21:05 28.05.2018
Եգիպտացի փաստաբան Բասեմ Վախբան 1 միլիարդ եվրոյի հայց է ներկայացրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի դեմ, իր կարծիքով, Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահին միտումնավոր վնասվածք հասցնելու համար։
«Ռամոսը գիտակցաբար վնասվածք է հասցրել Սալահին և պետք է պատժվի իր արարքի համար: Ես հայց եմ ներկայացրել ՖԻՖԱ։ Պետք է պահանջեմ փոխհատուցում, որը կարող է գերազանցել 1 մլրդ եվրոն, ֆիզիկական և հոգեբանական վնասի համար, որ Ռամոսը հասցրել է Սալահին և Եգիպտոսի ժողովրդին»,- մեջբերում է Վախբայի խոսքերը goal.com-ը։
Ըստ փաստաբանի՝ որևէ փոխհատուցում ստանալու դեպքում ինքը դրամական միջոցները կնվիրաբերի եգիպտական բարեգործական հիմնադրամներից մեկին:
Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլ»-ին։ Սալահը հանդիպման 30-րդ րոպեին արքայական ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ բախման ընթացքում ստացած ուսի վնասվածքի պատճառով փոխարինվել է։
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի […] ...
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...