21:42 11.06.2018
Ֆուտբոլի 70-ամյա գերմանացի երկրպագու Գուբերտ Վիրտը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Ռուսաստան է ուղևորվել սեփական տրակտորով: Տրակտորին Վիրտը կցել է գարեջրի տակառի ձև ունեցող տնակ, որտեղ մոնտաժել է ննջասենյակ և խոհանոց: Ժամում 15-20 կմ ճանապարհ կտրելով՝ նա հույս ունի Ռուսաստան հասնել հունիսի 14-ին: Նա արդեն հատել է Լեհաստանի և Բելառուսի տարածքները: Ուղևորության ընթացքում Գուբերտ […]
20:19 11.06.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացումն անցկացվելու է մրցաշարի մեկնարկային խաղից առաջ, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները: Հոդվածում նշվում է, […]
17:15 11.06.2018
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր հավաքականը նվաճել է 2 մեդալ: 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հիշեցնենք, որ առաջնությունը տեղի էր ունենում Ստամբուլում: Այն արդեն ավարտվել է: Ինչպես հայտնի է, մինչ այս ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 3 բրոնզե մեդալ էլ նվաճել էին նաև […]
16:17 11.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի հետ պատասխանել են երկրպագուների հարցերին: Ֆուտբոլիստներն ասել են, թե որ թիմերն են ֆավորիտները և որ հավաքականներին են իրենք երկրպագելու:
15:38 11.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով երկրպագուների հարցերին, ասել է, թե որ թիմերին է համարում 2018 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտներ: «Բոլոր թիմերը շատ լավ պատրաստված են, և չկա բացարձակ ֆավորիտ, ինձ թվում է՝ բոլոր թիմերն են ուզում հաղթել Աշխարհի առաջնությունում: Իմ համար ֆավորիտներ են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան:
13:38 11.06.2018
ՈւԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ: ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈւԵՖԱ-ի Բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Չնայած նրան` ՈւԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը՝ 2018թ. […]
21:45 09.06.2018
Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Գուարդադոն մեկնաբանել է երեկույթը, որը կազմակերպել էին իր թիմակիցները 30 մարմնավաճառների հետ: «Մենք ոչ միայն ֆուտբոլիստներ ենք, այլև սովորական մարդիկ: Հետևաբար, կարող ենք անել այն, ինչ մենք ուզում ենք, երբ դուրս ենք գալիս խաղադաշտից: Չեմ կարծում, որ խախտել ենք կարգապահությունը»,- Գուարդադոյի խոսքերը մեջբերել է Le Figaro-ն: Հունիսի 6-ին The Sun թերթը […]
19:47 09.06.2018
Ռուսական պետական ընկերությունները շուրջ 3,3 մլն դոլար են ծախսել (204,4 մլն ռուբլի) այն բանի համար, որպեսզի դիտեն աշխարհի առաջնության խաղերը, հայտնում է РБК-ն, որի լրագրողները վերլուծել են մարզադաշտերում VIP օթյակներում տոմսերի գնման հայտամրցույթները: Պայմանագրերի գլխավոր կատարողը դարձել է ՖԻՖԱ-ի շվեյցարական գործընկերը՝ Match Hospitality ընկերությունը, որի միջոցով են տեղի ունեցել խաղերի լավագույն տեղերի վաճառքները, այդ թվում՝ VIP-օթյակներում: Մարզադաշտերում լավագույն […]
16:17 09.06.2018
Մադրիդ «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարողացել է համաձայնության գալ Իսպանիայի հարկային ծառայության հետ` տուգանքի չափը նվազեցնելու համար: Այս մասին հայտնում է El Confidencial-ը: Ըստ պարբերականի «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը քրեական գործը փակելու համար կվճարի 18-20 մլն եվրո: Մինչ այս հարկային ծառայությունը պահանջում էր 28 մլն եվրո:
15:35 09.06.2018
«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է լոնդոնյան ակումբը վաճառել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդուն՝ Ջիմ Ռատկլիֆին, հաղորդում է Daily Mail- ը: Պարբերականի հրապարակման համաձայն, Ռատկլիֆը նախօրեին հետաքրքրվածություն է հայտնել ռուսաստանցի բիզնեսմենից «Չելսի»-ն գնելու, սակայն առաջարկը մերժվել է: Նշվում է, որ Ռատկլիֆի կարողությունը գնահատվում է 21.05 մլրդ ֆունտ (մոտ 24 մլրդ եվրո): Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել […]
19:02 08.06.2018
«Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել՝ թե ինչու չի հայտնվել Շվեդիայի ազգային հավաքականի հայտացուցակում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: «Այդպիսին է շվեդական ԶԼՄ-ների մտածելակերպը: Իմ անունը տիպիկ շվեդական չէ, ես չունեմ սովորական շվեդական վարքագիծ և բնավորություն, բայց առաջվա պես հավաքականի ռեկորդն ինձ է պատկանում: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունը ֆուտբոլի ամենամեծ […]
17:34 08.06.2018
Եկատերինբուրգի «Ուրալ»-ի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: Մանուչարյանը «Ուրալ»-ում հանդես էր գալիս 2012 թվականից: Մայիսի վերջին եկատերինբուրգցիները հայտնել էին հայ ֆուտբոլիստի հեռանալու մասին: Հայաստանի հավաքականի հարձակվողը «Ուրալ»-ի կազմում մասնակցել է 109 խաղի և դարձել 26 գոլի հեղինակ:
15:31 08.06.2018
Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ՝ մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ: Այսօր պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 65 կգ քաշային Գոռ Թորոսյանը, […]
21:59 07.06.2018
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերադարձավ ընտրանի՝ մարզչի կարգավիճակով: Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Վարդան Մինասյանը: Մինասյանն, այսօր կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանել է այն հարցին, թե ինչ տրամադրությամբ են ինքն ու Բերեզովսկին աշխատում: «Բերեզովսկու աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա էր, եթե չեմ սխալվում, մենք […]
17:58 07.06.2018
Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո շարունակվում է արքայական ակումբի նոր գլխավոր մարզչի թեկնածուների փնտրտուքը: Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ հերթական թեկնածուն Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Ռեալ»-ը կարող են գլխավորել «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն, […]
16:51 07.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ հավաքականի ֆուտբոլիստների 70 տոկոսն իրեն անծանոթ է իր խաղով, ուստի ընկերական հանդիպումները միջոց են եղել՝ ծանոթանալու ֆուտբոլիստների խաղի հետ: «Գեղամ Հարությունյանն այս պահին չի ցուցադրում իր որակները, որը բավարար է հավաքականի համար, բայց ինքը էլի մեր ուշադրության կենտրոնում է, որովհետև լավ […]
16:34 07.06.2018
«Մեր խնդիրը դարպասապահի խնդիրն է, բայց հույս ունեմ, որ Գոռ Մանուկյանը կապաքինվի»,- այսօր լրագրողներին ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ հիշեցնելով, որ Անատոլի Այվազովը դրական պատասխան է տվել: «Երկրորդ՝ մեզ համար մի քիչ պրոբլեմ է ձախ պաշտպանի գոտին, այսինքն՝ ձախ խաղացողի: Մենք այդ դիրքը կարող ենք լրացնել Հովհաննես Համբարձումյանով, Կամո Հովհաննիսյանով: Այդ […]
15:31 07.06.2018
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատ 2 տեղով նահանջել է և հիմա զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Գերմանիայի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը, լավագույն հնգյակում նրան հաջորդում են Բրազիլիայի, Բելգիայի, Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները: Ազգերի լիգայի խմբային փուլում մեր հավաքականի մրցակիցներից Մակեդոնիայի հավաքականը գտնվում է 71-րդ տեղում, Լիխտենշտեյնի հավաքականը՝ 180-րդ […]
15:26 07.06.2018
«Ոչ ոք Յուրային իր անուն-ազգանունի համար չի հրավիրել հավաքական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ հավելելով, որ ինքը հույսով է լցված, քանի որ առանձնազրույցը, որն ունեցել է Մովսիսյանի հետ, բարձր մոտիվացիայի մասին է վկայել: «Ինքը շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր մաքսիմումը: Իսկ դա արդեն մեծ բան […]
14:54 07.06.2018
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ադրադարձել է Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Մինասյանն ասել է, որ այդ խաղերի ժամանակ ինքը հաղթելու նպատակ չէ, որ դրել է: «Մենք առաջինը պետք է ներկայացնեինք թիմի ընդհանուր փիլիսոփայությունը՝ ոնց ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ ուժեղ և թույլ […]
14:30 07.06.2018
Ստամբուլում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23-տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել վորոնեժցի ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը: Օհանյանը հանդես է գալիս մինչև 72 կգ քաշային կարգում։ Առաջնության ընթացքում նա մրցել է 16 ըմբշամարտիկի հետ, որոնք ներկայացնում էին Սերբիան, Նորվեգիան, Հայաստանը, Լիտվան, Ավստրիան, Սլովակիան, Բուլղարիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան, Բելառուսն ու Մոլդովան։ Հունահռոմեական ոճի 21-ամյա մարզիկը […]
13:50 07.06.2018
«Ավագը Մխիթարյանն է, միանշանակ, այդպես էլ մնալու է, ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետև ես իր գործողություններից շատ գոհ եմ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Մինասյանի խոսքերով՝ Հենրիխ Մխիթարյանի բոլոր խաղերը ցույց են տալիս, որ նրա մոտ բարձր են բոլոր ցուցանիշները: Լրագրողները հետաքրքրվել են՝ իսկ […]
22:48 06.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Fly Emirates ավիաընկերության գովազդում: Fly Emirates-ը «Արսենալ»-ի տիտղոսային հովանավորն է: Գովազդում նկարահանվել են նաև «Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքս Իվոբին և Հեկտոր Բելերինը: Հոլովակը տարածել է «Արսենալ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: https://www.facebook.com/Arsenal/videos/10156048511877713/
13:34 06.06.2018
1956թ. Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ԽՍՀՄ-ի հավաքականի հետ մեծ հույսեր էին կապում:
17:32 05.06.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը հայտարարել է նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի առաջին տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը 1 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենթուս»-ի շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխշտայների հետ: Շվեյցարացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ այս ամռանն ավարտվում է, այդ պատճառով լոնդոնցիները նրա տրանսֆերի համար ոչինչ չեն վճարի: 34-ամյա ֆուտբոլիստն արդեն «Արսենալ»-ի մարզաբազա է այցելել և մասնակցել պաշտոնական շնորհանդեսին:
14:34 05.06.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսին: Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ 25-ամյա բրազիլացին հաջող բուժզննում է անցել և 5 տարվա պայմանագիր կստորագրի՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: Մանկունիացիները բրազիլացու տրանսֆերի համար կվճարեն 60 մլն եվրո:
13:11 05.06.2018
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հայրը պատմել է իր որդու «Արսենալ» տեղափոխության մասին: «Սոկրատիսի հանդեպ հետաքրքրվածություն կար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից, սակայն նրանք ստիպված էին սպասել մինչև հուլիս: Մանկունիացիները լավ հարաբերություններ ունեն «Բորուսիա»-ի հետ, ակումբները քննարկել են տրանսֆերը, բայց որդիս ընտրեց «Արսենալ»-ը: Սոկրատիսը ուրախ է, նա այժմ Անգլիայում է և անում է այն, ինչ պետք է […]
12:20 05.06.2018
Ֆրանսիական «Մոնակո»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինի ձեռքբերմամբ: Ըստ «Calciomercato.it»-ի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Մոնակոյում արգենտինացի հարձակվողին դիտարկում են որպես Ռադամել Ֆալկաոյի փոխարինող, որը, հնարավոր է՝ հեռանա թիմից: Նշվում է, որ թուրինցիները Իգուաինի տրանսֆերը պատրաստ են վաճառել 60 մլն եվրոյով: Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» էր տեղափոխվել «Նապոլի»-ից 2016 թվականի […]
12:01 05.06.2018
«Տոտենհեմ»-ի հարձակվող Հարրի Քեյնը «CIES Football Observatory»-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաթանկ խաղացողը: Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվել է 201.2 մլն եվրո: Հետազոտական կենտրոնը հրապարակել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների անունները. դրա համար օգտագործվել է բացառիկ ալգորիթմ, որը հաշվի է առնում տարիքը, խաղային դիրքը, ելույթները ակումբում և ազգային հավաքականում (խաղադաշտում հայտնվելու հաճախականությունը և գոլերը), ակումբի և հավաքականի […]