TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին

11:57 25.06.2018

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես կմասնակցի հուլիսի 8-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին: Բացի այդ, ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել հայկական երկու լեգենդների՝ Ռոման Բերեզովսկու և Խորեն Հովհաննիսյանի խաղը համաշխարհային աստղերի հետ թենիսբոլի շրջանակներում՝ հուլսի 7-ին Ազատության հրապարակում անցկացվող ֆան-գոտում։ Այս մասին հայտնում է «Երևան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:  

̰
Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում 4-րդ տեղն է զբաղեցրել

19:54 24.06.2018

Փարիզում ավարտվեց «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը։ Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր՝ զիջելով Հիկարու Նակամուրային (12 միավոր): Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել՝ ընդհանուր հաշվում վաստակելով 20 միավոր։ Առաջատարների ցուցակում նրան նախորդում են ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ-ից Ուեսլի Սոն։

̰
Telegraph-ի խմբագիրը կիսվել է հայ տաքսիստի հետ հանդիպումից տպավորություններով

15:30 24.06.2018

Բրիտանական Telegraph պարբերականի մարզական բաժնի խմբագիր Փոլ Հեյվորդն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ Վոլգոգրադում իրեն սպասարկած տաքսու վարորդը, ինչպես պարզվել է՝ հայ է։ Նրանք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, այնուհետև տաքսիստը նրան նարինջ է տվել թռիչքի համար։ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից՝ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից […]

̰
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ռեկորդ է գրանցվել

21:59 23.06.2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ռեկորդ է գրանցվել: 28 խաղ անընդմեջ 0:0 հաշիվ չի գրանցվելը, ինչը երբևէ տեղի չի ունեցել աշխարհի առաջնությունների պատմության մեջ: Այդպիսի ռեկորդ գրանցվել է 1954-ին, սակայն այն ժամանակ 26 խաղ անընդմեջ չէր գրանցվել 0:0 արդյունքը:

̰
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է

16:23 23.06.2018

Հունիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում է միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը: Այս մասին հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց՝ երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների […]

̰
Իվան Վրեժ Յագանը տեղափոխվել է Բելգիայի բարձրագույն լիգայի «Էյպեն» ակումբ

16:11 23.06.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Իվան Վրեժ Յագանը «Լյերս»-ից տեղափոխվել է Բելգիայի բարձրագույն լիգայի «Էյպեն» ակումբ: 28-ամյա ֆուտբոլիստը, ով վերջերս է նորամուտը նշել Հայաստանի ընտրանու կազմում, և իր նորամուտի խաղում բացել է իր գոլերի հաշիվը՝ գրավելով Մալթայի դարպասը, երկու տարվա պայմանագիր է կնքրլ բելգիական ակումբի հետ: Յագանը անցած մրցաշրջանում «Լյերս»-ի կազմում դաձել է թիմի լավագույն […]

̰
Անդրե Սփայթ-Մկրտչյանը «Դենվեր Նագեթս»-ի կազմում կմասնակցի NBA-ի ամառային լիգային

15:22 23.06.2018

Հայաստանի բասկետբոլի հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սփայթ-Մկրտչյանը կխաղա NBA-ի ամառային լիգայում: Ամերիկահայ բասկետբոլիստը «Դենվեր Նագեթս»-ի կազմում կմասնակցի NBA-ի ամառային լիգային, որը կմեկնարկի հուլիսի 6-ին Լաս-Վեգասում: «Դենվեր Նագեթս»-ը ամառային լիգայում հուլիսի 7-ին կմրցի «Մինեսոտա Թիմբերվուլզ»-ի հետ, հուլիսի 8-ին «Բոստոն Սելթիկս»-ի և հուլիսի 10-ին «Միլուոկի Բաքս»-ի հետ:

̰
Լուիշ Ֆիգուն կժամանի Երևան

13:35 23.06.2018

Հուլիսի 8-ին կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելու համար Երևան կժամանի «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն: Այս մասին հայտնում է «Երևան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Լեգենդների հանդիպում՝ Եվրոպայի և Լատինական ամերիկայի լեգենդար ֆուտբոլիստների միջև: Իսկ Երևանի Ազատության հրապարակում հուլիսի 6-8-ը […]

̰
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը պարգևատրել է Մուհամեդ  Սալահին

10:53 23.06.2018

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի աստղ Մուհամեդ Սալահին շնորհել է Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչում։ Քադիրովի մամլո ծառայությունը հայտնում է, որ բացի պատվավոր քաղաքացու հրամանագրից, Սալահին է հանձնվել նաև մեդալ։ Արարողությունը տեղի է ունեցել Գրոզնի քաղաքում։ Սա 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է, որ Չեչնիայի առաջնորդը հայտնում է իր հիացմունքը 26-ամյա ֆուտբոլիստի հանդեպ։ […]

̰
«Շիրակ» ՖԱ-ի մարզիչը 1000 դոլարով կաշառել է «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստին

21:34 22.06.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ 2018 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի դատախազությունից ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր ուղարկվել «a1plus.am» կայքի «ՀՖՖ-ն «Շիրակից» հանել է 12 միավոր, իսկ աշխատակցին որակազրկել ցմահ» վերտառությամբ նույն օրը հրապարակված […]

̰
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն ու երկրպագուները զայրացած են

14:10 22.06.2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը խոշոր 3։0 հաշվով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն: TASS գործակալության հաղորդմամբ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները այս պարտությունից հետո խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխարինել Խորխե Սամպաոլիին: Նրանք ուզում են, որ մարզիչին փոխարինի նրա օգնականը: Արգենտինա-Խորվաթիա հանդիպման վերջին րոպեներին միջադեպ է տեղի ունեցել արգենտինացի երկրպագուների մասնակցությամբ: Նրանք […]

̰
Իրանցի ֆուտբոլիստի զավեշտալի ձախողումը՝ մեմերի առիթ

22:28 21.06.2018

Իրանցի ֆուտբոլիստ Միլադ Մոհամմադին վերածվել է մեմի՝ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկի` Իսպանիայի ազգային հավաքականի հետ հանդիպման ժամանակ խայտառակվելուց հետո: Բանն այն է, որ գնդակը եզրագծից ներս  նետելուց առաջ մարզիկը որոշել էր «հաջողության ծես» կատարել, ինչը բավականին անհաջող է ստացվել, գրում է The Sun-ը: В матче против Испании иранский футболист Милад Мохаммади решил […]

̰
Grand Chess Tour. Փարիզի փուլի  6 պարտիայից հետո Լևոն Արոնյանն առաջատարների խմբում  է

20:52 21.06.2018

Grand Chess Tour-ի Փարիզի փուլի երկրորդ օրը կայացել է ևս երեք պարտիա: Հիշեցնենք, որ երեկ առաջին երեք պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթել էր Գրիշչուկին, ապա` ոչ-ոքի խաղացել Նակամուրայի և Անանդի հետ։ Այսօր Արոնյանը սևերով հաղթել է ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովին, ապա` ոչ-ոքի խաղացել Կրամնիկի և Ուեսլի Սոյի հետ:  Այս պահի դրությամբ Սոն առաջատարն է, իսկ Արոնյանն ու […]

̰
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենակրքոտ համբույրները (ֆոտոշարք)

18:10 21.06.2018

Տասնյակ երկրներից  երկրպագուները միայն ֆուտբոլ դիտելու համար չեն այցելել Ռուսաստան: Զգացմունքները թաքցնելն անհնար է, հատկապես՝ այսպիսիները… Ֆոտոշարքը պատրաստել է sports.ru կայքը: Ֆրանսիացի երկրպագուների զույգն Ավստրալիայի հետ խաղում… 2. Իրանում արդեն թույլատրվում է կանանց ոչ միայն մարզադաշտ տանել, այլև համբուրել… 3. Կորեա-Շվեդիա 4. Արգենտինացիները… 5. Պերուական  համբույր… 6. Գերմանիա-Մեքսիկա, սենսացիոն արդյունք,  մեքսիկական կրքեր գերմանուհու հետ… 7. Իսպանիա-Պորտուգալիա… […]

̰
Արդյո՞ք «Qatar Airways»-ը պատահաբար էր հայտնվել Փաշինյանի շապիկին

17:16 21.06.2018

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա մարզասրահում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի շապիկը հագին մարզվում է: Այս լուսանկարը համացանցում արագորեն տարածվեց , և արդյունքում «Բարսելոնա»-ի հայ երկրպագուները շատ ուրախ էին, իսկ նրանց հավերժական հակառակորդ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները` ոչ այնքան: Այս ամենին զուգահեռ շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք վարչապետը «Qatar Airways» […]

̰
Ի՞նչ կապ ունի Ռոնալդուի մորուքը Մեսսիի հետ

11:35 21.06.2018

Մեսսի-Ռոնալդու հակամարտությունը նոր մակարդակ է տեղափոխվել: Մարզական վերլուծաբանները հիմա քննարկում են ոչ միայն այս երկու աշխարհահռչակ ֆուտբոլիստների գոլերը, հագուկապն ու սանրվածքը, այլև մորուքները: Երկար ժամանակ, ինչպես հայտնի է, Մեսսիին անվանում են Goat, ինչը թարգմանաբար նշանակում է այծ, այծիկ: Մեսսիին այդպես են անվանել  խաղադաշտում թեթև ու արագ տեղաշարժվելու համար: Աշխարհի առաջնությունից առաջ Paper հանդեսը հրապարակեց Մեսսիի՝ այծերի հետ […]

̰
Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է

00:28 21.06.2018

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատի երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Նա առաջին տուրում հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, այնուհետ ոչ-ոքի խաղացել Հիկարու Նակամուրայի և Վիշի Անանդի հետ: Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է 1-3-րդ տեղերը Անանդի և Սոյի հետ: Փարիզյան «Grand chess […]

̰
Ռուսաստանում աղջկա հետ հանդիպումից հետո մեքսիկացի երկրպագուն անհետ կորել է

18:18 20.06.2018

Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու Ֆրանցիսկո Խավիեր Մատա Սանչեսը, որը ժամանել է Ռուսաստան 2018 թվականի Աշխարհի առաջնության համար, անհայտ կորել է: Այս մասին հայտնում է Советский спорт-ը: Record México-ի հաղորդմամբ՝ մեքսիկացին պետք է հանդիպեր Ալիտա անունով ռուս աղջկա հետ: Դրանից հետո Սանչեսի ընկերները, որոնց հետ նա եկել էր Ռուսաստան, նրան չեն տեսել: «Մենք վստահ ենք, […]

̰
Հայկական ակումբների մրցակիցները Եվրոպա լիգայում և Չեմպիոնների լիգայում հայտնի են

17:18 20.06.2018

Շվեցարիայի Նիոն քաղաքի ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր տեղի ունեցան Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Եվրոպա լիգայի այս մրցաշրջանին հայկական թիմերից կմասնակցեն Երևանի «Երևան»-ը (վերանված «Փյունիկ»-ը), Կապանի «Գանձասար-Կապան»-ը և Երևանի «Բանանց»-ը: Վիճակահանության ժամանակ մեր թիմերին, ովքեր ընդգրկված էին 2-րդ զամբյուղում, բաժին են հասել բավականին ուժեղ մրցակիցներ: «Գանձասար-Կապան»-ը հաջորդ փուլ դուրս գալու համար կպայքարի լեհական […]

̰
Ջեք Ուիլշիրը լքում է «Արսենալ»-ը

14:40 20.06.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը լքում է լոնդոնյան ակումբը: «Զինագործներ»-ը շնորհակալություն են հայտնել 17 տարի իրենց կազմում անցկացրած ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: «Ավելի քան 17 տարի առաջ մեր ակադեմիային միանալուց ընդամենը 9 տարեկան էր, Ջեքը հիանալի խաղացող էր ակումբի և սիրված «Արսենալ»-ի ընտանիքի անդամների համար: Շնորհակալությո՛ւն, Ջե՛ք, […]

̰
«Արսենալ»-ը գերմանացի դարպասապահ է ձեռք բերել

14:12 20.06.2018

Լոնդոնի «Արսենալ»-ը ձեռք է բերել Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասապահ Բերնդ Լենոնին: Ըստ նախնական տեղեկությունների՝ գերմանացի դարպասապահի տրանսֆերի համար լոնդոնցիները վճարել են 22 մլն եվրո: 26-ամյա Լենոն Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի` սեփական դարպասն ընդունելով 40 գոլ:

̰
«Արսենալ»-ի նոր մարզիչը ներկայացրել է իր մարզչական շտաբը

20:33 19.06.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ներկայացրել է իր օգնականներին: Մարզչական շտաբում ընդգրկվել են  Խուան Կարլոս  Կարսեդոն, Սթիվ Բոլդը, Պաբլո Վիլանովան, Դարեն Բուրգեսը, Խուլեն Մասաքը, Խավի Գարսիան, Սալ Բիբոն և Վիկտոր Մանասը: «Արսենալ»-ի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսն ասել է, որ Ունայը շատ ուժեղ և տաղանդավոր թիմ է հավաքել. «Ես ուրախ եմ, որ նրանք միանում են մեր […]

̰
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի բնակարանում դի են հայտնաբերել

22:24 18.06.2018

Վրաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Սոլոմոն Կվերկվելիայի մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է նրա ընկերոջ՝ Ռոմեո Կոպալիանիի դին։ Ըստ նախնական վարկածի՝ Կոպալիանին մահացել է թմրամիջոցների չարաշահումից։ Championat.com-ի տվյալներով՝ Կոպալիանին Մոսկվա էր եկել ընկերոջ հետ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկին ներկա լինելու համար։ Կվերկվելիայի խնդրանքով «Լոկոմոտիվ»-ի աշխատակիցները դիմավորել են ընկերներին և տեղափոխել իր բնակարան։ Ներկա պահին […]

̰
Օմար Մոմանիի ծաղրանկարը Մեքսիկայի հավաքականի հաղթանակի վերաբերյալ

18:00 18.06.2018

Մեքսիկայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Գերմանիայի ընտրանուն: Հանդիպման միակ գոլը խփել է մեքսիկացիների հարձակվող Իրվին Լոսանոն: Գոլը երկրպագուներն այնպես են տոնել, որ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում փոքր երկրաշարժ է գրանցվել: Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մեքսիկա-Գերմանիա հանդիպմանը: Հրապարակված ծաղրանկարը նա մեկնաբանել է հետևյալ գրությամբ. «Լոսանոն երկրաշարժ է անում Գերմանիայի պաշտպանությունում»:

̰
Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է

16:20 18.06.2018

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

̰
Մեքսիկայում հավաքականի գոլից հետո երկրաշարժ է գրանցվել

14:55 18.06.2018

Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Մեքսիկայի հավաքականը հաղթել է Գերմանիայի թիմին: «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղում հյուսիսամերիկացիները առավելության են հասել 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել ացտեկների ծագող աստղ Իրվին Լոսանոն: Խփած գնդակից հետո Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում փոքր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրաշարժերի մոնիթորինգների ծառայությամբ զբաղվող SIMMSA ընկերությունը: […]

̰
Կասեցվել է «Շիրակ» ակումբի անդամությունը ՀՖՖ-ին

17:19 17.06.2018

Հունիսի 16-ին կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են օրակարգային հարցերը։ Մասնավորապես՝ հաստատվել է ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվել է ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։ Գործադիր Կոմիտեն քննարկել է նաև ՀՖՖ հետևյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» […]

̰
Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ում 5-րդն է

13:32 17.06.2018

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները «Grand Chess Tour»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայծակնայն շախմատի մրցաշարի 18 տուրերից հետո Արոնյանը գրավեց 5-րդ տեղը: Նա 36 հնավորից հավաքեց 20,5 միավոր: Առաջին տեղում 36 հնարավորից 22 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: 2-4 տեղերը կիսեցին Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Հիկարու Նակամուրան:

̰
Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց երկրպագուների հետ

17:07 16.06.2018

Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր արձակուրդն անցկացնում է հայրենիքում, երևանյան խանութներից մեկում ներկայացրեց իր նոր պաշտոնական կայքը, և իր կերպարով Միկիթոյ խաղալիքը: Հանդիպման ընթացքում հավաքվածները հնարավորություն ունեցան լուսանկարահանվելու և ինքնագրեր վերցնելու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանից:

̰
Կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Արոնյանը կիսում է 2-3 տեղերը

10:42 16.06.2018

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է «Grand chess tour»-ում մնալ առաջատարների շարքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերներն ուժերն են չափում կայծակնային շախմատում: Խաղացվել է 9 պարտիա: Արոնյանը 4 պարտիայում հաղթեց, 2-ում` պարտվեց և 3 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ 27 հնարավորից Արոնյանն ունի 16,5 միավոր և կիսում է 2-3 […]

̰
BACK_TO_TOP