TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

ՄՕԿ-ը ռուս մարզիկին ցմահ զրկել է օլիմպական խաղերին մասնակցելու հնարավորությունից

10:52 19.12.2017

Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի բոբսլեիստ Ալեքսեյ Վոևոդին ցմահ զրկել է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Նշենք, որ ռուս մարզիկն իր կարիերան ավարտել է դեռևս 2015 թվականին: ՄՕԿ-ի հաղորդագրությունը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՄՕԿ-ի կարգապահական հանձնաժողովը, Դենիս Օսվալդի ղեկավարությամբ, վերանայելով 2014 թ. Օլիմպիական խաղերի մարզիկների դոպինգային նմուշները, որոշում է կայացրել, որ Վոևոդը խախտել է 2014 թ. խաղերի հակադոպինգային կանոնները: Նրան արգելվում է հավատարմագրվել օլիմպիական խաղերին ցանկացած ձևով:

Ավելի վաղ Օսվալդի հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Սոչիում կայացած խաղերի արդյունքները, և ցմահ դադարեցրել 31 ռուս մարզիկների մասնակցությունը Օլիմպիական խաղերին:

̰
Մխիթարյանը կարող է  դաշտ դուրս գալ «Բրիստոլ»-ի դեմ խաղում

10:44 19.12.2017

Հերիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ դուրս գալ Լիգայի գավաթի «Բրիստոլ»-ի դեմ խաղում: Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է Manutd.ru-ն:

«Ես մի քանի փոփոխություն կկատարեմ կազմում, սակայն ոչ շատ, քանի որ «Բրիստոլ»-ը առաջնության լավագույն թիմերից է, իսկ այս մրցաշրջանը ամենևին էլ նույնը չէ, ինչ 5-10 տարի առաջ: Այժմ առաջնությունում կան շատ բարձրակարգ թիմեր, որոնցից շատերը կարող են հեշտությամբ մրցել Պրեմիեր լիգայում: Այնպես որ ես այդքան էլ շատ փոփոխություններ չեմ անի: Հնարավոր է, որ Միկին խաղա այդ խաղում: Ինչպես արդեն ասել եմ, հիմա դժվար է նրա համար տեղ գտնել հիմնական կազմում…», – ասել է կարմիր «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

̰
Մանչեսթեր Յունայթեդը Մխիթարյանին կվաճառի ամենաքիչը 35 մլն ֆունտով

21:11 18.12.2017

DailyMail-ի հաղորդմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է դիտարկել ձմռանը Հենրիխ Մխիթարյանին վաճառելու տարբերակը։ Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբը Մխիթարյանին ամենաքիչը 35 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի։ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին ձեռք է բերել 2016 թ 27 մլն ֆունտով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը»,Դորտմունդի «Բորուսիան» ու թուրքական «Բեշիքթաշը»:

̰
Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»

16:53 18.12.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:
Այս մասին «Corriere dello Sport»-ին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» անում է ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի տեղափոխությունը կայանա, և արդեն կապ է հաստատել նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Սակայն, դեռևս հայտնի չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու թուրքական «Բեշիքթաշը»

̰
Հայաստանի հավաքականը չորրորդն է

11:12 18.12.2017

Հնդկական Ահմադաբադ քաղաքում ավարտին է մոտենում մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադան:  Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական, այդ թվում նաև մեր պատանի շախմատիստները:  8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը կիսում է 4-7 հորիզոնականները,  սակայն լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն է:  Հայաստանի հավաքականը տարել է 5 հաղթանակ, կրել երեք պարտություն:  Այս պահին ընթանում է վերջին տուրը:  Մեր հավաքականի մրցակիցը […]

̰
«Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»

10:55 18.12.2017

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը:

Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով:
Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինիոն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»:

̰
Հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հաջող ելույթը Պորտուգալիայում

17:48 16.12.2017

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ նվաճեց սկրեչ մրցաձևում։

̰
«Դինամոն» ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում 7-րդն է

15:12 16.12.2017

Իրանում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Հայաստանը ներկայացնող «Դինամոն» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

̰
be INSPORTS-ի ծաղրանկարը Մխիթարյանի և Մոուրինյուի կոնֆլիկտի վերաբերյալ

14:53 16.12.2017

«beIN SPORTS»-ը ծաղրանկար է ներկայացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև կոնֆլիկտի վերաբերյալ:

̰
Արգենտինական ակումբը որակազրկվել է երկրպագուների բռնության պատճառով

14:06 16.12.2017

Պատճառը «Խուվենտուդ դե Պերգամինոյի» երկրպագուների բռնությունն է մրցավարների նկատմամբ «Ինդեպենդիենտե դե Չիվիլկայի» դեմ խաղում:

Այդ խաղում մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել «Խուվենտու դե Պերգամինոյի» ֆուտբոլիստին: Դրանից հետո թիմի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ և դաժան ծեծի ենթարկել մրցավարներին:

̰
Մոուրինյոն նախատեսում է հունվարին հրաժարվել Մխիթարյանից

12:19 16.12.2017

«Լավ գումար առաջարկելու դեպքում ամեն ինչ հնարավոր է: Ամեն խաղացող իր գինն ունի: Եթե ֆուտբոլիստը մեզ մոտ իրեն լավ չի զգում, և եթե նրա համար լավ գին են առաջարկում, ինչպես եղավ Դեպայի և Շնեյդերլինի դեպքում, ես երբեք «ոչ» չեմ ասի»,-ասել է Մոուրինյոն:

̰
Օմար Մոմանին անդրադարձել է Մխիթարյանի և  Մոուրինյուի հարաբերություններին

09:55 16.12.2017

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերություններին:

«Արդյո՞ք սա Մոուրինյուի` Մխիթարյանից ազատվելու ծրագիրն է»,- գրել է Մոմանին թվիթերյան իր միկրոբլոգում:

̰
Մխիթարյանի բացակայության պատճառն իր մարզավիճակը չէ. Ռուբեն հայրապետյան

16:45 15.12.2017

«Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին և առհասարակ ֆուտբոլին: Կարծում եմ` Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը չի կարող երկար գտնվել այս իրավիճակում: Բոլորդ էլ հասկանում եք, որ այստեղ խնդիրը Հենրիխի ֆիզիկական վիճակի ու մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է: Կարծում եմ` մոտ ժամանակներս ինքս էլ հայտարարություն կանեմ` որոշ բաներ ուսումնասիրելուց և ճշտելուց հետո: […]

̰
Անդրե Սփայթ Մկրտչյանը դաշտի կենտրոնից գնդակը նետել է ցանցը

16:25 15.12.2017

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը «Դենվեր Պիոներսի» հետ հանդիպման ժամանակ դաշտի կենտրոնից գնդակը նետել է ցանցը:

̰
Դիեգո Ռոսսի Մարշալյանը տեղափոխվել է «Լոս Անջելես»

15:40 15.12.2017

«Պենյարոլի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարշալյանը կարիերան կշարունակի «Լոս Անջելես» ակումբում, այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:

̰
Էլ Կլասիկո աստղային պատերազմների մոտիվներով

19:25 14.12.2017

Դեկտեմբերի 23-ին սպասվում է հերթական Էլ-Կլասիկոն: Թեև Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական՝ «Ռեալ»- «Բարսելոնա» հանդիպմանը դեռ ավելի քան 1 շաբաթ կա, մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմմանին անդրադաձել է սպասվող դիմակայությանը՝ իսպանական ակումբների ֆուտբոլիստներին ներկայացնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գործող անձանց կերպարներով:

̰
Արյունալի ծեծկռտուք սերբական ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև

16:29 14.12.2017

Սերբական «Պարտիզան» և «Ցրվենի Զվեզդա» ֆուտբոլային ակումբների խաղից հետո դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև:

Sports.ru-ի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով ավելի քան 20 երկրպագու է տուժել: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը, ինչի հետևանքով նաև 4 ոստիկան է տուժել:

̰
Հենրիխ Մխիթարյանին հավակնում է աշխարհի ֆուտբոլային ակումբների մեծամասնությունը. Նոբել Առուստամյան

16:07 14.12.2017

«Հենրիխ Մխիթարյանը թոփ կարգի խաղացող է և նրա ողջ կարիերան զարգացումների վրա է հիմնված», նման կարծիք է հայտնել հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

̰
Մոուրինյուն ասել է, թե ինչու չի խաղացնում Մխիթարյանին

15:27 14.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 17-րդ տուրի` «Բորնմուտի» հետ խաղից հետո բացատրել է, թե ինչու չի խաղում մանկունիացիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Պահեստայինների նստարանաին կարող են 6 ֆուտբոլիստներ լինել, և իսկ ես փորձում եմ պահպանել հավասարակշռությունը: Իմ ենթակայության տակ 2 պաշտպան կա, ովքեր կարող են խաղալ տարբեր դիրքերում, ինչպես նաև Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչն ու Մարկուս Ռեշֆորդը:
Հիմնական կազմում ես դաշտ դուրս բերեցի Մարսիալին, Մատային և Լինգարդին: Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա այդ տղաներից մեկը հայտացուցակից պետք է դուրս մնար: Բայց այսօր ես կարծում եմ, որ նրանք արժանի են խաղադաշտ դուրս գալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը:
Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում :

̰
Սկսվել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկությունը

14:10 14.12.2017

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում մրցույթի քվեարկության սկիզբը:

̰
Արգենտինացի մարզիչները կհամագործակցեն ՀՖՖ-ի հետ

12:48 14.12.2017

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ, փոխանցում է ֆեդերացիայի կայքը: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: ՀՖՖ Վարդան Մինասյանը, ներակայացնելով հանդիպման արդյունքները, նշել է.

̰
Մխիթարյանն ու Մոուրինիոն շտապ հանդիպել են

18:44 12.12.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շտապ հանդիպում է ունեցել ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ նրա վատ մարզավիճակի հարցով: Այս մասին հայտնում է բրիտանական Transfer Market Web կայքը: Խոսակցության մանրամասները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանն ինքն է ցանկանում հանդիպել մարզչի հետ իր ապագան քննարկելու նպատակով:

Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակն «Մանչեսթր Յունայթեդ»-ում այդպես էլ անորոշ է մնում: Պորտուգալացի մարզիչ Մոուրինիոն շարունակում է չհայտավորել հայ կիսապաշտպանին, չնայած, որ նա չունի վնասվածքներ և ինտենսիվորեն մարզվում է: Այս իրավիճակում արտասահմանյան մարզական լրատվամիջոցներն, այսպես ասած, փորձում են Մխիթարյանին համապատասխան նոր թիմ «գտնել»:

Պարբերականները գրում են հայ կիսապաշտպանի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին: Մասնավորապես, Sport Mediaset , 90 min.com նաև անգլիական կայքերը նշում են, որ «Ինտերի» մարզիչ Լուչիանո Սպալետտին արդեն վաղուց իր թիմի համար փլեյմեյքեր է փնտրում, ով կկարողանա դաշտի կենտրոնում գործել արագ, խաղին սրություն տալ, ինչպես նաև արագ ու դիպուկ փոխանցումներով առաջ մղել հարձակվողներին:

Սպալետիի ուշադրության կենտրոնում է նաև հայ կիսապաշտպանը և եթե շարունակվի այս ճգնաժամային իրավիճակը Մանչեսթր Յունայթեդում, իտալական թիմը կփորձի օգտվել ձմեռային շրջանում Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունից:

̰
Հնդկաստանում կանգնեցրել են Դիեգո Մարադոնայի արձանը

18:04 12.12.2017

Հնդկաստանում կանգնեցրել են Դիեգո Մարադոնայի արձանը: Մարադոնան պատկերվել է աշխարհի գավաթը ձեռքին՝ 1986թ. աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո: Հուշարձանը տեղադրվել է Կալկաթայում, բարձրությունը կազմում է 3,5 մետր:

̰
Լոդիգինն առաջ է անցել Բերեզովսկուց

15:58 12.12.2017

«Զենիթի» դարպասապահ Յուրի Լոդիգինը ՌՖՊԼ-ի 20-րդ տուրի Գրոզնիի «Ախմատի» դեմ խաղում, սեփական դարպասն անառիկ է պահել այդպիսով: Դա նրա 46-րդ «չոր» խաղն էր «Զենիթի» կազմում: Այդ ցուցանիշով նա առաջ է անցել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուց, ով 45 «չոր» խաղ էր անցկացրել «Զենիթի» կազմում:

Բերեզովսկին այդ ցուցանիշով «Զենիթի» դարպասապահների ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը. առաջատարը Վյաչեսլավ Մալոֆեյեվն է 121 խաղով:

̰
ՀՖՖ-ն կոչ է անում քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին

15:18 12.12.2017

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում, այս տարի առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
ՀՖՖ-ն կոչ է անում քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին:
«Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում են ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին տարվա լավագույն մարզիկների տասնյակում պետք է հաղորդագրություն ուղարկեն 1006 կարճ համարին եւ նշեն մեր ֆուտբոլիստի համարը նախարարության կողմից հրապարակված անվանացանկում՝ 18: Խորհրդանշանական է, որ 18-ը նաեւ Մխիթարյանի խաղային համարն է մեր ազգային հավաքականում»,- ասվում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների և sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը: Քվեարկությանը շարունակվելու է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):
«Instagram»-ի իր էջում կատարած գրառումով Մխիթարյանի օգտին քվեարկելու կոչ է արել նաև ֆուտբոլիստի քույրը` Մոնիկա Մխիթարյանը:

̰
Մանչեստերյան ակումբների վեճի «պատճառը» Իբրահիմովիչն էր

11:23 12.12.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայում մանչեստերյան երկու ակումբների հանդիպումից հետո, վեճ էր ծագել հակառակորդ թիմերի ֆուտբոլիստների միջև, իսկ Ժոզե Մոուրինյոն պլաստիկե շշով հարվածել էր «Մանչեստեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի գլխին: Այս իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել բրիտանական լրատվամիջոցներում: Եվ ահա պարզվել է միջադեպի ևս մեկ պատճառ: Հաղթանակից հետո «Մ. Սիթիի» ֆուտբոլիստները առիթը բաց չեն թողել ծաղրել Զլատան Իբրահիմովիչին, որը դուրս է եկել խաղադաշտ 77-րդ րոպեյին:

«Իբրա, դու շատ ես խոսում, բայց քիչ շարժվում»,- ասել է հակառակորդ ակումբի ֆուտբոլիստներից մեկը:

Սադրանքին «Մ.Յունայթեդի» ֆուտբոլիստները արձագանքել են անմիջապես: Լեզվակռիվը վերածվել է 20 ֆուտբոլիստի մասնակցությամբ ծեծկռտուքի: Պարզվել է սակայն, որ կոնֆլիկտը շատ ավելի շուտ է սկսվել, դեռ մինչև դերբին, ու մեղավորն այստեղ Մոուրիյոյից ոչ պակաս սկանդալային Իբրահիմովիչն էր: Խաղից առաջ հենց Իբրահիմովիչը հայտարարել էր, որ «Սիթիին» չի կարելի համեմատել ոչ միայն «Յունայթեդի», այլև նույնիսկ միայն իր հետ:

«Անձամբ ես ավելին եմ, քան «Մանչեստեր Սիթին»: Ես ավելի մեծ եմ, ավելի շատ պարգեվներ ու երկրպագուներ ունեմ քան այդ ակումբն ամբողջությամբ: Անգամ «Սիթիի» երկրպագուները իմ հետ հանդիպումից հետո դառնում են իմ ֆանատները»,- հայտարարել էր Զլատանը:

Հիշեցնենք որ «Մանչեստեր Յունայթեդը», որը առաջնությունում առայժմ երկրորդն է, վերջին 40 տնային խաղերում առաջին պարտությունը կրեց, իսկ «Մանչեստեր Սիթին» ընթացիկ առաջնությունում առայժմ անպարտելի է և վստահորեն գլխավորում է մրցաշարայի աղյուսակը: Ինչ վերաբերում մեծ աղմուկ հանած այս միջադեպին, ապա այն այժմ հետաքննում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:

̰
McLaren-ը ներկայացրել է իր նոր 800 ձիաուժ հզորությամբ հիպերմեքենան

20:35 11.12.2017

Հանրահայտ McLaren Automotive մեքենաշինական բրենդը ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մոդելներից մեկը՝ 800 ձիաուժ հզորությամբ Senna հիպերավտոմեքենան, որն անվանակոչվել է «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի եռակի չեմպիոն Այրթոն Սեննայի պատվին: motor.ru կայքի փոխանցմամբ՝ թեև մեքենան մրցարշավային է, սակայն կարող է երթևեկել նաև ընդհանուր օգտագործաման ճանապարհներով: Հիպերմեքենան ստեղծվել է 720S մոդելի հիմքով ու կշռում է 1.198 կգ: Այն McLaren […]

̰
Յուրաքանչյուր մեդալ մենք կնվիրենք մեր Ռուսաստանին. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին

19:03 11.12.2017

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն սպորտի ձմեռային մարզաձևերում հանդես եկող ռուս մարզիկների անունից հրապարակել է հայտարարություն՝ կապված 2018թ. Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերում նրանց՝ չեզոք դրոշի ներքո մասնակցության հարցի հետ:

̰
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի զույգերը

15:30 11.12.2017

Հայտնի են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի զույգերը:

̰
Կկայանա Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը

14:00 11.12.2017

Շվեյցարական Նյոն քաղաքում այսօր տեղի կունենա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

̰
BACK_TO_TOP