10:55 11.12.2017
«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն ծեծկռտուք է հրահրել մանչեստերյան դերբիից հետո: Մոուրինյոն վիճաբանել է «Մանչեստեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի հետ, այն բանից հետո երբ պորտուգալացու թիմը սեփական հարկի տակ պարտություն է կրել Սիթիից՝ 1-2 հաշվով: Ինչպես հայտնում է «The Telegraph» պարբերականը, խաղից հետո «Սիթին» շատ բուռն է տոնել իր հաղթանակաը, ինչն էլ դուր չի եկել Մոուրինյոյին: […]
18:53 09.12.2017
Մեկնարկել է London chess classic շախմատային մրցաշարի 7-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լեվոն Արոնյանը սպիտակներով խաղում է ԱՄՆ ներկայացնող Հիկարո Նակամուրայի հետ.
11:14 09.12.2017
Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարող է գլխավորել Կարագանդայի «Շախտյորը»,- հաղորդում է «СИА SPORTINFORM»-ը:
Ղազախական ակումբի ղեկավարությունը դիտարկում է մի քանի մասնագետներին հրավիրելու տարբերակ: Թեկնածուների թվում է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչը:
Խաշմանյանը կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Արարատում», «Գանձասարում», «Կիլիկիայում» և «Բանանցում», ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Սաուլյուս Շիրմյալիսի պայմանագիրն ավարտվել է և նա հեռացել է թիմից:
10:17 09.12.2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող 25 մարզիկների անունները:
Լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն՝
1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ
2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ
3. Լևոն Արոնյան, շախմատ
4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ
5. Լևան Բերիանիձե, ազատ ոճի ըմբշամարտ
6. Անաստասիա Գալուստյան, գեղասահք
7. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտ
8. Արթուր Թովմասյան, մարմնամարզություն
9. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ
10. Գեորգի Կետոև, ազատ ոճի ըմբաշամարտ
11. Տիգրան Կիրակոսյան, սամբո
12. Մաքսիմ Մանուկյան, սամբո
13. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ըմբշամարտ
14. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
15. Հարություն Մերդինյան, մարմնամարզություն
16. Գոռ Մինասյան, ծանրամարտ
17. Սերգեյ Միքայելյան, դահուկային սպորտ
18. Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ
19. Գրիգոր Մխիթարյան, սամբո
20. Լիլիթ Մկրտչյան, հրաձգություն
21. Սարգիս Սարգսյան, ուշու
22. Էդգար Ստեփանյան, հեծանվային սպորտ
23. Սերգեյ Վարդազարյան, թաեքվանդո
24. Վաչիկ Վարդանյան, սամբո
25. Վոլոդյա Ֆրանգուլյան, ազատ ոճի ըմբշամարտ
20:42 08.12.2017
Տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության արդեն ավանդական դարձած ֆուտզալի գավաթի 15-րդ խաղարկությունը:
20:13 08.12.2017
London Chess Classic մրցաշարում այսօր 6-րդ տուրի շրջանակում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ուժերը չափում է ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ:
15:52 08.12.2017
Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին խոսում են ավելի ու ավելի հաճախ: Նույնիսկ նշվում են արդեն ակումբներ, որոնք ցանկանում են գնել Մխիթարյանին: Սկզբում դա «Բորուսիան» էր, հիմա՝ իտալական «Ինտերը»:
13:31 08.12.2017
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին, Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք, ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ:
21:42 05.12.2017
Լոնդոնում ավարտվեց London Chess Classic գերմրցաշարի 3-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Հայ գրոսմայստերը հնդիկ շախմատիստի հետ խաղը ոչ ոքի ավարտեց 31-րդ քայլին:
21:03 05.12.2017
Ռուսական Матч ТВ հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի մասին:
15:00 05.12.2017
Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին տուրի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են «The Lowry» հյուրանոց:
Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից:
Ըստ աղբյուրի` ակումբի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.
Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Կիերան Օ’Հարա, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Աքել Տուանզեբե, Քրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Էշլի Յանգ, Լյուկ Շոու, Խեսե Լինգարդ, Սքոթ ՄակՏոմինայ, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Ռոմելու Լուկակու, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարսիալ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այսօր կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
10:36 05.12.2017
«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին մի քանի հանդիպումների հայտացուցակում չհայտնված Հենրիխ Մխիթարյանը այսօր հնարավոր է խաղադաշտ դուրս գա: Այսպիսի կանխատեսումներ են անում բրիտանական պարբերականները: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակում անգլիական ակումբը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հանդիպմանը թիմի հետ նախապատրաստվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
19:15 04.12.2017
Բելգիական Շառլեռուա և Օստենդե ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումից առաջ Շառլելուայի երկրպագուները միացել են բարեգործական յուրահատուկ ակցիայի: Նրանք դաշտ են նետել հազարավոր փափուկ խաղալիքներ, որոնք կբաժանվեն սահմանափակ կարողություններով երեխաներին որպես ամանորյա նվեր: Հավաքված խաղալիքներն այնքան շատ են եղել, որ մարզադաշտի սպասարկող անձնակազմից բավականին երկար ժամանակ է պահանջվել դրանք հավաքելու համար: Նման սովորույթ գոյություն ունի նաև Հյուսիսային […]
16:29 04.12.2017
«Մանչեստր յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է այն պատճառը, ըստ որի Ջեյսի Լինգարդին գերադասում է Հենրիխ Մխիթարյանից, հաղորդում է բրիտանական «Manchester evening news»-ը:
«Անգլիացին ավելի լավ է համապատասխանում 3-5-2 սխեմային, որն օգտագործվել է վերջին շաբաթում», – ասել է պորտուգալացի մասնագետը, իսկ «Արսենալի» հետ խաղից հետո ասել է, որ Լինգարդը լավ է խաղացել: Նա արեց այն, ինչ իրենից պահանջվում էր պաշտպանությունում, ինչպես նաև գրոհների եզրափակիչ փուլում:
«Նախամրցաշրջանային հավաքներին փորձում էինք 3 պաշտպաններով խաղալու սխեման: Երբ հանդես ես գալիս երկու հարձակվողներով, քեզ պետք է, որպեսզի կիսապաշտպանները մասնակցեն գրոհների եզրափակմանը և Լինգարդը դա արեց», – ասել է Մոուրինյոն:
09:57 04.12.2017
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում վանդալների հարձակման է ենթարկվել Լիոնել Մեսսիի արձանը: Ի դեպ ընթացիք տարում սա արդեն հարձակման երկրորդ դեպքն է աշխարհահռչակ ֆուտբոլիստի արձանի վրա: Այս անգամ կոտրել են «Մեսսիի» ոտքերը, իսկ նախորդ հարձակման ժամանակ վնասվել էր արգենտինացու մարմնի վերին հատվածն ու գլուխը: Մեսսի արձանը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի հատվածում, որը կոչվում է […]
18:59 01.12.2017
Մոսկվայի Կրեմլի պալատում ավարտվել է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանության արարողությունը:
18:56 01.12.2017
Հայաստանի թաեքվանդոի հավաքականը դեկտեմբերի 7-9 կմասնակցի Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ի
14:52 01.12.2017
Այսօր Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կկայանա ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը: Միջոցառումը կվարեն ռուս լրագրող Մարիա Կոմանդնայան ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, Գարի Լինեկերը: Միջոցառման շոու հատվածը կվարի կվարի Իվան Ուրգանտը:
11:27 01.12.2017
Ծագումով հայ, արգենտինական Independente հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։
18:44 30.11.2017
Նոյեմբերի 28-ից ԱՄՆ-ի Անահեյմ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Սովորաբար այսպիսի մրցաշարը հայ մարզասերների ուշադրությունից չէր վրիպի, սակայն այս տարվա առաջնությունը արտասովոր է:
18:10 30.11.2017
Իրանի հավաքականի երկրպագուները խնդրանքով դիմել են ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության հաղորդավարներից Մարիա Կոմանդնայային: Երկրպագուներն Իստագրամում ռուս հաղորդավարուհուն խնդրել են բաց հագուստով չներկայանալ արարողությանը: «Խնդրում ենք, օգնիր մեզ և ընտրիր այնպիսի հանդերձանք, որ մենք կարողանանք դիտել ամբողջ հեռարձակումը»,- գրել է երկրպագուներից մեկը:
Բանն այն է, որ Իրանի պետական ալիք IRIB-ն կանջատի ուղիղ հեռարձակումը, եթե վիճակահանության ժամանակ կադրում երեւա բաց հագուսով կին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: