17:37 13.08.2024
«Չելսին» ցանկանում է տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ վաճառել թիմի մի շարք խաղացողների, հայտնում է Daily Mail-ը։ Լոնդոնցիներն ակնկալում են 200 միլիոն ֆունտ ստերլինգ վաստակել՝ 11 խաղացողի վաճառքից։ Ակումբը կարող են լքել Ռոմելու Լուկակուն, Տրևո Չալոբան, Արմանդո Բրոյան, Կոնոր Գալահերը, Կարնի Չուկվուեմեկան, Բեն Չիլվելը, Ռահիմ Ստերլինգը, Նոնի Մադուեկեն, Դևիդ Ֆոֆանան, Բաշիր Համֆրիսը և Չեզարե Կասադեյը։ Առաջիկա […]
17:14 13.08.2024
Կատալոնական «Բարսելոնան» ակումբի հիմնադրի` Ժոան Գամպերի, անվան գավաթի խաղում անսպասելիորեն 0-3 հաշվով պարտվեց Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյին»: Գոլերի հեղինակ են դարձել Քրիստիան Մավիսան, Լամին Կամարան և Բրել Էմբոլոն: Իսպանիայի փոխչեմպիոնը նախորդ 11 տարիներին նվաճել էր Գամպերի գավաթը: Կատալոնական գրանդը Գամպերի գավաթում նախորդ անգամ պարտվել էր 2012 թվականին` 0-1 հաշվով «Սամպդորիային»:
16:39 13.08.2024
Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի կազմում քառակի օլիմպիական չեմպիոն դարձած Քևին Դյուրանտը կդառնա ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բաժնետեր, հայտնում է L’Équipe-ը։ Ամերիկյան «Ֆինիքս Սանզի» 35-ամյա բասկետբոլիստը ձեռք կբերի փարիզյան ակումբի բաժնետոմսերի փոքր մասը: Դյուրանտը ՊՍԺ-ի երկրպագու է և ակումբի կատարցի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆիի ընկերն է:
16:13 13.08.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին արձագանքել է կատալոնական «Բարսելոնայից» իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի հեռանալուն: «Հաջողություն նոր փուլում: Քեզ ամենալավն եմ մաղթում»,- սոցցանցերում նախկին թիմակցին գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը: Սերժի Ռոբերտոն կատալոնական ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2010 թվականին։ Նա «Բարսելոնայում» անցկացրած 373 խաղում խփել է 19 գոլ, կատարել […]
15:39 13.08.2024
Կատալոնական «Բարսելոնան» նոր ավագ կունենա իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի հեռանալուց հետո։ Marca-ի համաձայն՝ «Բարսելոնայի» ավագի թևկապը բաժին կհասնի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին։ Գերմանիայի հավաքականի 32-ամյա դարպասապահը 2014 թվականից է խաղում այս ակումբում։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» ավագն էր Սերժի Ռոբերտոն, որը ակումբի սան է, իսկ գլխավոր թիմում նորամուտը նշել էր 2010 թվականին։ 32-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» […]
15:05 13.08.2024
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում ընթացող «Մասթերս» մրցաշարում դուրս է եկել երկրորդ փուլ: Ռուսաստանի ներկայացուցիչը 2 սեթում 6-0, 6-3 հաշվով առավելության է հասել Աշխարհի 28-րդ ռակետ արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ, 5 րոպե: Հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ:
14:24 13.08.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» նոր պայմանագիր է ստորագրել թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Մարտինեսը 2018 թվականից է հանդես գալիս միլանյան ակումբում, անցկացրած 282 խաղում նա դարձել է 129 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ […]
13:58 13.08.2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հերթական լեգեոնականը։ Իսա Ջիբրիլ Տրաորեն ծագումով Մալիից է, սակայն ամբողջ կարիերան անցկացրել է Իտալիայում։ 19-ամյա հարձակվողը «Միլանի» սան է: Տրաորեն Մալիի Մ21 հավաքականի թեկնածու է, վերջերս մասնակցել է երկրի Օլիմպիական (Մ23) հավաքականի սելեկցիոն հավաքին:
13:28 13.08.2024
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մերժել է Սաուդյան Արաբիայից ստացած գայթակղիչ առաջարկը, տեղեկացնում է The Athletic-ը։ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը երկրի սպորտի նախարարության անունից դիմել է Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներին և առաջարկել տեղափոխվել Պրո լիգա։ Globo-ն գրում է, որ որ Վինիսիուսին առաջարկվել է մեկ միլիարդ եվրո արժողությամբ 5 տարվա պայմանագիր (տարեկան 200 միլիոն […]
11:40 13.08.2024
Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը դափնիներով և երգ-երաժշտությամբ են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում խոսել է եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու մասին: «Հույս կա, որ բողոքարկումն ինչ-որ բան կփոխի: Նման պրակտիկա եղել է, բայց ոչ Օլիմպիական խաղերում, այլ նախորդ տարվա աշխարհի առաջնությունում: […]
11:20 13.08.2024
Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն իսպանական «Ռեալ Սոսյեդադում» փոխել է խաղային համարը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում հանդես կգա «21» համարի ներքո: Զախարյանը նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում «12» համարի մարզազգեստով: Հիշեցնենք, որ Զախարյանը իսպանական թիմ էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա մասնակցել էր […]
11:00 13.08.2024
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը ծանոթացել է ակումբի լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանի հետ։ Դա տեղի է ունեցել Գռոզնիի «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի հանդիպումից առաջ։ Խաղից առաջ 97-ամյա Նիկիտա Սիմոնյանին մրցանակ են հանձնել։ Սերբ անվանի ֆուտբոլիստը ձեռքսեղմում է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի հետ ու մի քանի բառ փոխանակել։ Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակում» […]
10:43 13.08.2024
Օլիմպիական չեմպիոն, բրիտանացի ջրացատկորդ Թոմ Դեյլին Փարիզ-2024-ում արծաթե մեդալ նվաճելուց հետո հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Հարթակի վրա նյարդայնանում էի` հասկանալով, որ դա իմ վերջին մրցակցային թռիչքն է լինելու»,- ասել է Դեյլին Vogue-ին: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում փոխչեմպիոն էր դարձել 10 մետր սինխրոն ցատկում: 30-ամյա Դեյլին օլիմպիական չեմպիոն էր դարձել Տոկիո-2021-ում: […]
10:18 13.08.2024
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումների մրցավարներին: Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» և ղազախական «Օրդաբասիի» միջև երևանյան խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները Միգել Նոգուրիայի գլխավորությամբ։ Նրան եզրերում կօգնեն Բրունու Ժեզուսն ու Պաուլու Բրասը։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին «Հանրապետական» ստադիոնում: Առաջին խաղում Եղիշե Մելիքյանի թիմն արտագնա հաղթանակ է տարել 1-0 հաշվով։ Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» և […]
10:00 13.08.2024
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ 2-1 հաշվով տնային հաղթանակին։ Այդ խաղում կրասնոդարցիները հաղթական գոլը խփել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի իրացրած անկյունայինից հետո ավելացված ժամանակում։ «Մեզ համար կարևոր էր հաղթել ԲԿՄԱ-ին, քանի որ առանց հաղթանակների շարքը ճնշում էր մեզ։ Սակայն մենք հավատում էինք, որ կարող ենք […]
22:20 12.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին: Զրույցի թեման էր Փարիզի Օլիմպիական խաղերը և Հայաստանի մասնակցությունն ու ցուցանիշները: Հիշեցնենք՝ Հայաստանն ունեցավ 4 մեդալ՝ 3 արծաթ և 1 բրոնզ, մեդալային հաշվարկում գրավեց 66-67-րդ տեղը Կոլումբիայի հետ: Անցած ու նախանցած Օլիմպիադաներում ևս 4 մեդալ ենք վաստակել, բայց 2016-ին 1 ոսկի կար ու 3 […]
21:39 12.08.2024
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ցինիցինատիի «Մասթերսի» հիմնական փուլ: 21-ամյա թենիսիստուհին որակավորման փուլի երկրորդ մրցախաղում 4-6, 1-6 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, աշխարհի 78-րդ ռակետ Հարյե Դարթին: Հիշեցնենք, որ աշխարհի 58-րդ ռակետ Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարի որաակավորման փուլի առաջին մրցախաղում 6-3, 6-1 հաշվով հաղթել էր ամերիկուհի Լորեն Դևվիսին: Սա Ավանեսյանի առաջին մրցախաղն էր Հայաստանի […]
21:03 12.08.2024
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը «Riga Technical University Open 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և կես միավոր է հետ մնացել մրցաշարի հաղթող Լաուրուսաս Թոմասից։ 2-5-րդ տեղերը բաժանած 4 շախմատիստ հավաքել է 9-ական միավոր, բայց Գևորգ Հարությունյանը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է ճանաչվել։
20:32 12.08.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Չելսիի» դեմ արտագնա ընկերական հանդիպումից (1-1) հետո խոսել է նոր մրցաշրջանի մասին: «Ուժեղ թիմի դեմ խաղացինք, երախտապարտ ենք երկրպագուներին։ Նրանց աջակցությունը մեզ համար միշտ կարևոր է: Մարզավիճակի առումով ցանկանում ենք 100%-ով պատրաստ լինել, չնայած դա հեշտ չէ։ Թիմը լավ պատրաստված է և գրեթե ամբողջական կազմով է: Քրտնաջան աշխատում […]
19:58 12.08.2024
Փարիզում ավարտված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունից առաջ Ալժիրի հավաքականը փոխել է իր դրոշակակրին։ Բռնցքամարտի կանանց 66 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճած Իման Խելիֆին փոխարինել է մարմնամարզուհի Կեյլիա Նեմուրը, որը ևս դարձել էր ոսկե մեդալակիր։ Նախապես Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել էր, որ Ալժիրի դրոշակակիրը լինելու է Իման Խելիֆը, որը սկանդալի կենտրոնում էր […]
16:55 12.08.2024
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Կառլոս Ալկարասը։ Լավագույն հնգյակում են նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան)։ Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը Մոնրեալի «Մասթերսի» եզրափակիչ դուրս գալուց հետո բարձրացել է 6-րդ տեղ։ Ռուսաստանը ներկայացնող հայ […]
13:54 12.08.2024
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական խաղերի կազմակերպման հարցում գերիշխող խոսք ունի, բայց ամբողջությամբ չի գնահատել մարզիկների անվտանգությունը։ La Verita թերթին նման կարծիք է հայտնել Իտալիայի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Անդրեա Աբոդին՝ ամփոփելով Փարիզում ավարտված խաղերի արդյունքները։ «ՄՕԿ-ը թերագնահատել է մարզիկների անվտանգության պայմաններն ու երաշխիքները։ Խաղերի կազմակերպման հարցում ՄՕԿ-ն ունի վերջնական խոսք», – ասել է […]
13:18 12.08.2024
Օլիմպիական խաղերի փակման արարողությունը հերթական սկանդալի է վերածվել։ «Վերջին ընթրիք» կտավի աղմկահարույց նմանակումից հետո այժմ էլ խաղերի փակման պաստառի վրա պատկերված ընկնող տղամարդը հիշեցրել է Լյուցիֆերի անկումը: Շատերի համար այս պատկերը ասոցիացիաներ է առաջացրել ֆրանսիացի Գուստավ Դորեի «Կորուսյալ դրախտ» պոեմի ընկած հրեշտակի հետ: Փարիզի Օլիմպիադան համարվում է պատմության մեջ ամենասկանդալայինը։ Լրատվամիոցները այս օրերին անդրադարձել էին […]
12:59 12.08.2024
Փարիզը երկրի գլխավոր մարզադաշտում հրաժեշտ է տվել Օլիմպիական խաղերին՝ մարզիկների շքերթ, օպերա, օդային ակրոբատիկա, համաշխարհային մակարդակի աստղերի կատարումներ, և, իհարկե, էստաֆետի փոխանցումը ամառային խաղերի հաջորդ հյուրընկալողին՝ Լոս Անջելեսին: Լոս Անջելեսը նախատեսում է 2028 թվականի Օլիմպիական խաղերն ընդունել առանց մեքենաների և խուսափել խցանումներից։ Հանդիսատեսին կառաջարկվի մրցավայրեր դուրս բերել հասարակական տրանսպորտով։ Խաղերի ընթացքում ավելի քան 3 հազար […]
11:55 12.08.2024
Ֆրանսիան Փարիզում ավարտված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 64 մեդալ և 1900 թ-ից ի վեր լավագույն արդյունը գրանցել, գրում է L’Equip-ը։ Ֆրանսիացիներն ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել են 5-րդ տեղը` 16 ոսկե, 26 արծաթե ու 22 բրոնզե մեդալով։ 1900թ. Օլիմպիական խաղերում, որոնք նույնպես անցկացվել են Փարիզում, Ֆրանսիան նվաճել է 102 մեդալ` 27 ոսկե, 38 արծաթե, […]
10:02 12.08.2024
Էլինա Ավանեսյանն առաջին մրցախաղն է անցկացրել Հայաստանի դրոշի ներքո և հաղթանակ տարել։ Աշխարհի 58-րդ ռակետը Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի որակավորման առաջին փուլում 6-3, 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Լորեն Դևվիսին (ԱՄՆ, 410-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե։ Հայ թենիսիստուհին ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Հերիեթ Դարթի (Մեծ Բրիտանիա, […]
20:07 11.08.2024
Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]
09:14 11.08.2024
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալը: Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (470 կգ): Գերծանր քաշայինների մրցելույթում հիմնական պայքարը, ինչպես միշտ, ծավալվել էր հայ ծանրորդներ […]
20:25 10.08.2024
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մեծապես հաջողություն ունեցավ խաղերի կազմակերպման գործում, բայց ամեն ինչ չէ, որ կատարյալ անցավ։ Այդ մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում հայտարարել է խաղերի նախապատրաստման համակարգող հանձնաժողովի ղեկավար Պիեռ-Օլիվյե Բեքեր-Վիեժենը։ «Իհարկե, խոստովանում ենք, որ, անկեղծ ասած, ամեն ինչ չէ, որ իդեալական էր, դուք հասկանում եք, թե ինչ բարդ խնդիր է դրվել կազմկոմիտեի […]