20:21 10.01.2018
Հեղինակավոր Independent պարբերականն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ անգլիական ակումբը պատրաստ է թույլ տալ Մխիթարյանին վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա» այս ձմեռային տրանսֆերի ժամանակ:
17:21 10.01.2018
Անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել:
14:32 10.01.2018
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թթ. մրցաշրջանի «Լոռի Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:
13:28 10.01.2018
Տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին, այն հարցով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների առաջնության «Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպման շուրջ պայմանավորվածության մասին ենթադրություններ կան:
21:20 09.01.2018
Անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբը երեկ՝ հունվարի 8-ին մեկնել էր ԱՄԷ մարզումների շրջան անցկացնելու համար: Թիմի հետ Դուբայ էր մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր արդեն մասնակցել է ակումբի բաց մարզումներին: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը մարզումից առաջին լուսանկարներն է հրապարակել:
19:47 09.01.2018
Դորտմունդի Բորուսիայի հարձակվող և գլխավոր ռմբարկու Պիեր Էմերիկ Օբամեյանգը համաձայնվել է շարունակել կարիերան Չինաստանի ամենահարուստ թիմերից մեկում՝ Գուանչժո Էվենգրանդում:
18:42 09.01.2018
As պարբերականի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
09:38 09.01.2018
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:
Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ տեղ են գտել նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):
Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւն ու 125 կգ Լեւոն Բերիանիձեն: Այժմ Կետոեւը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը:
Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ):
Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը եւ արդեն հանդես է գալիս 65 կգ քաշում:
2018 թվականից ըմբշամարտում կկիրառվեն նոր կանոններ՝ կշեռք կլինի երկու օր, ավելացել են քաշային կարգեր, կատարվել են այլ փոփոխություններ:
19:01 08.01.2018
Հայաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր, Ուկրաինայի եռակի չեմպիոն և եռակի գավաթակիր, Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր, Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի սուպերգավաթակիր, Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, բազմակի անգամ Հայաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների և Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Սա էլ դեռ Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու նվաճումները չեն: Վերջին շրջանում սակայն Մխիթարյանի շուրջ զարգացող իրադարձությունները ավելի ու […]
15:34 08.01.2018
«Sport BILD» պարբերականը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և առհասարակ նրա շուրջ զարգացումները վերջին շրջանում ամենաքննարկվողներից մեկն են ֆուտբոլային աշխարհում: «Sport BILD»-ի հրապարակումը թվիտերյան էջում մեջբերել է «Transfer News Live»-ը. «Հենրիխ Մխիթարյանը այս հունվարին դժվար թե հեռանա «Մանչեսթեր յունայթեդից», քանի որ […]
09:03 08.01.2018
Հունվարի 9-ին Հարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին տեղի կունենա այդ երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը՝ 6 տարվա ընդմիջումից հետո: Բանակցությունների գլխավոր թեման է լինելու հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը ձմերային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկում են այս տարվա փետրվարի 9-ին Հարավային Կորեիայի Փյոնչհան քաղաքում: Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ մտադիր է մասնացել Օլիմպիադային:
20:30 06.01.2018
Sports.ru-ի հաղորդմամբ` կատալոնյան «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը» վերջնական համաձայնության են եկել բրազիլացի կիսապաշտպան, Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի հարցում:
20:03 06.01.2018
Sima Sports-ի փոխանցմամբ` Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Չինաստանում:
13:50 06.01.2018
Թուրքիայի Էրզրումում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները:
Գյումրեցի Աննա Մխիթարյանը հաղթող է ճանաչվել 10 կմ ազատ ոճում: Աննա Ռաշոյանը զբաղեցրել է 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը՝ 12-րդ տեղերը։ Նրանք բոլորը Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաներ են:
Նշենք, որ մրցաշարը օլիմպիական վարկանիշային է:
10:54 06.01.2018
«Մանչեսթր Յունայթեդի» պաշտոնական էջի փոխանցմամբ՝ ակումբի գլխավորի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից` երեկվա հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար:
«Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: Ես այդ մասին նրան ասեցի: Ինձ էլ դուր չեկավ իմ արածը, քանի որ նա արժանի չէր դրան: Մխիթարյանը լավ էր խաղում, վատ չէր խաղում: Նա փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց նա թիմին դինամիկա էր հաղորդում:
Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին, մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից ու մյուսներից, որովհետև նա արժանի չէր»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով հաղթել է «Դերբի Քաունթի»-ին, իսկ Մխիթարյանը փոխարինվել ընդմիջմանը:
14:55 05.01.2018
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այսօր կխաղա «Դերբի»-ի հետ: Խաղից առաջ «Manchester Evening News»-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Պարբերականի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը կլինի իր թիմի մեկնարկային կազմում:
14:34 05.01.2018
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Աֆրիկայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Ըստ Աֆրիկյան կոնֆեդերացիաների կայքի` 25-ամյա եգիպտացին գերազանցել է «Լիվերպուլում» իր թիմակից սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեին և Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
Ավելի վաղ Մոհամեդ Սալահը ճանաչվել էր 2017 թվականի լավագույն արաբ ֆուտբոլիստ:
12:19 05.01.2018
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, անդրադարձել է բրիտանական մամուլում իր հեռանալու մասին լուրերին, որոնք վերջին շաբաթներին շրջանառվում են բրիտանական մամուլում:
«Իմ հեռանալու մասին լուրն աղբ է: Այլ բառ չեմ գտնում բնութագրելու դա: Այդ աղբային լուրերն ազդում են ինձ վրա: Կստորագրե՞մ արդյոք պայմանագիր. դա կախված է ակումբից, իսկ ես ցանկանում եմ մնալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «BBC»-ն:
11:47 05.01.2018
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շարունակում է մնալ «Չելսիի» հետաքրքրության կենտրոնում:
Sports.ru-ի տվյալներով լոնդոնցիները պատրաստվում են մրցաշրջանի ավարտից հետո Անտոնիո Կոնտեի հետ փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել Դիեգո Սիմեոնեին: Լոնդոնցիները ցանկանում էին Սիմեոնեին հրավիրել դեռևս երկու տարի առաջ, սակայն նա որոշեց մնալ մադրիդյան ակումբում:
Սեպտեմբերին Դիեգո Սիմեոնեն «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2020թ:
11:14 05.01.2018
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրում, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, ներառված է մի կետ, որը վերաբերում է Կատալոնիայի անկախացմանը: Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը՝ կողմերը համաձայնեցրել են պայմանները, որոնցից մեկի դեպքում արգենտինացին կարող է հեռանալ ակումբից:
El Mundo-ի տվյալերով՝ Կատալոնիայի անկախության դեպքում Մեսսին շարունակելու է խաղալ «Բարսելոնայում» միայն այն դեպքում, եթե ակումբը խաղալ իսպանական, ֆրանսիական, անգլիական կամ գերմանական լիգաներից մեկում: Եթե «Բարսելոնան» միանա Կատալոնիայի լիգային, Մեսսին կկարողանա ակումբից անվճար հեռանալ:
19:34 04.01.2018
«Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որպեսզի կարողանանք նրան թիմ հրավիրել». «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին այսպիսի դիտարկում է արել՝ խոսելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի հնարավոր ձեռքբերումների մասին:
Իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
«Ճիշտ չէ խոսել նոր ձեռքբերումների մասին այն ժամանակ, երբ ակումբն ասել է, որ խնդիրներ կան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ և լայնածավալ տրանսֆերներ իրականացնել չենք կարող: Նորեկների մասին խոսակցությունները շեղում են նաև իմ խաղացողներին: Մեկ խաղացողը թիմում ամեն ինչ փոխել չի կարող և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չենք կարող թույլ տալ մեծ գնումներ կատարել: Իմ խաղացողները պետք է վստահ լինեն, որ ես նրանց ուժերին հավատում եմ:
18:37 04.01.2018
«Բարսելոնան» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին: