TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից

18:34 18.11.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որի չի օգտվում սոցցանցերից։ «Չեմ օգտվում սոցցանցերից, չունեմ որևէ օգտահաշիվ, բայց տեղյակ եմ կատարվող ամեն ինչից։ Երբ խաղ եմ դիտում և ուզում եմ ինչ-որ տեղեկություն իմանալ, սոցցանցերում որոնելու փոխարեն Google-ում պարզապես գրում եմ՝ «Ռոդրի վիճակագրություն»։ Ուսումնասիրում եմ ամեն ինչ։ Ինձ դուր են գալիս փոդքասթները։ […]

̰
Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան Պրիի 4-րդ փուլի հաղթող

17:47 18.11.2024

Ռուսաստանի գործող չեմպիոն, գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը վստահ հաղթանակ է տարել Մոսկվայում ընթացող Ռուսաստանի Գրան Պրիի 4-րդ փուլում։ Իր երկու ելույթների համար հայազգի գեղասահորդուհին ստացել է 251,57 միավոր։ երկրորդ տեղում Դարիա Սադկովան է ՝ 224,93 միավորով, երրորդը՝ Քսենիա Գուշչինան՝ 212,79 միավորով։

̰
Խաչանովը պահպանել է դիրքը. ATP

17:18 18.11.2024

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11830 միավոր), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7915) և Կառլոս Ալկարասը (7010)։ Կարիերայում առաջին անգամ չորրորդ տեղ է բարձրացել ամերիկացի Թեյլոր Ֆրիցը (5100)։ Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5030) նահանջել է 5-րդ, իսկ […]

̰
Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը` միջազգային մրցաշարի հաղթողներ

16:59 18.11.2024

Գորսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է «XVIII Torneio Internacional Figueira da Foz – Sabir Ali» միջազգային մրցաշարի հաղթող։ Պորտուգալիայում անցկացված մրցաշարում հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և նվաճել հաղթողի տիտղոսը։ Մրցաշարին մասնակցել է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը։ Էլինան էլ առաջին տեղն է զբաղեցրել կանանց պայքարում՝ վաստակելով 6 միավոր։

̰
Սպերցյանը` Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում

16:32 18.11.2024

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 32 գոլով Հենրիխ Մխիթարյանն է, որին 14-ական գոլով հաջորդում են Յուրա Մովսիսյանն ու Գևորգ Ղազարյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության վերջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության էր հասել Լատվիայի ընտրանու նկատմամբ, […]

̰
Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

16:16 18.11.2024

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է թուրք Ումուտ Ատա Ակբասին։ 33-ամյա շախմատիստը միավորների քանակը հասցրել է 7-ի և կիսում է 2-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 8 միավոր։ Արամ Հակոբյանը 6,5 միավորով բաժանում է 8-23-րդ, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին […]

̰
Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար․ Չախալյան

16:00 18.11.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։ «Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ […]

̰
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները

11:25 18.11.2024

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր: Սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի թիմը, իսկ լավագույն […]

̰
Ավարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության 2-րդ խաղափուլը

22:58 17.11.2024

Ավարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 2-րդ խաղափուլը: 2 միավոր ունեն Դավիթ Ստեփանյանը (մինչև 12 տղաներ), Դավիթ Մելքոնյանը (մինչև 10 տղաներ), Արմեն Վարդանյանը (մինչև 10 տղաներ), Գաբրիելա Հարությունյանը (մինչև 12 աղջիկներ) և Սոֆիա Բաղրամյանը (մինչև 8 աղջիկներ), հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից։ «Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տղաներ) ունի 1.5 […]

̰
Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով

20:40 17.11.2024

Ռիգայում անցկացվող Ազգերի լիգայի 2024 – 2025 թթ. Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

̰
Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգա

13:20 17.11.2024

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն:

̰
37-ամյա Ջոնսը պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ում

12:45 17.11.2024

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը: 37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն […]

̰
Տիտղոսը կվիճարկեն Սիներն ու Ֆրիտցը. ATP-ի ամփոփիչ մրցաշար

12:05 17.11.2024

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձավ Թուրինում ավարտվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Իտալացին կիսաեզրափակչում 6-1, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Սիները այսօր՝ նոյեմբերի 17-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ, որը կիսաեզրափակչում 6-3, 3-6, 7-6 հաշվով հաղթել էր երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին:

̰
ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները

11:35 17.11.2024

ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում Ռիգայում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիայի ընտրանին, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանի հավաքականին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր: Այսօր տեղի կունենան […]

̰
Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Իտալիայում. Մ12 ԱԱ

11:05 17.11.2024

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջին մրցափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը։ Առաջնությունն անցկացվելու է 11 մրցափուլով և կավարտվի նոյեմբերի 27-ին։

̰
Պետրոսյանը, Հակոբյանը և Հովհաննիսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին. շախմատի ԵԱ

10:45 17.11.2024

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը միավորը կիսեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի, Ռոբերտ Հովհաննիսյանը` մոլդովացի Ալեքսանդր Մոթիլևի, Էմին Օհանյանը` գերմանացի Ռասմուս Սվանեի, Արամ Հակոբյանը` իտալացի Դանիելե Վոկատուրոյի, Գաբրիել Սարգսյանը` լեհ Յան Մալեկի, Մամիկոն Ղարիբյանը` ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիի հետ: Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտվեց լեհ Շիմոն Գումուլարժին: Հայաստանի ներկայացուցիչներից […]

̰
«Սիրանկյունի». նոր սիթքոմ՝ «Շանթ»-ի եթերում

21:32 16.11.2024

«Սիրային եռանկյունի՝ սպորտային ութանկյունում». Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Երկուշաբթի օրվանից եթերում կլինի 12 մասից բաղկացած բոլորովին նոր սիթքոմը՝  զվարճալին ու հետաքրքիրը համատեղող «Սիրանկյունին»: Սիրային խառնաշփոթ հիշեցնող այս պատմությունը սկիզբ է առնում հայտնի մարզիկի աներևակայելի արկածներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ռոնալդուն պատասխանել է հարցին, թե արդյոք իր կարիերայում 1000 գոլ կխփի

20:38 16.11.2024

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի մտածում կարիերայում 1000 գոլ խփելու հնարավորության մասին։ Ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է championat-ը՝ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հղումով։ «Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ մտածում կարիերայի 1000 գոլի մասին: Իհարկե, դու միշտ ցանկանում ես պատմություն կերտել, բայց հիմա ես չեմ մտածում այս ռեկորդի մասին»,-ասել […]

̰
Հայտնի է դարձել, թե որ ակումբում է շարունակելու աշխատել Գվարդիոլան

18:08 16.11.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Աղբյուրը պնդում է, որ բանակցություններից հետո մասնագետը 99 տոկոսով վստահ կլինի, որ նոր պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Այս մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա

15:48 16.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ […]

̰
Շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է. Ծառուկյան

14:46 16.11.2024

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոսել է միջազգային կարիերա սկսելու ցանկության մասին: «Շատ եմ ցանկանում նորամուտս նշել հավաքականի մակարդակում: Իհարկե, ես հայ եմ և շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է: Տեսնենք, թե որ հավաքականից առաջարկ կստանամ: Հաճելի կլինի, եթե Կարպինը հրավիրի ինձ, առավել ևս, եթե Ռուսաստանի հավաքականը […]

̰
Կարեն Խաչանովը լուսանկար է հրապարակել որդիների հետ

12:51 16.11.2024

Աշխարհի 19-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հանգիստն ընտանիքի հետ անցկացնում է Սեյշելյան կղզիներում։ Հայ թենիսիստը սոցիալական ցանցերում որդիների հետ լուսանկար է հրապարակել։ Կարեն Խաչանովի ավագ որդին ծնվել է 2019-ին, կրտսեր որդին՝ այս տարվա հուլիսին։ Այս տարի Խաչանովը նվաճել է երկու տիտղոս՝ Դոհայի եւ Ալմաթիի մրցաշարերում։ Փարիզի «Մասթերսի» կիսաեզրափակչում նա վնասվածք էր ստացել […]

̰
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը շքեղ նվեր է մատուցել կնոջը

12:20 16.11.2024

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը յուրօրինակ նվեր է մատուցել կնոջը: 35-ամյա ֆոտբոլիստը 2.4 միլիոն եվրո արժողությամբ ինքնաթիռ է նվիրել սիրելին: Pilatus PC-12/45-ը մոդելավորված է 2004-ին և նախատեսված է 8 ուղևորի համար: Այժմ Լիզա Մյուլերը պատրաստվում է ինքնաթիռի և ուղղաթիռի օդաչուի հավաստագրի քննություն հանձնել: Մյուլերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում, դարձել է 1 գոլի […]

̰
«Բարսելոնայի» նախկին խաղացողը դարձել է նավթային բիզնեսմեն

11:45 16.11.2024

Մեքսիկացի 35-ամյա ֆուտբոլիստ Ջովանի դոս Սանթոսը, ով նախկինում հանդես էր եկել «Բարսելոնայի», «Տոտենհեմի» և այլ ակումբների կազմում, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ զբաղվում է բիզնեսով, հայտնում է The Sun-ը։ Մեքսիկացին դարձել է Procura Mexico ընկերության ներդրող, որը հանդիսանում է պետական նավթային հսկա Pemex-ի մաս։ Այս ընկերությունը Լատինական Ամերիկայում երկրորդն է իր հզորությամբ։ Դոս Սանթոսի մյուս […]

̰
Զվերևը հաղթել է Ալկարասին և դուրս եկել ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ

11:08 16.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս է եկել Թուրինում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ: B խմբի երրորդ տուրում Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը երկու սեթում 7-6, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի նկատմամբ: Այսպիսով, Զվերևը երրորդ հաղթանակը տարավ և խմբում գրավեց առաջին տեղը: Այս խմբից կիսաեզրափակչի երկրորդ ուղեգրի տիրակաալը դեռ հայտնի չէ: […]

̰
Մայք Թայսոնը պարտվել է բլոգեր Ջեյք Փոլին

10:36 16.11.2024

Հանրաճանաչ բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին ԱՄՆ-ի Արլինգթոնում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի ժամանակ։ Այս հաղթանակը Փոլի համար 11-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մենամարտից առաջ վերջին անգամ 58-ամյա Մայք Թայսոնը ռինգ է դուրս եկել 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ Ռոյ Ջոնս կրտսերի դեմ ցուցադրական մենամարտի շրջանակներում։ Պրոֆեսիոնալ կարիերայում Մայք Թայսոնն անցկացրել է 58 մենամարտ, […]

̰
Նադալը  պատրաստվում է կարիերայի վերջին մրցաշարին

10:00 16.11.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նախապատրաստվում է կարիերայի վերջին մրցաշարին՝ Դևիսի գավաթի եզրափակիչ փուլին: Ավելի վաղ լեգենդար իսպանացին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու որոշման մասին: Հիշեցնենք, որ Նադալը կարիերայի ընթացքում 92 անգամ հաղթել է ATP-ի մրցաշարերը, որոնցից 22-ը եղել են «Մեծ սաղավարտի» շարքից, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում 4 անգամ […]

̰
Մեկնարկել է «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման տոմսերի վաճառքը

09:25 16.11.2024

Մեկնարկել է «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման տոմսերի վաճառքը: Տոմսերը հասանելի են հետևյալ հղումով՝ tickets.noahfc.am։ Հանդիպման տոմսերը տատանվում են 500-ից 5000 դրամի սահմաններում՝ Հյուսիսային տրիբունա՝ 500 — 1,000 ՀՀ դրամ Հարավային տրիբունա՝ 500 — 1,000 Արևելյան տրիբունա՝ 2,000 — 3,000 Արևմտյան տրիբունա՝ 5,000 դրամ: Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր Ռեյկյավիկ» խաղը կկայանա նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում:

̰
Դու կեղտոտ ես աշխատում. Մեսսին վիրավորել է Պարագվայ-Արգենտինա խաղի մրցավարին

08:17 16.11.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի հերթական տուրի խաղում վիրավորել է մրցավարին: «Դու կեղտոտ ես աշխատում և ինձ դուր չես գալիս»,- ասել է Մեսսին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել էին Պարագվայի ընտրանուն : Հյուրերի կազմում միակ գոլը […]

̰
«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստը կրկին ենթարկվել է կողոպուտի

23:50 15.11.2024

«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստ Ժոելինտոնը կրկին ենթարկվել է կողոպուտի, հաղորդում է The Sun-ը։ Ըստ հրապարակման՝ գողերը ներխուժել են նրա տուն, ինչն արդեն երկրորդ դեպքն է այս տարի՝ հունվարյան միջադեպից հետո։ Այս տհաճ դեպքի մասին պատմել է հենց ֆուտբոլիստը՝ կիսվելով հաղորդագրությամբ իր սոցիալական ցանցերի էջերում։ «Մեր տունը կրկին թալանեցին։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են դա նորից անել, […]

̰
BACK_TO_TOP