16:39 02.07.2018
Երեկ «Լուժնիկի» մարզադաշտում Ռուսաստանի հավաքականը ԱԱ-ի պայքարից դուրս մղեց Իսպանիային: Սա բոլորի համար էր շոկ, նույնիսկ ռուսների: Ռուսաստանի հավաքականի հաղթանակը պատմական իրադարձություն էր բոլորի համար: Մարզադաշտում խաղին հետևել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կնոջ` Սվետլանայի հետ և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Օպերատորները հասցրել են ֆիքսել պաշտոնյաների էմոցիաները խաղի ամենաթեժ պահին: Հաղթանակից հետո Մեդվեդևը հանդերձարանում շնորհակալություն […]
14:45 02.07.2018
NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստներից Լեբրոն Ջեյմսը «Կլիվլենդ Կավալերս»-ից տեղափոխվել է «Լոս Անջելես Լեյքերս»: «Լոս Անջելես Գելեքսի»-ի շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է բասկետբոլային աստղի տեղափոխությունը Լոս Անջելես: «Հիմա Լոս Անջելեսն ունի աստված և թագավոր: Զլատանը ողջունում է Լեբրոն Ջեյմսին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զլատանը:
12:39 02.07.2018
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլանովը կողմ է այն մտահղացմանը, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի հաղթանակներից հետո հաջորդ օրն օրենսդրորեն ոչ աշխատանքային պետք է հայտարարվի: «Բնականաբար, մարդկանց պետք է հնարավորություն տալ կես օր կամ մեկ օր հանգստանալ: Բնականաբար, երկուշաբթի պետք է նշել: Կարծում եմ, որ վաղն առավոտյան բոլոր պատգամավորները, ովքեր ստիպված կլինեն գալ գործի, կպաշտպանեն […]
11:42 02.07.2018
Ավարտվել է Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ հյուրընկալվելիս 83:88 հաշվով զիջեց Սլովակիային: Այս արդյունքներից հետո Հայաստանի հավաքականը դարձավ ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին և դուրս եկավ հաջորդ փուլ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, […]
21:00 30.06.2018
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, դադարեցրել է համագործակցությունը արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: ՖԻՖԱ-ն նման որոշում է ընդունել հաշվի առնելով Մարադոնայի խմբային փուլի Արգենտինա-Նիգերիա խաղում պահվածքը: Արգենտինացին այդ խաղում «ալբիսելեստե»-ի հաղթական գոլից հետո մատերով անքաղաքավարի ժեստ էր ցույց տվել: ՖԻՖԱ-ն խնդրել է Մարադոնային վերանայել իր պահվածքը […]
19:34 30.06.2018
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում այսօր կհանդիպեն Ուրուգվայի և Պորտուգալիայի հավաքականները: Ուրուգվայի ընտրանին խմբային փուլում երեք խաղում տանելով նույնքան հաղթանակ զբաղեցրել է առաջին տեղը: Ուրուգվայցիները առաջնությունում միակ թիմն են, ովքեր գոլ բաց չեն թողել սեփական դարպասը: Եթե լատինաամերիկացիների դարպասապահ Ֆերնանդո Մուսլեռային հաջողվի ևս 81 րոպե սեփական դարպասը պահել անառիկ, նա կգերազանցի իր իսկ […]
18:10 30.06.2018
Գերմանիայի հավաքանի երկրպագուները՝ իրենց երկրի հավաքականի՝ ԱԱ խաղերից դուրս մնալուց հետո պատրաստվում են լքել Ռուսաստանը և սկսել են վաճառել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի տոմսերը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ գերմանացիներն, ընդհանուր թվով, շուրջ 70 հազ. տոմս էին ձեռք բերել: «ՖԻՖԱ-ի առաջնության տոմսերի վերավաճառքի հարթակը բաց է մինչև հուլիսի 15-ը, երկրպագուներին […]
17:20 30.06.2018
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը թևակոխել է փլեյ-օֆֆ փուլ: Այսօր տեղի կունենան 1/16 եզրափակչի առաջին երկու հանդիպումները՝ Ֆրանսիա-Արգենտինա և Ուրուգվայ-Պորտուգալիա: Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականների դիմակայաթյունը կարող էր զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ, սակայն այս թիմերը կհանդիպեն փլեյ-օֆֆ փուլի մեկնարկում: Արգենտինացիները խմբային փուլում ցուցադրած անատամ խաղով միայն նիգերիացիների հետ վերջին խաղի, վերջին րոպեներին խփած գոլով կարողացան խմբում գրավել երկրորդ […]
13:15 30.06.2018
ՀՖՖ-ի 16-րդ ժողովի ժամանակ քիչ առաջ քննարկման դրվեց «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից: Այս մասին հաղորդում է տեղում աշխատող Shantnews.am-ի թղթակիցը: ՀՖՖ 16-րդ ժողովի շրջանակում կայացել է քվեարկություն, որին մասնակցել է 42 պատվիրակներից 24-ը: Ժողովի մասնակից անդամները միաձայն կողմ քվեարկեցին նշված ակումբների անդամությունից զրկելուն:
11:25 30.06.2018
Այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին ՌԴ Կազան քաղաքի մարզադաշտում մեկնարկում են ԱԱ 1/16 եզրափակչի խաղերը: Փլեյ օֆֆի առաջին հանդիպումը Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականների խաղն է: Այս թիմերը մրցել են երկու անգամ, երկու անգամն էլ հաղթել են արգենտինացիները: Ժամը 22:00-ին տեղի կունենա Ուրուգվայի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը՝ Սոչիում: Սա կլինի երկու հավաքականների առաջին հանդիպումը:
22:11 28.06.2018
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հրաժարվել է դոպինգ ստուգում անցկացնել, հաղորդում է TASS- ը: Ըստ Deadspin- ի, մերժման պատճառն Ուիլյամսի և դոպինգ-սպայի միջև ծագած կոնֆլիկտն է եղել: Թենիսիստուհին դիմել է Կանանց թենիսի ասոցիացիայի ղեկավար Սթիվ Սիմոնին` բողոքելով տեսուչի կողմնակալ վերաբերմունքից:
16:19 28.06.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հայտարարել է, որ հեռանում է պորտուգալական «Մարիտիմու»-ից: Հայ ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ շնորհակալություն է հայտնել պորտուգալական ակումբի անձնակազմին և երկրպագուներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներիս, բոլոր այն մարդկանց ում հետ 3 տարի աշխատել են ակադեմիայում, շատ շնորհակալ եմ: Դուք միշտ կլինեք իմ սրտում, […]
15:22 28.06.2018
Ռուսաստանցիների շրջանում հարցում է անցկացվել 2018 թ. ԱԱ-ում իրենց հավաքականի հնարավորությունների վերաբերյալ: Խմբային փուլի վերջին տուրում Ուրուգվայի հավաքականից 0-3 հաշվով կրած պարտությունից հետո, մարդիկ, ովքեր հավատում էին, որ Ռուսաստանի ընտրանին կհաղթի մրցաշարում, 14-ից նվազել է 8%-ի: 23%-ը կարծում են, որ իրենց թիմը կհասնի 1/4 եզրափակիչ: 12%-ը սպասում են, որ ռուսները կհասնեն կիսաեզրափակիչ, ըստ 7%-ի էլ՝ […]
15:07 28.06.2018
Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը 0-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Հարավային Կորեայի ընտրանուց և F խմբում զբաղեցնելով վերջին տեղը՝ դուրս մնաց Աշխարհի գավաթի համար պայքարից: Երեկ Գերմանիայի հավաքականը պարտությունից հետո սոցիալական ցանցերում դիմել է երկրպագուներին և ամփոփել Աշխարհի առաջնությունում թիմի ելույթները: «Սիրելի՛ երկրպագուներ: Մենք պարզապես հիասթափված ենք, ինչպես և […]
14:35 28.06.2018
Անգլիական «Էվերթոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին մոտ է «Դի Սի Յունայթեդ» տեղափոխվելուն: Ըստ The Washington Post-ի 32-ամյա անգլիացին պայմանավորվել է ամերիկյան ակումբի հետ 2․5 տարվա պայմանագիր կնքել, որի ընթացքում կստանա 13 մլն դոլար: Այսպիսով Ռունին կդառնա «Դի Սի Յունայթեդ»-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Դի Սի Յունայթեդ»-ը ՄԼՍ-ի այս մրցաշրջանում անցկացրած 12 խաղից հետո Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում […]
22:00 27.06.2018
ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական հսկողությունը ղեկավարող քննչական պալատը վճիռ է կայացրել իտալական «Միլան»-ի դեմ: Իտալական ակումբը ֆինանսական «fair play»-ը խախտելու պատճառով երկու մրցաշրջանով հեռացվել է եվրագավաթներից։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Իտալացիները որոշումը կարող են բողոքարկել Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում։ Հիշեցնենք, որ «Միլան»-ն անցյալ մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր:
20:32 27.06.2018
«Սիմփսոններ» մուլտսերիալում երկրպագուները գտել են Ռուսաստանում ընթացող Աշխարհի առաջնության եզրափակչի մասին կանխատեսում, գրում է The Metro-ն: 9-րդ շրջանի հինգերորդ սերիայի սյուժեի համաձայն` ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլ են դուրս գալիս Մեքսիկայի և Պորտուգայի հավաքականները: Նրանք պետք է ցույց տան, թե որ ազգն է «աշխարհում ամենավսեմը»: Ներկա պահին երկու թիմերն էլ առաջնությունում իրենց լավ են դրսևորել: Այնպես […]
17:33 27.06.2018
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ըստ SportBild-ի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է գերմանացի ֆուտբոլիստին տեսնել իր թիմում: Նա և սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը կփորձեն համոզել «Սիթի»-ի սեփականատեր շեյխ Մանսուրին ձեռք բերել Ռոյսին: Մարտին Ռոյսը երկարաձգել է պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ մինչև 2023 թվականը:
15:22 27.06.2018
Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ակումբի հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը չի մեկնի Բաքու, տեղի «Գաբալա» թիմի հետ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի հանդիպմանը մասնակցելու համար: ՈՒԵՖԱ-ում հաստատել են, որ չեն կարող ոչինչ երաշխավորել, քանի որ Բաքվից մարզիկի անվտանգության երաշխիքներ չեն ստացել: «Պրոգրես» ակումբի տնօրենը նշել է, թե իրենք պարտավոր են պաշտպանել իրենց մարզիկի անվտանգությունը, իսկ այս դեպքում դրա լավագույն […]
15:20 27.06.2018
Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում 2։1 հաշվով հաղթեց Նիգերիայի ընտրանուն և խմբում գրավելով երկրորդ տեղը՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ: Արգենտինացիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին և Մարկուս Ռոխոն, նիգերիացիների միակ գոլը 11 մետրանոցից խփել է թիմի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը: Հանդիպման 86-րդ րոպեին խփած Ռոխոյի հաղթական գոլը երջանկություն է պարգևել Արգենտինայի […]
15:11 27.06.2018
«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու համար մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզչական տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և կաշառք առաջարկել «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի […]
13:51 27.06.2018
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ պարանոցի ուժեղ ցավեր է զգացել: Իր ֆեյսբուքյան էջում 57-ամյա լեգենդը գրել է. «Ամեն ինչ կարգին է: Ես հիմա հիվանդանոցում չեմ և չեմ էլ եղել երեկ: Ես դեկոմպենսացիա եմ տարել: Բժիշկը զննեց ինձ և խորհուրդ տվեց գնալ հյուրանոց, մինչ 2-րդ խաղակեսը կսկսվեր: Բայց ես ցանկանում էի մնալ, […]
18:53 25.06.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Իրան-Պորտուգալիա հանդիպումից առաջ միջադեպ է տեղի ունեցել պորտուգալացիների հյուրանոցի մոտ: Խաղի նախորդ գիշերը Իրանի հավաքականի մի խումբ երկրպագուներ հավաքվել են Սարանսկի հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել էին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները և սկսել են աղմկել: Երկրպագուների նման պահվածքից դժգոհ է մնացել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը ստիպված է եղել դուրս […]
16:06 25.06.2018
Ռուսական sports.ru կայքը այս վերնագրով հոդվածում անդրադարձել է հայազգի Յուրի Ջորկայեֆի կյանքին ու կենսագրությանը: Հոդվածագիրը անդրադառնում է Ջորկայեֆի հայկական ծագմանը: Նրա մայրն է հայ՝ Մարի Օհանյանը: Մոր արմատների մեջ նաև իսպանուհու արյուն կա: Իսկ հայրը՝ Ժան Ջորկայեֆը կալմիկի ու լեհուհու խառնուրդ է: Յուրիի հայրը՝ Ժանը, ևս հայտնի ֆուտբոլիստ է եղել: Նա երկու անգամ ճանաչվել է […]
15:20 25.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը «ԲՄԱ-Խաբարովսկ»-ից տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել»: Հայ ֆուտբոլիստը Խաբարովսկի թիմի կազմում Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2017/18 մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման: Կորյանը ծանր վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի գարնանային հատվածը: «Ֆակել»-ը Ռուսաստանի ֆուտբոլի առաջին լիգայի նախորդ խաղարկությունում զբաղեցրել է 17-րդ տեղը: Նշենք, որ «Ֆակել»-ում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի […]
15:14 25.06.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա. Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ […]
14:25 25.06.2018
Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները այսօր կմեկնարկեն A և B խմբերում: A խմբում արդեն հայտնի են 1/8 եզրափակչի մասնակիցները՝ Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները խմբում տանելով 2-ական հաղթանակ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում: Այսօր նրանք իրար մեջ կորոշեն խմբի հաղթողին: Բուքմեյքերները Ուրուգվայ-Ռուսաստան խաղում մի փոքր շատ հավատում են ռուսների հաղթանակին, […]
11:57 25.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես կմասնակցի հուլիսի 8-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին: Բացի այդ, ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել հայկական երկու լեգենդների՝ Ռոման Բերեզովսկու և Խորեն Հովհաննիսյանի խաղը համաշխարհային աստղերի հետ թենիսբոլի շրջանակներում՝ հուլսի 7-ին Ազատության հրապարակում անցկացվող ֆան-գոտում։ Այս մասին հայտնում է «Երևան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
19:54 24.06.2018
Փարիզում ավարտվեց «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը։ Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր՝ զիջելով Հիկարու Նակամուրային (12 միավոր): Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել՝ ընդհանուր հաշվում վաստակելով 20 միավոր։ Առաջատարների ցուցակում նրան նախորդում են ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ-ից Ուեսլի Սոն։
15:30 24.06.2018
Բրիտանական Telegraph պարբերականի մարզական բաժնի խմբագիր Փոլ Հեյվորդն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ Վոլգոգրադում իրեն սպասարկած տաքսու վարորդը, ինչպես պարզվել է՝ հայ է։ Նրանք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, այնուհետև տաքսիստը նրան նարինջ է տվել թռիչքի համար։ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից՝ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից […]