00:17 07.07.2018
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պայմանագիր է ստորագրել Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ։ Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։ 40-ամյա ֆուտբոլիստը, որն այս մրցաշրջանի վերջում հայտարարել էր կարիերայի ավարտի մասին, նոր ակումբի հետ 1+1 ձևաչափով պայմանագիր է ստորագրել։ Ըստ որոշ ԶԼՄ-ների` Բուֆոնը «ՊՍԺ»-ում տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ կվաստակի։
20:47 06.07.2018
ՖԻՖԱ-ն, Թաիլանդի քարանձավում մի քանի օր շարունակ արգելափակված դեռահասներին, հրավիրել է աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու: Այս մասին ասվում է Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: ՖԻՖԱ-ն հույս է հայտնում, որ այսկերպ կկարողանա աջակցել երեխաներին: Հիշեցնենք, որ Թաիլանդում շարունակվում են ֆուտբոլի թիմի 12 տղաների և նրանց մարզչի որոնումները: Տղաները, որոնց թվում կան 11-16 տարեկաններ, և նրանց 25-ամյա մարզիչը […]
17:33 06.07.2018
ՀՖՖ անդամությունից 8 ակումբների հեռացման պատճառները և հիմքերը Համաձայն մամուլի որոշ հրապարակումների` ՀՖՖ-ն իր անդամներից թվով ութ անդամների հեռացնելով, իբրև թե նպատակ է հետապնդել հեռացնելու ընդդիմադիր ակումբներին, որոնք հաջորդ ժողովներին կարող էին քվեարկել ընդդեմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը: Նշված և այլ բազմաթիվ հրապարակումներն ըստ էության հարցի թերի, սխալ ըմբռնման, իսկ որոշ դեպքերում նաև հանրությանը դիտավորյալ ապակողմնորոշելու […]
16:37 06.07.2018
Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց Հայաստանի Հանրապետության անհատական առաջնությունը: Եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 14 կույր շախմատիստներ, անցկացվել է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում: Առաջնության չեմպիոն է դարձել Լյուդվիգ Ղարիբյանը՝ 13 հնարավորից հավաքելով 12․5 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրել է Յուրիկ Ավետիսյանը (11․5 միավոր), իսկ 3-րդ տեղը՝ Նաիրի Ավագյանը (10․5 միավոր):
14:51 06.07.2018
Հանրահայտ Reuters գործակալությունը մեկտեղել է ԱԱ-2018 խաղերի ընթացքում վճռորոշ իրավիճակները կանխագուշակելու մեծ առաքելություն ստանձնած կենդանիներին: Ֆուտբոլային յուրաքանչյուր հանդիպումից առաջ դրանցից յուրաքանչյուրը «ներկայացնում է», թե իր կանխատեսմամբ ով է հաղթելու ֆուտբոլային պայքարում: Մեկ տեսաշարով ներկայացնում են այդ կենդանիներին ու պատառիկներ նրանց «աշխատանքային» կենսագրությունից:
13:56 06.07.2018
Պորտուգալիայի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համաձայնվել է տեղափոխվել «Յուվենթուս», այս մասին հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստը ընդունել է իտալացիների առաջարկը տարեկան 30 միլիոն եվրոյի դիմաց: Պորտուգալացին այժմ Թուրինում տուն է ման գալիս և լրջորեն մտածում է«Յուվենթուս»-ի առաջարկի շուրջ: Հունիսի 2 ին Corriere dello Sport-ը հաղորդում էր, որ Ռոնալդուն կմնա իսպանական ակումբում միայն այն պայմանով, եթե ստանա […]
19:49 05.07.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կատակում է նույն թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հարցնելով, թե «որտեղ է իր Micky Toy»-ը, և դրանից հետո երկու ֆուտբոլիստները սկսում են ծիծաղել: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կերպարով խաղալիքը հունիսի 1-ից վաճառվում է մանկական […]
19:19 05.07.2018
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն 2018թ. ԱԱ-ն 1/4 եզրափակչի Բելգիայի հավաքականի հետ խաղից առաջ դիմել Է բրազիլացիների հարձակվող Նեյմարին: «Նեյմա՛ր, խաղա այնպես, ինչպես միշտ խաղացել ես և մի՛ անհանգստացիր ուրիշ երկրների ներկայացուցիչների մեկնաբանություններից. նրանցից շատերն արդեն տանն են: Եթե քեզ պետք է շրջանցել մրցակցին, շրջանցի՛ր: Եթե պետք է գոլ խփել, խփի՛ր: Եթե պետք լինի խախտումից […]
18:50 05.07.2018
Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Ըստ Sport Mediaset-ի՝ լոնդոնցիները 30-ամյա արգենտինացու համար կվճարեն 60 մլն եվրո: Այդ գումարը թուրինցիները կներդնեն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար: Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է «Չելսի»-ի ապագա գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին:
18:14 05.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի փոխի իր որոշումը ԱԱ-2018 խաղերին չայցելելու մասով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը: «Կառավարության դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները չեն այցելի Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնություն, ինչպես այդ մասին, ավելի վաղ՝ այս տարվա սկզբին հայտարարվել էր վարչապետի կողմից»,- ասված է դեսպանատան տարածած […]
18:07 05.07.2018
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի Թուրինի «Յուվենթուս» տեղափոխվելու մասին լուրերին: Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ պորտուգալացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ: Մադրիդյան ակումբն էլ իր առաջատարի տեղափոխությունից կվաստակի 120 մլն եվրո:
16:01 05.07.2018
«Յուվենթուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Լուչանո Մոջին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բուժզննում է անցել և պայմանագիր ստորագրել թուրինյան ակումբի հետ: «Կարծում եմ, որ Ռոնալդուն արդեն ստորագրել է պայմանագիրը և բուժզննում անցել Մյունխենում»,- գրել է Մոջին իր թվիթերյան էջում: Secondo me ha già firmato e fatto le visite a Monaco di Baviera #CR7 […]
14:45 05.07.2018
RTS Sports-ը հաշվել է, թե որքան է ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը 2018 թվականի ԱԱ-ի ժամանակ իր նկատմամբ կանոնների խախտումից հետո ձգում խաղաժամանակը: Պարբերականի տվյալներով՝ բրազիլացի հարձակվողը առաջնության 4 խաղերի ընթացքում 13 րոպե 50 վայրկյան անցկացրել է խոտածածկին պառկած: Նրա նկատմամբ կանոնները խախտվել է ընդամենը 23 անգամ: Ամենաշատ ժամանակը Նեյմարը խոտածածկին անցկացրել է […]
13:49 05.07.2018
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դիտարկվում է որպես թեկնածու, որը կարող է գլխավորել Արգենտինայի ազգային հավաքականը, հաղորդում է TN-ը: Ըստ պարբերականի՝ Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան (AFA) ցանկանում է իսպանացի մասնագետին պայմանագիր առաջարկել, ըստ որի՝ նա տարեկան կվաստակի 12 մլն եվրո: Գվարդիոլայի տարեկան աշխատավարձի կեսը պատրաստ է վճարել ասոցիացիան, մյուս կեսը` գործարարների խումբը: Այնուամենայնիվ, հավանակությունը շատ […]
12:37 05.07.2018
Չնայած այն բանին, որ Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում թեժ պայքար է ընթանում, «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները մարզվում են իրենց նոր մարզչի` Ունայ Էմերիի հետ: Հենրիխ Մխիթարյանը նույնպես օրերս միացել էր նրանց և սոցիալական ցանցերում ակտիվ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապաարակում: Իսկ «Արսենալ»-ի Twitter-ի միկրոբոլոգում կարելի է գտնել մարզումների ամենահետաքրքիր ու ուշագրավ դրվագները: Երեկ տեսանյութ էին […]
12:26 05.07.2018
Այսօր նախատեսված էր Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, սակայն այլ թեկնածուների բացակայության պատճառով այն տեղի չի ունեցել: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ ընտրությունը հետաձգվում է մեկ ամսով, իսկ մինչ այդ ինքը դադարեցնում է իր լիազորությունները՝ որպես ֆեդերացիայի նախագահ: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է դադարեցնում լիազորությունները, Արթուր Գևորգյանը նշել է, որ այդպես հավասար մրցակցային պայմաններ […]
11:45 05.07.2018
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է շվեդական «Յուրգորդեն»-ից: Շվեդական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ` կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև օգոստոս: Հիմա հայ հարձակվողը վերադարձել է ԱՄՆ, որտեղ հետվիրահատական փուլ է անցնում: Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրու»-ի հետ խաղում:
19:42 04.07.2018
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այսօր՝ հուլիսի 4-ին, ակումբը շնորհավորել է ԱՄՆ անկախության օրը: Շնորհավորանքի գրառմանը կից նաև թիմային լուսանկարներ է հրապարակել: Հին լուսանկարներ են, որոնցում կա նաև ՀՀ ընտրանու ավագը, գրում է armtimes.com-ը: «Շնորհավոր ամերիկացի մեր բոլոր երկրպագուներին Անկախության օրվա առթիվ: Ուրախ […]
19:21 04.07.2018
Ինչպես հայտնում է A Bola հրատարակչությունը, Մադրիդի «Ռեալ»-ը բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ՝ 19-ամյա ֆրանսիացի հարձակվող Քիլիան Մբապեի տեղափոխման համար: Թերթը հայտնում է, որ փոխանցման գումարը կկազմի 272 մլն եվրո: Ամենայն հավանականությամբ, ֆրանսիական ազգային հավաքականի աստղը կզբաղեցնի Քրիշտիանու Ռոնալդուի տեղը, որը մոտ ապագայում կարող է դառնալ Թուրինի «Յուվենթուս»-ի խաղացող:
18:20 04.07.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման ընթացքում հավաքականների խաղերին այցելած երկրպագուների առավելագույն թիվը գերազանցվել է: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ մինչ այս երկրպագուների առավելագույն թիվը կազմել է 40 մլն, սակայն ԱԱ-2018 1/8 եզրափակչի Շվեդիա-Շվեյցարիա հանդիպմանը (1-0) ներկա է եղել 64.042 ֆուտբոլասեր: Նշվում է, որ ԱԱ-2018-ի ընթացքում կայացած 55 խաղերին այցելել է 2.532.394 […]
14:07 04.07.2018
Ֆուտբոլային «Ռեալ» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Յուվենթուս»: Sky Sport Italia-ն հայտնում է, որ թուրինցիները թեև դեռևս նման առաջարկ չեն արել ֆուտբոլիստին, առաջիկայում նման ծրագրեր ունեն: Տրանսֆերը, ըստ աղբյուրի, «Յուվենթուս»-ի համար կարժենա 120-150 մլն եվրո, Ռոնալդուի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կկազմի 30 մլն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ակումբից հեռանալու ծրագրեր է սկսել […]
18:41 03.07.2018
Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականը D ենթախմբում մրցելու է Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի ընտրանիների հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ընտրական 2-րդ փուլի առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 13-ին՝ հյուրընկալվելով Ավստրիային: Ենթախմբի հաղթողը դուրս կգա հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլի B ենթախմբում հայ բասկետբոլիստները գրավել էին 2-րդ […]
17:29 03.07.2018
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կշարունակի գլխավորել թիմը: 58-ամյա մասնագետը Գերմանիայի ֆուտբոլային միությանը տեղեկացրել է ազգային հավաքականում աշխատանքը շարունակելու ցանկության մասին, չնայած 2018 թվի աշխարհի առաջնությունում ձախողմանը, որտեղ աշխարհի գործող չեմպիոնները դուրս չեն եկել խմբից: Մայիսի կեսերին Գերմանիայի ֆուտբոլային միությունը երկարաձգել էր Լյովի հետ կնքված պայմանագիրը մինչև 2022 թվական: 2018-ի ԱԱ-ն խմբային […]
15:57 03.07.2018
Համաշխարհային ֆուտբոլային լեգենդները հրավիրում են Հայաստան: Տարածված տեսանյութում նրանք հայտնում են, որ սպասում են բոլոր երկրպագուներին հուլիսի 8-ին՝ ժամը 19:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հուլիսի 6-8-ը Երևանի Ազատության հրապարակում կկազմակերպվի նաև ֆան-գոտի: Ֆուտբոլասերները բացառիկ հնարավորություն կունենան դիտելու հայկական երկու լեգենդների՝ Ռոման Բերեզովսկու և Խորեն Հովհաննիսյանի խաղը համաշխարհային աստղերի հետ թենիսբոլի շրջանակում:
14:15 03.07.2018
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է փոխել ակումբը: «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել 33-ամյա պորտուգալացուն: Ըստ Tuttosport-ի՝ իտալացիները պայմանավորվածություն են ձեռք բերել ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ: Այն նախատեսված կլինի մինչև 2022 թվականը, ըստ որի՝ Ռոնալդուն տարեկան կվաստակի 30 մլն եվրո: «Ռեալ»-ի հետ պայմանագրում «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ […]
11:02 03.07.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր արձակուրդն անցկացնում էր Հայաստանում, մեկնել է Անգլիա՝ նոր մրցաշրջանին նախապատրաստվելու։ Հայ կիսապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետևյալ գրությամբ. «Հայաստանը հրաշալի էր, հիմա նորից դեպի Լոնդոն՝ ամբողջովին կենտրոնացած նոր մրցաշրջանին»։
21:29 02.07.2018
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է The Independent-ի այն հոդվածը, որտեղ Ֆուտբոլի աշխարհի առաջնութան 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականի նկատմամբ Ռուսաստանի ազգային հավաքականի հաղթանակը նշող ռուսների տոնակատարությունները համեմատվել էին 1945 թվի մայիսի 9-ի տոնախմբության հետ: «Ոգևորված և հաղթանակի նման էպիկական գնահատականը, որը երեկ կար, հասկանալի է հուզական տեսանկյունից: Եթե երեկ նայենք Ռուսաստանի շատ քաղաքների փողոցների, այդ […]
20:14 02.07.2018
«Արսենալ»-ը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հետ: Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը լոնդոնցիների կազմում կկրի 5-րդ համարի մարզաշապիկը: 30-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր որոշման վրա ազդեցություն են ունեցել նախկին թիմակիցների՝ այժմ «Արսենալ»-ում հանդես եկող Մխիթարյանի և Օբամեյանգի կարծիքները:
16:39 02.07.2018
Երեկ «Լուժնիկի» մարզադաշտում Ռուսաստանի հավաքականը ԱԱ-ի պայքարից դուրս մղեց Իսպանիային: Սա բոլորի համար էր շոկ, նույնիսկ ռուսների: Ռուսաստանի հավաքականի հաղթանակը պատմական իրադարձություն էր բոլորի համար: Մարզադաշտում խաղին հետևել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կնոջ` Սվետլանայի հետ և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Օպերատորները հասցրել են ֆիքսել պաշտոնյաների էմոցիաները խաղի ամենաթեժ պահին: Հաղթանակից հետո Մեդվեդևը հանդերձարանում շնորհակալություն […]
14:45 02.07.2018
NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստներից Լեբրոն Ջեյմսը «Կլիվլենդ Կավալերս»-ից տեղափոխվել է «Լոս Անջելես Լեյքերս»: «Լոս Անջելես Գելեքսի»-ի շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է բասկետբոլային աստղի տեղափոխությունը Լոս Անջելես: «Հիմա Լոս Անջելեսն ունի աստված և թագավոր: Զլատանը ողջունում է Լեբրոն Ջեյմսին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զլատանը: