21:56 07.08.2024
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց երկրորդ մեդալը. հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջանության ոսկե մեդալակիր Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Արամ Վարդանյանին։
21:29 07.08.2024
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պարտվեց կիսաեզրափակչում։ Հայ ըմբիշը գոտեմարտեց իրանցի Սաեդ Էսմաելի Լեիվեսիի դեմ և զիջեց 4-10 հաշվով։ Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանն օգոստոսի 8-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը պարզ կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ 27-ամյա Գալստյանը […]
19:35 07.08.2024
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ու հարձակվող Ալվարո Մորատան որակազրկվել են մեկական խաղով: ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ նրանք պատժվել են Ջիբրալթարի անկախության նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն իսպանացիների խոսքերը որակել է «ոչ սպորտային» և «ֆուտբոլի համբավը ոտնահարող»: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության չեմպիոնության տոնակատարության ժամանակ Մադրիդի հրապարակում Ռոդրին ու Մորատան բեմից վանկարկել էին՝ «Ջիբրալթարն իսպանական […]
17:00 07.08.2024
Կայացել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգի վիճակահանությունը։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն օգոստոսի 8-ին կմեկնարկի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի 25-ամյա մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգի հետ։ Հաղթանակի դեպքում 24-ամյա Հարությունյանը քառորդ եզրափակչում կմրցի կամ ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեի, կամ ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևի հետ։ Փարիզ-2024-ի ազատ ոճի […]
16:30 07.08.2024
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը երկրորդ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։ Երեկոյան մրցահերթում 27-ամյա Գալստյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Սաեդ Էսմաելի Լեիվեսիի հետ, ով […]
15:33 07.08.2024
Փարիզի Ստադ դե Ֆրանսում կայացավ 800 մետր վազքի որակավորման փուլը: Երրորդ փուլում էր Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը, որը թեև վերջին տեղը գրավեց և զրկվեց կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից սակայն սահմանեց Հայաստանի ռեկորդ: Երվանդ Մկրտչյանի ցուցանիշն է 1 րոպե 49,91 վայրկյան:
15:06 07.08.2024
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն առաջին գոտեմարտում մրցեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ ու հաղթեց 3-2 հաշվով։ Քառորդ եզրափակիչում 27-ամյա Գալստյանն ուժերը կչափի կամ թունիսցի Սուլեյման Նասրի, կամ […]
14:41 07.08.2024
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում արտասովոր դեպք է գրանցվել կանանց ըմբշամարտում: Հնդիկ Վինեշ Պհոգագը զրկվել է մինչև 50 կգ քաշային կարգում եզրափակչին մասնակցելու հնարավորությունից: Օգոստոսի 7-ի առավոտյան նրա քաշը 100 գրամով ավելի է եղել թույլատրելիից, գրում է ESPN-ը: Նշվում է, որ ամբողջ գիշեր Վինեշը փորձել է քաշ գցել, բայց չի կարողացել թույլատրելի չափին հասնել: […]
14:12 07.08.2024
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը կվիճարկեն Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը և Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանը։ Սփոփիչ գոտեմարտում Վարդանյանը ժամկետից շուտ 11-0 հաշվով վստահ հաղթանակի է հասել ալժիրցի Էլկրիմ Ուակալիի նկատմամբ և հնարավորություն ստացել երեկոյան մրցահերթում […]
13:33 07.08.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Փարիզից վերադարձել են հայրենիք։ Նորընծա օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է իր մրցելույթի մասին: «Ճիշտն ասած` սկզբում մի փոքր տխուր էի, քանի որ ոսկե մեդալ նվաճելու ցանկությունը շատ մեծ էր։ Բայց սա սպորտ է, կարող է ամեն ինչ […]
12:42 07.08.2024
Կուբացի լեգենդար ըմբիշ Միխային Լոպես Նունյեսը (+130 կգ) դարձավ 5-ակի օլիմպիական չեմպիոն։ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի եզրափակչում 41-ամյա ըմբիշը մրցել էր Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ակոստա Ֆերնանդեսի դեմ և հաղթել 6-0 հաշվով։ Պատմական հաղթանակից հետո Նունյեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Լոպես Նունյեսը պատմության մեջ առաջին ըմբիշն է, որ 5-րդ անգամ […]
20:59 06.08.2024
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզ-2024-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում 32-ամյա ըմբիշը մրցել է աշխարհի գործող չեմպիոն կուբացի Գաբրիել Ռոսիլյոյի դեմ և համառ պայքարում հաղթել 5-3 հաշվով։ Արթուր Ալեքսանյանը կարիերայում երրորդ անգամ դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ և օգոստոսի 7-ին կպայքարի կրկնակի չեմպիոն դառնալու համար։ Հիշեցնենք, […]
20:39 06.08.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ Կիսաեզրափակչում Ամոյանը մրցեց ճապոնացի Նաո Կուսակայի դեմ և պարտվեց 1-3 հաշվով։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտը կայանալու է օգոստոսի 7-ին: Ամոյանի մրցակիցը հայտնի կդառնա վաղը։
20:34 06.08.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են սպորտային համալիրի կառուցման ընթացքի վերաբերյալ հարցեր, որոնք վերաբերել են արտաքին և բակային ինժեներական ցանցերին, մարզադաշտի խոտածածկույթին, լողավազանին, նախագծային լուծումներին ու հաշվարկներին։ Ընթացիկ յուրաքանչյուր […]
17:59 06.08.2024
79-ամյա Միրչա Լուչեսկուն 38 տարի անց կրկին վերադարձել է Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ռումինացի անվանի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։ Լուչեսկուն Ռումինիայի հավաքականում աշխատել է նաև 1981-1986 թվականներին։ 2023-ին նա հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին, սակայն հիմա մտափոխվել է։ Ռումինացին նախկինում գլխավորել […]
17:39 06.08.2024
Օլիմպիական խաղերը հնարավորություն են տալիս բարձրացնել իրազեկվածությունը կլիմայական գործողությունների և ցածր ածխածնային տեխնոլոգիաների վերաբերյալ: Խաղերի հյուրընկալումը հնարավորություն է տալիս արագացնել տեղական, տարածաշրջանային և ազգային կայունության ռազմավարությունները: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հյուրընկալողները պետք է ապահովեն կայունություն խաղերի ողջ ընթացքում, նվազագույնի հասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, պահպանեն կենսաբազմազանությունը և կայուն […]
17:08 06.08.2024
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Ղազախստան, որտեղ կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգոստոսի 8-ին Ալմաթիում կմրցի Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասիի» հետ։ «Օրդաբասիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» խմբային փուլի ուղեգիրը կվիճարկի «Ցելյե» (Սլովենիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ։ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը […]
15:29 06.08.2024
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Երկրորդ գոտեմարտում 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ամոյանը մրցեց իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ և հաղթեց 3-0 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո Մալխասը հաղթում էր 3-0 հաշվով, իսկ երկրորդում գրագետ պաշտպանվեց ու պահպանեց առավելությունը։ Հայաստանի ներկայացուցիչն […]
15:18 06.08.2024
Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դրամատիկ հաղթանակով դուրս եկավ Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Երկրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը լարված պայքարում 9-5 հաշվով հաղթեց ուզբեկ Ռուստամ Ասակալովին։ Գոտեմարտի ավարտից 29 վայրկյան առաջ հաշիվը 5-5 էր, սակայն Ալեքսանյանը 4 միավորանոց հնարք կատարեց ու հասավ տպավորիչ հաղթանակի։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, […]
14:34 06.08.2024
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պաշտոնապես հայտարարել է, որ ստացել է հայկական անձնագիր ու կներկայացնի Հայաստանը։ «Պատիվ ունեմ հայտարարելու, որ ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն և հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը Cincinnati Open մրցաշարում: Սա կլինի աննկարագրելի ճանապարհորդություն։ Ես ոգևորված եմ կորտում իմ լավագույն որակները ցուցադրելու և պատմական հայրենքի համար խաղալու առիթով»,- սոցցանցերում գրել է 21-ամյա թենիսիստուհին։ ԱՄՆ-ում […]
13:52 06.08.2024
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչները։ 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) իր համար առաջին Օլիմպիական խաղերում մեկնարկել է 1/8 եզրափակիչց և վստահ հաղթանակ տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ՝ 8-0։ Գոտեմարտն ավարտվել է 1 րոպե 41 վայրկյանում: 25-ամյա […]
13:35 06.08.2024
Ֆուտբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը Օլիմպիական խաղերում դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում ֆրանսիացիները 3-1 հաշվով կամային հաղթանակի են հասել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ: Եգիպտոսցիները մինչև 83-րդ րոպեն հաղթում էին 1-0 հաշվով, սակայն անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան հավասարեցրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 9-րդ րոպեին առաջ մղել ֆրանսիացիներին: 27-ամյա ֆուտբոլիստը երրորդ խաղում անընդմեջ հաղթական գոլ է […]
13:11 06.08.2024
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչները։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակչում մրցել է 30-ամյա հարավկորեացի Սինջուն Կիմի հետ ու հաղթեց ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևեց 4 րոպե 16 վայրկյան։ 32-ամյա […]
11:33 06.08.2024
Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի […]
11:10 06.08.2024
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՖՇՖ-ն։ Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։ Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում։ 3-րդ […]
22:18 04.08.2024
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և արժանացել ՕԽ արծաթե մեդալին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ է […]
17:11 03.08.2024
Հանրային կառավարման և քաղաքականության հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը (IFRAP) նշել է, որ Փարիզի Օլիմպիական խաղերի արժեքը 9 միլիոն եվրոյից հասել է 11 միլիոն եվրոյի։ «Եթե ավելացնենք Սենայի մաքրման, բացման արարողության ապահովման և բոնուսների ծախսերը, ապա, ընդհանուր առմամբ, կստանանք 11 միլիարդ եվրո»,-ասվում է հոդվածում: Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին, մրցումները կտևեն մինչև օգոստոսի 11-ը։ Բացման արարողությունը […]
16:42 03.08.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մեկնաբանել է Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում ֆրանսիացի և արգենտինացի ֆուտբոլիստների ծեծկռտուքը՝ Արգենտինային մեղադրելով սադրանքների մեջ, հայտնում է RMC Sport-ը։ «Մեր խաղացողները խաղի ընթացքում մեծ սադրանքների են ենթարկվել։ Նրանք կարողացան դիմանալ մինչև 100-րդ րոպեն։ Բայց, ցավոք, իրավիճակը ավելի վատացավ»,-ասել է Դիալոն։ Ֆրանսիան հաղթել է 1։0 հաշվով և մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր […]
22:41 02.08.2024
Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանն Ուզբեկստանի մայրաքաղաքում սկսել են պայքարն արագ շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 3-րդ տուրից հետո երկու միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը: Գրոսմայստեր Օհանյանն էլ պատանիների պայքարում 1,5 միավորով բաժանում է 14-24-րդ տեղերը: Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կավարրտվի օգոստոսի 4-ին: Օգոստոսի 6-7-ն էլ կանցկացվի կայծակնային շախմատի […]