավատը թիմի նկատմամբ:
– Կարելի՞ է սպասել կազմի արմատական փոփոխությունների «Գանձասար»-ի հետ խաղում:
– Ե՛վ մենք, և՛ «Գանձասար»-ը խաղացել ենք երկու օր առաջ, դրա համար մենք հավասար պայմաններում ենք գտնվում հակառակորդի հետ: Իհարկե, «Փյունիկ»-ի հետ խաղից հետո կլինեն փոփոխություններ, բայց այդ մասին մենք միայն վաղը վերջնական որոշում կկայացնենք և կտեղեկացնենք մեր տղաներին: Այսօր վերջնական որոշում դեռ չկա մեկնարկային կազմի մասին:
– Ըստ խաղացանկի՝ «Գանձասար»-ը ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել առաջնությունում, հասցրե՞լ եք ուսումնասիրել առաջիկա մրցակցին:
– «Գանձասար»-ը բավարար քանակությամբ խաղեր է անցկացրել՝ Եվրոպա լիգայի խաղարկության հանդիպումները, Բարձրագույն խմբի առաջնությունում խաղացել է «Ալաշկերտ»-ի հետ, և ընկերական հանդիպումը «Յունիոր Սևանի»-ի հետ, որը մեզ նույնպես հաջողվեց դիտել: Դրա համար արդեն կան պատկերացումներ մրցակցի մասին՝ բավականին հավասարակշռված թիմ է, լավ կատարողների ընտրությամբ: Ինչպես և մյուս բոլոր ակումբները, «Գանձասար»-ը նույնպես ունի ուժեղ և թույլ կողմեր: Այս պահին ամենակարևորը մեր հնարավորություններն օգտագործելն է. ուժեղ կողմերը հարձակման գծում և հուսալի պաշտպանությունը թույլ կտան մեզ հասնել դրական արդյունքի:
«Արարատ-Արմենիան» 3-րդ տուրից հետո վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...