20:22 19.08.2024
Լևերկուզենի «Բայերը» թրեբլ է ձևակերպել Գերմանիայում: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայի տիտղոսը և Գերմանիայի գավաթը նվաճելուց հետո դարձել է նաև սուպերգավաթակիր: «Բայերը» Սուպերգավաթի խաղում մրցել է փոխչեմպիոն «Շտուտգարտի» դեմ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով, 88-րդ րոպեին Լևերկուզենի թիմին պարտությունից փրկել է չեխ հարձակվող Պատրիկ Շիկը: «Բայերը» հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում առավելության է հասել 4-3 հաշվով: […]
19:40 19.08.2024
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (9410 միավոր)։ Հերթական թարմացումից հետո դիրքը մեկ տեղով զիջել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որն այժմ 23-րդն է։
19:11 19.08.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ խաղում հաղթական գոլն է խփել` 1-0։ 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 77-րդ րոպեին և 90-րդ րոպեին գրավել է իր նախկին թիմի դարպասը ու չի տոնել գոլը։ Թիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, որի համակարգում խաղացել է 2016-2021 թվականներին։ Միխայիլ […]
18:50 19.08.2024
Սան-Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադն» իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանը մեկնարկեց անսպասելի պարտությամբ։ Առաջին տուրում սեփական մարզադաշտում Սան-Սեբաստիանի թիմը զիջեց «Ռայո Վալեկանոյին» 1-2 հաշվով։ Հյուրերը երկրորդ խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան, որին բասկյան ակումբը պատասխանեց միայն ավելացված 8-րդ րոպեին Մարտին Սուբիմենդիի խփած գոլով։ «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակում չկար Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը շարունակում է […]
18:26 19.08.2024
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների մրցավարներին: Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժեմբերոկի» միջև կայանալիք առաջին հանդիպումը սպասարկելու են նիդերլանդցի մրցավարները` Ջոուի Կոեյի գլխավորությամբ։ Եզրերում նրան օգնելու են Պատիկ Ինիան և Դիոն Ֆիկերտը, չորրորդ պաշտոնյան լինելու է Յանիկ վան դեր Լանը, տեսակրկնապատկերների մրցավարները Յերում Մանսխոտն ու Ռիչարդ Մարտենսն են։ Հանդիպումը կայանալու […]
17:44 19.08.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև թիմի ավագ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 76-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլային փոխանցում կատարել նիգերիացի Մոզես Կոբնանին։ Ընդամենը 4 րոպե անց Կոբնանը ևս մեկ գոլ […]
17:16 19.08.2024
Արինա Սոբոլենկոն (Բելառուս, երրորդ ռակետ) դուրս է եկել Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի եզրափակիչ։ ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 6-3, 6-3 հաշվով հաղթել է WTA դասակարգման աղյուսակի առաջին համար Իգա Շվյոնտեկին (Լեհաստան)։ 26-ամյա Սոբոլենկոն մրցաշարում մրցակիցներին չի պարտվել ոչ մի սեթում։ Աշխարհի երրորդ ռակետը եզրափակչում մրցելու է Ջեսիկա Պեգուլայի (ԱՄՆ, 6-րդ ռակետ) հետ։
16:53 19.08.2024
Մադրիդի «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իսպանական Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» դեմ հանդիպումից (1-1) հետո իր մարզաշապիկը հանդերձարանում նվիրել է թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալին։ Լեգենդար թենիսիտը ներկա է եղել իր համար հարազատ երկու ակումբների հանդիպմանը։ Նադալը ծնվել է Մայորկայից ոչ հեռու գտնվող Մանակոր քաղաքում, իսկ նրա հորեղբայրը` Միգել Անխել […]
16:25 19.08.2024
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի ATP-1000 շարքի մրցաշարի եզրափակիչ։ ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում իտալացի թենիսիստը համառ պայքարում հաղթել է Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևին (չորրորդ ռակետ)։ Գրանցվել է 7-6, 5-7, 7-6 հաշիվը։ Մրցախաղը տևել է 3 ժամ 6 րոպե։ 23-ամյա Սիները Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը վիճարկելու է Ֆրենսիս Թիաֆոյի (27-րդ ռակետ) հետ։ […]
16:11 19.08.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Գվարդիոլայի թիմի գոլերը խփել են նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։
13:17 19.08.2024
Հայաստանի Մ-15 հավաքականն օգոստոսի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մոլդովա՝ մասնակցելու սեպտեմբերի 14-20-ը կայանալիք ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի: Մ-15 հավաքականի գլխավոր մարզիչ Տիրան Ղազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Սարգիս Պէրպէրյան – Ակադեմիա 1-10 Դավիթ Պետրոսյան – Արարատ-Արմենիա 10 Գևորգ Ղազարյան – Ուրարտու 1-10 Էմիլ Վիրաբյան – […]
12:17 19.08.2024
Հայաստանի Մ-17 հավաքականը օգոստոսի 19-ից 22-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ Արթուր Պետրոսյան – Փյունիկ 2 Նուբար Գիշյան – Ուրարտու 2 Հայկ Հովակիմյան – Ակադեմիա Պաշտպաններ Շանթ Բեյբության – Արարատ-Արմենիա 2 Էդգար Պողոսյան – Արարատ-Արմենիա 2 Հայկ Ղուկասյան […]
21:53 18.08.2024
Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Ալեքսը ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:
20:39 18.08.2024
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ժամանակակից աշխարհում և ֆուտբոլում առկա ռասիզմի խնդրի մասին։ «Մենք պարտավոր ենք խոսել այս մասին: Մեզ շրջապատող մարդիկ չպետք է անտարբեր մնան ռասիզմի խնդրի նկատմամբ։ Սրա վրա աչք փակելը տարբերակ չէ: Մենք պետք է պայքարենք դրա դեմ և շատ բան փոխենք։ Ամբողջ աշխարհը պետք է միանա ռասիզմի դեմ պայքարին։ […]
17:17 18.08.2024
Սենթ Լուիսում ավարտվեց «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիրեզա Ֆիրուջան, Ուեսլի Սոն, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Լենիեր Դոմինգեսը, Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարի ավարտից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը. […]
14:27 18.08.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ մրցափուլի «Նոա»-«Վեստ Արմենիա» հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 19-ին, հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ՀՊԼ-ի մամուլի ծառայությունը։ 4-րդ տուրի շրջանակում «Վեստ Արմենիան» օգոստոսի 24-ին սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։ Իսկ 4-րդ մրցափուլի ԲԿՄԱ-«Նոա» հանդիպումն օգոստոսի 26-ի փոխարեն կկայանա օգոստոսի 25-ին:
12:12 18.08.2024
Իսպանական Պրիմերայի 2024/2025 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Վալենսիայի» հետ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել: Հանդիպման հաշիվը խաղի 44-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Ուգո Դուրոն, սակայն առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խփել է պատասխան գնդակը: Լևանդովսկին ևս մեկ գոլ խփել է արդեն երկրորդ կեսի մեկնարկին՝ 49-րդ […]
10:54 18.08.2024
Կայացել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի «Ալ Նասր»-«Ալ Հիլալ» հանդիպումը, վերջինս հաղթեց 4-1 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, հանդիպման 44-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը։ Սակայն երկրորդ խաղակեսում «Ալ Հիլալը» շրջեց հանդիպման ընթացքը։ 55-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը՝ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի փոխանցումից։ 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ինքը՝ Միտրովիչը։ 6 րոպե անց Միտրովիչը […]
19:44 17.08.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանն ու «Նոան» շարունակում են համագործակցությունը։ Հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ «Շատ ուրախ եմ «Նոայի» հետ շարունակել իմ ճանապարհը։ Հպարտ եմ ներկայացնել հայկական «Նոա» ակումբն ու Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում»,-նշել է Մուրադյանը։ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանն ընդգծել է ակումբի կազմում […]
17:38 17.08.2024
«Սպարտակի» նախկին կիսապաշտպան Պեդրո Ռոշի Բեռնարդ Հեմիլթոնի գործակալը հայտնել է, որ բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ թիմ։ Ֆուտբոլիստի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Sport Express-ը։ «Պեդրոն ցանկանում է գնալ «Սպարտակ», բայց կարմիր և սպիտակները նրան չեն ուզում»,- ասել է Հեմիլթոնը։ Ռոչան «Սպարտակ» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին։ Նա կարմիր-սպիտակների կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ […]
15:12 17.08.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, թե ով է լինելու թիմի նոր ավագը պաշտպան Սերխի Ռոբերտոյի հեռանալուց հետո։ Սերխի Ռոբերտոն օգոստոսին հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվել էր հուլիսին։ «Մարկ-Անդրե տեր Շտեգենը կլինի մեր նոր ավագը: Հաջորդ շաբաթ մենք կքվեարկենք մնացած ավագների օգտին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն, փոխանցում է […]
14:16 17.08.2024
Սևանա լճում երրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Մրցաշարի նպատակն է հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:
13:45 17.08.2024
ՊՍԺ-ն հայտարարել է «Ռենի» 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեսիրե Դուեի տեղափոխության մասին։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ 19-ամյա վինգերը «Ռենի» ակադեմիայի սան է: Նախորդ մրցաշրջանում Դուեն անցկացրել է 43 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի համար փարիզյան ակումբը վճարել է 50 մլն եվրո։
17:31 16.08.2024
Նույնիսկ շախմատի մասնագետներն ավելի վատ են խաղում, երբ օդի որակն ավելի ցածր է, ինչը ենթադրում է բացասական ազդեցություն ճանաչողական աշխատանքի վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Դա վերջերս հրապարակված հետազոտության էությունն է: Այն համահեղինակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողի կողմից, և ցույց է տալիս, որ շախմատիստները օբյեկտիվորեն ավելի վատ են […]
19:56 15.08.2024
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid & Blitz մրցաշարում ավարտվեցին արագ խաղի պարտիաները։ 7-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին, 8-րդ տուրում հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, 9-րդ տուրում ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ։ Արոնյանը 10 միավորով չորրորդն է։ Առաջատարներն են 11-ական միավոր վաստակած ռուսաստանցի Յան […]
19:22 15.08.2024
Անվանի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն շուտով կգլխավորի ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականը։ The Athletic-ը գրում է, որ արգենտինացի մասնագետը բանակցություններից հետո ընդունել է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը։ Նա փոխարինելու է Գրեգ Բերալթերին։ Վերջինս պաշտոնանկ է արվել Ամերիկայի գավաթի տնային խաղարկությունը ձախողելուց հետո։ Այս տարվա ամռանը կայացած մրցաշարում ամերիկացիները չէին կարողացել հաղթահարել խմբային փուլը։ Պոչետինոն վերջերս է հեռացել […]
18:47 15.08.2024
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հունգարիայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել է «Պուշկաշ Ակադեմիայի» հետ պատասխան հանդիպման մասին։ Թիմերը կմրցեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ «Մենք արդեն բավականաչափ լավ գիտենք միմյանց, շատ ավելի լավ, քան նախորդ խաղից առաջ: Ինչ վերաբերում է խաղին, ապա ես կարծում եմ, որ մրցակիցը մի փոքր […]
18:16 15.08.2024
Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն արձագանքել է իր առաջին տիտղոսին արքայական ակումբում։ Եվրոպայի սուպերգավաթի խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:0 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտային»։ Մբապեն նորամուտի խաղում դարձել էր նաեւ գոլի հեղինակ։ «Սա մեծագույն պահ է ինձ համար։ Մենք գիտենք, որ պետք է միշտ […]
17:48 15.08.2024
«Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի որդին տեղափոխվել է «Բարնլի», հաղորդում է Globo-ն։ 19-ամյա հարձակվող Ժոաու Մենդեշ դե Ասիս Մորեյրան անգլիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Նախորդ մրցաշրջանում Ժոաու Մենդեշ դե Ասիս Մորեյրան հանդես էր գալիս «Բարսելոնայի» համակարգում։
17:22 15.08.2024
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի` ակումբում խփած առաջին գոլի մասին. «Այս տիտղոսն ու հաղթանակը մեզ որոշակի էներգիա կտան երկար մրցաշրջանի համար։ Տեսա, թե Կիլիանը որքան ուրախ է «Ռեալի» մարզաշապիկով առաջին գոլը խփելուց հետո։ Այդ գոլը վստահություն կտա նրան։ Նման պայմաններում նորամուտը նշելը հեշտ չէ»,- մեջբերում է Պերեսին Marca-ն։ Հիշեցնենք, […]