21:05 09.07.2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել բրազիլացի պաշտպան Մարկոս Պեդրոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ և մոտիվացված եմ իմ կյանքի այս նոր փուլով։ Գիտեմ, որ միասին մենք հասնելու ենք մեր մեծագույն նպատակներին»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: Պեդրոն բրազիլական «Ֆլումինենսեի» սան է։ Խաղացել է Բրազիլիայի մի շարք թիմերում, այդ […]
20:46 09.07.2024
ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից հետո ներկայացրել է մրցաշարի ամենաարագ ֆուտբոլիստներին: Ամենաարագը Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն է: 25-ամյա հարձակվողի առավելագույն արագությունը կազմել է 36,5 կմ/ժամ։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը (36 կմ/ժամ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականի հարձակվող Բենյամին Շեշկոն (35,9 կմ/ժամ)։ Հիշեցնենք, որ այսօր կիսաեզրափակչի առաջին […]
20:24 09.07.2024
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հրապարակում է արել սոցցանցերում։ «Ես այն մարդն եմ, որը հաջորդ մենամարտում պայքարելու է չեմպիոնության համար։ Մյուսները կարող են նստել իրենց տեղերում»,- գրել է հայ մարտիկը։ Հիշեցնենք, որ Նևադայի Աթլետիկայի կոմիտեն 27-ամյա մարտիկին որակազրկվել էր ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից […]
19:54 09.07.2024
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե Լա Ֆուենտեն Եվրո-2024-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղից առաջ խոսել է դիմակայության մասին: «Սա հիանալի հնարավորություն է: Մենք բավականին լավ աշխատանք ենք կատարել: Այս հանդիպումը կարող էր լինել Եվրոպայի առաջնության եզրափակիչը: Ամեն ինչ որոշվելու է մանր դետալների արդյունքում: Փորձելու ենք հավատարիմ մնալ մեր դավանած ֆուտբոլին, ինչի շնորհիվ այսքան երկար […]
19:33 09.07.2024
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայկական ակումբների մասնակցությամբ եվրագավաթային հանդիպումների մրցավարների անունները։ «Փյունիկի» ու Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը կսպասարկեն բուլղարացի մրցավարները` Վոլեն Չինկովի գլխավորությամբ։ «Նոա» – «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի գլխավոր մրցավարը կլինի բելառուս Վիկտոր Շիմուսիկը։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում […]
19:16 09.07.2024
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Նոա» – «Շկենդիա» հանդիպման մուտքն ազատ է լինելու։ Այդ մասին հայտնել է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ «Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել խաղից առաջ` մարզադաշտի մուտքի մոտից։ Հանդիպման օրը 18:00-ից երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար Հանրապետության հրապարակից անվճար ավտոբուսներ կշարժվեն մարզադաշտ»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։ «Նոան» հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ առաջին […]
18:52 09.07.2024
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարծում է, որ իր հավաքականը աշխարհում լավագույնն է պրեսինգի առումով։ «Պետք է միշտ կատարելագործվել։ Եթե խոսենք պաշտպանությունից, միանշանակ, որոշ փոփոխություններ կկատարեի։ Իսպանիան աշխարհում լավագույնն է պրեսինգի դիմում, բայց կարող ենք ավելի լավ համակարգել մեր գործողությունները։ Հարձակվելիս մեր ֆուտբոլիստների արագությունը երբեմն հանգեցնում է հապճեպ գործողությունների։ Կարծում եմ՝ […]
18:14 09.07.2024
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կմասնակցի Եվրոպական համալսարանական խաղերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, […]
16:28 09.07.2024
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումների գլխավոր մրցավարներին։ Իսպանիա -Ֆրանսիա հանդիպումը սպասարկելու է սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 44-ամյա մրցավարը Եվրո-2024-ում սպասարկել է երկու հանդիպում և ցույց տվել 9 դեղին քարտ։ Մյուս կիսաեզրափակչում մրցելու են Նիդերլանդների ու Անգլիայի հավաքականները, որոնց խաղը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Ցվայերը։ Նա Եվրոպայի ընթացիկ […]
16:07 09.07.2024
Բասկետբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի Մ16 հավաքականները մեկնել են համապատասխանաբար Ալբանիա ու Ջիբրալթար` մասնակցելու Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին։ Տղաների Մ16 թիմը հուլիսի 9-14-ը C դիվիզիոնի B ենթախմբում մրցելու է Կոսովոյի, Ալբանիայի ու Ջիբրալթարի թիմերի դեմ։ Կանանց Մ16 թիմի C դիվիզիոնի հանդիպումները նույնպես կայանալու են հուլիսի 9-14-ը։ A ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ադրբեջանի, Վրաստանի […]
15:50 09.07.2024
Գերմանական «Մերսեդեսի» աստղ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրին հաղթելուց հետո գերազանցել է լեգենդար Միխայիլ Շումախերի ռեկորդը։ Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ 39-ամյա բրիտանացին կարիերայում 9-րդ անգամ է հաղթել Սիլվերսթոունի մրցարշավը։ Նա դարձել է Ֆորմուլա 1-ի պատմության` մեկ մրցատարածությունում ամենաշատ հաղթանակ տարած մարզիկը։ Նախորդ ռեկորդակիր Շումախերը կարիերայում 8 անգամ հաղթել էր […]
15:25 09.07.2024
Tigers karate academy-ի 4 մարզիկներ մասնակցեցին Kutaisi Open 2024 միջազգային մրցաշարին, մարզիկներից 3-ը վերադարձան ոսկե մեդալներով։ Վահան Օհանյանը Կատա 8-11տ կարգում հաղթեց 3 փուլից 3-ը` գրավելով 1-ին տեղը, Գագիկ Օհանյանը Կատա 12-13տ կարգում հաղթեց 3 փուլից 3-ը` գրավելով 1-ին տեղը, Էրիկ Պողոսյանը Կոմիտե 12-13տ +55կգ կարգում հաղթեց 4 մենամարտից 4-ը՝ գրավելով 1-ին տեղը։ Մրցաշարին մասնակցել […]
14:54 09.07.2024
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի 4-րդ խմբում վերջին երկու հանդիպումները կանցկացնի: Հուլիսի 12-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում հավաքականը կընդունի Բուլղարիայի թիմին, իսկ չորս օր անց Բուխարեստում կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն ընտրական այս փուլի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ էր տարել: Հայաաստանի հավաքականը մայիսի 31-ին Ավանի […]
14:30 09.07.2024
UFC-ի նախկին մարտիկներ Նեյթ Դիասը և Խորխե Մասվիդալը մրցել են պրոֆեսիոնալ բռնցքամարտում: ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայացած մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհել են 39-ամյա Դիասին՝ 97-93, 98-92, 95-95: Սա Դիասի առաջին հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Մինչև այս ամերիկացին մեկ մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, 2023 թվականի օգոստոսին և պարտվել էր Ջեյք Փոլին:
14:08 09.07.2024
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (FSBR) գործկոմի նիստում ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց հավաքականների մարզիչներն ու Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած ըմբիշները համատեղ որոշում են կայացրել չմասնակցել Օլիմպիական խաղերին, հայտնում է կառուցի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանից ուղեգիր նվաճած 16 ըմբիշներից միայն 10-ին թույլատրել մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ի դեպ, ցուցակից դուրս մնացած ըմբիշները հավաքականների առաջատաարներից էին: […]
13:50 09.07.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին ու շնորհավորել նրա ծննդյան 58-րդ տարեդարձը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ կուռք Մայք Թայսոն»,- սոցցանցերում գրել է Աբրահամը։ Արթուրը ամերիկացի բռնցքամարտիկին նաև հայկական կոնյակ է նվիրել։
13:34 09.07.2024
Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին. «Նա դեռ չի սկսել պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Արսենը մարզումները վերսկսելու է հուլիսի 11-ին։ Որևէ իմաստ չկա, որ «Ռեալ Սոսիեդադը» նրան վարձավճարով տրամադրի այլ ակումբի կամ վաճառի տրանսֆերը։ Առաջին մրցաշրջանում նա ավելի շատ հարմարվում էր թիմին։ Այժմ Զախարյանը պետք է բարելավի […]
13:20 09.07.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 22-րդ տուրում հյուրընկալվելիս 1-6 հաշվով պարտվել է «Ցինցինատիին»: Մարտինոյի թիմի միակ գոլը խփել է ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը: «Ինտեր Մայամիի» կազմում 62-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Սա «Ինտեր Մայամիի» պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է: Մայամիի թիմը 23 խաղից հետո 47 միավորով երկրորդն է, «Ցինցինատին» 22 […]
13:05 09.07.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյաանը նոր մրցաշրջանից կլինի ռուսական «Կրասնոդարի» հիմնական ավագը: Այս մասին հայտարաարել է թիմի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն էր, որը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ: Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի […]
12:48 09.07.2024
Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ, այժմ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նշել է, որ ակումբում ցանկանում է տեսնել Լիոնել Մեսսիին: «Երազում եմ Մեսսիին տեսնել «Ալ Իթիֆակում»։ Նա անհավանական ֆուտբոլիստ է և հիանալի համալրում կլիներ մեր թիմի համար։ Գիտեմ` շատ բարդ կլինի այնպես անել, որ Մեսսին տեղափոխվի Սաուդյան Արաբիան, սակայն երազելը վատ բան չէ»,- […]
12:36 09.07.2024
Գերմանիան ներկայացնող Արտեմ Հարությունյանը չի կարողացել նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: Հայ բռնցքամարտիկը պարտվելէ գործող չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Շաքուր Սթիվենսոնին: 12 ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են ամերիկացուն՝ 116-112, 118-110, 119-109: 27-աամյա Սթիվենսոնն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, նա անցկացրած բոլոր 22 մենամարտերում հաղթել է: 33-ամյա Հարությունյանի […]
12:20 09.07.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր և Վահագն Դավթյանները մարզչական շտաբի հետ մեկնել են Ֆրանսիա, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հայաստանի մարմնամարզիկները մինչև հուլիսի 22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն և կպատրաստվեն Փարիզի Օլիմպիական խաղերին: Փարիզ-2024-ը կմեկնարկի հուլիսի 26-ին և կավարտվի օգոստոսի 11-ին: Հիշեցնենք, որ 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
11:47 09.07.2024
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) չի հեռացնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորին, չնայած Ամերիկայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուն: «Երկու ամսից մենք ունենք ընտրական հանդիպումներ, ըստ ծրագրվածի՝ պետք է շարունակել աշխատանքը Դորիվալ Ժունիորի հետ: Մենք խաղեր ունենք սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: Ընդհանուր առմամբ՝ 6 խաղ ունենք անցկացնելու։ Սա աշխարհի առաջնության ընտրական փուլ է, և Ժունիորն ու […]
11:09 09.07.2024
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես մերժել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումն ազգային թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման վերաբերյալ: Կազմակերպության մամուլի ծառայությունը հաստատել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով: Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակչի խաղում «Ալ Ահլիի» խաղացողը դուբլի հեղինակ դառնալուց հետո ձեռքերով ցուցադրել էր ծայրահեղ աջ ազգայնականներ համարվող «Գորշ գայլերի» նշանը:
10:43 09.07.2024
Opta վիճակագրական ռեսուրսը հրապարակել է սուպերհամակարգչի կանխատեսումները Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի հաղթողի վերաբերյալ: Կիսաեզրափակիչ դուրս եկած չորս հավաքականներից մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերն ունեն Իսպանիան և Ֆրանսիան, երկու հավաքականների՝ տիտղոսը նվաճելու հավանականությունը գնահատվում է 30 տոկոս: Սակայն Իսպանիա – Ֆրանսիա կիսաեզրափակչի զույգում եզրափակիչ դուրս գալու հնարավորություններն ավելի բարձր է Եվրոպայի եռակի չեմպիոնների մոտ: Ըստ սուպերհամակարգչի՝ իսպանացիների՝ եզրափակիչ […]
10:13 09.07.2024
Ֆուտբոլի Կանադայի ազգային հավաքականը դուրս է եկել Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչի երկրորդ դիմակայությունում թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վենեսուելայի ընտրանուն։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով և, ըստ մրցաշարի կանոնակարգի նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար։ Կանադայի հավաքականի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն երկու անգամ փրկել է իր թիմին։ Կիսաեզրափակչում Կանադան մրցելու է աշխարհի գործող չեմպիոն […]
22:10 08.07.2024
Լեհաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ազատ գործակալի կարգավիճակում միացել է իտալական «Ինտերին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իտալիայի չեմպիոնը 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է 3 տարվա պայմանագիր: Զելինսկին օրեր առաջ հեռացել էր իտալական «Նապոլիից», որի կազմում խաղում էր 2016 թվականի օգոստոսից: Զելինսկին կլինի «Ինտերի» պատմության առաջին լեհ ֆուտբոլիստը։
21:30 08.07.2024
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պայմանական որակազրկել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը կտուգանվի 30 հազար եվրոյով, իսկ որակազրկումը պայմանական բնույթ է կրում և ուժի մեջ կմտնի, եթե միջադեպը կրկնվի մեկ տարվա ընթացքում: Բելինգեմը Սլովակիայի թիմի հետ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի խաղում դարձել էր գոլի հեղինակ, որից հետո անվայել ժեստ էր […]
21:10 08.07.2024
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Համաձայնագաիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: «Ուրախ եմ, որ կշարունակեմ աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք նախորդ երկու տարում 2 տիտղոս ենք նվաճել, շատ գործոններում առաջադիմել ենք, բայց նաև պետք է հասկանանք, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու թիմին իր […]