14:32 10.01.2018
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թթ. մրցաշրջանի «Լոռի Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ նշելով, որ նույն թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի «Լոռի Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով:
Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է, խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:
Դեպքի առթիվ 2017թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:
2018թ. հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանդիպման բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
20:14 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...
20:10 01.07.2025
Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն էԼեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...