TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

ՄՕԿ-ը խնդրել է ռուս բոբսլեյիստներին բակլաները «վառ» չներկել

19:45 25.12.2017

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է ռուսաստանցիներին Օլիմպիադայի ժամանակ օգտագործել կարմիր գույնի բակլաներ, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Բոբսլեյի Ռուսաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Պարխոմենկոյին:

̰
Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

19:15 25.12.2017

Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը որոշվել է մարզական լրագրողների քվեարկության և SMS-քվեարկության համադրման միջոցով։ Այս մրցույթով սպորտի և երիտասարդության նախարարությունը մտադիր չէ առանձնացնել առաջին, երկրորդ և այլ տեղեր․ որոշվել է հենց առաջատար տասնյակը․

Հենրիխ Մխիթարյան
Արթուր Ալեքսանյան
Լևոն Արոնյան
Գրիգոր Մխիթարյան
Մաքսիմ Մանուկյան
Հովհաննես Բաչկով
Սիմոն Մարտիրոսյան
Էդգար Ստեփանյան
Արթուր Թովմասյան
Տիգրան Կիրակոսյան
Սպորտի և երիտասարադության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի խոսքով՝ սպորտաձևերն իրար հետ չի կարելի համեմատել, դրա համար էլ նախարարությունը որոշել է չսահմանել առաջատարների հերթականություն՝ բոլոր տասը մարզիկներն էլ հավասար են և լավագույն տասնյակում։

̰
Արդյո՞ք հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի

17:21 25.12.2017

Առաջարկվում է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին այսուհետ լեգիոներ չհամարել: Եթե առաջարկները ընդունվեն, ապա հնարավոր է՝ ուժի մեջ մտնեն առաջիկա տրանսֆերային պատուհանների ժամանակ:

̰
Հայ շախմատիստները կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար

17:12 25.12.2017

Դեկտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կմեկնարկեն արագ և կայծականային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:

̰
Մխիթարյանը կմնա Անգլիայու՞մ, թե՞ կվերադառնա Գերմանիա

14:51 25.12.2017

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընտրություն է կատարել ապագա ակումբի հարցում: Այս մասին հայտնում է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը:

̰
Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում շնորհավորել է Սուրբ ծնունդը

12:12 25.12.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում շնորհավորել է Սուրբ ծննդյան առթիվ:

«Շնորհավոր Սուրբ ծնունդ, սիրելի ընկերներ: Բոլորիդ մաղթում եմ հրաշքներով լի 2018 թվական»,- թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջերում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

̰
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ  մեկնել է Լեսթեր

12:35 23.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկնել են Լեսթեր, որտեղ ԱՊԼ-ի 19-րդ տուրի խաղում կմրցի «Լեսթեր Սիթիի» հետ: Թիմի կազմում հանդիպմանը մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դեկտեմբերի 23-ին կայանալիք «Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ԱՊԼ-ի շրջանակներում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում :

̰
Վլադիմիր Պուտինը հոկեյ է խաղացել

12:12 23.12.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկոյան Կարմիր հրապարակում հոկեյ է խաղացել: Այս մասին հայտնում է Կերմլի մամուլի ծառայությունը: Այսքանից բացի ուրիշ ոչ մի հստակեցնող ինֆորմացիա չի հաղորդել նախագահի մամուլի ծառայությունը, հայտարարության հետ ուղղակի հրապարակել է մի քանի լուսանկար:

̰
Բուքմեյքերական ընկերությունը ավելի շատ հակված է Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությանը

11:19 23.12.2017

«Livebet» բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում Մխիթարյանի ապագա ակումբի վերաբերյալ:
Բուքմեյքերական ընկերության փորձագետները ավելի շատ հակված են հավատալ, հայ ֆուտբոլիստի տրանսֆերին Միլանի «Ինտեր»: Այս տեղափոխությունը գնահատվում է 1.10 գործակցով: Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության հավանականությունը գնահատում է 8.00 գործակցով: Երրորդ հավանական տարբերակը՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությունն է, որի հավանականությունը գնահատել է 11.00 գործակցով:

̰
Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել լոնդոնյան «Արսենալ».

20:11 22.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Express պարբերականը:

̰
Fox news-ը կազմել է «Էլ կլասիկոների» խորհրդանշական հավաքականը

17:29 22.12.2017

Ամերիկյան Fox news-ը վաղվա էլ կլասիկոից առաջ, կազմել է երկու ակումբների բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը:

̰
Արսենալը հետաքրքրված է Մխիթարյանով

17:21 22.12.2017

Ըստ բրիտանական «Express» պարբերականի Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

̰
Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

14:13 22.12.2017

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է:

̰
Հայտնի մարզական մեկնաբանը հիշեցրել է Մոուրինյոյի սխալներն ու խորհուրդ տվել չհրաժարվել Մխիթարյանից

19:04 21.12.2017

Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Ռաֆայել Հոնիգշթայնը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին խորհուրդ է տվել չհրաժարվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Նա այս մասին խոսել է ամերիկյան ESPN սպորտային հեռուստաալիքի եթերում:

«Մենք տեսել ենք, թե ինչի էր ունակ Մխիթարյանը «Շախտյորում», «Բորուսիայում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե ակումբը նրան վաճառքի հանի, նրա հանդեպ հետաքրքրությունը կմեծանա: Մենք նաև տեսնում ենք, թե ինչպիսի հետաքրքրություն է նա ներկայացնում իտալացիաների համար»,- ասել է Հոնիգսթեյնը:

Այնուհետև նա հիշեցրել է մարզչի հետ նախկինում տեղի ունեցած նմանատիպ մեկ այլ պատմություն:

«Մոուրինիոն մի առիթով արդեն ստիպված է եղել 75 միլիոն ֆունտ վճարել, որպեսզի Ռոմել Լուկակուին վերադարձնի ակումբ: Շատ հնարավոր է, որ այդ պատմությունը կրկնվի նաև Մխիթարյանի դեպքում»,- ասել է Հոնիգսթեյնը:

̰
Օզբիլիսը կհեռանա «Բեշիքթաշ»-ից

17:17 21.12.2017

Թուրքական Fanatik սպորտային կայքը հայտնում է, որ Ստամբուլի «Բեշիքթաշ»-ը պատրաստվում է այս ձմեռ տրանսֆերի հանել 3 ֆուտբոլիստների: Նրանց թվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

̰
Ֆորմուլա 1-ի բոլիդն ընդեմ V8 սպորտային մեքենայի և «Mercedes» C63 AMG-ի

15:50 21.12.2017

Ֆորմուլա 1-ի բոլիդն ընդեմ V8 սպորտային մեքենայի և «Mercedes» C63 AMG-ի:

̰
Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է

14:11 21.12.2017

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ տեղաշարժ չի գրանցել և մնացել է 90-րդ տեղում:

̰
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀԱՕԿ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

12:06 21.12.2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ`կապված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից կազմակերպված 10 լավագույն մարզիկների մրցույթի հետ:

̰
Ադրբեջանի հավաքականի մարզիչը չի ցանկանում հանդիպել Հայաստանի հավաքականին

10:36 21.12.2017

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը մամուլի ասուլիսի ժամամանկ հայտնել է, որ չի ցանկանա հանդիպել Հայաստանի հավաքականին, ով համարվում է Ադրբեջանի թշնամին: «Ինչպես տեղյակ եմ, մենք Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականին կարող ենք հանդիպել միայն եզրափակչում: Սակայն չենք ցանկանա հանդիպել մեր թշնամու հետ նույնիսկ այնտեղ»,-ասել է մարզիչը:

̰
Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը

18:57 20.12.2017

Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիան ներկայացրել է իր 2017 թվականի լավագույն տասնյակը:

̰
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր կարող է դառնալ Ադրբեջանը

17:41 20.12.2017

Ադրբեջանը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով իսպանական AS լրատվական գործակալությանը:

̰
Մխիթարյանը ընդգրկվել է «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղի հայտացուցակում

17:00 20.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները այսօր մեկնել են Բրիսթոլ, անգլիայի լիգայի գավաթի շրջանակում «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին: Ինչպես սպասվում էր, թիմի հայտացուցակում ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, այսօր դուրս կգա խաղադաշտ:
Հայտացուցակում ընդգրկված են՝ Ռոմերո, Պերիրա, Օ’հարա, Դարմիան, Լինդելոֆ, Սմոլինգ, Ռոխո, Տուանզեբե, Բլինդ, Շոու, ՄակՏոմինաի, Պոգբա, Էրերա, Լինգարդ, Մխիթարյան, Մատա, Ռեշֆորդ, Մարսիալ, Լուկակու, Իբրահիմովիչ:

̰
2017-ի լավագույն մարզիկը Արթուր Ալեքսանյանն է. մարզական լրագրողների ֆեդերացիա

11:02 20.12.2017

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան որոշել է 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակը: Հարցմանը մասնակցել են 21 մարզական լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

̰
Հենրիխ Մխիթարյանն աշխարհում 92-րդն է

19:02 19.12.2017

The Guardian-ը հրապարակել է 2017թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը։ Հենրիխ Մխիթարյանը այս տարի 92-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ անցած տարի նա զբաղեցրել էր 57-րդ տեղը:

Ամենամյան քվեարկությանը մասնակցում են գործող եւ նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ և լրագրողներ 63 երկրներից: Քվեարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

̰
Վանաձորի քաղաքային մարզադաշտը վերակառուցվում է

18:57 19.12.2017

Վանաձորում քաղաքային մարզադաշտը վերակառուցվում է. այս մասին հրապարկում է արել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ակումբը հայտարարում է,որ «Լոռին» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ ջանքերով անում են ամեն ինչ, որպեսզի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես գա նոր, միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտում:

̰
«Յունայթեդը» Մխիթարյանին առաջարկում է « Յուվենտուս»-ին

17:28 19.12.2017

Անգլիական «The Sun»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ծառայություններով:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել 60 մլն: Նշվում է, որ տեղափոխության մի մասը կարող է կազմել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՄՅՈւ-ի ղեկավարներն արդեն առաջարկել են կիսապաշտպանի ծառայությունները թուրինյան ակումբին:
«Ծեր Սինյորային» գործարքի այս տարբերակն այնքան էլ դուր չի եկել: Իտալացիները պատրաստ են Սանդրոյի տրանսֆերի համար սկսել բանակցությունները, եթե մանկունիանցիները գործարքի մեջ ներառեն Դեյլի Բլինդին:
Ավելի վաղ հայտնի էր դացել, որ անգլիական ակումբը Մխիթարյանին ամենաքիչը 35 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի։

̰
«Ինտեր»-ը մոտիկից. արդյո՞ք իտալական ակումբը կդառնա Մխիթարյանի հաջորդ հանգրվանը

15:27 19.12.2017

Միջազգային մամուլում օրեցօր ավելանում են կանխատեսումները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ապագայի մասին: Գրեթե ամեն օր միջազգային մամուլում հայտնվում են եվրոպական բարձրակարգ ակումբների անուններ, որոնք ուզում են օգտվել Մխիթարյանի և Մոուրինիոյի հակամարտությունից և ձեռք բերել Միկիին, ինչպես սիրում են անվանել Հենրիխին Եվրոպայում: Առաջին տարբերակը, թե որտեղ կարող է տեղափոխվել Մխիթարյանը, նշվում է իտալական «Ինտեր»-ի անունը: Հետևաբար SHANTNEWS-ը որոշեց իր ընթերցողներին մոտիկից ծանոթացնել այդ ակումբի հետ:

INTER

Այսպիսով, Ինտերնացիոնալե Միլան (իտալ.՝ Internazionale Milano Football Club), կամ հակիրճ Ինտեր: Իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս A Սերիայում։ Ինտերի մարզաբազան գտնվում է Լոմբարդիայում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ

Ինտերը տնային հանդիպումները անցկացնում է Ջուզեպպե Մեացցա մարզադաշտում, որն անվանվում է նաև Սան Սիրո: Այն տեղավորում է մոտ 80 000 հանդիսական, կառուցվել է 1925 թվականին։

ԳԱՎԱԹՆԵՐ

Չեմպիոնների Լիգա (3) 1964, 1965, 2010

ՈՒեֆայի Գավաթ (3) 1991, 1994, 1998

Սերիա Ա (18) 1910, 1920, 1930, 1938, 1940, 1953, 1954, 1963, 1965, 1966, 1971, 1980, 1989, 2006, 2007,2008, 2009, 2010

Իտալիայի Գավաթ (7) 1939, 1978, 1982, 2005, 2006, 2010, 2011

Իտալիայի Սուպեր Գավաթ (5) 1989, 2005, 2006, 2008, 2010

Միջմայրցամաքային Գավաթ (2) 1964, 1965

Ակումբային աշխարհի առաջնություն (1) 2010

ՆԵՐԿԱ ԿԱԶՄԸ՝

ՄԱՐԶԻՉՆԵՐ («Ինտեր»-ի նախկին մարզիչների թվում է եղել նաև «Մանչեսթ Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն)

2008-2010: Ժոզե Մոուրինյու

2010-2010: Ռաֆայել Բենիտես

2010-2010: Լեոնարդո Արաուժո

2011-2011: Ջան Պյերո Գասպերինի

2011-2012: Կլաուդիո Ռանիերի

2012-2013: Անդրեա Ստրամաչչիոնի

2013-2014: Վալտեր Մացցարրի

2014-2016: Ռոբերտո Մանչինի

2016-2016: Ֆրանկ Դե Բուր

2016-2017: Ստեֆանո Պիոլի

2017-***: Լուչիոանո Սպալետի

ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ՝ մրցաշրջան 2016/2017

Տնային մարզաշապիկ

Հյուրընկալվող մարզաշապիկ

ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ՍԵՎ

Ակումբի հիմնադրման պահին՝ 1908 թվականին, ակումբի պաշտոնական գույներ ընտրվեցին կապույտն ու սևը, որոնք համապատասխանաբար խորհրդանշում էին գիշերն ու կապույտ երկինքը։ Ակումբի վերանվանվան ժամանակ՝ 1928 թվականին, գույները փոխվեցին, դառնալով կարմիրն ու սպիտակը։ Երկրորդ Աշխարհամարտից հետո Ինտերը վերադարձավ իր կապույտ և սև գույներին, կրկին ստանալով իր պատմականորեն ձևավորված անվանումներից մեկը՝ nerazzurri (սև – կապույտներ)։

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՑ

Նոր ժամանակներ, նոր տարբերանշան: Երբ միլանյան ակումբի սեփականատեր դարձավ Էրիկ Տոհիրը, խոստացավ ակումբի համար նոր ժամանակների սկիզբ: Նոր նախագահը առաջին հերթին փոփոխությունների ենթարկեց տարբերանշանը: Այս տարբերակը ոգևշնչված է 1908 թ-ի լոգոյից, բայց փոքր-ինչ մինիմալիստական է: Այս լոգոյում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ նախ կապույտ եզրագծող շերտը դարձել է ավելի ընդգծված, կապույտ և սև շերտերի միջև եղած ոսկեգույն շերտը վերացել է և կապույ-սև շերտերը կպել են իրար: I տառը այս անգամ ամբողջովին գտնվում է C տառի մեջ: F տառը ավելի է մեծացել և վերևի մասով հպվում է C տառին:

«ԻՆՏԵՐ»-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ

Անեզո Մատեո – դահուկորդ

Կառլո Անչելոտտի-ֆուտբոլային մարզիչ

Ջակոմո Բիֆֆի-արքեպիսկոպոս

Անդրեա Բոչելլի-տենոր

Մոնիկա Բելուչի-իտալացի դերասանուհի, մոդել

Ժիզել Բյունդհենն-բրազիլացի մոդել

Դոնաթելլա Վերսաչե-հագուստի մոդելավորող

Վալերիա Գոլինո-դերասանուհի

Էլիզաբեթ Կանալիս-դերասանուհի, հաղորդավարուհի

Ալիսսա Միլանո-դերասանուհի

Միլվա-դերասանուհի, երգչուհի

Քեթի Փերրի-երգչուհի

Ադրիանո Չելենտանո-երգիչ, դերասան

̰
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գերազանց է գնահատում ծանրամարտիկների հաջողությունները

14:22 19.12.2017

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, խոսելով հայ մարզիկների հաջողությունների մասին, նշել է, որ թեև հայկական հավաքականը զրկվել է 1 տարի աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից, բայց դա չի խանգարում, որ ծանրամարտիկները շարունակեն մարզումներն առաջիկայում նոր հաղթանակներ իրենց հաշվին գրանցելու համար:

̰
Ռոնալդինյոի երազանքների խորհրդանշական հավաքականը

13:46 19.12.2017

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կազմել է իր երազանքի խորհրդանշական հավաքականը:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն իր կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել Բարսելոնայում, Միլանում և մի շարք այլ ակումբներում:
Հավաքականի կազմը՝ Բուֆոն, Կաֆու, Պույոլ, Մալդինի, Ռոբերտո Կառլոս, Լեմպարդ, Կակա, Զիդան, Մեսսի, Անրի, Ռոնալդո:

̰
«Հայաստանը 50.000 դոլար է վճարելու դոպինգի պատճառով». Փաշիկ Ալավերդյանը վրդովված է

13:39 19.12.2017

Հայ ծանրամարտիկների որակազրկման և արգելված խթանիչների թեմային է այսօր, դեկտեմբերի 19-ին, անդրադարձել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով, որ 2014-17 թվականների ընթացքում հայ մարզիկները մոտ 1200 անգամ անալիզներ են հանձնել, և ոչ մի անգամ արգելված խթանիչներ չեն հայտնաբերվել:

Բանախոսի կարծիքով, սա խոսում է այն մասին, որ ֆեդերացիան մեղավոր չէ առանձին մարզիկների թույլ տված խախտումների համար:

Այս տարի 9 պետությունների արգելվել էր մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը մարզիկների աչյան մեջ արգելված խթանիչների հայտնաբերման պատճառով: Այդ պետություններն են Չինաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ադրբեջանը և Հայաստանը: Բոլոր երկրները պետք է վճարեն 50.000-ական դոլար տուգանք՝ միաժամանակ 1 տարի զրկվելով աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:

Փաշիկ Ալավերդյանը դժգոհել է, որ տարիներ առաջ մի քանի մարզիկների սխալի պատճառով հնարավոր չէր ամբողջ հավաքականին պատժել:

̰
BACK_TO_TOP