18:50 04.06.2018
Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականն իր հերթական ընկերական հանդիպումն է անցկացնում: Ավստրիական «Սպորտպլատս Քեմատեն» մարզադաշտում Հայաստանի ընտրանին մրցում է Մոլդովայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել այսպիսի կազմով. Դարպասապահ Արամ Հայրապետյան Պաշտպաններ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Հրայր Մկոյան, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ […]
18:43 04.06.2018
Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավստրիայում ընկերական խաղում կմրցի Մոլդովայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյանը հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը. Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Հրայր Մկոյան, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան։ Հայաստան-Մոլդովա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։
13:44 04.06.2018
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վաճառելու պատճառների մասին: «Բարդ չէ, անհնար է թիմում պահել ֆուտբոլիստին, որը մեկնարկային կազմում չի խաղում։ Դա կախված է ֆուտբոլիստի բնավորությունից։ Այն, թե ինչպես էր Մխիթարյանը հարմարվում իրավիճակին, տարբերվում էր մյուս ֆուտբոլիստներից։ Նա գիտակցում էր, որ պատրաստ չէ այս […]
08:50 04.06.2018
Անգլիական Բիրմինգեմ քաղաքում անցկացվել է քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարը: Կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանը պաշտպանել է տիտղոսը` հաղթելով ադրբեջանցի մրցակից Ալիմ Նաբիևին: Մենամարտը տևել է 5 ռաունդ: Մենամարտից հետո հայ մարզիկը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է հայ ժողովրդին: Գրիգորյանը չեմպիոնական գոտին նվաճել էր հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ մենամարտում: Սա Գրիգորյանի կողմից չեմպիոնական […]
22:10 02.06.2018
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess սուպերմրցաշարը: 5-րդ տուրում հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը վասկատել է 2.5 միավոր: 3.5 միավորով առաջատարը Մագնուս Կարլսենն է: Նախորդ 4 տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի […]
10:09 02.06.2018
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովն էր: Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի 70-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը առաջատար Կարլսենից հետ է 1 միավորով և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:
17:15 01.06.2018
Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Մալթայի ընտրանու հետ խաղից հետո, վերսկսել է մարզումները: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել մարզման ֆոտոշարքը: Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի թիմի հետ:
16:49 01.06.2018
Եգիպտացի գործարար Նագիբ Սավիրիսը Թվիթերում գրել է, որ Զինեդին Զիդանը կգլխավորի Կատարի ազգային հավաքականը: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչը կատարցիներին կնախապատրաստի 2022 թ-ին իրենց մոտ կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նագիբի խոսքերով՝ ֆրանսիացին չորս տարվա պայմանագիր կստորագրի՝ 50 միլիոն եվրո աշխատավարձով: «Զիդանը կգլխավորի Կատարի ազգային հավաքականը և կնախապատրաստի 2022 թ-ի Աշխարհի առաջնությանը: Չորս տարվա համար տարեկան […]
10:27 01.06.2018
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը խոսել է ամուսնու` Ալեքսիս Օհանյանի և հայերի մասին՝ անդրադառնալով Հայաստան այցելելու իր մտադրությանը: «Ամուսինս հայ է, ես շատ բան եմ սովորում հայերի մասին: Ես պատվավոր հայ եմ: Ծրագրում եմ այց կատարել Հայաստան: Չգիտեմ՝ ա՞յս տարի, թե՞ հաջորդ, բայց, կարծում եմ, ուրախ ժամանակ կանցկացնեմ»,- փոխանցում է «Ubitennis»-ը: Այս օրերին աշխարհահռչակ թենիսիստուհին մրցում է […]
18:38 31.05.2018
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականի ճամբար է այցելել թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը երկար դադարից հետո հրավիրվել էր այս հավաքին, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ հավաքականին:
17:26 31.05.2018
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեռանալու որոշումը: «Չեմպիոնների լիգայի հաղթանակից հետո այս որոշումն անակնկալ էր: Սա տխուր օր է իմ, երկրպագուների և ֆուտբոլիստների համար: Զիդանը գիտի, որ ես ցանկանում էի նրան թիմում տեսնել և՛ որպես խաղացողի, և՛ որպես մարզչի: Ուզում էի, որ նա մնա ընդմիշտ: Բայց հասկանում եմ, […]
16:58 31.05.2018
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է թիմից հեռանալու մասին: «Ես որոշեցի հեռանալ «Ռեալ»-ից: Սա անսպասելի պահ էր, բայց թիմին փոփոխություններ են պետք հաղթանակների համար: Դրա համար ես որոշեցի հեռանալ: Այս ակումբում մեծ ակնկալիքներ կան: Մենք միշտ ձգտում ենք ավելիին, և ես չեմ կարող պահանջել իմ խաղացողներից ավելին: Այժմ ժամանակն է, որ նոր ձայն […]
10:21 30.05.2018
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Մալթայի ընտրանու հետ։ Վարդան Մինասյանի վերադարձից հետո առաջին խաղում, մեր ընտրանին չկարողացավ հաղթել «համեստ» մրցակցին` խաղն ավարտելով 1-1 հաշվով։ Առաջին խաղակեսի 13-րդ րոպեին հավաքականի կազմում իր նորամուտը նշող Իվան Վրեժ Յագանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց հանդիպման հաշիվը։ Սակայն հաղթական հաշիվը երկար չմնաց. առաջին կեսի վերջնամասում` 45+1 րոպեին 11 […]
22:03 29.05.2018
Ավստրիայում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ուժերը չափում է Մալթայի ընտրանու հետ։ Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը 1-1 է։ Հանդիպման 13-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Իվան Վրեժ Յագանը, ով իր առաջին հանդիպումն է անցկացնում մեր ընտրանու կազմում։ Խաղակեսի վերջնամասում, 45+1 րոպեին 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրել է Անդրեյ Ագիուսը։
20:09 29.05.2018
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ավստրիայում ընկերական խաղում կմրցի Մալթայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան։ Հայաստան-Մալթա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
17:41 29.05.2018
ՈւԵՖԱ-ն 2017/18 մրցաշրջանի արդյունքների հիման վրա թարմացրել է ակումբների վարկանիշը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. «Ռեալ» «Ատլետիկո» «Բավարիա» «Բարսելոնա» «Յուվենտուս» «Սևիլիա» «ՊՍԺ» «Մանչեսթեր Սիթի» «Արսենալ» «Բորուսիա» Դորտմունդ Հայկական ակումբներից ամենաբարձր դիրքն զբաղեցնում է Երևանի «Ալաշկերտ»-ը, Հայաստանի չեմպիոնները 315-րդն են: Մեր մյուս թիմերից Գյումրիի «Շիրակ»-ը 317-րդն է, «Փյունիկ»-ը՝ 326-րդը, «Գանձասար»-ը՝ […]
14:02 29.05.2018
Ի պատասխան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների բողոքի ակցիայի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ. Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված իբրև թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում ևս մեկ […]
13:28 29.05.2018
Ավստրիական Ինսբրուկ քաղաքում Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ նախախաղային մարզում է անցկացրել: Թիմին է միացել Շվեդական «Գոտեբորգ»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել մարզման ֆոտոշարքը: Նշենք, որ Հայաստան-Մալթա հանդիպումը տեղի կունենա այսօր։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
21:44 28.05.2018
Հայաստանի հավաքականի նորեկ, Կոլումբիայի «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը վատ չի պարում։ 22-ամյա ֆուտբոլիստի պարային կատարումից մեկ հատված Instagram-ում հրապարակել է Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։ Հայաստանի հավաքականում առաջին մարզումից հետո Մոնրո Արարատը խոստովանել էր. «Հայաստանի հավաքական հրավերս անակնկալ էր, մտածում էի, որ Կոլումբիայի հավաքականից հրավեր կստանամ։ Սա ինձ համար նոր հնարավորություն է, […]
21:05 28.05.2018
Եգիպտացի փաստաբան Բասեմ Վախբան 1 միլիարդ եվրոյի հայց է ներկայացրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի դեմ, իր կարծիքով, Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահին միտումնավոր վնասվածք հասցնելու համար։ «Ռամոսը գիտակցաբար վնասվածք է հասցրել Սալահին և պետք է պատժվի իր արարքի համար: Ես հայց եմ ներկայացրել ՖԻՖԱ։ Պետք է պահանջեմ փոխհատուցում, որը կարող է գերազանցել 1 […]
17:57 28.05.2018
«Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է կարիերան շարունակել Մեծ Բրիտանիայում: Ըստ La Reppublica պարբերականի՝ իտալացի դարպասապահին իր շարքերում է ուզում տեսնել «Լիվերպուլ»-ը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լորիս Կարիուսի անհաջող խաղից հետո մերսիսայդցիները սկսել են ակտիվորեն նոր դարպասապահ փնտրել, և Դոնարուման թեկնածուներից մեկն է: «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչները արդեն կապվել են Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլայի հետ: 19-ամյա իտալացին անգլիական […]
17:22 28.05.2018
«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է իր թիմի հեռանկարները 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: «Ես կփոխեի «Բարսելոնա»-ի հետ չեմպիոնությունը հավաքականի հետ տիտղոսով: Արգենտինայի հետ աշխարհի գավաթը նվաճելը յուրահատուկ բան կլինի: Մենք չպետք է հայտարարենք, որ մենք կդառնանք աշխարհի չեմպիոններ, որովհետև մենք լավագույնն ենք: Իրականում դա այդպես չէ»,- ասել է Մեսսին «El […]
17:06 28.05.2018
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն: Ակումբները պայմանավորվել են 16 միլիոն ֆունտ սթեռլինգ տրանսֆերային գումարի շուրջ: Սկզբնապես լոնդոնցիները 13 միլիոն ֆունտ սթեռլինգ էին առաջարկում 29-ամյա հույնի համար, սակայն դորտմունդցիների մերժումից հետո որոշել են վճարել պահանջվող գումարը: Գործարքը նախատեսվում է ավարտել այս շաբաթ:
15:25 28.05.2018
Brand Finance ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդների նոր վարկանիշը, որի թոփ տասնյակում տեղ է զբաղեցնում նաև «Արսենալ»-ը: Սա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներից մեկում: Ստորև ներկայացնում ենք տասնյակը. 1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1,895 միլիարդ դոլար 2. «Ռեալ» (Իսպանիա)՝ 1,573 միլիարդ դոլար 3. «Բարսելոն» (Իսպանիա)՝ […]
14:01 28.05.2018
Հայաստանի ազգային հավաքականը ավստրիական Ինսբրուկ քաղաքու նախապատրաստվում է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Երեկ մեր ընտրանին ժամանել է Ավստրիա և, Վարդան Մինասյանի գլխավորությամբ, առաջին մարզումն անցկացրել: Նշենք, որ Շվեդական «Գոտեբուրգ»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը այսօր կմիանա թիմին, իսկ Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հունիսի 1-ին: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոշարքը:
13:57 28.05.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքների վաճառքը կմեկնարկի հունիսի 1-ից: «Ինտերակտիվ Մխիթարյան խաղալիքի թողարկումը նախատեսված է հունիսի 1-ին հայկական «Մանկան» խանութներում: Շուտով հասանելի կլինի նաև միջազգային առաքումը: Մնացեք կապի մեջ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.162645760462802.38767.162286047165440/1830004677060227/?type=3&theater
12:51 28.05.2018
ՈՒԵՖԱ-յի տեխնիկական դիտորդների խոմբը կազմել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը՝ կազմված 18 ֆուտբոլիստներից: Դարպասապահներ` Ալիսսոն («Ռոմա»), Կեյլոր Նավաս («Ռեալ» Մադրիդ): Պաշտպաններ՝ Ռաֆայել Վարան, Մարսելո, Սերխիո Ռամոս («Ռեալ»), Վիրջիլ Վան Դեյկ («Լիվերպուլ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ջորջիո Կիելին («Յուվենտուս»): Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Տոնի Կրոոս, Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Կեվին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Խամես Ռոդրիգեսը («Բավարիա»): Հարձակվողներ` Մուհամեդ Սալահ, […]
12:32 28.05.2018
Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկել է Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները: Մրցումների առաջին օրը մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին կայծակնային շախմատում: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը բավական վատ է մեկնարկել առաջին երկու պարտիայում պարտվել է Հիկարու Նակամուրային ու Սերգեյ Կարյակինին: Երրորդ տուրում նա չնայած հաղթել է ադրբեջանցի Շահրիյար […]
15:17 27.05.2018
Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին և երրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի հաղթող։ 51-րդ րոպեին Բենզեման Կարիուսի սխալից հետո բացել է հանդիպման հաշիվը։ 4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետ Սադիո Մանեն հավասարեցնում է հաշիվը: Սակայն հավասար հաշիվը երկար չտևեց։ Գարեթ Բեյլը մտնելով փոխարինման նախ 64-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավեց մերսիսայդցիների դարպասը, […]