13:32 17.06.2018
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները «Grand Chess Tour»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայծակնայն շախմատի մրցաշարի 18 տուրերից հետո Արոնյանը գրավեց 5-րդ տեղը: Նա 36 հնավորից հավաքեց 20,5 միավոր: Առաջին տեղում 36 հնարավորից 22 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: 2-4 տեղերը կիսեցին Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Հիկարու Նակամուրան:
17:07 16.06.2018
Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր արձակուրդն անցկացնում է հայրենիքում, երևանյան խանութներից մեկում ներկայացրեց իր նոր պաշտոնական կայքը, և իր կերպարով Միկիթոյ խաղալիքը: Հանդիպման ընթացքում հավաքվածները հնարավորություն ունեցան լուսանկարահանվելու և ինքնագրեր վերցնելու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանից:
10:42 16.06.2018
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է «Grand chess tour»-ում մնալ առաջատարների շարքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերներն ուժերն են չափում կայծակնային շախմատում: Խաղացվել է 9 պարտիա: Արոնյանը 4 պարտիայում հաղթեց, 2-ում` պարտվեց և 3 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ 27 հնարավորից Արոնյանն ունի 16,5 միավոր և կիսում է 2-3 […]
22:53 15.06.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին խաղում մրցեցին Մարոկկոյի և Իրանի հավաքականները: Հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում: Իրանի հավաքականը վերջին րոպեներին գնդակը նետեց մրցակցի դարպասը՝ արձանագրելով 1:0 արդյունք: Գոլի հեղինակն է Ազիզ Բուհադուզը: Իրանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 20-ին՝ մրցելով Իսպանիայի հետ, իսկ Մարոկկոյի հավաքականը՝ Պորտուգալիայի: B խմբի հաջորդ խաղում հունիսի […]
19:58 15.06.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի Եգիպտոս-Ուրուգվայ հանդիպումը կայացավ Եկատերինբուրգ քաղաքի մարզադաշտում: Հաշիվը՝ 0:1: Եգիպտացիները հաջող էին պաշտպանվում առաջին 45 րոպեներին, իսկ կանխատեսումները հարավամերիկյան թիմի օգտին էին: Խաղի երկրորդ կեսը վստահ մեկնարկեցին Ուրուգվայի թիմի ֆուտբոլիստները: Հանդիպման վերջում Ուրուգվայն օգտագործեց տուգանայինի հնարավորությունը: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Խոսե Խիմենեսը և նվազագույն հաշվով հաղթանակ բերեց Ուրուգվային: Ուրուգվայի ազգային […]
07:30 15.06.2018
Սաուդյան Արաբիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կենթարկվեն կարգապահական տույժի՝ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում ձախողման համար: Այս մասին հայտնել է թագավորության Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ադել Իզաթը, փոխանցում է TASS գործակալությունը: «Մենք խիստ վրդովված ենք պարտությունից: Դա միանգամայն անբավարար արդյունք է, քանի որ չի արտացոլում մեր նախապատրաստության մակարդակը: Մի քանի խաղացողներ տուգանքներ կստանան՝ դարպասապահ Աբդալլա ալ-Մայուֆը, հարձակվող […]
00:37 15.06.2018
Ռուսաստանում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում տան տերերի հավաքականը խոշոր՝ 5-0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն։ Ռուսաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշևը, ևս մեկական անգամ աչքի ընկան Յուրի Գազինսկին, Արտյոմ Ձյուբան և Ալեքսանդր Գոլովինը։
18:02 14.06.2018
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Միլիոնավոր երկրպագուներ երկրագնդի տարբեր ծայրերից արդեն ժամանել են Ռուսաստան՝ մասնակից լինելու ֆուտբոլային ամենասպասված տոնին: Երևանի ժամանակով 18:30-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մեկնարկում է Աշխարհի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը մի շարք երկրների ղեկավարների հետ ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետության […]
17:39 14.06.2018
Ընտանիքի, կանանց և երեխաների հարցով Պետդումայի ներկայացուցիչը «Говорит Москва»-ի հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ ժամանած արտասահմանցիների հետ ռուս աղջիկների ինտիմ կապերը բացասական հատևանքներ են ունենում հենց աղջիկների համար. «Հետո գալիս են մեր կոմիտե, ինձ մոտ լաց են լինում, որ երեխային վերցրել են իրենցից և այլն: Ես կուզեի, որ մեր երկրում ընտանիքների հիմքում լիներ սերը […]
16:01 14.06.2018
«Փյունիկ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Instagram-ի իր էջում հրապարակել է իսպանական «Լեգանես»-ի մարզաշապիկի լուսանկար՝ մեջքին «Է. Վարդանյան» գրությամբ։ VivaroNews-ի հետ զրույցում ֆուտբոլիստը ասել է, որ փորձաշրջան է անցնում իսպանական ակումբում։ «Առայժմ չեմ տեղափոխվել, դեռ պետք է փորձաշրջան անցնեմ, ինչից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Վարդանյանը։
15:31 14.06.2018
Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել բարձրագույն խմբի նորեկ «Արցախ»-ի հետ։ Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկար»-ում, ղազախական «Շախտյոր»-ում և «Ակտոբե»-ում, լեհական «Յագելոնիա»-ում, ռուսական «ԼՈւՉ-Էներգիա»-ում, դանիական «Ռանդերս»-ում և Երևանի «Փյունիկ»-ում:
12:40 14.06.2018
Անդրադառնալով ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցույթների անցկացման խնդրին՝ ԻԻՀ-ի իարավապահ մարմինների միջազգային բաժնի պետ, բրիգադային գեներալ Հադի Շիրզադն ասել է. «Ոստիկանության ոլորտում Իրանի Իրավապահ մարմինների բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները գործուղվում են ՌԴ` Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին անվտանգության ապահովման ու փորձի փոխանակման հարցով այդ երկրի հետ համագործակցելու համար»: Այդ մասին հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը: Ֆուտբոլի […]
11:04 14.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդեն»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել: Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, հարազատներին աջակցության համար և տեղեկացրել, որ ծնկի վիրահատությունը հաջող է անցել: Ապաքինման համար նրանից 4 ամիս կպահանջվի: Տևական դադարից հետո նա հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել միանալ ազգային թիմին: Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել […]
22:47 13.06.2018
«Սամպդորիա»-ի կիսապաշտպան Լուկաս Տորրեիրոն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Լոնդոնցիներն ավելի վաղ պայմանավորվել էին իտալական ակումբի հետ ուրուգվայցու տրանսֆերի շուրջ, սակայն չէին կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը ֆուտբոլիստի գործակալների հետ: Մի շարք իտալական ԶԼՄ-ներ, այդ թվում հեղինակավոր Gazzetta dello Sport-ը, հայտնել են, որ կողմերն, ի վերջո, համաձայնության են եկել: 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար «զինագործներ»-ը կվճարեն շուրջ […]
18:54 13.06.2018
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Այս մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում, հայտնում է ANSA գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ ելույթի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջիկա ամսվա ընթացքում անցկացվող առաջնությունը բնորոշել է որպես տարբեր երկրների համատեղ գործունեության ու համերաշխության դրսևորում: «Վաղը Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի […]
17:43 13.06.2018
«Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերրոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այսօր իր առաջին մարզումը կանցկացնի հավաքականի հետ: Հաղորդվում է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Խուան Լոպետեգան ազատվել էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ու ստանձնել «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պարտավորությունները: Հայտնի է, […]
16:57 13.06.2018
Այսօրվա ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահական նիստի քվեարկության արդյունքում Ռոբերտ Խաչատրյանը միաձայն ընտրվել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունն այսօր առաջարկվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, նիստի վարող Հրաչյա Ռոստոմյանի կողմից: Նախագահական նիստին նաև ներկա է եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: Հիշեցնենք,որ Ռոբերտ […]
14:36 13.06.2018
Աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: «Մենք ստիպված էինք ընդհատել համագործակցությունը գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ: Մաղթում ենք նրան հաջողություն: Այն ամենը, ինչի թիմը կկարողանա հասնել, իր աշխատանքի արդյունքը կլինի»,- ասել է […]
14:25 13.06.2018
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է այն 17 երկրների անունները, որոնց ղեկավարները կայցելեն հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ցուցակը հիմնականում բաղկացած է ԱՊՀ և Լատինական Ամերիկայի երկրներից: Բացի այդ, այնտեղ ընդգրկվել են երկու […]
13:45 13.06.2018
Գյումրիում երրորդ անգամ անցկացվել է «Ֆուտզալ բիզնես լիգա» մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են ֆուտզալի սիրողական թիմեր Շիրակի մարզից: 8 թիմերի միջև մոտ մեկ ամիս տևած մրցաշարի եզրափակչում հանդիպել են «Մանուշյան» և UWW GYUMRI («Գյումրիի ըմբիշներ») թիմերը։ Համառ պայքարում ըմբիշների թիմին հաջողվեց առավելության հասնել 11։6 հաշվով և դառնալ մրցաշարի գավաթակիր: Հաղթող թիմի կազմում հանդես են եկել Օլիմպիական խաղերի […]
19:14 12.06.2018
Mirror պարբերականի տեղեկություններով՝ արդեն հայտնի է, թե ով է փոխարինելու Զինեդին Զիդանին, որպես արքայական ակումբի գլխավոր մարզիչ: Խոսքը իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի մասին է: Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալ»-ը 3 տարվա պայմանագիր է կնքել Լոպետեգիի հետ: Իսպանացի մասնագետը 2016 թվականից գլխավորում էր Իսպանիայի հավաքականը: Մինչ այդ աշխատել է «Պորտու»-ում, «Ռայո Վալեկանո»-ում և «Ռեալ»-ի պատանեկան տարբեր թիմերում: […]
17:48 12.06.2018
Հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բացման խաղում տանտերերի՝ Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ: Աշխարհի 21-րդ առաջնությունը առաջին անգամ կանցկացվի նախկին Խորհրդային միության տարածքում, ինչպես նաև առաջին անգամ կանցկացվի միաժամանակ Եվրոպայի և Ասիայի տարածքներում: Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում, որտեղ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվի տեսակրկնությունների […]
17:29 12.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը վարձակալությամբ խաղում էր Տիրասպոլի «Շերիֆ»-ում, հետ է վերադարձել Ստամբուլի «Բեշիկթաշ»: Ինչպես հաղորդում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը՝ թուրքական ակումբը հետ է կանչել հայ կիսապաշտպանին: «Շերիֆ»-ը շնորհակալություն է հայտնել Օզբիլիսին ակումբի զարգացման գործում ունեցած ներդրման ու գործի հանդեպ պրոֆեսիոնալ վերավերմունքի համար և հաջողություն մաղթել ֆուտբոլիստին հետագա կարիերայում: Օզբիլիսը «Շերիֆ» […]
16:46 12.06.2018
Հունիսի 14-ին Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Ռուսաստանն Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է լինելու։ Որակավորման փուլը հաղթահարած հավաքականները մրցելու են Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում։ Պատմության մեջ առաջին անգամ որակավորմանը մասնակցել են 209 ՖԻՖԱ անդամներ, չհաշված Ռուսաստանի հավաքականը, որը որակավորվեց ավտոմատ՝ որպես ընդունող երկիր: Որակավորման փուլը չանցած նշանավոր հավաքականներից են քառակի […]
21:42 11.06.2018
Ֆուտբոլի 70-ամյա գերմանացի երկրպագու Գուբերտ Վիրտը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Ռուսաստան է ուղևորվել սեփական տրակտորով: Տրակտորին Վիրտը կցել է գարեջրի տակառի ձև ունեցող տնակ, որտեղ մոնտաժել է ննջասենյակ և խոհանոց: Ժամում 15-20 կմ ճանապարհ կտրելով՝ նա հույս ունի Ռուսաստան հասնել հունիսի 14-ին: Նա արդեն հատել է Լեհաստանի և Բելառուսի տարածքները: Ուղևորության ընթացքում Գուբերտ […]
20:19 11.06.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացումն անցկացվելու է մրցաշարի մեկնարկային խաղից առաջ, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները: Հոդվածում նշվում է, […]
17:15 11.06.2018
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր հավաքականը նվաճել է 2 մեդալ: 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հիշեցնենք, որ առաջնությունը տեղի էր ունենում Ստամբուլում: Այն արդեն ավարտվել է: Ինչպես հայտնի է, մինչ այս ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 3 բրոնզե մեդալ էլ նվաճել էին նաև […]
16:17 11.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի հետ պատասխանել են երկրպագուների հարցերին: Ֆուտբոլիստներն ասել են, թե որ թիմերն են ֆավորիտները և որ հավաքականներին են իրենք երկրպագելու:
15:38 11.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով երկրպագուների հարցերին, ասել է, թե որ թիմերին է համարում 2018 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտներ: «Բոլոր թիմերը շատ լավ պատրաստված են, և չկա բացարձակ ֆավորիտ, ինձ թվում է՝ բոլոր թիմերն են ուզում հաղթել Աշխարհի առաջնությունում: Իմ համար ֆավորիտներ են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան: