11:46 15.01.2018
Աղմկահարույց միջադեպ է գրանցվել Ֆրանսիայի առաջնությունում: Ազգային առաջնության 20-րդ տուրի «Նանտի» – «ՊՍԺ» հանդիպմանը հիմնական ժամանակի վերջին րոպեին «ՊՍԺ»-ի հակագրոհի ժամանակ «Նանտի» պաշտպան Դիեգո Կառլոսը, վերադառնալով սեփական դարպասների մոտ, պատահաբար դիպչել է գլխավոր մրցավար Թոնի Շապրոնին և վերջինս հայտնվել է խոտածածկին:
11:29 15.01.2018
Միջազգային մամուլում Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի թեման ամենաքննարկվողներից մեկն է մնում: Մխիթարյանի մասին գրում են անընդհատ: Հերթական անգամ հայ ֆուտբոլիստի վաճառքի հարցին անդրադարձել է «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
21:38 13.01.2018
Լոնդոնի Արսենալ ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը համոզված է, որ Մխիթարյանին ձեռք բերելով Արսենալը միայն կշահի և խորհուրդ տվել անպայման ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, հայտնում է Sky Sports-ը:
18:10 13.01.2018
Football Leaks կայքը հրապարակել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայիի» հետ կնքած նոր պայմանագրի մանրամասները: Ըստ աղբյուրի՝ արգենտինացու աշխատավարձը, առանց հարկերը վճարելու, տարեկան կազմում է 104 մլն եվրո: Հարկերը վճարելուց հետո գումարը կազմում է մոտ 50 մլն եվրո: Ըստ այս պայմանագրի՝ Մեսսին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
15:43 13.01.2018
Ինչ վերաբերում է 2018 թվականի նախագծերին, Աբրահամի խոսքով, կլինի մեկ-երկու մենամարտ, բայց դեռ հայտնի չէ, թե երբ, քանի որ այս օրերին Հայաստանում է հանգստանալու նպատակով:
12:32 13.01.2018
Հունվարի 22-ից ֆուտբոլի աշխարհի գավաթը սկսելու է համաշխարհային շրջագայությունը և լինելու է աշխարհի 50 երկրներում: Այս մաիսն հայտնում է FIFA-ի պաշտոկանական կայքէջում:
12:03 13.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից հետո Հայաստանի հավաքականի՝ Red Eagels ֆան-ակումբը հայտարարություն է տարածել, որով լրատվամիջոցներին հորդորում են հրապարակել Red Eagles ֆան-շարժման անդամների հետ Ռուբեն Հայրապետյանի հանդիպման ձայնագրությունը:
09:08 13.01.2018
Բրազիլիացի կիսապաշտպան Ֆելիպո Կոուտինիոյի և կոլումբիացի պաշտպան Իերրի Մինին ձեռք բերելուց հետո կատալոնյան ակումբը դարձավ աշխարհում առաջին թիմը, որի տրանսֆերային արժեքը ընդհանուր անցավ 1 միլլիարդ եվրոյից, ինչը բացարձակ ռեկորդ է ֆուտբոլի պատմության մեջ:
14:35 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայկական առաջնություններում տեսնում է շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց տաղանդով կարող են գերազանցել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում։ Հաստատ 10-ից ավելի ես տեսնում եմ։ Բայց արդյո՞ք նրանցից որևէ մեկը կդառնա այն, ինչը նշեցի Մխիթարյանի մասին։ Շատ կարևոր է՝ լինել աշխատասեր Մխիթարյանի նման և լինել պրոֆեսիոնալ Մխիթարյանի նման, լինել կարգապահ Մխիթարյանի նման և ամենակարևորը սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման», — նշել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս 4 հատկանիշներն ունենալու դեպքում այդ 10 ֆուտբոլիստները Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կդառնան։
14:16 12.01.2018
2017 թվականը հաջող էր նաև հայ պրոֆեսիոնալ նարդիստների համար: Հայաստանի հավաքականը Վրաստանում անցկացվող Աշխարհի գավաթի շրջանակներում հաղթել է մոլորակի լավագույն հավաքականների մրցաշարի եզրափակչում: Նույն առաջնությունում գլխավոր մրցանակի է արժանացել Ծառուկ Մանուկյանը:
13:53 12.01.2018
«Իմ համար շատ ավելի կարևոր է, և բոլորիս համար պետք է շատ ավելի կարևոր լինի, որ ինտրիգ լինի Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունում ինտրիգ լինի, ուժեղ ակումբներ լինեն, շատ ավելի կուժեղանան մեր ակումբները։ Բնականաբար Եվրոլիգաներում ավելի հաջող հանդես կգան», — հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ունենալ և ուժեղ ֆուտբոլիստներ, և ուժեղ ակումբներ, որոնք արդեն կկարողանան միջազգային առաջնությունների մասնակցել։ Այս մասին Հայրապետյանը հայտարարել է՝ պատասխանելով օտար երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին հարցին։
«Օրինակ, ես կարծում եմ՝ Սահակյան Արմանը, հենց ինքն ավելի է ուժեղացնելու նույն «Ալաշկերտը»։ Նույն «Բանանցի» ղեկավարները, կարծում եմ, Արարատ Ոսկանյանի հայտնվելն ավելի ինտրիգ է։ Նույն «Արարատ Երևանի» սեփականատերերը, կարծում եմ, արդեն ավելի են ուժեղացնելու, որովհետև հակառակ դեպքում «Արարատ Երևանը» ստվերում կմնա», — հայտարարել է Հայրապետյանը։
13:13 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը փոխել է իր մարզաշապիկները մատակարող ընկերությանը, և նոր մարզաշապիկներ է պատվիրել։ Նոր մարզաշապիկների դիզայնը առայժմ հստակեցվում է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը։
«Մինչև մարտի վերջ [պատրաստ] կլինի … Հենց մարզաշապիկները ստանանք, առաջինը հենց ձեզ, նույնիսկ ֆուտբոլիստներից շուտ դուք կտեսնեք», — լրագրողներին հայտնել է Ռուբեն Հայրապետյանը։
13:07 12.01.2018
Իսպանական Մարբելայում հավաքի ժամանակ Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստները հավի քյաբաբ են կերել և վատացել են՝ խանգարվել ֆուտբոլիստների աղեստամոքսային համակարգը: Այս մասին հայտնում է Եվրոսպորտը: Քյաբաբից թունավորվել են 9 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ երկու դարպասապահները՝ Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելլերը, պաշտպան Մարկ Բարտրան, կիսապաշտպաններ Անդրե Շյուրլեն, Նուրի Շահինը և ուրիշներ: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի առաջնությունում Բորուսիան խաղալու է […]
11:20 12.01.2018
Հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը հանդիպել են Դուբայում, որտեղ մարզվում է «Մանչեսթեր յունայթիդ» թիմը: Համացանցում հայտնվել է նրանց նկարը: Լուսանկարը հրապարակել է Լևոն Քոչարյանն՝ Ինստագրամի իր էջում: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանն ու կրտսեր Քոչարյանը հանդիպել են Դուբայի ակումբներից մեկում: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Յունայթեդի» […]
09:13 12.01.2018
Համացանցում հայտնվել են ֆոտոներ «Ադիդասի» թվիթերյան էջից, որտեղ սպորտային բրենդը ողջյունում է Պաուլո Դիբալային «Երազանքների թատրոնում», այդպես անվանում են «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոնը՝ «Օլդ Թրաֆորդը»: Ամանայն հավանականությամբ գրառումը հեռացվել է մեկ րոպեի ընթացքում:
20:38 11.01.2018
Ինչպես արդեն հայտնել էր ShantNews.am-ը, ՈՒԵՖԱ-ն պայմանավորված խաղերին մասնակցելու համար տարբեր ժամկետներով որակազրկել է Մալթայի երիտասարդական հավաքականի վեց ֆուտբոլիստների, ընդ որում՝ նրանցից երկուսը որակազրկվել են ցմահ: Երեկ պայմանավորված խաղի մասին տեղեկատվություն տարածվեց նաև հայկական մեդիադաշտում. խոսքը Հայաստանի առաջին լիգայի առաջնության՝ 5-0 հաշվով ավարտված «Վանաձոր» – «Էրեբունի» հանդիպման մասին էր: Ֆուտբոլում և առհասարակ մարզաշխարհում նման փաստերը հազարների են հասնում, ընդ որում՝ մեծ թվով դեպքեր մնում են չբացահատված: Ովքե՞ր և ինչ՞ու են խաղեր վաճառում, որոնք են ամենաաղմկահարույց դեպքերը և ինչ է ցույց տալիս համաշխարհային վիճակագրությունը:
20:14 11.01.2018
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց շախմատիստներին անցած տոների կապակցությամբ և հաջողություն մաղթեց նոր մրցաշրջանում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային հարթակում:
17:45 11.01.2018
Հայ գրոսմայստեր, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը ցանկություն է հայտնել մեկ տարով հեռանալ հավաքականից:
17:02 11.01.2018
Բրիտանական The Guardian պարբերականը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին: Պարբերականը հայտնում է, որ «Արսենալ»-ի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի պայքարի համար միացել է նաև մանչեստրյան մյուս ակումբը, որը պատրաստ է ավելի լավ ֆինանսական պայմաններ առաջարկել Սանչեսին, քան «Մանչեսթեր Սիթին»: Մանկունյանցիները պատրաստվում են Սանչեսին առաջարկել շաբաթական 250 000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Արսենալի»-ին առաջարկել է նաև չիլիացուն փոխարինել Հենրիխ Մխիթարյանի հետ: Հստակ պայմանավորվածություն, սակայն, այս հարցում ձեռք չի բերվել, չնայած լոնդոնյան ակումբը հետաքրքրված էր Մխիթարյանով դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից:
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է կապվել Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը:
14:44 11.01.2018
ՈՒԵՖԱ-ն պայմանավորված խաղերին մասնակցելու համար՝ տարբեր ժամկետներով, որակազրկել է Մալթայի երիտասարդական հավաքականի վեց ֆուտբոլիստների:
Կազմակերպության պաշտոնական կայքէջի համաձայն՝ անցած տարի կարգապահական հետաքննություն է անցկացվել Մալթայի երիտասարդական հավաքականի երկու հանդիպումների ժամանակ: Հետաքննությունն անցկացվել է 2016թ-ի մարտի 23-ին կայացած Չերնոգորիայի, և մարտի 29-ին կայացած Չեխիայի հետ հանդիպումների ժամանակ:
Պարզվել է, որ թիմի 6 խաղացողներ տարբեր եղանակներով ազդել են հանդիպման ելքերի վրա՝ անօրինական գումարներ աշխատելու համար: Նրանցից երկուսը՝ Կայլ Չեզարը եւ Էմանուել Բրիֆը, ցմահ որակազրկվել են, իսկ մյուսները ֆուտբոլից հեռացվել են 1-2 տարով:
14:07 11.01.2018
Սպորտի և հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգևատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը:
12:58 11.01.2018
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»: