15:52 08.12.2017
Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին խոսում են ավելի ու ավելի հաճախ: Նույնիսկ նշվում են արդեն ակումբներ, որոնք ցանկանում են գնել Մխիթարյանին: Սկզբում դա «Բորուսիան» էր, հիմա՝ իտալական «Ինտերը»:
«Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխությանն է անդրադարձել Transfermarkt հայտնի պարբերականը:
Նշվում է, որ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի աջակցությմաբ հունվարին գործարքը հնարավոր է՝ կայանա:
«Իտալական թիմը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելով ցանկանում է նաև վերականգնել հարեբերությունները Ռայոլայի հետ: Վերջին շրջանում Ռայոլայի և «Ինտերի» հարաբերություններն ուղղակի սառած էին»,- գրում է պարբերականը:
Նշվում է նաև որ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել մոտավորապես 31.5 միլիոն ֆունտ սթեռլինգ:
Այն, որ Մխիթարյանը լուրջ խնդիրներ ունի Մոուրինյոյի հետ, փաստ է: Վերջին խաղերին Մխիթարյանն անգամ չի հայտագրվում, իսկ Մոուրինյոն նրան քննադատում է բացեիբաց: Մխիթարյանի և Մոուրինյոյի հարաբերություններին անընդհատ անդրադառնում է բրիտանական մամուլը:
Անգլիական պարբերականներից մեկը գրում է, թե Մխիթարյանն իրեն չի պահում ինչպես աստղ: Նա սովորական սանրվածք ունի, շատ համեստորեն է արտահայտվում ֆուտբոլի մասին, իսկ հարցազրույցներում ավելի շատ խոսում է ընտանիքի և հայրենիքի հանդեպ իր սիրո մասին, աստղերի նման ցոփ կյանքով չի ապրում, խաղադաշտում չի գնում սադրանքների, նա չի ուզում առաջինն ու գլխավորը լինել խաղադաշտում, իսկ Մոուրինյոյին այդպիսիք պետք չեն: Նա ավելի շատ գերադասում է Պեպեի և Մատերացիի նման ֆուտբոլիստների:
Բրիտանական մամուլում գրում են նաև, որ Մխիթարյանը նեղացած է, որ իրեն չտվեցին 10 համարը, իսկ Մոուրինյոն նեղացած է նրանից, որ Մխիթարյանը քվեարկության ժամանակ նրան չընդգրկեց ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչների եռյակում: Բայց գրեթե բոլոր անդրադարձներում կա նաև դրական բան՝ նախ, որ Մխիթարյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել:
Նա հայ տղաների կուռքն է, նրա մասին ֆիլմեր են նկարահանում: Նա իդեալական մարզիկ է, առանց վատ սովորությունների: Նախկին ակումբների մարզիչները՝ Լուչեսկուն և Կլոպը, նրա համար կարծես երկրորդ հայր լինեին: Մոուրինյոն այլ է: Նրա հարաբերությունները հիմնված են սկանդալների վրա, իսկ սպասելիքները սկանդալային ֆուտբոլիստներից են, իսկ Մխիթարյանը փափուկ է, բայց նաև երկաթի պես ամուր:
«Այդ սև շրջանը երկար չի տևի, նա նորից հրաշալի խաղ ցույց կտա»,- եզրափակում է անգլիական թերթը:
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...