«Շիրակ» ակումբի ղեկավարությունն ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների ճանապարհը. ՀՖՖ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

«Շիրակ» ակումբի ղեկավարությունն ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների ճանապարհը. ՀՖՖ

14:02 29.05.2018

Ի պատասխան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների բողոքի ակցիայի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ.

Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված  իբրև թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության և դրա արդյունքում  նույն օրը՝ 2018թ.-ի մայիսի 17-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։

Մամուլում անընդհատ շրջանառվում է 2018թ.-ի մայիսի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին և արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել Շիրակի միավորները, որն էլ իբրև թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։

ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որևէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։

Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առևտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ-ի և «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի միջև եղած հարաբերությունները իրենց բնույթով որևէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առևտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ և հետևապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։ 

Եվ, եթե մի պահ պատկերացնենք թե ինչ կլինի ֆուտբոլի կամ այլ մարզաձևերի հետ, եթե մեր դատական ատյանները որոշեն միջամտել սպորտային վեճերին, օրինակ՝ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած մարզիկի մի քանի խաղով որակազրկման  կամ այլ սպորտային պատճամիջոցերի կիրառմանը, ապա ավելի անհեթեթ և միաժամանակ ավելի վտանգավոր իրավիճակ պատկերացնելն անհնար կլինի: Եվ հենց դա է պատճառը, որ սպորտին վերաբերող բոլոր վեճերը ենթակա են լուծման բացառապես սպորտային արբիտրաժային դատարանների կողմից։ Իսկ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս արբիտրաժային լուծում չի սահմանել սպորտային վեճերի համար՝ ՀՖՖ-ն հարկադրված է եղել ճանաչել Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը:

Անգամ նման պայմաններում, ինչպես արդեն նախկինում հայտնել ենք,   դատարանի նշված որոշման չկատարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն ՀՖՖ-ին տրամադրվել է 2018թ.-ի մայիսի 18-ի երեկոյան, և այն բանից հետո միայն, երբ ՀՖՖ կողմից, ի կատարումն ՀՖՖ կարգապահական և բողոքարկման կոմիտեների որոշումների «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի միավորներն արդեն նվազեցված են եղել։

Առավել ուշագրավ է, որ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն և Արարատ Հարությունյանը, գործելով համատեղ և հանդես գալով որպես համահայցվորներ,  դեռևս 2018 թ. մայիսի 7-ին նույն դատարանին ներկայացրել էին հայցադիմում ընդդեմ ՀՖՖ-ի՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, հավանաբար, նպատակ հետապնդելով դրա շրջանակներում հայցի ապահովում ստանալու դատարանից։ Այս դեպքում, սակայն,  դատարանը /նախագահող դատավոր Ա. Պետրոսյան/, իրականացնելով գործի բազմակողմանի ուսումնասիրություն, հղում կատարելով ինչպես «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի, այնպես էլ ՀՖՖ կանոնադրություններին, իրավացիորեն եզրակացրել էր, որ ներկայացված հարցըդատարանում քննության ենթակա չէ և 2018 թ. մայիսի 17-ին որոշում էր կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։

Նման պայմաններում առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, թե ինչ օպերատիվությամբ է գործել  «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, որը, հավանաբար արդեն տեղյակ լինելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 2018 թ.-ի մասյիսի 17-ին հասցրել է վերը նշված միջնորդությունը մուտք անել դատարան։ Նույնքան ուշադրության է արժանի դատավոր Ռ. Վարդազարյանի օպերատիվությունը, որը հասցրել է հենց նույն օրն ուսումնասիրել ոչ ստանդարտ, իր բնույթով շատ սպեցիֆիկ խնդիրը և որոշում կայացնել:

Այսպիսով, ակնհայտ է, որ «Շիրակ» ՖԱ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները խախտելու քաղաքականությանը՝ Սպորտային Արբիտրաժային Դատարանին բողոք ներկայացնելու փոխարեն, ամեն գնով փորձել է գործի քննությանը ներգրավել ներպետական դատարաններին:

Ակնհայտ է նաև այն, որ «Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում և փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը և լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար:

Եվ միայն սա է պատճառը, որ այժմ «Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը։

Հիշեցնենք, որ պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի համար «Շիրակ»-ը  զրկվել էր 12 միավորից, որի պատճառով չդարձավ Հայաստանի չեմպիոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

21:00 05.05.2025

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և  մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...

Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը

20:59 05.05.2025

Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

20:52 05.05.2025

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի»  հաղթող

20:50 05.05.2025

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթող

Կասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

20:45 05.05.2025

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP