16:48 04.01.2018
Ըստ Daily Star-ի՝ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Բարսելոնա»: Մերսիսայդյան ակումբը նրա փոխարեն կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում իր տեղը կորցրած Հենրիխ Մխիթարյանին:
16:40 04.01.2018
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, հավանաբար կմնա լոնդոնյան ակումբում:
Բելգիացին մոտ է «Չելսիի» հետ նոր պայմանագրի կնքմանը, որը նախատեսված կլինի մինչեւ 2023 թ. ամռա: Ըստ պայմանագրի Կուրտուայի աշխատավարձը կդառնա շաբաթը 200 հազար ֆունտ, որով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:
16:32 04.01.2018
Ըստ ռուսական sports.ru-ի կատալոնական ակումբը հրաժարվել է բրազիլացի Դավիդ Լուիսին, որպես Խավիեր Մասկերանոի փոխարինող, ձեռք բերելու գաղափարից:
«Բարսելոնա»-յում կարծում են, որ Լուիսի մակարդակը բավականաչափ բարձր չէ Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղերի համար, եւ աշխատավարձը չափազանց բարձր է մի խաղացողի համար, ով չի խաղա մեկնարկային կազմում:
Նշենք, որ Դավիդ Լուիսը «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ
կոնֆլիկտից հետո չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում:
15:52 04.01.2018
Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դարպասապահ Կեպա Արրիսաբալագը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Իսպանական As պարբերականի մոտ է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի Կեպան արդեն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ:
14:02 04.01.2018
Corriere dello Sport-ի համաձայն՝ Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հանդիպել է ակումբի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է թիմի տրանսֆերային քաղաքականությունը, որի ընթացքում Սպալետին անձամբ է խնդրել, որպեսզի նրանք իրականացնեն Մխիթարյանի տեղափոխությունը:
Այսօր Daily Star-ը գրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի «Ինտեր» հնարավոր տրանսֆերը: Պորտուգալացի մասնագետը պատրաստ է Մխիթարյանից բաժանվել միայն խոշոր գումարով, որպեսզի կարողանա ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանին:
13:13 04.01.2018
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից: Ըստ լրագրող Էդու Ագիռեի` «Ռեալ»-ի հարձակվողը տեղափոխման երեք առաջարկ ունի: Դրանցից մեկը էական բնույթ է կրում եւ առաջիկա օրերին պաշտոնապես կուղարկվի «Ռեալ»-ին:
19:43 30.12.2017
2 ամսվա ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այդ կազմով Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կհանդիպի «Սաութհեմփթոնին»: «Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում են:«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Ջոնս, Շոու, Մատիչ, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մխիթարյան, ԼուկակուՀանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Հիշեցնենք, որ մինչ այս ակտիվորեն քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանի […]
12:47 30.12.2017
«Ինտեր»- ի և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն մտադիր է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան :
12:16 30.12.2017
«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան հեռացվել է թուրինյան ակումբի հիմնական կազմից` «ՊՍԺ»-ի գործակալի հետ գաղտնի բանակցությունների պատճառով:
Ilbianconero-ի պնդմամբ նման որոշում է կայացրել Յուվենտուսի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան: 24-ամյա արգենտինացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը, որով խաղացողին արգելվում է բանակցել այլ թիմերի ներկայացուցիչների հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան անցկացրել է 25 խաղ, որտեղ դարձել է 15 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:
14:27 29.12.2017
Ռուսական ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Պոնտուս Վերնբլումը խմբի թվիթերյան էջում ներկայացրել է իր ակնկալիքները Նոր Տարուց: Տոնական տեսահոլովակում նա խոստանում է 2018 թվականին լինել ավելի զուսպ և հանդուժող, բայց թղթի կտորին գրված այդ խոստումը վահանակին ամրացնելու մի քանի անհաջող փորձերից հետո նա պարզապես մուրճով հարվածում և կոտրում է վահանակը:
12:26 29.12.2017
Daily Mail-ը հրապարակել է Անգլիայի պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է 17-րդ տեղում՝ շաբաթական 140 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով:
19:54 28.12.2017
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով է հանդես եկել: Այն Ինստագրամի իր էջում հրապարակել է Մխիթարյանի քույրը`Մոնիկա Մխիթարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ, դեկտեմբերի 27-ին, տեղի էր ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Քվեարկության արդյունքում ամենից շատ ձայներ ստացած Մխիթարյանը միջոցառմանը չէր մասնակցել: Ֆուտբոլիստը, սակայն, ներկաներին դիմել է փոքրիկ տեսաուղերձով:
@micki_taryan thank you message to all Armenians for being named Athlete of the Year 2017⚽️????#mkhitaryan
A post shared by Monika Mkhitaryan (@monitaryan) onDec 28, 2017 at 2:29am PST
«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ վերաբերմունքի համար: Ձեր աջակցությունն ինձ համար միշտ կարևորագույն շարժառիթներից է հանդիսացել: Ուրախ եմ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում և կշարունակեմ նորանոր հաջողություններով ուրախացնել բոլորիդ»,- ասել է Մխիթարյանը, ինչպես նաև շնորհավորել հայ ազգին` գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: «Բոլորիդ ուրախություն և ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը:
18:26 28.12.2017
Թուրինի «Յուվենթուս»-ը հրաժարվել է իր հարձակվող Պաուլո Դիբալային փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, «Յունայթեդ»-ը Դիբալայի համար թուրինյան ակումբին առաջարկել է 79 մլն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, սակայն երկար բանակցություններից հետո իտալական ակումբը չի համաձայնվել վաճառել իր հարձակվողին:
24-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը «Յուվենթուս»-ի կազմում խաղում է 2015 թվականից և իր առաջին սեզոնում դարձել էր ակումբի լավագույն ռմբարկու՝ խփելով 19 գնդակ: Սակայն վերջին շրջանում Դիբալայի խաղը այնքան էլ չի ստացվում, նա անգամ երբեմն բացակայում է թիմի հայտացուցակից, սակայն ակումբը նրա ծառայությունները բարձր է գնահատում և նա թիմում ստանում է ամենաբարձր աշխատավարձը՝ 7 մլն եվրո:
15:15 28.12.2017
Իսպանական AS-ի փոխացմամբ Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Բելգիացին հայտարարել է, որ հետաքրքրված է Մադրիդ տեղափոխությամբ:
«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել 25 ամյա ֆուտբոլիստին, ում պայմանագիրը լրանում է 2019 թ-ի ամռանը:Ըստ աղբյուրի լոնդոնցիները պատրաստ են Կուրտուային դարձնել աշխարհում ամենա բարձր վարձատրվող դարպասապահը:
14:43 28.12.2017
Հաղթական գոլը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումից հետո, 17-րդ րոպեին խփել է «Ալ Շաբաբի» հարձակվող Ալ Շամրանին:
14:18 28.12.2017
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրապարակել է 2017 թվականի լավագույն բասկետբոլիստի և բասկետբոլիստուհու անունները:
Ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում, Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականաի և Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:
Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
2-րդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը:
13:20 28.12.2017
Ըստ Daily Star-ի` «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ծառայություններով առավել շատ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» և Միլանի «Ինտերը»:
20:20 27.12.2017
«Ինչպե՞ս կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա` դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչև 23 տարեկանների չեմպիոն, և դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես, ինչպե՞ս կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում մեդալակիրները դուրս մնան տասնյակից»,- մասնավորապես ասել է Արթուր Ալեքսանյանը:
13:23 27.12.2017
«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հենրիխ Մխիթարյանին, որը փոխարինման էր դուրս եկել «Բերնլիի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսին:
12:27 27.12.2017
Սաուդյան Արաբիայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում մի քանի սկանդալներ են եղել: Նախ՝ դրան չի մասնակցում Իսրայելի հավաքականը: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան մերժել է վիզաներ տրամադրել հրեա շախմատիստներին:
11:24 27.12.2017
«Մանչեսթր Յունայթեդ»-ը սահմանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը: Այն գնահատվել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, Մխիթարյանի համար պայքարող եվրոպական հավանական ակումբներից մեկը իտալական «Ինտեր»-ն է:
19:55 26.12.2017
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բերնլիին»: Առաջին խաղակեսից հետո «Կարմիր Սատանաները» 0-2 հաշվով պարտվում էին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս հանդիպմանը հայտավորված է, սակայն մեկնարկային կազմում տեղ չէր գտել:
Առաջին խաղակեսից հետո Ժոզե Մոուրինիոն միանգամից երկու փոփոխություն կատարեց՝ դաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին և Ջեսի Լինգարդին:
Ջեսի Լինգարդի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից:
Մանկունյանցիները երկրորդ խաղն անընդմեջ ավարտում են 2-2 հաշվով:
18:49 26.12.2017
Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բերնլիին»: Առաջին խաղակեսից հետո «Կարմիր Սատանաները» պարտվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»:
17:17 26.12.2017
Երևանի ժամանակով 19.00-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բերնլիին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս հանդիպմանը հայտավորված է, սակայն մեկնարկային կազմում տեղ չի գտել:
«Կարմիր սատանաների» մեկնարկային կազմն այսպիսին է.
Դե Խեա, Յանգ, Ջոնս, Ռոխո, Շոու, Մատիչ, Պոգբա, Մատա, Իբրահիմովիչ, Ռեշֆորդ, Լուկակու
Պահեստայինների նստարանին բացի Մխիթարյանից տեղ են գտել Ռոմերոն, Բլինդը, Լինդելյոֆը, Տուանզեբեն, Էրերան և Լինգարդը:
13:19 26.12.2017
Մախաչկալայի «Անժի» և Մոսկվայի «Արարատ» ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն այժմ գլխավորելու է «Լուչ-Էներգիան»: Գրիգորյանի և ակումբի առջև դրված խնդիրը բավականին բարդ է: Պահպանել տեղը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում: Բանն այն է, որ այժմ թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում և նրան ընդամենը մեկ քայլ է բաժանում վտանգավոր գոտուց: 25 խաղերից հետո «Լուչ-Էներգիան» վաստակել է 27 միավոր: Մյուս խնդիրն այն է, որ մնացած խաղերում ակումբին բաժին են հասել շատ դժվար մրցակիցներ: «Լուչ-Էներգիայի» հանդեպ գործում է նաև նոր ֆուտբոլիստների ձեռք բերման ժամանակավոր արգելքը, ինչը թույլ չի տալիս ակումբին նոր համալրումներ ունենալ: Չնայած այս ամենին ակումբի ղեկավարությունը վստահում է Գրիգորյանին և դրա պատճառը կա: Նախկինում էլ Գրիգորյանը գլխավորել այս ակումբը և ավելին, 2014 թվականին նվաճել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթը:
10:18 26.12.2017
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր «Հայաստանի լավագույն մարզիկ» մրցույթում քվեարկել են իր օգտին.
09:12 26.12.2017
«Ինտերի» սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպում է ունեցել անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակուբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Այս մասին հայտնում է FcInterNews.it կայքը:
Կայքի փոխանցմամբ, Միլանի «Ինտեր»-ը հնարավոր է Մխիթարյանին վարձակալի հունվարին:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, բուքմեյքերական ընկերության փորձագետները ավելի շատ հակված են հավատալ հայ ֆուտբոլիստի տրանսֆերին Միլանի «Ինտեր»:
Այս տեղափոխությունը գնահատվում է 1.10 գործակցով: Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության հավանականությունը գնահատում է 8.00 գործակցով: Երրորդ հավանական տարբերակը՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությունն է, որի հավանականությունը գնահատել է 11.00 գործակցով: